Լրահոս
Օրվա լրահոսը

«Կառուցապատողից եկամտահարկով բնակարան ձեռքբերելու հնարավորություն տվեք նաեւ մարզերի բնակիչներին». Մարուքյան

Մայիս 23,2019 13:55

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր պատգամավորները քննարկում են «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած՝ «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է կառուցապատողից եկամտահարկի վերադարձով բնակարան ձեռք բերելու հնարավորություն ընձեռել նաեւ մարզերի բնակիչներին, բայց՝ երկրորդային շուկայի պարագայում:

«Եկամտահարկի մասին օրենքով բնակարան ձեռք բերելու հնարավորությունն իր լավ կողմերով հանդերձ՝ շատ դժգոհություններ ունի այն քաղաքացիներից, որոնք չեն բնակվում Երեւանում: Մարզերում բնակարանաշինություն, ըստ էության, չկա, եւ մարզերում չեն կարողանում այս օրենքի առավելություններից օգտվել»,-համոզմունք հայտնեց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Նրա բնորոշմամբ. «Ստացվում է, որ ՀՀ ողջ ժողովուրդը աշխատում եւ վճարում է հարկեր, բայց միայն մեկ տարածքի բնակիչներ են կարողանում օգտվել օրենքից: Այդ պատճառով առաջարկում ենք օրենքը կիրառել նաեւ մարզերում՝ երկրորդային շուկայի պարագայում»: Կառավարությունն այս օրինագծին բացասական եզրակացություն է տվել: Հանձնաժողովի նիստին ներկա ՀՀ ֆինանսների փոխնախարար Արմեն Պողոսյանը նշեց. «Ընդունում ենք, որ մարզերում պասիվ վիճակ է, բայց կարծում ենք, որ այս օրինագիծը մարզերում չի խթանելու բնակարանաշինությունը: Չմոռանանք, որ մարզերի բնակիչները նորակառույցների բացակայության պայմաններում անգամ կարող են անհատական բնակելի տներ կառուցել կամ դրանք ձեռք բերել կառուցապատողից՝ օգտվելով առավելություններից: Բացի այդ, գտնում ենք, որ երկրորդային շուկայից եկամտահարկով բնակարան ձեռքբերելը կեղծ գործարքների պատճառ կդառնա»:

Ուղիղ։ Լուսավոր Հայաստանն առաջարկում է եկամտահարկի փոխհատուցման պայմանով բնակարան ձեռքբերելու հնարավորություն տալ նաեւ մարզերի բնակիչներին

Gepostet von Aravot am Donnerstag, 23. Mai 2019

 Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031