Լրահոս
Օրվա լրահոսը

Գիյոմ դը Գիտոն` ֆրանսիական ու հայկական կոնյակների, արքայական բանակում ծառայած Ռիչարդ Հենեսիի եւ կենացի մասին

Դեկտեմբեր 10,2019 18:06

Երեւանում է HENNESSY տան բրենդ-դեսպան Գիյոմ դը Գիտոն, որը այդ կոնյակն աշխարհին ներկայացնող աշխարհի 6 դեսպաններից մեկն է: ԶԼՄ-ների համար կազմակերպված փակ ճաշկերույթ-համտեսին նա որոշ գաղտնիքներ բացեց կոնյակի վերաբերյալ: Երեւանում նա համտեսել էր հայկական գինի ու կոնյակ, անգամ բաստուրմա եւ սուջուխ: Համեմատելով ֆրանսիական կոնյակի հետ` Գիյոմ դը Գիտոն նշեց, որ հայկականն ավելի էներգիայով լեցուն է ու ավելի թունդ, իսկ ֆրանսիական HENNESSY-ն նուրբ է: Հայկականի առանձնահատկությունները նա պայմանավորեց Հայաստանում հնեցման ավանդույթներով, պայմաններով, խաղողով:

Նա ներկայացրեց կոնյակի ստեղծման հարյուրամյա ավանդույթները, հնեցման գաղտնիքները, զարգացման պատմությունը, ծանոթացրեց կոնյակի օգտագործման մշակույթին, ծեսին, համտեսման կանոններին: Օրինակ ասաց, որ վաղուց ոչ ոք ափով չի տաքացնում կոնյակի գավաթը, եւ այդ սովորույթը վաղուց հնացած է, նաեւ խորհուրդ տվեց երբեք կոնյակի գավաթը չթափահարել խմելուց առաջ, ինչպես դա անում են գինու պարագայում, քանի որ, նրա համոզմամբ, կոնյակն այդպես կորցնում է համային հատկությունները: Գիյոմ դը Գիտոն շեշտեց, որ կոնյակի մուգ գույնը բնավ թնդության հետ կապ չունի:

Ասաց, որ իրենց բրենդի համտեսի հանձնաժողովը բաղկացած է 6 հոգուց, որոնց աշխատանքը բարդ որակեց:

Գիյոմ դը Գիտոն տեղեկացրեց, որ HENNESSY տան պատմությունը սկսվել է 1765 թվականին, երբ Լյուդովիկոս XV-ի բանակում ծառայության տարիներին ազգությամբ իռլանդացի Ռիչարդ Հենեսիին բախտ է վիճակվում փորձել բրենդի խմիչքը, որն արտադրված էր ֆրանսիական Կոնյակ քաղաքում: Ծառայությունն ավարտելուց հետո Հենեսին տեղափոխվում է Ֆրանսիա եւ հենց Կոնյակում էլ հիմնադրում իր փոքրիկ բիզնեսը: Ի դեպ, հենց HENNESSY տան շնորհիվ է, որ «կոնյակ» բառը սկսվել է շրջանառվել եվրոպացիների բառապաշարում ոչ թե որպես քաղաքի անվանում, այլ որպես խմիչք:

XIX դարի երկրորդ կեսերին HENNESSY տան ներկայացուցիչ Մորիս Հենեսին հեղաշրջում է մտցնում կոնյակի աշխարհում՝ առաջարկելով կոնյակների գնահատման նորարարական մոտեցում: Նա կոնյակները դասակարգեց հնեցման հիմքով. մի դեպքում որպես գնահատման չափանիշ ընտրելով աստղի սիմվոլը, մյուս դեպքում հնեցումը բնութագրելով լատինական տառերով՝ V.S. (Very Special), V.S.O.P. (Very Superior Old Pale) եւ X.O. (eXtra Old):

Ավելի քան 30 ֆիլմ նկարահանած, 70-ից ավելի ֆիլմերի պրոդյուսեր հանդիսացող հանրահայտ Ռիդլի Սքոթը, որ լայն հանդիսատեսին հայտնի է «Գլադիատոր», «Երկնային արքայություն», «Ռոբին Հուդ», «Պրոմեթեւս» եւ այլ ֆիլմերով, The Seven Worlds վերնագրով ֆանտաստիկ ժանրի մի ֆիլմ էլ HENNESSY-ի մասին է նկարել, որն արդեն 10 մլն դիտում ունի youtube-ում:

Գիյոմ դը Գիտոն լրագրողներին լավ համտեսողներ որակեց, նաեւ հետաքրքրվեց, թե Հայաստանում մարդիկ կոնյակի հետ հատկապես ինչ են համտեսում: Չրերի հետ համադրությունը նույնպես հիասքանչ որակեց:

Ի դեպ, պարզեցինք, որ ինքը նաեւ կարմիր գինի է սիրում եւ կենացների հետ էլ գլուխ չունի:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031