Օրվա լրահոսը
Դեմոկրատները պատրաստում են պաշտոնական մեղադրանքներ, Թրամփը` սպասում Սենատում իր հաղթանակին. «Ամերիկայի ձայն»
«Ամերիկայի ձայն». ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի դատական հարցերով հանձնաժողովը երկուշաբթի օրը ներկայացրեց իմփիչմենթի հարցով լսումների եզրակացությունը, ինչը հիմք է նախապատրաստում Դոնալդ Թրամփի դեմ պաշտոնական մեղադրանքներ ներկայացնելու համար: Սակայն հանրապետականները պնդում են, թե դեմոկրատների կազմած գործը թույլ է: Նրանցից Դագ Քոլինզի խոսքերով, չկա հանցագործություն: ‘’Դեմոկրատների միակ նպատակը նախագահի վերընտրությունը կանխելն է’’, ասում է նա: Հանրապետականների իրավական հարցերով
Զեկույց՝ դեկտեմբերի 8-ի ՏԻՄ ընտրությունների դիտարկման արդյունքների վերաբերյալ
2019 թ. Դեկտեմբերի 8-ին Հայաստանի Հանրապետության 16 համայնքներում տեղի են ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) հերթական և արտահերթ ընտրություններ: Տասներկու համայնքում տեղի են ունեցել համայնքի ղեկավարի, իսկ 4 համայնքում` ավագանու անդամի ընտրություններ: «Ականատես» դիտորդական առաքելության կողմից երկարաժամկետ և կարճաժամկետ դիտորդություն է իրականացվել հետևյալ 8 համայնքներում, որոնցից 5-ում ընթացել են համայնքի ղեկավարի, իսկ 3-ում` ավագանու անդամի
«Աջափնյակ» բարեգործական հիմնադրամից յուրացվել է 10 միլիոն դրամից ավելի գումար. (Տեսանյութ)
ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել «Աջափնյակ» բարեգործական հիմնադրամի տնօրենի ապօրինությունների վերաբերյալ։ Ըստ քննությանն այս պահին հայտնի տվյալների՝ հիշյալ հիմնադրամի տնօրենը 2016 թվականին Աջափնյակում գտնվող մանկապարտեզներից մեկի վերանորոգման համար հատկացված գումարներից հիմնադրամի դրամարկղից ելքագրել և
Նոր ձերբակալություն Գյումրիում՝ Ռոբերտ Քոչարյանի ուղարկած ծաղկեպսակի գործով
Ինչպես տեղեկացրել ենք, երեկ Անի թաղամասում գտնվող «Ջավախք» խանութի դիմաց Ազգային ժողովի պատգամավոր Կարեն Սարուխանյանի ընկերոջը ծեծելու կասկածանքով ձերբակալվել էր Ռոբերտ Քոչարյանի համակիրներից մեկը, գյումրեցի գործարար՝ Շեկոն՝ Գարիկ Ուզունյանը, որի խանութները ևս գտնվում են այդ հատվածում։ Քիչ առաջ հայտնաբերվել ու ձերբակալվել է Շեկոյի ընկերը՝ Զոհրաբ Մուրադի Եսիմսեյտովը, որը նույնպես կասկածվում «Ջավախք» խանութի դիմաց տեղի ունեցած
Բացահայտվել է Գյումրիում կատարված դանակահարությունը (Տեսանյութ)
Դեկտեմբերի 7-ին, ժամը 16-ի սահմաններում, շտապօգնության կայանից ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում էր ստացվել, որ կրծքավանդակի և որովայնի կտրած-ծակած վերքերով Գյումրիի Շարլ Ազնավուրի անվան հրապարակից հիվանդանոց է տեղափոխել 47-ամյա մի տղամարդ: Օպերատիվ խումբը բժշկական կենտրոն էր մեկնել: Սակայն տուժողն ի վիճակի չէր եղել բացատրություն տալու: Նշանակվեց դատաբժշկական փորձաքննություն: Մարմնական վնասվածքների բնույթն հուշում էր, որ նրան դանակահարել
Հափշտակել է 2.292.000 ՀՀ դրամ արժողությամբ ոսկյա և արծաթյա զարդեր, 80.000 ՀՀ դրամ կանխիկ գումար
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու բնակարան ապօրինի մուտք գործած և ուրիշի գույքը առանձնապես խոշոր չափերով գաղտնի հափշտակություն կատարած անձի (անձանց) ինքնությունը։ Նախնական տվյալներով՝ 2019թ. օգոստոսի 1-ին՝ ժամը 09:30-ից մինչև ժամը 13:00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու դիտավորությամբ, տեխնիկական
Նոր Հաճնի բնակարաններից մեկում հինգ անձանց մահվան ելքով պատահարը քննող հանձնաժողովը քննարկեց պատահարի առաջացման հանգամանքների մի քանի նախնական վարկածներ
