Լրահոս
Օրվա լրահոսը

Այս օրերին Ծաղկաձորում ազատ համարներ չեք գտնի․ Ռոմանոս Պետրոսյան

Օգոստոս 22,2020 23:56

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Սեւան ազգային պարկում նոր կազմավորվող՝ առափնյա եւ ջրային շուրջօրյա պահնորդական հատուկ ստորաբաժանման հայտերի ընդհանուր քանակն ավելի քան 230 էր (3 օրվա ընթացքում), որոնցից ընտրվեցին 24 աշխատակիցներ՝ սահմանված չափորոշիչներին առավել համապատասխանող տվյալներով։

Այսօր ազգային պարկի «Սեւան» տեղամասում հանդիպեցի ընտրված աշխատակիցների հետ՝ ծանոթության եւ առաջադրվող խնդիրների մասին մանրամասն զրույց ունենալու նպատակով։ Վստահ եմ՝ արդյունքները շատ շուտով զգացնել կտան։
Վերադարձին այցելեցի Կոտայքի առաջնորդանիստ Կեչառիսի Վանական Համալիր, Ծաղկաձոր։

Հ.Գ. Ուրախալի լուրով կիսվեմ՝ այս պահին Ծաղկաձորի հյուրանոցներում ավելի քան 90% հագեցվածություն կա. այդ թվում՝ համավարակի սկզբին որպես մեկուսարաններ ծառայած հաստատություններում։ Դրանց մի մասը նաեւ մասնակի կամ կոսմետիկ նորոգում են իրականացրել։
Այս օրերին շուրջ 5.700 անկողին/տեղ հյուրընկալության կարողություն ունեցող Ծաղկաձորում ազատ համարներ չեք գտնի։

Կարող ենք ասել՝ Ծաղկաձորի հյուրանոցային բիզնեսի ոլորտն արդեն թոթափում է համավարակով պայմանավորված՝ տնտեսական ժամանակավոր դժվարությունները եւ սկսում է նոր շունչ առնել…

Սեւան ազգային պարկում նոր կազմավորվող՝ առափնյա եւ ջրային շուրջօրյա պահնորդական հատուկ ստորաբաժանման հայտերի ընդհանուր…

Gepostet von Romanos Petrosyan am Samstag, 22. August 2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31