Օրվա լրահոսը

Միլանի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է Արցախի անկախությունը

«Միլան քաղաքն ընդունեց ԱՐՑԱԽԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ»,- այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը: Ըստ նրա՝ «Երեկ երեկոյան հրատապ միջնորդությամբ Միլանի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունեց Արցախի անկախությունը եւ, ինչպես նշված է միջնորդության մեջ, հանձնարարեց Միլանի Քաղաքապետին և քաղաքի գործադիր իշխանություններին. «Խնդրել Իտալիայի ազգային իշխանություններին ճանաչել Արցախի Հանրապետությունը՝ որպես քաղաքակրթության ակտ, որը

Վլադիմիր Սոլովյով. «Ո՞վ կցանկանա գալ մեր մոտ, եթե մենք չենք պաշտպանում մեր դաշնակիցներին»

Սրանից հետո ո՞վ կցանկանա  գնալ Ռուսաստանի հովանոցի տակ, եթե Ռուսաստանը չի պաշտպանում իր դաշնակցին եւ թույլ է տալիս հարվածներ հասցնել նրա տարածքին: Սրանից հետո հետխորհրդային տարածքում ի՞նչ ազդեցության մասին կարող է խոսք լինել, եթե մենք մեր երկրի սահմանից ընդամենը 80 կմ հեռավորության վրա թույլ ենք տալիս փաստացի դեռեւս չձեւավորված, սակայն արգելված կազմակերպություններից գրոհայիններ հավաքագրող ահաբեկչական անկլավի գոյությունը:

11-ամյա տղան նկարները վաճառելով, կիթառ նվագելով հավաքած գումարը «Հայաստան» համահայկական հիմնադրամին է ուղարկում. «Հայկական ժամանակ»

Հենց պատերազմը սկսվել է, մտածել է՝ ինչպես օգնի հայրենիքին, այգում կիթառ նվագելու, նկարները վաճառելու մտքից սկզբում ամաչել է, տանը երկու օր մտածել, ծանր ու թեթեւ է արել, հետո կիսվել ընտանիքի անդամների հետ:

Արթուր Եղիազարյան. «Սա արդեն հայ-թուրքական պատերազմի է վերածվել». «Հայաստանի Հանրապետություն»

Հայտնի է, հայկական ու ադրբեջանական բանակները տարիներով զինվում են: Բայց մի նրբություն կա. ներկա դրությամբ սա արդեն հայ-ադրբեջանական հակամարտությունից դուրս գործընթաց է:

Նաիրա Զոհրաբյան. Լռու­թյամբ ոտ­նա­հա­րում են բո­լոր այն ար­ժեք­նե­րը, ո­րոնք ամ­րագր­ված են ի­րենց իսկ սահ­մա­նադ­րու­թյուն­նե­րում. «Իրատես»

«Ին­չո՞ւ Եվ­րո­պա­յին ձեռն­տու չէ ու­ղիղ ու հաս­ցեա­կան հայ­տա­րա­րու­թյուն­ներ ա­նե­լը»։ Այս հար­ցին ԱԺ մար­դու ի­րա­վունք­նե­րի հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գահն այս­պես ար­ձա­գան­քեց. «Յու­րա­քան­չյուր պե­տու­թյուն իր շահն ու­նի, ու որ­քան էլ ա­մեն մե­կը հաս­կա­նում է՝ ինչ է կա­տար­վում, ա­ռաջ­նորդ­վում է այդ պա­հին ի­րեն ձեռն­տու քա­ղա­քա­կան ու տն­տե­սա­կան մո­տեց­մամբ: Եվ­րո­պա­կան մի շարք եր­կր­ներ այս պա­հին շահ ու­նեն թե՛ Թուր­քիա­յից, թե՛ Ադր­բե­ջա­նից:

Թող մեր աչքերի մեջ նայելով ասի, թե որն է Վարդենիս (չեմ ասում Արցախ) չայցելելու պատճառը. «Հայկական ժամանակ»

Թող մեր աչքերի մեջ նայելով ասի, թե ինչու է անտեսվում Շուշիում եւ Արցախի այլ քաղաքներում մշակութային ու հոգեւոր ժառանգության նկատմամբ Ադրբեջանի իրականացրածը»,- ասաց Մելքոնյանը՝ ընդգծելով, որ Արցախը կարող է ճանաչված չլինել ՄԱԿ-ի կողմից, բայց «ոչ ոք չպետք է անտեսվի» սկզբունքը համամարդկային է:

