Օրվա լրահոսը

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 577 նոր դեպք․ ԱՆ

Հուլիսի 12-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 31969 դեպք, որոնցից 19633-ն` առողջացած, 565-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11589 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 134989 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 577 նոր դեպք և 214 առողջացած։ Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 65

Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը կոչ է անում Թուրքիայի նախագահին չեղարկել Այա Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու որոշումը․ «Ամերիկայի ձայն»

Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը կոչ է անում Թուրքիայի նախագահին չեղարկել Այա Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու որոշումը: Աշխարհի 350 եկեղեցիներ որպես անդամներ ընդգրկող խորհուրդը կոչ է անում խոչընդոտել բաժանումը: Ժնեւից գործող Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը հիշեցնում է, որ ներկայացնում է ավելի քան 500 միլիոն քրիստոնյաների, եւ այժմ «վշտացած է ու հուսախաբված»: «Այա Սոֆիան նորից մզկիթի վերածելու ձեր որոշումով

Մոտ 20 ավտոմեքենա արգելափակվել է անձրևաջրերի մեջ

Հուլիսի 11-ին, ժամը 21:35-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեծամոր ավտոճանապարհին՝ Մեծամոր քաղաքի մոտակայքում, ավտոմեքենաները արգելափակվել են անձրևաջրերի մեջ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը։ Փրկարարները արգելափակումից դուրս են բերել մոտ 20

Դժվա՞ր էր, թե վախենում էիք շեշտել Հայոց ցեղասպանության փաստը եւ հայերի հանդեպ մշակութային ցեղասպանության քաղաքականությունը․ Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ ՀՀ ԱԳՆ-ի՝ Սուրբ Սոֆիայի տաճար-թանգարանը մզկիթի վերածելու Թուրքիայի իշխանությունների որոշման մասին արձագանքը հերթական խորը հիասթափությունն էր։ Ավելի լավ է շարունակեիք լռել, քան նման անատամ գնահատականներ տայիք։ Դժվա՞ր էր, թե վախենում էիք այս առիթով խոսել ներկայիս Թուրքիայի տարածքում ավիրված, ոչնչացված, սեփականացված, կրոնափոխված ու պղծված հսկայական հայկական հոգեւոր-մշակութային

Բջնի գյուղում հրդեհ է բռնկվել Ագրարային համալսարանի ամառանոցի տանիքում

Հուլիսի 11-ին, ժամը 14։55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բջնի գյուղում այրվում է ամառանոցի տանիք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ագրարային համալսարանի ամառանոցի տանիքում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:04-ին, մարվել՝ 16:42-ին։ Այրվել են ամառանոցի տանիքի փայտյա կառուցատարրերը

Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 27 նոր դեպք․ Գնել Սանոսյան

Վերջին երկու օրերի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 27 նոր դեպք, եւս 22 հոգի առողջացել է: Գնել ՍԱՆՈՍՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ https://www.facebook.com/sanosyangnel/photos/a.1929678840667692/2339877266314512/?type=3&theater

Ինքնասպանության փորձ կատարող քաղաքացիներից մեկին կարողացել են փրկել` վայր ընկնելու պահին բառացիորեն օդում բռնելով․ Shamshyan.com

Այսօր՝ հուլիսի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Հաղթանակ» կամրջի աջ և ձախ հատվածներում 2 քաղաքացի՝ յուրաքանչյուրը մի հատվածում, անցել են կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում էին ցած նետվելով, ինքնասպանություն գործել: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ինքնասպանության փորձ կատարող քաղաքացիներից մեկին կարողացան փրկել և դրանում մեծ է

Նուբարաշենի աղբավայրի հրդեհաշիջման աշխատանքների համար օգտագործվել է մոտ 314 տոննա ջուր

Հուլիսի 11-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված են ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը, Երևանի քաղաքապետարանի 4 ջրատար և 7 միավոր հատուկ տեխնիկա։ Հրշեջ-փրկարարները հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացրել մոտ 4 հա տարածքում․ ընդհանուր թվով օգտագործվել է մոտ 314 տոննա ջուր: Հրդեհաշիջման աշխատանքները ժամանակավոր