Տեսչական մարմնում՝ 2019 թվականի դեկտեմբերի 10-ին, տեղի ունեցավ Նոր Հաճն քաղաքի Իսահակյան փողոցի 2-րդ շենքի 11 բնակարանում տեղի ունեցած հինգ անձանց մահվան ելքով պատահարի մասնագիտական քննություն իրականացնելու նպատակով՝ ՀՀ Վարչապետի նոյեմբերի 26-ին 1751-Ա հիման վրա ստեղծված հանձնաժողովի նիստը։ Հանձնաժողովը նախագահում է ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանը, կազմում ընդգրկված են
«Գիտելիքներով ջարդուփշուր արեցիք ՍԴ-ն». ԱԺ-ն 1-ին ընթերցմամբ ընդունեց աղմկոտ օրինագիծը
Այդպես էլ մեզ չբացատրեցիք՝ եթե ՍԴ դատավորներն այդքան վատն են, ինչո՞ւ եք պատվով ճանապարհում բարձր թոշակի: Չհամոզեցիք
Որսացել էր նախատեսվածից ավելի քարակաքավ. Ոստիկանության բացահայտումը
Դեկտեմբերի 7-ին ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողները ապօրինի ձկնորսության, որսագողության և անտառահատման կանխարգելման նպատակով իրականացված ստուգայց-շրջագայության ընթացքում ապօրինի որս կատարելու կասկածանքով ոստիկանություն են բերել 3 քաղաքացու։ Նրանցից մեկը՝ Այգեպատ գյուղի բնակիչը, ներկայացրել է սիրողական որսի սեզոնային կտրոն, որով սահմանված է որսի չափաքանակ։ Պարզվել է , որ քաղաքացին իր ողորկափող որսորդական հրացանով որսացել է նախատեսված չափաքանակից ավելի
Ծխելու դեմ պայքարի օրինագիծն ընդունվեց 1-ին ընթերցմամբ. ԼՀԿ-ն «դեմ» քվեարկեց
Կարծում էի՝ հակառակն եք ասելու: Եթե շտկելու բաներ կային, հնարավորություն տվեք: Ոչ մեկս չի հերքում դա
Խորանաշատ վանքը և կարասը` «Եվրոպա Նոստրա» 7 ամենավտանգված հուշարձան 2020-ի ցանկում
Հրապարակվել է 2020 թվականի եվրոպական մշակութային ժառանգության 7 ամենավտանգված հուշարձան ծրագրի հավակնորդների նախնական ցանկը, որում տեղ է գտել 2 առաջադրում Հայաստանից` Տավուշի մարզի Խորանաշատ վանքը և կարասը` որպես գինու պատրաստման համար օգտագործվող հայկական ավանդական տարա: Եվրոպայի ամենավտանգված ժառանգության վերջնական յոթնյակը կհրապարակվի 2020 թ. մարտին: «Եվրոպա Նոստրան» Եվրոպայի մշակութային և բնության ժառանգության պահպանման և խթանման ուղղությամբ գործող քաղաքացիական հասարակության ձայնն
ՀԱԷԿ-ը տարածաշրջանի համար վտանգ չի ներկայացնում. Պապիկյանը փարատեց ադրբեջանցիների մտահոգությունը
Հայաստանի ատոմակայանը գործում է միջազգային չափորոշիչներին համապատասխան
«Օպտիմալացման» կամ «արդյունավետության բարձրացման» անվան տակ ԵՊՀ-ում աշխատատեղերի զանգվածային կրճատումներ են սպասվում. ԵՊՀ Արհկոմ
ԵՊՀ ռեկտորի ԺՊ Գ.Գևորգյանի կողմից վերջին շրջանում իրականացվում են ԵՊՀ արհեստակցական կազմակերպության գործունեությանը խոչընդոտող գործողություններ, որոնց նպատակն է վերացնել ԵՊՀ-ում առկա սոցիալական գործընկերության և աշխատողների իրավունքների պաշտպանության առկա մեխանիզմները: Արհկոմիտեի և ռեկտորի ԺՊ-ի միջև սուր խնդիրներ սկսեցին առաջանալ, այն բանից հետո, երբ արհեստակցական կազմակերպությունը առարկություն հայտնեց շուրջ 30 աշխատողի աշխատանքից ազատելու հարցում: Սրան հաջորդեց նոյեմբերի
Գիյոմ դը Գիտոն` ֆրանսիական ու հայկական կոնյակների, արքայական բանակում ծառայած Ռիչարդ Հենեսիի եւ կենացի մասին
Երեւանում է HENNESSY տան բրենդ-դեսպան Գիյոմ դը Գիտոն, որը այդ կոնյակն աշխարհին ներկայացնող աշխարհի 6 դեսպաններից մեկն է: ԶԼՄ-ների համար կազմակերպված փակ ճաշկերույթ-համտեսին նա որոշ գաղտնիքներ բացեց կոնյակի վերաբերյալ: Երեւանում նա համտեսել էր հայկական գինի ու կոնյակ, անգամ բաստուրմա եւ սուջուխ: Համեմատելով ֆրանսիական կոնյակի հետ` Գիյոմ դը Գիտոն նշեց, որ հայկականն ավելի էներգիայով լեցուն է
