Օրվա լրահոսը
Աստղադիտարանի տնօրենը` ԱԺ պատգամավորին. «Ոչ մի խախտում չի հայտնաբերվել, չնայած ստուգումներ են եղել որոշ չարակամների կասկածներով»
ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստին նույն հանձնաժողովի նախագահի տեղակալ ԿԳ նախկին փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանն ասել էր, որ Բյուրականի աստղադիտարանը վերածվել է թանգարանի եւ խախտումներ են հայտնաբերվել, որոնցով զբաղվում է դատախազությունը: Aravot.am-ը Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանից հետաքրքրվեց` արդյոք տարածաշրջանային կենտրոն հանդիսացող Աստղադիտարանը զուտ թանգարանի է վերածվել, ինչպես նշում
Հայաստանը կարող է դառնալ Եվրասիայի ու Եվրամիության միջև համագործակցության կամուրջ. Արմեն Սարգսյանը մասնակցել է Եվրասիական մեդիա ֆորումի քննարկմանը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Եվրասիական 16-րդ մեդիա ֆորումի շրջանակում մասնակցել է «Դեգլոբալիզացիա. աշխարհը զարգացման նոր մոդելների փնտրտուքում» խորագրով քննարկմանը։ Նախագահ Արմեն Սարգսյանը, քննարկման սկզբում անդրադառնալով դեգլոբալիզացիայի գաղափարին, նշել է, որ չի հավատում այդ եզրույթին: «Գլոբալիզացիան չի ավարտվել, այն շարունակվելու է և լինելու է ավելի արագ: Այն չի սկսվել այսօր, տարիներ կամ տասնամյակներ առաջ, այն սկսվել է
ԵԽԽՎ-ի հայտարարությունը կհամարեի զգուշացում. Կոնրադ Զաշտովտ. «168 ժամ»
Լեհ վերլուծաբան Կոնրադ Զաշտովտն ասաց, որ ՀՀ իշխանությունների հայտարարած արժեքների, ծրագրերի իրականացման հարցում ըստ էության երկու կարծիք չկա։ Ըստ նրա, հայտարարված փոփոխություններին պատրաստ են աջակցել բոլոր դոնորները, դրանք ունեն աջակցություն նաև երկրի ներսում։ Սակայն հարցը, նրա, ինչպես նաև գերմանացի քաղաքագետի կարծիքով բարեփոխումների նախաձեռնման ձևի մեջ էր, որը ոչ այնքան դրական ընկալվեց մի շարք գործընկերների կողմից,
«Duxov Lur, Duxov Hayer, Hayastan Hayer» օգտատերն անօրինական ճանապարհով տիրացել է իմ խմբին»
Որպես ՖԲ սոցիալական ցանցի օգտատեր 2013թ. նոյեմբերի 16-ին հիմնադրել եմ խումբ՝ «ԱՌ եւ ՏՈՒՐ» անվամբ: Խմբի հիմնական նպատակը մարդկանց զբաղվածությունն է առեւտրի բնագավառում: Խմբում կար 48.800 անդամ, բավականին մեծ թվով մարդիկ, որոնք հավաքագրվել են իմ վեց տարիների աշխատանքի արդյունքում: Շատ ակտիվ գործունեություն եմ ծավալել խմբում, վայելել խմբակիցների սերն ու հարգանքը: Խմբի բնականոն ընթացքը խաթարվեց այս
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Մայիսի 23-ին, 24-25-ի կեսօրից հետո շրջանների զգալի մասում, 26-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Մայիսի 27-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում 18-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը մայիսի 24-25-ն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Մայիսի
Իսկ այն, ինչ անում է Նիկոլ Փաշինյանը, խոչընդոտ չէ՞ ներդրումների համար. «168 ժամ»
