Լրահոս
Օրվա լրահոսը

Դպրոցականը դանակահարել է ընկերոջը. «Ո՞նց թե արա»

Դեկտեմբեր 10,2019 17:29

Aravot.am-ը Խ.Դաշտենցի անվան 114 դպրոցի տնօրեն Ռուզաննա Կոստանյանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է  տեղի ունեցել դանակահարության դեպքը 11-րդ դասարանցիների միջեւ, որի մասին տեղեկացրել էր  shamshyan.com-ը:

«Դասամիջոցին խաղացել են 11-րդ դասարանցի տղաները, գնդակը կպել է նրանցից մեկին, մյուսն ասել է` արա՛, զգույշ: Նա էլ  թե` ո՞նց թե, արա: Անիմաստ տեղը դանակով խփել է մյուս տղայի ոտքին: Առաջին բուժօգնությունը մեզ մոտ ենք ցույց տվել, ծնողներին կանչեցինք, ոստիկաններ կանչեցինք, ոստիկանները տարան:

Չի կարելի ախր, բայց  շաբաթը մեկ աշակերտների գրպանները ոստիկանները ստուգում են: Չես հասկանում` էդ երեխեքն ընդհանրապես ի՞նչ են ուզում», – ասաց դպրոցի տնօրենը: Հավելեց, որ բարեբախտաբար, միջադեպի մասնակից աշակերտների ծնողների միջեւ բախում չի եղել, որովհետեւ ըմբռնումով են մոտեցել կատարվածին:

«Նույնիսկ տուժածի հայրն ասում  է` տիկին Կոստանյան, ի՞նչ կարիք կար ոստիկանություն կանչել, հիմա տղա երեխեք են, մի բան է, եղել է»,- նշեց մեր զրուցակիցը:

Տնօրենը հավելեց, որ արդեն ամեն ինչ կարգին է, ուղղակի նեղսրտած է, որ նման միջադեպը կարող է ստվեր գցել դպրոցի վրա:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը` դպրոցի ֆեյսբուքյան էջից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031