Օրվա լրահոսը

Կենդանիների համարակալման և հաշվառման համակարգի ներդրումն օրախնդիր է

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը հանդիպել է Ավստրիայի AMA AGROMARKET կազմակերպության կենդանիների համարակալման և հաշվառման միջազգային փորձագետ Ռուդոլֆ Մոզերի և տեղեկատվական տեխնոլոգիաների փորձագետ Հաննես Գրասսերի հետ: Հանդիպման նպատակն էր քննարկել Հայաստանի Հանրապետությունում խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման ծրագիրն ու դրա ազդեցությունը վերահսկողական գործառույթների լիարժեք իրացման վրա: Տեսչական մարմնի ղեկավարը նշել

Մեկ ոսկե եւ երկու բրոնզե մեդալ՝ մաս-ռեսթլինգի աշխարհի առաջնությունում

Մաս-ռեսթլինգի Հայաստանի հավաքականը վերադարձել է Լեհաստանում անցկացված աշխարհի առաջնությունից, որտեղ 29 երկրների պայքարում նվաճել է չեմպիոնական մեկ ոսկե, երկու բրոնզե մեդալ եւ գրավել թիմային 5-րդ տեղը: 80 կգ քաշային կարգում աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճել է Հովհաննես Դավթյանը: Ֆեդերացիայի նախագահ Արտավազդ Նալբանդյանը Aravot.am-ին տեղեկացրեց, որ դա այն քաշային կարգն է, որտեղ յակուտները իրենց ազգային մարզաձեւ համարվող

Մխիթարյան միաբանությունը դարձավ այն տեղը, որտեղ մեր պատմությունը, մեր լեզուն, մեր գիտությունը, մեր արվեստն ուսումնասիրվեց. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով այսօր ժամանել է Իտալիայի Հանրապետություն: Վարչապետի այցը մեկնարկել է Իտալիայի Վենետիկ քաղաքից. Նիկոլ Փաշինյանն այցելել է Վենետիկի Սուրբ Ղազար կղզի, որտեղ տեղակայված է Մխիթարյան միաբանությունը՝ շուրջ երեքդարյա պատմություն ունեցող հայկական կրոնական ու մշակութային կազմակերպությունը։ Վարչապետը շրջայց է կատարել Մխիթարյան միաբանության տարածքում, որի ընթացքում Մխիթարյան միաբանության քահանայապետական պատվիրակ, Թուրքիայի Հայ Կաթողիկե

Տիգրան Ավինյանը նշել է՝ կառավարությունը բազմիցս հայտարարել է ու գործով ապացուցել, որ Հայաստանում տնտեսական դաշտը բաց է

Նոյեմբերի 20-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մասնակցել է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) կողմից կազմակերպած Մրցակցության միջազգային օրվան նվիրված համաժողովին: Տիգրան Ավինյանը նշել է, որ կառավարությունը բազմիցս հայտարարել է ու գործով ապացուցել, որ  Հայաստանում տնտեսական դաշտը բաց է, պետական մակարդակով հովանավորվող մենաշնորհներ չկան և չեն լինելու,  տնտեսվարողները կարող են զբաղվել իրենց նախընտրած բիզնեսով: Ազատ և

Կասեցվել է «Ռանիտիդին» և «Ուրոֆլօքս» դեղերի գրանցումը. Առողջապահության նախարարություն

Առողջապահության նախարարի հրամաններով կասեցվել է «Ռանիտիդին» դեղահատեր թաղանթապատ, 150մգ; (30/3×10/) բլիստերում» դեղի գրանցումը, որի  համար հիմք է հանդիսացել «Դեղերի եվրոպական գործակալության դեղազգոնության և ռիսկերի գնահատման կոմիտեի հայտարարությունը` կապված «SARACA LABORATORIES LIMITED, India» ընկերության արտադրության «ռանիտիդինի հիդրոքլորիդ» ակտիվ նյութում հայտնաբերված թունավոր խառնուրդի` N-նիտրոզոդիմեթիլամին (NDMA) առկայությամբ: Առողջապահության նախարարի մեկ այլ հրամանով կասեցվել է «Ուրոֆլօքս» ռուֆլօքսացին, դեղահատեր թաղանթապատ,