Մինչդեռ խորհրդարանական ընտրություններից արդեն բավական ժամանակ է անցել։ Եվ հիմա վաղուց ներդրողները պիտի կոտրեին հեղափոխության ճանապարհը բռնած Հայաստանի տնտեսության դռները։ Բայց այդպես չէ։ Հարց է առաջանում, ինչո՞ւ չկան ներդրումներ, եթե խորհրդարանն էր մեղավոր դրա համար։ Այն ժամանակ էլ պարզ էր, որ դա ընդամենը պատրվակ էր խորհրդարանի լուծարումը և չիրականացած ներդրումային բումն արդարացնելու համար։ Ինչպես հայտնի
Ամենայն հայոց երգի վեհափառից ու բանաստեղծից մինչեւ ամենայն հայոց բարերար
Հարցազրույց մշակութային գործիչ Սամվել Հարոյանի հետ -Սամվել Հարոյան մշակութային գործչի անունը շուրջ տասը տարի զուգահեռվում է հայ երգի հետ, հանձին ձեր հեղինակած «Գրպանի երգարան» յոթհատորյակ CD-ով ժողովածուի (2012թ.), 21 հատորով «Ազգային երգարան» նոտային հավելվածով ժողովածուի (2015թ.), 365 երգ ընդգրկող դարձյալ «Ազգային երգարան-ամեն օր հայ երգի հետ» գրքի (2018թ.): «Առավոտի» հետ զրույցներում ճանաչված արվեստագետներ՝ կոմպոզիտոր Արամ
«Կառուցապատողից եկամտահարկով բնակարան ձեռքբերելու հնարավորություն տվեք նաեւ մարզերի բնակիչներին». Մարուքյան
Ստացվում է, որ ՀՀ ողջ ժողովուրդը աշխատում եւ վճարում է հարկեր, բայց միայն մեկ տարածքի բնակիչներ են կարողանում օգտվել օրենքից
Պարգեւ Օհանյանը կարծում է, որ Սահմանադրական դատարանը իրավասու չէ քննել դատարանի դիմումը. «Հայկական ժամանակ»
Ես միշտ ասել եմ, որ այս արարքը ավելի շատ համապատասխանում էր բռնությամբ իշխանությունը պահելու հանցակազմին եւ միգուցե եւ սահմանադրական կարգի տապալմանը, բայց իհարկե չմոռանանք, որ վերջին հաշվով պետք է որոշի դատարանը, հետո հաստատի Վճռաբեկ դատարանը, որից հետո նոր միայն մեղադրյալը կամ մեղադրյալները իրավունք ունեն, սպառելով դատական բոլոր ատյանները, դիմել Սահմանադրական դատարան՝ իրենց նկատմամբ կիրառված նորմի սահմանադրականությունը որոշելու համար:
«Որոշ դատավորների աշխատավարձը որքան էլ բարձրացրես, միեւնույնն է՝ աջ ու ձախ են նայում». Արա Զոհրաբյան
Պետք է ոչ միայն նայել՝ դատավորը լա՞վն է, թե վատ, այլ, օրինակ, նրա ծանրաբեռնվածությունը թեթեւացնել
Էլինար Վարդանյան. «Կարծես նպատակն ամենևին էլ համակարգի առողջացումը չէ, այլ այս անգամ այս իշխանության կցորդը դարձնելն է»
Երեկվանից տարածվում է «Իմ քայլը» խմբակցության փակ նիստի ձայնագրությունը, որտեղ քննարկվում է Սահմանադրական դատարանը և Բարձրագույն դատական խորհուրդը ցրելու հարցը: Դրան հաջորդեցին իմքայլականների իրարամերժ հերքումներն ու հաստատումները: Որոշ պատգամավորներ հերքեցին, մյուսները հաստատեցին, որ օրակարգում ՍԴ-ն և ԲԴԽ-ն ցրելու հարցն էր: Իրականում մենք գործ ունենք շատ վտանգավոր միջադեպի հետ, շատ վտանգավոր նախադեպի հետ։ Ժամանակագրական առումով այս
Փորձառություն՝ առաջին քայլ