Մեզ խորապես մտահոգել է Սուրբ Սոֆիայի տաճար-թանգարանը մզկիթի վերածելու Թուրքիայի իշխանությունների որոշումը․ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունը Թուրքիայի իշխանությունների որոշմամբ Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակի փոփոխության վերաբերյալ Մեզ խորապես մտահոգել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության վայր հանդիսացող Սուրբ Սոֆիայի տաճար-թանգարանը մզկիթի վերածելու Թուրքիայի իշխանությունների որոշումը: Սուրբ Սոֆիայի տաճարը զուտ պատմական և մշակութային կոթող չէ։ Իր պատմության ընթացքում այն ունեցել է տարբեր կրոնական, մշակութային և քաղաքական նշանակություն: Սուրբ Սոֆիայի տաճարին

«Ստյոպա Սաֆարյանի՝ հայերենի իմացության եւ ընկալունակության վրա վստահաբար կասկած չեմ ունեցել, որեւէ հետնահանջ Գագիկ Ծառուկյանի խոսքում չկա». Նաիրա Զոհրաբյան

Նախկինում արված հայտարարությունները ստեղծված իրավիճակի, նրանց պատասխանատուների վերաբերյալ մնում են ուժի մեջ, ինչը հստակ արտացոլված է նաեւ Գագիկ Ծառուկյանի հայտարարության մեջ:

Կովիդ-19-ը ներխուժեց մեր «կիսադաշտ» և ոչ թե մրցակիցը, այլ համաճարակը որոշեց, թե որ թիմը կներկայացնի Հայաստանը Եվրոպա Լիգայի որակավորման փուլում․ «Լոռի» ՖԱ

«Լոռի» ՖԱ-ն ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել․ Փաստացի ստացվում է, որ ՀՀ առաջնության 27-րդ տուրի «Ալաշկերտի» հետ հանդիպմանը «Լոռիի» մեկնարկային կազմի 8 ֆուտբոլիստներ վարակված են եղել COVID-19-ով։ Այդ մասին են վկայում թեստերի պատասխանները։ Այսինքն «Լոռիի» ֆուտբոլիստները խաղադաշտ են մտել՝ մրցակցի հետ լինելով անհավասար մրցակցային պայմաններում և ոչ կանխամտածված խախտվել է «Արդար խաղի» սկզբունքը։ Ընդմիջման

Որոշակի ուժեր, իրավիճակի կայունացման ելքեր առաջարկելու փոխարեն, տեսակետ են հայտնում՝ առաջարկելով չեղարկել հատուկ դրությունը․ Արամ Սարգսյան

Համավարակի այս վիճակում, երբ խստացումների արդյունքում մի կերպ հնարավոր է դարձել կանգնեցնել վարակվածների աճը՝ զուգահեռ ավելացնելով բուժվածների թիվը, որոշակի ուժեր, իրավիճակի կայունացման ելքեր առաջարկելու փոխարեն, տեսակետ են հայտնում՝ առաջարկելով չեղարկել հատուկ դրությունը: Օրինական կառավարությանը հորդորում են հաշվի չառնել ժողովրդի կամարտահայտությամբ ընտրության արդյունքները, ու ձևավորել ինչ-որ անհասկանալի հակաճգնաժամային կառավարություն՝ նույնչափ անհասկանալի սկզբունքներով ու մեթոդներով, որի անդամները

Մենք մեր ամբողջ էներգիան կենտրոնացնում ենք միայն ստեղծարար աշխատանքի վրա

Հուլիսի 10-ին մեկնարկեց «Music 20» խորագրով առցանց միջազգային փառատոնը։ Փառատոնը շատ ջերմորեն ընդունվեց մշակույթի ու հանրության լայն շերտերի կողմից՝ դրական լիցքեր և հույսի զգացողություն հաղորդելով մարդկանց: Հատկանշական է, որ նախագիծը կյանքի է կոչվել ՀՀ պետբյուջեից զրո լումա ծախսելով և ներգրավելով հայ արտիստների, որոնց հնարավորություն է տրվել ամիսների դադարից հետո կրկին բեմ բարձրանալ։ Ինչպես օրերս կայացած

