Լրահոս
Օրվա լրահոսը

Բացահայտվել է Գյումրիում կատարված դանակահարությունը (Տեսանյութ)

Դեկտեմբեր 10,2019 19:25
danak

Դեկտեմբերի 7-ին, ժամը 16-ի սահմաններում, շտապօգնության կայանից ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում էր ստացվել, որ կրծքավանդակի և որովայնի կտրած-ծակած վերքերով Գյումրիի Շարլ Ազնավուրի անվան հրապարակից հիվանդանոց է տեղափոխել 47-ամյա մի տղամարդ:

Օպերատիվ խումբը բժշկական կենտրոն էր մեկնել: Սակայն տուժողն ի վիճակի չէր եղել բացատրություն տալու:

Նշանակվեց դատաբժշկական փորձաքննություն:

Մարմնական վնասվածքների բնույթն հուշում էր, որ նրան դանակահարել են: Իսկ թե ով, որտեղ` իրավապահների հետևողական աշխատանքի շնորհիվ, պարզվեց հաղորդումից երկու օր անց:

Բացահայտման ուղղությամբ ոստիկանության Ախուրյանի բաժնի ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում տեղեկություններ ստացվեցին, որ դեկտեմբերի 7-ին, ժամը 15.30-ին, Գյումրիի Շչերբինայի փողոցի սկզբնամասում` կոշկի վերանորոգման կրպակի մոտ, վիճաբանության ժամանակ խոհանոցային դանակով տուժողին մարմնական վնասվածք էր պատճառել Կոշտոյան փողոցի 65-ամյա մի բնակիչ:

Դեկտեմբերի 9-ին կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Մուշի բաժին:

Նա տվել է խոստովանական բացատրություն:

Հանգամանքները պարզվում են: Ձեռնարկվում են միջոցառումներ դանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Քննությունը շարունակվում է:

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031