Ինչպես հայտնի է, ՀՀ ԿԳ նախարարության նախաձեռնությամբ այս ուսումնական տարում իններորդ դասարանցիները դպրոցը կավարտեն՝ մասնակցելով «Հայոց լեզու եւ գրականություն» առարկայից կենտրոնացված միասնական պետական քննություններին։ Այդ քննությունները նախատեսված են սույն թվականի մայիսի 26-ին։ Նկատի ունենալով, որ աշակերտներն այդ համակարգով երբեւէ քննություն չեն հանձնել եւ փորձառության կարիք ունեն, Եվրասիա միջազգային համալսարանի հենակետային վարժարանի մանկավարժական խորհուրդը որոշում կայացրեց
ՄԻԵԴԸ-ը Հայաստանի դեմ որոշում է կայացրել՝ փոխհատուցում բանակում սպանված զինծառայողի գործով
Միրզոյանը դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ բողոքով, որ պետական մարմինները չեն կարողացել պաշտպանել իր որդու կյանքի իրավունքը, և որ որդու կորստյան հետևանքով իրեն հասցված բարոյական վնասի փոխհատուցումը մերժվել է:
Հեղափոխությունն իր ամենադժվար օրերն է ապրում, եւ իշխանություններին միայն սոցկայքերում աջակցելը քիչ է. «Հայկական ժամանակ»
Պարզ ասած՝ ինչպես մեկ տարի առաջ, այնպես էլ հիմա Նիկոլ Փաշինյանը քաղաքական դաշտում ոչ մի իրական դաշնակից չունի, նրա միակ դաշնակիցը ժողովրդի մեծամասնությունն Է: Պարզապես մեկ տարի առաջ դա լավ չէր երեւում, իսկ հիմա ավելի ակնհայտ է:
Արթուր Վանեցյան. «ՈՒԵՖԱ-ն կարող է որակազրկել մեր ունեցած մարզադաշտը»
Փաշինյանը կատակում է՝ Վանեցյանը կդասավորի, որպեսզի չինացիները մասնակցեն Եվրոպայի գավաթի խաղերին:
Հայաստանի հազար խոշոր հարկատուների ցանկի հիմնական առաջատարները նահանջել են վճարած հարկի չափերով. «Ժողովուրդ»
Այս տարվա աոաջին եռամսյակի արդյունքներով՝ Հայաստանի հազար խոշոր հարկատուների ցանկը կտրուկ եւ աննախադեպ փոփոխությունների է ենթարկվել:
Հոբելյանական հուշ երեկո՝ նվիրված Մեծն Կոմիտասի ծննդյան 150-ամյակին
Սույն թվի մայիսի 10-ին Կալիֆոռնիայի Գլենդել քաղաքի Տարեցների միության միջոցառումների դահլիճում տեղի ունեցավ հանդիսավոր հուշ երեկո՝ «Կոմիտասի կյանքն ու մահվան առեղծվածը» խորագրով, նվիրված՝ Մեծն Կոմիտասի ծննդյան 150-ամյակին: Այդ անչափ հետաքրքիր ու բովանդակալից երեկոն կազմակերպել էր ԱՄՆ ՀԳԼՄ-ն (Հայ գրողների եւ լրագրողների միությունը): Երեկոն սահուն եւ հմտորեն վարում էր ճանաչված բանաստեղծուհի, միության վարչության անդամ Աննա Ղլղաթյանը:
«Արսենալն» ու «Չելսին» կարող են բոյկոտել Բաքվի եզրափակիչը՝ մնալով խաղաղության դասագրքերում. CNN
Բայց եթե ՈՒԵՖԱ-ն շարունակում է ծառայել իր սեփական շահերին երկրպագուների և ֆուտբոլիստների հաշվին՝ արդյոք «Արսենալը» և «Չելսին» պե՞տք է ավելին անեն՝ խաղը ավարտին հասցնելու համար, որպեսզի պահպանվի մրցակցության ամբողջականությունը և մարդկային ազնվությունը: Գուցե անգամ պետք է բոյկոտե՞լ խաղը:
Վարչապետ. «Էրեխեքն ասում են՝ Նիկոլն եկավ, խոստացավ, գլխառադ արեց, չսարքեց»
Նիկոլ Փաշինյանն ասում է՝ ճանապարհաշինությանը գումար հատկացնելու ամեն անգամ քննարկմանը սթրեսի մեջ են ընկնում
Հերիքնազ Տիգրանյան. «Կոնկրետ դատավորի վրա ուղղված գործողություն չէր, որովհետեւ հանրապետության բոլոր դատարանների մուտքերի մոտ էին մարդիկ հավաքվել». «Ժողովուրդ»