Կալամատայում Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձան է բացվել. Ermenihaber

Հունաստանում Կալամատայի քաղաքապետարանը դրականորեն է արձագանքել տեղի հայ համայնքի խնդրանքին՝ հավանություն տալով Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանի տեղադրման գաղափարին: Հուշարձանի բացման արարողությունը տեղի է ունեցել նոյեմբերի 17-ին Հայ առաքելական եկեղեցու Հունաստանի թեմի առաջնորդ Գեղամ արքեպիսկոպոս Խաչերյանի մասնակցությամբ: Հուշարձանի հիմքում տեղադրվել է Հայաստանից բերված խաչքար: Բացման արարողությանը մասնակցել են հույն պաշտոնյաներ և պատգամավորներ, որին նախորդել էր Սուրբ

Սևանա լճում բաց թողնվեց Սևանի իշխանի Ամառային և Գեղարքունի ենթատեսակների շուրջ 60 հազար մանրաձուկ

Նոյեմբերի 19-ին Կարճաղբյուր եւ Մաքենիս գետերից Սևանա լիճ բաց թողնվեց Սևանի իշխանի Ամառային և Գեղարքունի ենթատեսակների շուրջ 60 հազար մանրաձուկ: Բացթողման աշխատանքները վերահսկում էր ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կողմից ստեղծված աշխատանքային խումբը: Միջոցառմանը մասնակցում էր նաև Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Համբարձում Համբարձումյանը: Մանրաձկան բացթողումն իրականացվել է «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության

Թուրքիայի ԱԳՆ-ն կիսով չափ կրճատել է ցեղասպանության թեզերի դեմ պայքարի բյուջեն. Ermenihaber

Թուրքիայի խորհրդարանի պլանավորման և բյուջեի հանձնաժողովը  հաստատել է 2020թ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությանը կից «Հետազոտությունների և անվտանգության հարցերով գլխավոր վարչությանը»  հատկացվելիք բյուջեն: 2020թ այն կկազմի 5.9 միլիոն թուրքական լիրա (մոտ 1 մլն 30 հազ. ԱՄՆ դոլար): 2019թ. կառույցին հատկացվել էր 11.2 միլիոն թուրքական լիրա (մոտ 2 մլն ԱՄՆ դոլար): Թուրքական ընդդիմադիր «Cumhuriyet» պարբերականի գնահատմամբ՝ այս

Երբ կլուծվի Երեւանի տրանսպորտի խնդիրը. Ավինյանը ժամկետներ է նշում

Փոխվարչապետն ասում է՝ քաղաքապետարանը տրանսպորտի փոփոխության հստակ ծրագիր ունի:

Եվրո 2020-ի խմբային մրցաշարն ավարտվեց

Ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի առաջնության եզրափակիչ մրցաշարի մասնակից 20 ազգային հավաքականները հայտնի են: Որակավորման փուլի 10 խմբերում լավագույն երկու արդյունքներն արձանագրած թիմերն արդեն սկսում են նախապատրաստվել հիմնական մրցաշարին: Այդ հավաքականներն են. Անգլիա, Չեխիա, Պորտուգալիա, Ուկրաինա, Հոլանդիա, Գերմանիա, Շվեյցարիա, Դանիա, Խորվաթիա, Ուելս, Իսպանիա, Շվեդիա, Լեհաստան, Ավստրիա, Ֆրանսիա, Թուրքիա, Բելգիա, Ռուսաստան, Իտալիա, Ֆինլանդիա: Եվրո 2020-ի եզրափակչում այս 

Հայաստանի Հանրապետությունում չի գրանցվել դեպք, որ որևիցե կազմակերպություն կամ կառույց դատական կարգով ճանաչվի ահաբեկչական. Արմեն Գրիգորյանի ելույթը Մոսկվայում