Ականատես ենք լինում, թե ինչպես միջազգային հանրությունն ի զորու չէ կանգնեցնել Արցախի եւ արցախահայության հանդեպ Ադրբեջանի ռազմական հանցագործությունները. «Հայաստանի Հանրապետություն»

Տարբեր երկրներ այսօր չեն կամենում ներքաշվել ակտիվ գործողությունների մեջ եւ դեռ շարունակում են բավարարվել դեկլարատիվ հայտարարություններով, սակայն նման գործելակերպն անպտուղ է եւ անարդյունավետ, այն վաղուց սպառել է իրեն։

Արցախի մասին թուրք ֆուտբոլիստի գրառմանն արձագանքել է գերմանական թերթը. Ermenihaber.am

Լոնդոնի «Արսենալ»-ի թուրք ֆուտբոլիստ Մեսութ Օզիլը սոցցանցում սադրիչ և անհիմն  գրառում էր արել Արցախում սկսված ռազմական գործողությունների վերաբերյալ. «Ինձ համար կարևոր է, որ աշխարհում բոլորն իմանան այն փաստը, որ Լեռնային Ղարաբաղ տարածաշրջանն իրավականորեն ու միջազգայինորեն ճանաչված է որպես Ադրբեջանի մաս, բայց այժմ դա ապօրինաբար օկուպացված է»։ Գերմանական NTV թերթը, անդրադառնալով թուրք ֆուտբոլիստի հիշյալ գրառմանը, նշել է․ «Օզիլը փաստորեն

Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը նոր մանրամասներ է հայտնում հրթիռակոծության արդյունքում քաղաքացիական զոհի մասին

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ այսօր հակառակորդը, անտեսելով հրադադարի ռեժիմը, հրթիռակոծել է Կարմիր շուկա գյուղը: Արցախի օմբուդսմեն Արտակ Բեգլարյանը հավելյալ մանրամասներ է հայտնում: Անտեսելով հումանիտար հրադադարի պայմանավորվածությունը՝ Ադրբեջանը հոկտեմբերի 15-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, «Սմերչ» կասետային հրթիռներով թիրախավորել է Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Կարմիր շուկա գյուղը, որի հետևանքով սպանվել է մեկ քաղաքացիական անձ՝ Արմեն Արկադիի Քամալյանը:

Տեղեկատվական միասնական կենտրոնը հրապարակել է Կարմիր շուկայում վնասված մեքենայի լուսանկարը

Հումանիտար Հրադադարի 6-րդ օր. Կարմիր շուկայում կասետային ռումբից վնասված մեքենան է. վարորդը մահացել է։ https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/posts/809645499871379  

ՀՅԴ Բյուրոյի անդամները հանդիպել են ՀՀ-ում ՌԴ դեսպանի հետ

Հոկտեմբերի 15-ին, Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանը, ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը եւ ՀՅԴ Բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանը հանդիպել են ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը խոսել են Արցախում ընթացող պատերազմի մասին, մտքեր են փոխանակել տարածաշրջանում քաղաքական զարգացումների վերաբերյալ՝ անդրադարձել են հայ-ռուսական հարաբերություններին: ՀՅԴ մամլո դիվան

Գոռ Աբրահամյան. «Հարուցվել է քրեական գործ Արցախի երկու բնակիչների դաժան սպանության դեպքի առթիվ»

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն իր ՖԲ էջում տեղեկություն է հրապարակել. Արցախի Հանրապետութան դեմ Ադրբեջանի Հանրապետության սանձազերծված ագրեսիվ պատերազմի ընթացքում Արցախի երկու բնակիչների դաժանաբար սպանելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել Սոցիալական ցանցերում այսօր ակտիվորեն տարածվել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողները, ակնհայտ ազգային ատելության շարժառիթներից ելնելով,

Մագնուս Կարլսենը ժամկետից շուտ հաղթեց Ստավանգերում. Լեւոն Արոնյանն առայժմ 3-րդ տեղում է

Շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կաարլսենը Ստավանգերում ընթացող Altibox Norway Chess մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ ժամանակից շուտ նվաճեց հաղթողի կոչումը: 9-րդ տուրից հետո նորվեգացին 19,5 միավորով անհասանելի դարձավ մրցակիցների համար: Երկրորդ տեղում Իրանը ներկայացնող Ալիռեզա Ֆիրուջան է՝ 15,5 միավորով, երրորդում՝ Լեւոն Արնոնյանը (14,5): Վաղը կայանալիք եզրափակիչ տուրում հայկական շախմատի առաջատարը խաղալու է Մագնուս Կարլսենի հետ:

Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի կոչը Կառավարությանը. «Դատապարտել ռազմական բոլոր քայլերը, որոնք հակասում են 1994թ. զինադադարի դրույթներին»

ԼՅՈՒՔՍԵՄԲՈՒՐԳԻ ՄԵԾ ԴՔՍՈՒԹՅԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՊԱԼԱՏ Պատգամավորների պալատը, ▪        հաշվի առնելով, որ հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղի ինքնիշխանության վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի միջև մահացու պայքարը շարունակվում է, ▪        արձանագրելով, որ Ադրբեջանը 2020թ. սեպտեմբերի 27-ին հարձակում է սկսել` նպատակ ունենալով վերահսկողության տակ վերցնել Լեռնային Ղարաբաղը, ▪        գիտակցելով, որ ընթացող մարտերն ամենադաժանն են 1994թ. կնքված զինադադարից հետո, ▪        արձանագրելով

Զոհրաբ Մնացականյանն ու Ֆելիպե Սոլան քննարկել են ԼՂ-ի հակամարտության գոտում ստեղծված իրադրությանը

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը Արգենտինայի արտաքին գործերի, միջազգային առևտրի և պաշտամունքի նախարար Ֆելիպե Սոլայի հետ Հոկտեմբերի 15-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ Արգենտինայի արտաքին գործերի, միջազգային առևտրի և պաշտամունքի նախարար Ֆելիպե Սոլայի հետ։ Հեռախոսազրույցի ընթացքում նախարարներ Մնացականյանը և Սոլան անդրադարձան Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ստեղծված իրադրությանը: Նախարար Մնացականյանը համապարփակ ներկայացրեց Թուրքիայի

Մհեր Գրիգորյանը ՄԱԿ-ի մշտական համակարգողին ներկայացրել է Թուրքիայի կողմից տարածաշրջան օտարերկրյա զինյալ ահաբեկիչների տեղակայման արդյունքում տարածաշրջանում և դրանից դուրս միջազգային ահաբեկչության վտանգի մասին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփին Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփին, ում հետ քննարկել է Արցախի դեմ Ադրբեջանի լայնամասշտաբ ագրեսիայի հետևանքով առաջացած իրավիճակը: Փոխվարչապետն անդրադարձել է պատերազմում Թուրքիայի ներգրավվածությանն ու Ադրբեջանին աջակցությանը, այդ թվում նաև՝ խոսել է Թուրքիայի կողմից տարածաշրջան օտարերկրյա զինյալ ահաբեկիչների տեղակայման արդյունքում

Կարեն Խաչանովը Սանկտ-Պետերբուրգում անցավ 3-րդ շրջան

Ռուսաստանի Դաշնության 3-րդ թենիսիստ Կարեն Խաչանովը շարունակում է պայքարը Սանկտ-Պետերբուրգի մրցաշարում: Մեր հայրենակիցը այսօր երկրորդ շրջանում 4:6, 7:5, 6:3 հաշվով առավելության հասավ ռուսաստանցի մեկ այլ թենիսիստի՝ Ասլան Կարացեւի նկատմամբ եւ երրորդ շրջանում ուժերը կչափի Ալեքսանդր Բուբլիկ-Միլոշ Ռաոնիչ զույգի հաղթողի հետ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Վարչապետը պետք է ներկայացնելու ձեւն իմանար, 2 տարի ժամանակ ուներ բոլորին ներկայացնել այդ մասին. քաղաքագետ

Մինչեւ ռազմական դրության սկիզբը իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչները Թուրքիայի նկատմամբ այլ մոտեցում էին դրսեւորում. Արմեն Բադալյան

Մնացականյանը Լուիս Ալմագրոյին ներկայացրել է հոկտեմբերի 10-ին նախարարական մակարդակով ընդունված հայտարարությամբ կրակի դադարեցման շուրջ պայմանավորվածությունները և դրանցից հետ կանգնելու Ադրբեջանի քայլերը