Եթե այդպես դիտարկենք, ապա պետք է ասենք, որ այս 4 օրվա ընթացքում Ռ.Քոչարյանի կողմնակիցները ուղղակի ճնշում էին դատարանին: Սա, ըստ էության, պիկետ էր, քան ուղղված էր ինչ-որ մի բանի: Օրինակ՝ ես Վերաքննիչ դատարանի դիմաց չգիտեի՝ ով է նիստ անում, ում վարույթում է գործ ընթանում: Մենք պատգամավորներով բոլոր դատարանների մոտ էինք նրա համար, որ թյուրընկալում տեղի չունենա դատավորների ու հավաքված մարդկանց միջեւ, ու զերծ պահենք ավելորդ կրքերից ու բախումներից:
«Մուգ գույներով եմ աշխատում, որոնք հիշեցնում են իմ դառը մանկությունը»
Ասում է նոյեմբերյանցի նկարչուհին Ալինա Անանյանը ապրում եւ ստեղծագործում է Նոյեմբերյանում, նրան որպես նկարչուհի Ալ են ճանաչում: «Առավոտը» նրանից հետաքրքրվեց` հնարավո՞ր է նկարչությամբ ապրել, թե՞ այլ աշխատանքով էլ է զբաղվում: «Այս պահին աշխատանք չունեմ, բայց կարող եմ հստակ նշել, որ միայն նկարչությամբ հնարավոր չէ մեր օրերում ապրել, քանի որ մեր ժողովուրդը չունի բավականաչափ գումար, որ
Իշխան Սաղաթելյան. «Ռոբերտ Քոչարյանը բացարձակ կապ չունի եւ չի կարող ունենալ այս հանրահավաքի հետ». «Հրապարակ»
Բայց բազմաթիվ ուժեր այս պահին, ոնց արեցին Արցախի ֆորումի ժամանակ, աղավաղելու, ձեւափոխելու, խեղաթյուրելու նպատակով տարբեր նման տեղեկություններ են դնում շրջանառության մեջ:
«Ամեն տարի քրեական եւ վարչական գործերի թիվը սարսափելի աճում է». Փաստաբանների պալատի նախագահ
Փաստաբանը զերծ է մնում քննիչի հետ շփումներից, փաստաբանների պալատն էլ երաշխավորում է նրա ամսական աշխատավարձը:
Անցկացվել է հայ-ադրբեջանական սահմանագոտու հերթական դիտարկումը
Մայիսի 22-ին, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից, ՀՀ Տավուշի մարզում Բաղանիս գյուղի ուղղությամբ, անցկացվել է հայ-ադրբեջանական սահմանագոտու հերթական դիտարկումը: Հայկական կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպրչիկի դաշտային օգնականներ Գենադի Պետրիկան և Օգնեն Յովիչը: Դիտարկման ընթացքում կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել: Սահմանային դիտարկման շրջանակում Տավուշի մարզպետարանում ԵԱՀԿ պաշտոնյաներին
Տեխզննման կտրոնը դիմապակուն փակցնելն արդեն հնացած մեթոդ է. «Փաստ»
Տեխնիկական զննության կտրոն ստանալու համար մեքենայի սեփականատերը կատարում է հետևյալ վճարումները` բնապահպանական վճար, մեքենայի տեխզննության անցկացման համար նախատեսված ծառայության վճար, օրենքով սահմանված կարգով նախատեսված պետտուրք և գույքահարկ: Հաճախ է կարծիք հնչում, որ քաղաքացին վճարում է, կտրոն ստանում, իսկ մեքենան տեխզննում չի անցնում: Ստացվում է, որ նա վճարում է ոչնչի համար: «Վարորդի ընկեր» ԻՀԿ փոխնախագահ Դավիթ
Հայ-չինական օրակարգ կա՞, թե՞ չկա
