Լրահոս
Օրվա լրահոսը

Նիդերլանդների կառավարությունը հաստատել է Ադրբեջանի կողմից Հայաստանի ատոմակայանը խոցելու սպառնալիքը

Օգոստոս 22,2020 18:48

Նիդերլանդների կառավարությունը հաստատել է Ադրբեջանի կողմից Հայաստանի ատոմակայանը խոցելու սպառնալիքը։

Հայ-ադրբեջանական սահմանային լարվածության օրերին վերջինս հիմնականում ձեռնպահ էր մնում հրապարակայնորեն որևէ կողմին սատարելուց կամ քննադատելուց՝ հղում կատարելով նրան, որ բազմակողմ հարթակներում կրակը դադարեցնելու և երկխոսություն սկսելու վերաբերյալ կողմերին արված կոչերն արտահայտել են նաև Նիդերլանդների դիրքորոշումը։

Կառավարության այդ խուսանավող մոտեցումն աննկատ չէր մնացել Նիդերլանդների մի շարք խորհրդարանականների կողմից, ովքեր, համապատասխան հարցեր հղելով երկրի արտաքին գործերի նախարարին, խնդրել էին ի վերջո պարզաբանել, թե որն է ՆԹ դիրքորոշումն այնպիսի զգայուն հարցերի շուրջ, ինչպիսիք են Հայաստանի ատոմակայանին հարվածելու սպառնալիքները և տարածաշրջանում Թուրքիայի ապակառուցողական և ապակայունացնող դերակատարությունը։ Երկրի արտաքին գործերի նախարարի հերթական խուսափողական պատասխանից հետո ՆԹ Սոցիալիստական կուսակցությունն առավել հստակ հարցեր է հղել նաև կառավարությանը՝ խնդրելով ներկայացնել ադրբեջանական կողմի սպառնալիքների վերաբերյալ գնահատականներ։

Այսպիսով, Հայաստանի ատոմակայանի վրա հարձակում գործելու սպառնալիքների իսկության վերաբերյալ Սոցիալիստական կուսակցության հարցադրումներին ի պատասխան, ՆԹ կառավարությունը հաստատել է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո խոսնակը սպառնացել է Հայաստանի ատոմակայանի վրա հարձակում գործելու Ադրբեջանի կարողություններով, և որ միջազգային հանրությունը վրդովված է այդ հայտարարությունից՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը շեշտել է, որ ՊՆ ներկայացուցիչը չի համաձայնեցրել իր միջուկային սպառնալիքը։ Նիդերլանդների կառավարությունը ևս մեկ անգամ ընդգծել է, որ հարցի առնչությամբ ԵՄ և ԵԱՀԿ անդամ երկրներից արված բոլոր հայտարարություններն արտահայտում են նաև Նիդերլանդների դիրքորոշումը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31