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը Ամերիկյան պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիս Ալմագրոյի հետ Հոկտեմբերի 15-ին ԱԳ նախարար Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ Ամերիկյան պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիս Ալմագրոյի հետ: Զրուցակիցները քննարկեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրադրությունը: Նախարար Մնացականյանը ներկայացրեց հոկտեմբերի 10-ին նախարարական մակարդակով ընդունված հայտարարությամբ կրակի դադարեցման շուրջ պայմանավորվածությունները և դրանցից հետ կանգնելու Ադրբեջանի քայլերը: Նախարար

Մի խումբ երիտասարդներ այսօր մաքրել են Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին

«Զինվորի կողքին» կազմակերպության նախաձեռնությամբ մի խումբ երիտասարդներ այսօր մաքրել են Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին: Նախաձեռնությանն արձագանքել է Շուշիի շրջանի վարչակազմը: Պատերազմի օրերին հոգևոր արժեքների նկատմամբ հոգ տանող ժողովրդին հաղթել չի լինի՝ վստահ է տաճարի հոգևոր հովիվը: ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ https://www.facebook.com/ArtsakhTV/posts/3916845441678735

«Ադրբեջանի «նավթային անեծքը» ուժի մեջ է մտնում». Նելլի Բաղդասարյան

«Ադրբեջանը շահագրգռված չէ  պատերազմական գործողությունների  երկարաձգման հարցում, ինչի համար ունի ծանրակշիռ պատճառներ». Aravot.am-ի զրուցակիցն է Արցախի հանրապետության նախագահի միջազգային հարաբերությունների հարցերով խորհրդական Նելլի Բաղդասարյանը -Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ վերջին օրերի ակտիվ հարցազրույցները տարբեր միջազգային լրատվամիջոցներին, այնպիսի տպավորություն են ստեղծում, որ Ադրբեջանը շտապում է: -Ադրբեջանը բռնել է վերջնագրերի լեզվով խոսելու ոչ էֆեկտիվ ճանապարհը, խոսքս վերաբերում է

The Washington Post․ Սիրիացի գրոհայինների մահը Ղարաբաղում վկայում է, թե ինչպես են Թուրքիան ու Ռուսաստանը ներքաշվում հակամարտության մեջ

The Washington Post-ը ռեպորտաժ է պատրաստել Թուրքիայի կողմից Ադրբեջանի համար հավաքագրված սիրիացի 2 սպանված գրոհայինի մասին՝ անդրադառնալով Թուրքիայի այն հայտարարություններին,  թե Լեռնային Ղարաբաղում սիրիացի վարձկաններ չեն կռվում։ Հոդվածում նկարագրվում է, թե ինչպես են ընտանիքները հավաքվել թուրք-սիրիական սահմանին, որտեղ սառնարան-բեռնատարից սիրիացի 52 տղամարդու դիակ են հանում, որոնք սպանվել են 600 մղոն հեռավորության վրա ընթացող պատերազմում։ Զոհը

«Վերջին 14 օրվա ընթացքում կորոնավիրուսի դեպքերը կրկնապատկվել են». Գայանե Սահակյան

Բանակում մարտական գործողությունների պատճառով թեսթավորում չի իրականացվում

ԱԱԾ. Ահաբեկիչների նկատմամբ վերահսկողության կորուստն այլ ելք չի թողնում Բաքվին, քան կանխատեսելի զարգացումները նախապես Հայաստանին վերագրելը. «Արմենպրես»

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունն անհեթեթություն է համարում Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության հայտարարությունն այն մասին, թե իբր Հայաստանի հատուկ ծառայությունները գործողություններ են նախապատրաստում ադրբեջանական խոշոր քաղաքներում: ԱԱԾ մամուլի ծառայությունից  «Արմենպրես»-ին փոխանցեցին. «Կտրականապես հերքում ենք Ադրբեջանի հատուկ ծառայությունների հիվանդ երևակայության արգասիքը: Նման անհեթեթ հայտարարությունները մեկնաբանության ենթակա չեն, սակայն համարձակվում ենք ենթադրել, որ

Ահաբեկիչների մասին հաղորդագրությունները հաստատող ապացույցները՝ միջազգային լրատվամիջոցներում