Սույն թվականի նոյեմբերի 20-ին Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում տեղի ունեցավ ԱՊՀ անդամ երկրների Անվտանգության խորհրդի քարտուղարների յոթերորդ ամենամյա հանդիպումը։ Հանդիպման ընթացքում Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդես եկավ ելույթով։ Ստորև ներկայացնում ենք ելույթն ամբողջությամբ: «Բարի օր, հարգելի՛ գործընկերներ, Նախևառաջ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևին այսօրվա հանդիպումը բարձր մակարդակով կազմակերպելու

«Էս ինչե՜ր են խոսում՝ ի՞նչ քոչարյանական, մեր բողոքը մեր կառավարության դեմ չէ»․ Գյումրու լոկոմոտիվային դեպոյի աշխատակից

Ինչպես տեղեկացրել ենք, երեկ Գյումրու լոկոմոտիվային դեպոյի աշխատակիցներին ղեկավարությունը հարկադիր հանգստի էր ուղարկել՝ նրանց փոխարեն Ռուսաստանի Դաշնությունից բերելով ազգությամբ ռուս 10 մեքենավարների։ Դեպոյի աշխատակիցները մեզ հետ զրույցում նշել էին, որ ըստ իրենց հասած տեղեկությունների, փորձում են ազատվել իրենցից ու չնայած պարզաբանում են, թե փորձի փոխանակման նպատակով են ՌԴ-ից մեքենավարներ բերել, սակայն հրամանի մեջ այս մասին

Կառավարությունը վարկային համաձայնագիր է կնքում ՎԶԵԲ-ի հետ, որպեսզի ստանա իր գործունեությունը գովերգող զեկույց. Սուրեն Պարսյան

Սա կարող է դառնալ ֆինանսական ռեսուրսների անարդյունավետ կառավարման դասագրքային օրինակ։ Գրեթե նման իրավիճակ ունենք նաև այլ վարկային համաձայնագրերի դեպքում։

«Մայրենիին, ռուսերեն ու անգլերեն լեզուներին տիրապետելը 21-րդ դարի թելադրանք է». Արամ Սաֆարյան

Ինչո՞ւ ՀՀ իշխանությունները եվրասիական հետազոտությունների կենտրոն չստեղծեցին այս հինգ տարիների ընթացքում`ՀՀ-ի`ԵԱՏՄ անդամակցությունից ի վեր

Դավիթ Տոնոյանն ու Անջեյ Կասպրշիկն արձանագրել են շփման գծում վստահության ամրապնդման մեխանիզմների ներդրման կարևորությունը

Նոյեմբերի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկին: Հանդիպման ընթացքում քննարկվել է ԼՂ հակամարտության կարգավորման ընթացքը, Արցախի ու Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում և հայ-ադրբեջանական պետական սահմանին տիրող իրավիճակը: Զրուցակիցները քննարկել են նաև հակամարտության կարգավորման գործընթացում հումանիտար բնույթ կրող գործողությունները, ընդգծել այդ ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի

Ավինյանը «Տարոն-Ավիայի» հեռանալու մասին. «Ավիափոխադրումները «մարշրուտկայով» մարդ տեղափոխել չէ»

 Փոխվարչապետը վստահեցնում է՝ «Տարոն-Ավիան» չի համապատասխանում եվրոպական չափանիշներին:

Ucom-ի 4G+ ցանցում զանգելու VoLTE հնարավորությունն իրական է iPhone օգտատերերի համար

Այսօրվանից Ucom ընկերության շարժական կապի այն բաժանորդները, ովքեր ունեն iOS 13 օպերացիոն համակարգի վերջին թարմացված տարբերակն իրենց iPhone սմարթֆոններում, կարող են զանգել 4G+ (LTE Advanced) ցանցում VoLTE տեխնոլոգիայի օգնությամբ։ Դեռևս 2017 թվականից Ucom-ն իր շարժական կապի բաժանորդների համար իր ցանցում գործարկել է VoLTE (LTE ցանցում ձայնի փոխանցում) տեխնոլոգիայով զանգեր կատարելու հնարավորությունը, սակայն հեռախոս արտադրող ընկերություններն