Արզնի-Շամիրամ ջրանցքում հայտնաբերել են 37-ամյա տղամարդու դին

Հուլիսի 11-ին, ժամը 09։33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աղձք գյուղի  Արզնի-Շամիրամ ջրանցքը քաղաքացի է ընկել։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։ Որոնողական աշխատանքներին մասնակցել են 12 փրկարար-ծառայող, «Ջրառ» ՓԲԸ-ի 15 աշխատակից և գյուղի 20 բնակիչ։ Ժամը 18։44-ին փրկարարները հայտնաբերել են Արայիկ Հ․-ի (ծնված 1983 թ․)

«Գիտակից քաղաքացինե՞ր» , թե՞ բանսարկուներ

Մի քանի օր է՝ տղաս ընկերների հետ մեկնել է Սյունիք, շրջագայության։ Այսօր Կապանում, կեսօրին մտել են զբոսայգի, այնտեղ մի քանի րոպե հանել դիմակները և քարտեզով փորձել գտնել մոտակա սրճարանը։ Զարմանալիորեն, շատ արագ երիտասարդներին են մոտեցել երկու ոստիկաններ (ի դեպ, մեկը քաղաքացիական հագուստով) և ․․․ցույց տվել առանց դիմակների լուսանկարն ու տուգանքի արձանագրություն կազմել։ Երիտասարդների բացատրությանը, թե

ԱԱԾ-ն նախաձեռնել է քաղաքական պատվերի իրականացում ԲՀԿ ակտիվիստների դեմ. Աշոտ Անդրեասյան

ԲՀԿ Երիտասարդների միության նախագահ Աշոտ Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ ԱԱԾ-ն նախաձեռնել է քաղաքական պատվերի իրականացում ԲՀԿ ակտիվիստների դեմ։ Երեկ (10․07․2020թ․), ժամը 10։00-ի սահմաններում Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները Արթիկի ԱԱԾ պետի ուղեկցությամբ ստիպողաբար իրենց մեքենաներով բերման են ենթարկել Արթիկի 10-ից ավելի ԲՀԿ ակտիվիստների։ Քաղաքացիները մոտ 1 ժամ (105 կիլոմետր) ճանապարհ անեցնելուց հետո 10 ժամից

«Արե՛ք ինչ ուզում եք, ես ձեզ խրախուսում եմ՝ քվեարկությամբ վերցրե՛ք հանձնաժողովի նախագահի պաշտոնն իմ ձեռքից». Նաիրա Զոհրաբյանը՝ իր պաշտոնը ԼՀԿ-ին տալու մտադրության մասին

Իմ վճռականության, իմ սկզբունքայնության վրա հանկարծ չկասկածեք: Ձեր հայտնի բանաստեղծության նման էլ ասեմ՝

Իմ կամքը պողպատից ամուր է,

Իմ հոգին էլ նահանջել չգիտի…»:

Դավիթ Տոնոյանն ընդունել է Անի Ապրահամյանին՝ պաշտպանության ոլորտում գիտության հնարավոր ներուժի կիրառումը քննարկելու նպատակով

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հուլիսի 11-ին ընդունել է «Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա» հիմնադրամի տնօրեն, Նոտր Դամի համալսարանի ֆիզիկայի դեպարտամենտի պրոֆեսոր Անի Ապրահամյանին՝ պաշտպանության ոլորտում գիտության հնարավոր ներուժի կիրառումը քննարկելու նպատակով: Պաշտպանության նախարարը բարձր է գնահատել Անի Ապրահամյանի դերը գիտության առաջընթացի գործում՝ Հայաստանում և աշխարհում: Իր խոսքում Դավիթ Տոնոյանը նշել է. «Հարգելի պրոֆեսոր, երկար

Քլամար քաղաքի փոխքաղաքապետ վերընտրուած է հայազգի Սերժ Քէհեայեանը․ «Գանձասար»

«Գանձասար» – Յուլիս 2020-ին Ֆրանսայի տարածքին տեղական ինքնակառավարման մարմիններու վերջին ընտրութիւններուն հանրապետական կուսակցութեան ցանկով հայահոծ Քլամար քաղաքի փոխքաղաքապետ վերընտրուած է հայազգի Սերժ Քէհեայեանը: Անցնող վեց տարիներուն ան կը զբաղեցնէր նոյն պաշտօնը: Ան ծնած է Փարիզ 1968-ին, իր մասնագիտական ուսումը ստացած է Փարիզի քաղաքագիտութեան բարձրագոյն դպրոցին մէջ, ուրկէ վկայուած է Մէթղիս Տէօ Տուա (Metrise de Droit)