Ի՞նչ ակնկալիքներ ունեն ՀՀ իշխանությունները Չինաստանից Ներքաղաքական թոհուբոհը, կարծես, ստվերում թողեց Չինաստան՝ ՀՀ վարչապետի այցի թեման, մինչդեռ Չինաստանի հետաքրքրությունը մեր տարածաշրջանի նկատմամբ՝ կարեւոր ու խիստ ուշագրավ թեմա է: Չինաստանի հետաքրքրությունը Հարավային Կովկասի նկատմամբ պայմանավորված է օրինակ՝ Բաքու-Թբիլիսի-Կարս կառուցված երկաթգծով, որով ավելի է մեծանում Վրաստանի տարանցիկ աշխարհագրական դիրքի նշանակությունը: Չինաստանը Հայաստանի հետ կապված ունի լուրջ հետաքրքրություններ
Պետք է պատրաստ լինենք այն աշխարհին, որն ունենալու ենք 20 տարի անց. Արմեն Սարգսյանը ելույթ է ունեցել Եվրասիական մեդիա ֆորումի բացմանը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Ալմաթիում մասնակցել է Եվրասիական 16-րդ մեդիա ֆորումի բացմանը։ Ամենամյա ֆորումը, որն այս տարի անցկացվում է «Աշխարհն այսօր. ձևափոխվող իրականություն» խորագրով, մեկ հարկի տակ է հավաքել աշխարհի շուրջ 60 երկրների ավելի քան 600 պատվիրակների, այդ թվում և պետական ու քաղաքական գործիչների, տնտեսագետների, Նոբելյան մրցանակակիրների, գործարարների ու փորձագետների: Արմեն Սարգսյանը եղել է
ՊՎԾ-ն ոստիկանությունում հայտնաբերել է խախտումներ
ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը տեղեկացնում է՝ 2019 թվականի մայիսի 7-ից սկսած ծառայությունը ուսումնասիրություն է իրականացնում ՀՀ Ոստիկանությունում՝ կապված տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերի գնման գործընթացների հետ։ Ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերվել են որոշակի խախտումներ։ Ուսումնասիրությունները գտնվում են ամփոփման փուլում։ ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը առավել բովանդակային պարզաբանում կներկայացնի ուսումնասիրությունների ամփոփումն ավարտելուց հետո։ ՀՀ պետական վերահսկողական ծառայություն https://www.facebook.com/StateSupervisionService/videos/2279925022326322/
Արդյոք հանգուցալուծվում է ՀԱՊԿ ռազմա-քաղաքական դաշնակցային պարկեշտության հարցը. «Ժամանակ»
Հայաստանում շատ է դիտարկվում՝ սա հաղթանա՞կ էր Հայաստանի համար, թե՞ պարտություն: Մի կողմից հաղթանակ էր, քանի որ Երևանը թույլ չտվեց, որ Աստանան ու Մինսկը ժամանակից շուտ նշանակեն Զասին, մյուս կողմից՝ չնշանակվեց նաև Հայաստանի նոր ներկայացուցիչ, և փաստորեն, շահեց Մոսկվան, քանի որ պաշտոնակատարման իրավասությունը դրվեց գլխավոր քարտուղարի տեղակալ Սեմերիկովի վրա: Մյուս կողմից էլ, ի վերջո, ինչո՞վ
Վանաձորում երթուղային տրանսպորտի վարորդները գործադուլ են հայտարարել՝ հավաքվելով մարզպետարանի դիմաց. Shamshyan.com
Այսօր՝ մայիսի 23-ին, հերթական անգամ բողոքի ակցիա է սկսվել Լոռու մարզում։ Վաղ առավոտից Վանաձորի երթուղային տրանսպորտային միջոցների վարորդները՝ ի նշան բողոքի, ավտոմեքենաները կայանել են Վանաձոր քաղաքի Հայքի հրապարակում և հրաժարվում են դուրս գալ աշխատանքի։ SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում վարորդներն ասում էին. «Էլ չենք ձգում, գազի գինը պետք է էժանացվի։ Գազի գնի թանկացումը 1 լիցքավորման ժամանակ