«Վերնատանը մեծեր կային, իսկ այստեղ հասկանալի է, թե ինչ է հավաքված». Վ. Ավետիսյանը՝ «Վերնատան» մասին

«Մերժված մարդիկ են եւ նրանց ձայնակցող առանձնյակներ, որոնց իրական նպատակը ջուր պղտորելն է,-կարծում է «Սասնա ծռեր» կուսակցության առանցքային անդամը:

Ծրագիրը նպատակ չի հետապնդում հայ մեքենավարներին օտարերկրյա մասնագետներով փոխարինումը. Պարզաբանում ՀԿԵ և ՌԵ լոկոմոտիվային բրիգադների փորձի փոխանակման վերաբերյալ

Հարկ ենք նշում նաև պարզաբանել, որ Հայաստան ժամանած ՌԵ-ի մեքենավարները հանդիսանում են ռուսական փոխադրողի գործող աշխատակիցներ և աշխատավարձ են ստանում Ռուսական երկաթուղիներում:

Յունիբանկը թողարկել է 5.25% եկամտաբերությամբ նոր դոլարային պարտատոմսեր

Յունիբանկը թողարկել է 5.25% տարեկան եկամտաբերությամբ դոլարային արժեկտրոնային նոր պարտատոմսեր: Արժեկտրոնային եկամուտը կվճարվի եռամսյակային պարբերականությամբ: Տեղաբաշխման ժամկետը սահմանված է մինչև 15.12.2019թ.-ը: Սա Յունիբանկի կողմից պարտատոմսերի 10-րդ թողարկումն է: Մեկ պարտատոմսի անվանական արժեքը կազմում է 100 դոլար, գնման նվազագույնը ծավալը` 1 000 դոլար: Պարտատոմսերի շրջանառության ժամկետը կազմում է 36 ամիս: Պարտատոմսերը կարելի է ձեռքբերել Յունիբանկի գլխամասային

Փոխվարչապետ. «Ալավերդու պղնձաձուլարանը բնապահպանական տեսանկյունից շատ խնդրահարույց է. նոր պղնձաձուլական համալիրի կառուցումը մեր օրակարգում է»

Տիգրան Ավինյանը վստահեցնում է՝ չինական կողմի հետ նոր պղնձաձուլարանի կառուցման շուրջ բանակցությունները շարունակվում են

«Վերնատան» հավաքն «Արմենիկումի» նոր դոզա էր կոնվուլսիաների մեջ գտնվող հերոսի համար. Արթուր Ղազինյան

Վազգեն Մանուկյանի դեմ կազմակերպված արշավը սադրանք էր, լավ մշակված մի ծրագիր, որի նպատակն էր նրան մղել քաղաքական ընդդիմադիր գործունեության և նրանից կերտել «հակահերոսի» նոր կերպար: Նա ամբողջովին տեղավորվում էր այս կերպարի մեջ և բավարարում էր հակահերոսի համար սահմանված հիմնական չափանիշներին:

Պարզվում է՝ Վարդան Ղուկասյանը «գյումրվա կատակ» է արել

Իվետա Տոնոյանն ասաց. «ԲՀԿ-ն օրեր առաջ ստացել է ՀՅԴ-ական երիտասարդների դիմումը: Մենք այդ դիմումը դեռեւս չենք քննարկել օբյեկտիվ պատճառներով: Երբ որ կքննարկենք նախարարի հրաժարականի նպատակահարմարության հարցը, մեր դիրքորոշումը կներկայացնենք»:

Տիգրան Ավինյան. «Սահմանադրական փոփոխությունները հնարավոր է լինեն մեր օրակարգում»