Թուրք-ադրբեջանական դաշինքի և այս դաշինքին աջակցող ահաբեկիչների մասին հաղորդագրությունները հաստատող բազմաթիվ ապացույցներ կան, որոնք վերջերս տեղ են գտել միջազգային լրատվամիջոցներում: ՀԱՅԿԱԿԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/photos/a.286192515550016/809591943210068/?type=3

«Ընդհանուր առմամբ, իրավիճակը շարունակում է ծանր մնալ». Արծրուն Հովհաննիսյան

Այսօր վաղ առավոտյան, հակառակորդը նորից հարձակողական գործողություններ է նախաձեռնել՝ 2-3 ուղղություններով. ողջ օրվա ընթացքում համառ մարտեր են ընթացել, հատկապես հարավային ուղղությամբ՝ մերձարաքսյան տարածքում: Այս մասին, քիչ առաջ, հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: Մեր զորքերը հերոսական դիմադրություն են ցույց տվել, երկուստեք կորուստներ կան: Ըստ Արծրուն Հովհաննիսյանի, հակառակորդին պատճառվել

Ի զեն՝ հանուն մեր սուրբ հայրենիքի․ Ջալալ Հարությունյանին հանձնվել են գեներալ-լեյտենանտի զինվորական ուսադիրները

Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր այցելել եմ Պաշտպանության բանակի մարտական կառավարման կենտրոն և բարձրաստիճան հրամկազմի ներկայությամբ նախարար Ջալալ Հարությունյանին հանձնել գեներալ-լեյտենանտի զինվորական ուսադիրները: Պատերազմն, իհարկե, չի ավարտվել, բայց այն մարտունակության, արհեստավարժության, վճռականության և հայրենասիրության բարձր մակարդակը, որն ունի մեր բանակը, վստահություն և ոգևորություն է ներշնչում: Ի զեն՝ հանուն մեր սուրբ հայրենիքի: Արայիկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՀ ՆԱԽԱԳԱՀ https://www.facebook.com/ArayikHarutyunian/videos/707403616548024

Բոլորս դէպի Արցախի Հանրապետութեան միջազգային ճանաչում

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա․ Վեհափառ Հայրապետին նախաձեռնութեամբ եւ հրաւէրով, Անթիլիասի Մայրավանքին մէջ Հինգշաբթի, 15 Հոկտեմբեր 2020-ի յետմիջօրէին, տեղի ունեցաւ Արցախեան պատերազմի օրակարգով խորհրդակցութիւն, մասնակցութեամբ համասփիւռքեան գործունէութիւն ունեցող եկեղեցական, ազգային, կուսակցական եւ միութենական կազմակերպութիւններու ներկայացուցիչներուն։ Վեհափառ Հայրապետը զեկուցեց Արցախեան պատերազմի հետեւանքով ստեղծուած իրավիճակին, հայկական սահմաններու պաշտպանութեան համար մղուող մարտերուն եւ անոնց առընթեր տարուող քաղաքական-յարաբերական աշխատանքներուն մասին։ Պատերազմի

Հույս ունենք՝ հայերը կկարողանան պաշտպանվել Ադրբեջանի գործողություններից. Պոմպեո

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայ-ադրբեջանական հակամարտության մեջ Թուրքիայի ներգրավվածությունը համարել է վտանգավոր և հույս հայտնել, որ հայերը կկարողանան դիմակայել Ադրբեջանի գործողություններին: «Դա վտանգավոր է: Այժմ մենք տեսնում ենք, որ թուրքերն առաջ են եկել և ռեսուրսներ են տրամադրում Ադրբեջանին՝ ուժգնացնելով ռիսկը, մեծացնելով կրակային հզորությունը Լեռնային Ղարաբաղի՝ 150 հազար բնակչությամբ փոքրիկ տարածքի շուրջ պատմական պայքարում»,- ասել է

Ալիեւը չի բացառում, որ Ադրբեջանում թուրքական ռազմաբազա կլինի. «Թուրքիան մեր դաշնակիցն է, մենք կօգտագործենք այդ հնարավորությունները»

Ալիեւն ասել է, թե Ադրբեջանն ու Ռուսաստանը կապվում են բարեկամության, համագործակցության, փոխըմբռնման դարավոր կապերով

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031