Շիրակի մարզում հուլիսի 10-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 53 նոր դեպք․ Շիրակի մարզպետարան

Հուլիսի 11-ի ժամը 11.30-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով վարակված Շիրակի մարզի 84 բնակիչ է բուժվում։ Մարտի մեկից մինչ օրս Շիրակի մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 5797 նմուշառում, մայիսի 12-ից հուլիսի 10-ը ներառյալ Գյումրիում իրականացվել է 4443 նմուշառման հետազոտություն, հուլիսի 10-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 53 նոր

Արզնի-Շամիրամ ջրանցքը քաղաքացի է ընկել

Հուլիսի 11-ին, ժամը 09։33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աղձք գյուղի  Արզնի-Շամիրամ ջրանցքը քաղաքացի է ընկել։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։ Որոնողական աշխատանքներին մասնակցում են 12 փրկարար-ծառայող, «Ջրառ» ՓԲԸ-ի 15 աշխատակից և գյուղի 20 բնակիչ։   ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Դավիթ Տոնոյանն ընդունել է ՌԴ առաջատար օդաչու-փորձարկողներին

Հուլիսի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է  Հայաստանի Հանրապետության զինված ուժերի օդաչուական կազմի վերապատրաստման և թռիչքների անվտանգության ապահովման գործում նշանակալի ավանդ  ներդրած ՌԴ առաջատար օդաչու-փորձարկողներ, Ռուսաստանի Դաշնության հերոս Վյաչեսլավ Յուրիի Ավերյանովին և Եվգենի Վյաչեսլավի Ավերյանովին։ Հանդիպմանը ներկա էին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը,  ՀՀ ԶՈւ ավիացիայի վարչության պետ, գնդապետ Գագիկ Ասլանյանը։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհավորել

Նոր դիահերձարանում հնարավոր կլինի դիահերձել կորոնավիրուսային հիվանդությունից մահացած անձանց դիերը․ ԱՆ խոսնակ

ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Համացանցում տարածվել են «Թոքաբանության ազգային կենտրոնի» տարածքում գտնվող դիահերձարանի շենքի հարակից տարածքի լուսանկարներ, որոնցով ներկայացվում է, որ տարածքը ախտոտված է, իսկ դիմակների ու ձեռնոցների համար աղբաման չկա։ Այժմ տարածքը մաքուր պահվելուն ուղղված աշխատանքներ են ընթանում, բայց չեմ կարող չարձանագրել, որ ամենուր փակցված են

Արմեն Աշոտյանը՝ Փաշինյանի «կտերի», կրթության համակարգի ապազգայնացման եւ բումերանգի էֆեկտի մասին

ԿԳ նախկին նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պատասխանում է  Aravot.am-ի  հարցերին: – Որպես  կրթության  նախկին նախարար, ձեզ բավարարո՞ւմ են Հանրակրթության պետական չափորոշչի ձեւավորման  այսօրվա մոտեցումները: – Բնական է, որ Հանրակրթության պետական չափորոշիչը որոշակի պարբերականությամբ պետք է  վերանայել, որովհետեւ այդ ժամանակահատվածում փոխվում են ե՛ւ հասարակական, ե՛ւ տնտեսական մարտահրավերները: Հետեւաբար բնական եմ համարում, որ 2010 թ. ընդունված

Երևանի քաղաքապետարանը իր պատշաճ մասնակցությունը չի բերում համավարակի դեմ պայքարում․ ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտե

Կորոնավիրուսի դեմ պայքարում շատ է խոսվում այն մասին, որ այն հաղթահարելը հիմնականում պայմանավորված է քաղաքացիների ինքնագիտակցության բարձրացմամբ: Ոստիկանական հաղորդագրությունների համաձայն մինչ այժմ ազգաբնակչության շրջանում կազմվել է դիմակ չկրելու և ընդհանրապես արտակարգ դրության ռեժիմի պայմանները չպահպանելու շուրջ 45000 վարչական ակտ, որի մոտ 90 տոկոսը՝ Երևանում: Իսկ ի՞նչ է արել Երևանի քաղաքապետարանը իր պարտականությունների և լիազորությունների սահմաններում,

