Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Դեմոկրատները պատրաստում են պաշտոնական մեղադրանքներ, Թրամփը` սպասում Սենատում իր հաղթանակին. «Ամերիկայի ձայն»

Դեկտեմբեր 10,2019 21:12

«Ամերիկայի ձայն». ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի դատական հարցերով հանձնաժողովը երկուշաբթի օրը ներկայացրեց իմփիչմենթի հարցով լսումների եզրակացությունը, ինչը հիմք է նախապատրաստում Դոնալդ Թրամփի դեմ պաշտոնական մեղադրանքներ ներկայացնելու համար:

Սակայն հանրապետականները պնդում են, թե դեմոկրատների կազմած գործը թույլ է: Նրանցից Դագ Քոլինզի խոսքերով, չկա հանցագործություն: ‘’Դեմոկրատների միակ նպատակը նախագահի վերընտրությունը կանխելն է’’, ասում է նա:

Հանրապետականների իրավական հարցերով խորհրդական Սթիվըն Քասթորի խոսքերով էլ, դեմոկրատները պարզապես ուզում են ստվեր նետել 2016-ի նախագահական ընտրությունների վրա: «Նրանք ուզում են իմփիչմենթի ենթարկել նախագահին միայն այն բանի համար, որ համամիտ չեն նրա քաղաքականությանը», ասում է նա, երբ հանձնաժողովի նախագահը պնդում է, թե Ուկրաինայի նախագահի հետ Թրամփի հեռախոսազրույցն իմփիչմենթի համար անհրաժեշտ արդեն մի քանի հանցագործություն է պարունակում: Նրա խոսքերով, դրանց շարքում են իշխանության չարաշահումը, ազգային անվտանգության անտեսումը եւ ընտրություններում կոռուպցիան:

Ներկայացուցիչների պալատի օրենսդիրներն այժմ ունեն յոթ օր, այս մեղադրանքները քվեարկության դնելու համար:

Թրամփը դիտել է վերջին լսումները ու այն անվանել «խայտառակություն երկրի համար», ինչը, ասում է նա, հարկավոր է կանգնեցնել:

Նա ուզում է տեսնել, թե ինչպես է իմփիչմենթի գործը փոխանցվում Կոնգրեսի վերին պալատին’ Սենատին: Նա այս մասին ասում է քմծիծաղով, քանի որ գիտի, որ հանրապետական մեծամասնություն ունեցող այս պալատում իմփիչմենթի գործընթացը կհասնի իր վերջին կանգառին:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031