Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր ձերբակալություն Գյումրիում՝ Ռոբերտ Քոչարյանի ուղարկած ծաղկեպսակի գործով

Դեկտեմբեր 10,2019 19:35

Ինչպես տեղեկացրել ենք, երեկ Անի թաղամասում գտնվող «Ջավախք» խանութի դիմաց Ազգային ժողովի պատգամավոր Կարեն Սարուխանյանի ընկերոջը ծեծելու կասկածանքով ձերբակալվել էր Ռոբերտ Քոչարյանի համակիրներից մեկը, գյումրեցի գործարար՝ Շեկոն՝ Գարիկ Ուզունյանը, որի խանութները ևս գտնվում են այդ հատվածում։

Քիչ առաջ  հայտնաբերվել ու ձերբակալվել է Շեկոյի ընկերը՝ Զոհրաբ Մուրադի Եսիմսեյտովը, որը նույնպես կասկածվում «Ջավախք» խանութի դիմաց տեղի ունեցած միջադեպին մասնակից լինելու մեջ։

Շիրակի դատախազ Կարեն Գաբրիելյանն Aravot.am-ին տեղեկացրեց, որ վերջինս հայտնաբերվել ու ձերբակալվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով,  այն է՝ խմբի կազմում բռնությամբ զուգորդված խուլիգանություն կատարելը։

Հիշեցնենք, որ այս պատմությունը սկսվել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից երկրաշարժի զոհերի հիշատակին Գյումրի ծաղկեպսակ ուղարկելու պատճառով։

Ազգային ժողովի «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Կարեն Սարուխանյանը քննադատության էր ենթարկել ՀՀ  երկրորդ նախագահին, որի պատճառով էլ, ըստ նրա, քոչարյանականները՝ գործարար Շեկոն, նրա շրջապատի մարդիկ հաշիվներ են պարզել, «Ջավախք» խանութի դիմաց ծեծել իր ընկերոջը։

Շեկոյի ընկերը՝ Կարապետ Պողոսյանը, սակայն, կտրականապես հերքում է հաշիվներ պարզելու մասին Կարեն Սարուխանյանի հայտարարությունը, նշում, որ պատգամավորի ընկերոջ ու Շեկոյի միջև վիճաբանություն ծագել է կենցաղային հողի վրա, նրանք վաղուցվա ծանոթներ են, և որ գործարարի ձերբակալությունը նրա քաղաքական հայացքների համար է ։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարը՝ shantnews.am-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031