«Ես առաջարկում եմ դատավորներին եւս մեկ անգամ ծանոթանալ նախագծին»,-արձագանքելով ՍԴ դատավորներին վաղաժամ կենսաթոշակի անցնելու մասին նախագծի դատավորների դժգոհությունների մասին լրագրողների հարցերին, պատասխանեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Նա մասնակցում է Երեւանում ընթացող «Արդյունավետ մրցակցության ապահովումը թվայնացվող աշխարհում» ԵԱՏՄ համաժողովին: Հարցին՝ արդյոք կառավարությունը ՍԴ դատավորների հետ կապված խնդիրը լուծի սահմանադրական փոփոխություններով, Ավինյանը պատասխանեց. «Սահմանադրական փոփոխությունները հնարավոր է լինեն

Անհրաժեշտ է փոխել ողջ մտածելակերպը՝ ընդունելով քվանտային աշխարհը, որտեղ ամեն բան ներդաշնակ է․ Արմեն Սարգսյանը ելույթ է ունեցել Կրթության համաշխարհային ինովացիոն գագաթնաժողովում

Պաշտոնական այցով Կատարի Պետությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Դոհայում մասնակցել է հեղինակավոր Կրթության համաշխարհային ինովացիոն 10-րդ գագաթնաժողովին (WISE2019)։ Կրթության համաշխարհային ինովացիոն գագաթնաժողովը միջազգային նախաձեռնություն է, որի նպատակն է կրթության վերափոխումը նորարարության միջոցով, կրթության նոր մոտեցումների խթանումը և համաշխարհային կրթական հրատապ խնդիրների դիմագրավման նոր եղանակների ուսումնասիրությունը: Այն ստեղծագործական մտածողության, քննարկումների և նպատակային գործողությունների միջազգային

Իրանի քաղաքացին ՀՀ է ներկրել առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց. ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրգործ

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հանցավորության դեմ պայքարի ոլորտում օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում միջոցներ ձեռնարկելով թմրամիջոցների ապօրինի ներկրման ուղիները պարզելու և կանխարգելելու ուղղությամբ, օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է թմրամիջոցների մաքսանենգության և ապօրինի շրջանառության հերթական դեպքը: Մասնավորապես, 2019թ նոյեմբերի 19-ին ՀՀ Ազգային անվտանգության մարմինների օպերատիվ հսկողության ներքո «Մեղրի» մաքսային կետով, Թեհրան-Երևան երթուղային

Վանաձորի «Արցախ» պուրակը կվերադարձվի համայնքին. Լոռու մարզի դատախազը միջնորդագիր է ներկայացրել համայնքի ղեկավարին

Լոռու մարզի դատախազության դատախազների դատավարական ղեկավարման ներքո գտնվող քրեական գործերից մեկի ուսումնասիրությամբ պարզվել է, որ դեռևս 2007թ. փետրվարի 23-ին Վանաձոր համայնքի նախկին ղեկավարի որոշմամբ մի ՍՊԸ-ի է հանձնվել մասնավորեցման ոչ ենթակա, Լոռու մարզի պատմության և մշակութային անշարժ հուշարձանների պետական ցուցակում ընդգրկված «Արցախ» պուրակի տարածքը: ՀՀ կառավարության 13.04.2006թ. որոշմամբ պուրակի տարածքն անհատույց, սեփականության իրավունքով փոխանցվել էր

Հարություն Խաչատրյան. «Կինոյի տունը կբացի բոլոր դռները Սինեմատեքի բացումով»

Հայաստանի կինոգործիչների միությունում կայացավ «Ազգային սինեմատեք կոնցեպտ ստեղծարար կրթական-մշակութային- զբոսաշրջային միջավայր հանգույցի նախագծի» շնորհանդեսը: Հայաստանի կինոգործիչների միության նախագահ Հարություն Խաչատրյանը նշեց, որ վերջապես եկել է երազանքն իրականացնելու ժամանակը, որով հետաքրքրված է կառավարությունը, նախագահը: «Սինեմատեքը» նախատեսված է ստեղծել 1976 թվականից գործող Կինոյի տանը, որի մի մասը փրկվել է վաճառքից: Հարություն Խաչատրյանը նշեց, որ պատրաստվում են բացել

Լրահոս

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930