Արցախում արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է մինչև 2020 թ. օգոստոսի 12-ը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 11-ին ստորագրել է hրամանագիր, որի համաձայն՝ Արցախի Հանրապետությունում 2020 թվականի ապրիլի 12-ին հայտարարված և մինչև հուլիսի 11-ը երկարաձգված արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է 32 օրով` 2020 թվականի հուլիսի  11-ից, ժամը 22:00-ից մինչև 2020 թվականի օգոստոսի 12-ը, ժամը 22:00-ը ներառյալ։   ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կայացել է Արցախյան հակամարտության կարգավորման ներկա միտումների վերաբերյալ փակ քննարկում․ «Հայրենիք»

«Հայրենիք» կուսակցության կենտրոնական գրասենյակում կայացել է Արցախյան հակամարտության կարգավորման ներկա միտումների վերաբերյալ փակ քննարկում։ Բանախոսությամբ հանդես է եկել Դավիթ Շահնազարյանը։ Քննարկման ընթացքում տեղի է ունեցել մտքերի փոխանակում, անդրադարձ է կատարվել ներքաղաքական զարգացումներին։ «ՀԱՅՐԵՆԻՔ» ԿՈՒՍԱԿՑՈԻԹՅՈՒՆ https://www.facebook.com/hayrenikk/photos/a.144768343934421/144768287267760/?type=3&theater

Արցախում բարձրավոլտ էլեկտրացանցի արդիականացման ուղղությամբ ընդհանուր առմամբ 17.5 մլրդ ՀՀ դրամի ներդրում է նախատեսվում

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 11-ին այցելել է «Արցախէներգո» ՓԲԸ կողմից կառուցվող Ստեփանակերտի նոր՝ 110/35/10 կՎ ենթակայանի տարածք, որտեղ ակտիվ շինարարական աշխատանքներ են ընթանում: Երկրի ղեկավարին տեղում ներկայացվել են ներդրումային ծրագրի ընթացիկ աշխատանքների մանրամասները: Ընկերության պատասխանատուների հավաստմամբ՝ ենթակայանը շահագործման կհանձնվի գալիք տարվա երկրորդ կեսին, որը հնարավորություն կտա 110 կՎ և 35 կՎ օդային գծերն

Խոսել Հայ եկեղեցու պատմության ավելի լավ դասավանդման մասին՝ եկեղեցուն անմիջապես չներգրավելով այդ քննարկումներում, դատարկաբանություն է․ Տեր Տիգրան քահանա Բադիրյան

Տեր Տիգրան քահանա Բադիրյանը «Սուրբ Գևորգ Կանաչուտի եկեղեցի» ֆեյսբուքյան էջում գրել է․ ԿԳՄՍ ճշմարտախոս նախարարին՝ Երեկ ականատես եղանք Պետրոս Ղազարյանի հետ Արայիկ Հարությունյանի հարցազրույցին, որտեղ պարոն նախարարը իրեն հատուկ անկոռեկտ ոճով «սուտ և կեղծիք» համարեց Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի առաջ քաշած որոշ մտահոգություններ։ Այս առնչությամբ մի քանի դիտարկում․ 1․ Մանիպուլյատիվ է այն պնդումը, թե չափորոշիչների մեջ

Վիտալի Դրոժժա. Մինսկի և Երևանի միջև չկան քաղաքական և տնտեսական խնդիրներ, իսկ առևտրատնտեսական բնույթի հարցերը արդյունավետ լուծումներ են ստանում

Տնտեսական համագործակցության հարցերով հայ-բելառուսական միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահներ՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը և Բելառուսի Հանրապետության անտառային տնտեսության նախարար Վիտալի Դրոժժան հեռավար կապի միջոցով կազմակերպված աշխատանքային հանդիպման ժամանակ քննարկել են հանձնաժողովի` ընթացիկ տարվա մարտի 12–ին Երևանում կայացած  14–րդ նիստի որոշումների իրականացման ընթացքը։ Հանդիպմանը հայկական կողմից մասնակցել են Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031