Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանի Շինարարների փողոց-Էստոնական փողոց-Առաքելյան փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն

Օգոստոս 22,2020 21:35

Տրանսպորտային միջոցների երթևեկության թողունակությունը մեծացնելու նպատակով Երևան քաղաքի Շինարարների փողոց-Էստոնական փողոց-Առաքելյան փողոց խաչմերուկում 2020 թվականի օգոստոսի 23-ին կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Փոփոխության արդյունքում Առաքելյան փողոցի դեպի Շինարարների փողոց երթևեկելի ուղղության՝ խաչմերուկին հարակից 40 մետր հատվածում կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը և միաժամանակ Առաքելյան փողոցի նշված հատվածում մոտ 1,0 մետրի չափով դեպի կանգառն արգելված հատված կտեղափոխվի հանդիպակաց երթևեկության հոսքերը բաժանող առանցքային գծանշումը:

 

ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31