Արմեն Սարգսյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Զոհրաբ Մնացականյանի հետ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հերթական աշխատանքային հանդիպումն է ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ: Հանդիպմանն անդրադարձ է եղել Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգային հարցերին: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Ատոմակայանի աշխատակիցները դժգոհ են աշխատավարձերից. Նախարարությունն ասում է՝ դրանք համակարգում ամենաբարձրն են
Ատոմակայանում միջին աշխատավարձը 360 հազար դրամ է
ԱԱԾ-ն հորդորում է ձեռնպահ մնալ սպայի պատիվը արատավորող մերկապարանոց հայտարարություններով հանդես գալուց
2019 թ. դեկտեմբերի 7-ին իրավապաշտպան Ա. Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում անպատեհ ցասումի պոռթկմամբ հրապարակած գրառմամբ անցել է թույլատրելիի բոլոր հնարավոր սահմանները՝ մի կողմից ՀՀ ազգային անվտանգության ծառայության ու դրա աշխատակիցների վերաբերյալ օգտագործելով պատիվն ու արժանապատվությունը վիրավորող և զրպարտչական բնույթի արտահայտություններ, իսկ մյուս կողմից մոլորեցնելով հասարակության լայն շերտերին՝ իրականությանը չհամապատասխանող, առանձին փաստերի վերաբերյալ ապատեղեկատվություն ներկայացնելով: Եվ
Դպրոցականը դանակահարել է ընկերոջը. «Ո՞նց թե արա»
Aravot.am-ը Խ.Դաշտենցի անվան 114 դպրոցի տնօրեն Ռուզաննա Կոստանյանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է տեղի ունեցել դանակահարության դեպքը 11-րդ դասարանցիների միջեւ, որի մասին տեղեկացրել էր shamshyan.com-ը: «Դասամիջոցին խաղացել են 11-րդ դասարանցի տղաները, գնդակը կպել է նրանցից մեկին, մյուսն ասել է` արա՛, զգույշ: Նա էլ թե` ո՞նց թե, արա: Անիմաստ տեղը դանակով խփել է մյուս տղայի ոտքին: Առաջին բուժօգնությունը
«Էլի հանրապետական կնոպկա». Զոհրաբյանն «Իմ քայլ»-ին կոչ է անում ուրվականներով չվախեցնել
Զոհրաբյանը հիշեցրեց՝ պատգամավոր Արման Բաբաջանյանը ՍԴ դատավորներին հանցագործներ անվանեց, իսկ ԲՀԿ-ն դեմ է, որպեսզի այդ հանցագործներն էլիտար կենսաթոշակ ստանան
«Ըստ իմ ունեցած տեղեկությունների՝ այս կամ այն ճնշման գործիքն է օգտագործվում ՍԴ-ի դատավորների նկատմամբ». Կոնստանտին Տեր-Նակալյան
ՀՀԿ-ական Կարինե Աճեմյանի գնահատմամբ՝ իշխանությունն արագ կտրվում է իրականությունից:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մասնակցել է ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի ամփոփիչ ժողովին
Դեկտեմբերի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը բերեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնում անցկացվող Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան Կլոր սեղան միջեկեղեցական բարեգործական հիմնադրամի տարեվերջյան ամփոփիչ ժողովի մասնակիցներին: Հանդիպումն սկսվեց միասնական Տերունական աղոթքով և հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի ողջույնի խոսքով: Մուշեղ Սրբազանը
«Մի Մանվել Գրիգորյան եք բռնել, մեկ էլ՝ Ռոբերտ Քոչարյան». Գորգիսյանը՝ Ալեն Սիմոնյանին
Գորգիսյանին դուր չի եկել Սիմոնյանի այն ձեւակերպումը, թե ընդդիմադիրներն ԱԺ ամբիոնից խոսափող են ծռում՝ «յութուբում» հայտնվելու համար
«Գենդերային ինքնության հետ կապված են լինում ինքնավնասումներ. դատապարտյալի ոտքին թուք էին սրսկել». Արա Ղարագյոզյան
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը վստահեցրեց, որ ներկայում քրեակատարողական հիմնարկներում համակարգային կոռուպցիայի մասին խոսել չենք կարող:
ՄԱԿ-ում տեղի է ունեցել Ցեղասպանության զոհերի հիշատակի միջազգային օրվան նվիրված միջոցառում
Դեկտեմբերի 9-ին ՄԱԿ-ի Նյու Յորքի կենտրոնակայանում Հայաստանի մշտական ներկայացուցչությունը կազմակերպեց «Հիշատակը և կրթությունը՝ որպես կանխարգելման գործիքներ․ դասեր քաղել մարտահրավերներին դիմակայելու համար» խորագրով կլոր սեղան քննարկում՝ նվիրված Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվան։ Ելույթներով հանդես եկան ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը, Պաշտպանելու պատասխանատվության գլոբալ կենտրոնի գործադիր տնօրեն Սայմոն Ադամսը,
ԵԽԽՎ-ն Ադրբեջանում գտել է քաղբանտարկյալների հետ կապված «համակարգային» խնդիր
ԵԽԽՎ իրավական գործերի և մարդու իրավունքների կոմիտեն գտնում է, որ ըստ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի փաստական եզրակացությունների՝ Ադրբեջանում մի շարք անձինք ԵԽԽՎ սահմանմամբ «քաղբանտարկյալներ» են: Այս մասին ասվում է ԵԽԽՎ կայքում տեղադրված հաղորդագրության մեջ: Հիշեցնելով, որ Դատարանի կողմից գտնվել է քրեական արդարադատության համակարգում քաղաքական դրդապատճառներով չարաշահման «անհանգստացնող օրինաչափություն», ինչպես նաև Դատարանի քննության տակ գտնվող նմանատիպ
Ներկրվող ու արտահանվող սննդամթերքի վերահսկողություն և կարանտին. չինական փորձը
Այսօր ավարտվել է 20 օր տևած «Սննդարդյունաբերության հետազոտություն, ներկրվող ու արտահանվող սննդամթերքի վերահսկողություն և կարանտին» թեմայով սեմինարը, որը Հայաստանում առաջին անգամ անցկացրել են Չինաստանի Ժողովրդական Հանրապետության սննդի և խմորման արդյունաբերության պետական գիտահետազոտական ինստիտուտի ներկայացուցիչները: Այն կազմակերպվել էր ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին ջանքերով՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հետ համագործակցությամբ և Չինաստանի դեսպանատան ու Չինաստանի կոմերցիայի
«ՍԴ-ն իր նախագահի գլխավորությամբ, եթե մի քիչ նամուս ունենա, հրաժարական կտա». Սասուն Միքայելյան
Իմ նման շատ մարդիկ անիմաստ եւ անօրենք հայտնվել են բանտերում՝ ոմանց կամքի, քմահաճույքի համար: ՍԴ-ն դակել է նախորդ իշխանության կամքի համաձայն՝ նրա օրենքները
Հայերեն ընդունելի համարժեքներ ունեցող օտար բառերից խուսափելու մասին (Լեզվի կոմիտեի հորդորակը)
Կազմել ենք օտար բառերի հայերեն համարժեքների հերթական ցանկը։ Հայերեն բառերը շատերին հասկանալի են ու հայտնի, դրանք հիմնականում գրանցված են բառարաններում, հաճախ կիրառվում են մամուլում, հանդիպում են բանավոր ու գրավոր խոսքում, սակայն օտար համարժեքների «ճնշման տակ են»: Հորդորում ենք նախապատվությունը տալ հայերեն համարժեքներին: 1.աբսոլյուտ – բացարձակ 2.աֆերիստ – խորամանկ 3.դիսբալանս – անհավասարակշռություն 4.դիսերտանտ – ատենախոս 5.դիստանցիա
Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևան քաղաքի Իսակովի պողոտայում
Ճանապարհային երթևեկության բարելավման նպատակով 2019թ. դեկտեմբերի 11-ից Երևան քաղաքի Իսակովի պողոտայի ոստիկանության զորքերի տեղակայման դիմացի ճանապարհահատվածում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Փոփոխության արդյունքում նշված հատվածում կտեղակայվի լուսացույցային օբյեկտ և Իսակովի պողոտայի տվյալ հատվածում տրանսպորտային միջոցների երթևեկության և առկա հետիոտնային անցումով հետիոտների տեղաշարժի հերթականությունը կկարգավորվի լուսացույցի ազդանշաններով: Միաժամանակ՝ Իսակովի պողոտայի Էջմիածին քաղաքի ուղղության երթևեկելի մասի 3-րդ երթևեկելի