Օրվա լրահոսը
Փաշինյան. Պարգեւատրումները կրճատեք. մաքսակետում պատշաճ մաքրություն ապահովեք
Այսօր ՊԵԿ-ի «Նորագավիթ» մաքսակետում վարչապետ նիկոլ Փաշինյանը շրջեց, քաղաքացիների հետ անցավ մաքսազերծման ողջ ճանապարհը: Շրջայցի ժամանակ, վարչապետը այցելեց բոլոր սենյակներ, որտեղ որ քաղաքացու ավտոմեքենայի ձեւակերպումներն են լինում: Սենյակներից մեկում, որտեղ ավտոմեքենաների վին կոդերն են որոշում, Փաշինյանը երբ նկատեց անկյունում ընկած դրոշը, զայրացավ՝ հրահանգելով այդ սենյակի բոլոր աշխատողներին աշխատանքից ազատել. «Այստեղ քանի մարդ է աշխատում: Երկո՞ւ-երե՞ք:
Միշա Գրիգորյանն անցել է մանկական «Գոլոս»-ի հաջորդ փուլ
Վալերի Մելաձեն երեք հրաշամանուկներից ընտրել է Միշա Գրիգորյանին:
Սամվել Բալասանյանը թոռնիկ է ունեցել
Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն աղջիկ թոռնիկ է ունեցել, այսօր ծնվել է նրա կրտսեր որդու՝ Խաչիկի առաջնեկը։ Նա Գյումրու քաղաքապետի 6-րդ թոռնիկն է։ Հիշեցնենք, որ Սամվել Բալասանյանի կրտսեր որդին մամուլի ուշադրության կենտրոնում հայտնվեց 2017 թվականի ԱԺ ընտրություններին ընդառաջ, երբ Ջիվանու փողոցում՝ գարեջրի գործարանի հարևանությամբ գրասենյակ բացեց՝ փորձելով մտնել քաղաքականության մեջ, սակայն այդպես էլ չմասնակցեց ԱԺ ընտրություններին։
Քրեական գործ է հարուցվել Երևանի Արամի 9 հասցեի՝ հանրապետական նշանակության հուշարձան հանդիսացող շենքի քանդման փաստի առթիվ
ՀՀ մշակույթի նախարարությունից, Երևանի քաղաքապետարանից և ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեից ստացված տեղեկատվության հիման վրա ՀՀ գլխավոր դատախազությունում պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել են պետության պահպանության ներքո գտնվող Երևան քաղաքի Արամի փողոցի 9 հասցեի շենքի քանդման հանգամանքները: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ կառավարության 2004 թ. հոկտեմբերի 7-ի որոշմամբ հանրապետական նշանակության հուշարձան հանդիսացող և Երևան քաղաքի
Այս հակաիշխանական տրամադրություններն անընդհատ հարստացնելն ու տեղեկատվական տիրույթում ֆիքսելն ու ամրապնդելը, պարզ է, որ նստվածք է թողնում. «Ժողովուրդ»
Երբ Երեւանի քաղաքապետարանը ապամոնտաժում է օպերային հարակից սրճարանները, դրա դեմ բողոքների դժգոհությունը տեղեկատվական տիրույթում մեկնաբանվում է այսպես, իշխանության է եկել ոչ թե կառուցողների, այլ քանդողների «բրիգադը»։ Երբ իշխանությունը որոշում է օպտիմալացնել կառավարությունը՝ կրճատելով նախարարությունների թիվը. իշխանությունը մեղադրվում է աշխատատեղեր ստեղծելու փոխարեն գործազրկությանը զարկ տալու համար։ Օրենքի խախտմամբ օպերայի թատրոնի տնօրեն նշանակված Կ. Օրբելյանին տնօրենի պաշտոնից
«Կորած աշխատանքները եղել են Սովետական Միության ժամանակ, որոնց մասին համարյա բոլորն էլ տեղյակ են եղել». «Հրապարակ»
«Ցուցահանդեսային կենտրոն» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Խաչատուր Աբրահամյանն ասաց, որ ինքն աշխատել է 2012-16 թթ., եւ այդ ընթացքում՝ իր տնօրինության օրոք, որեւէ բան չի կորել. «Ու չէր էլ կարող կորել։ Իսկ այդ ժառանգությունը ես ստացել եմ նախորդներից, եւ այդ կորած աշխատանքները եղել են Սովետական Միության ժամանակ, որոնց մասին համարյա բոլորն էլ տեղյակ են եղել»։ Ընդգծում է՝
Նարեկ Սամսոնյան. «Նիկոլ Փաշինյանին սատարող բազմաթիվ կեղծ էջեր կան, որ ատելություն են տարածում տարբեր մարդկանց». «Իրատես»
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանին սոցիալական ցանցերի կեղծ օգտատերերի դեմ պայքար սկսելու հրահանգ տվեց այն դեպքից հետո, երբ համացանցում տարածվեց Աննա Հակոբյանի և Մեհրիբան Ալիևայի` նույն օդանավում հայտնվելու լուրը: Իշխանության ներկայացուցիչները վրդովված նշում էին, թե կեղծ օգտահաշվից է տարածվել տեղեկությունը և իրականությանը չի համապատասխանում: Այս մասին «Իրատեսի» հետ զրույցում ասաց «Քաղաքացիական գիտակցություն» հասարակական
Մի շարք ավտոճանապարհներ այս տարի կվերանորոգվեն. «Փաստ»
«Փաստ» օրաթերթն իր նախորդ համարներում անդրադարձել էր ճանապարհների անմխիթար վիճակին: Գրել էինք, որ ահազանգերն անարձագանք չեն մնացել, և կառավարության վերջին նիստի ժամանակ վարչապետն անձամբ, խոսելով խնդրի մասին, նշել էր, որ իրենք չեն հանդուրժելու վատ որակի ճանապարհ, և այն մարդիկ, որոնց անորակ շինարարության պատճառով պետությունը լուրջ ֆինանսական վնասներ է կրել, պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն և
Վազգեն Թեւանյանն ու Դավիթ Սաֆարյանը սփոփիչ գոտեմարտ կանցկացնեն
Բուխարեստում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ազգային հավաքականի անդամներ 65 կգ քաշային Վազգեն Թեւանյանը եւ 70 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը սփոփիչ գոտեմարտերին մասնակցելու եւ բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն են ստացել: Այսօր Հայաստանի ընտրանուց պայքարը կսկսեն 61 կգ քաշային Արսեն Հարությունյանը, 74 կգ Վարուժան Կաջոյանը, 86 կգ Հովհաննես Մխիթարյանը եւ 125 կգ Անդրանիկ
Ճանապարհի կենտրոնում «դրիֆթելու» կապակցությամբ քրեական գործ է հարուցվել
Ապրիլի 8-ին ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննության բաժանմունքում խուլիգանության հատկանիշներով քրեական գործ է հարուցվել ապրիլի 4-ին մայրաքաղաքի Սարալանջի փողոցում տեղի ունեցած դեպքի առթիվ: Հիշեցնենք, որ սոցցանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ Սարալանջի փողոցում «Նիսսան» մակնիշի ավտոմեքենան, բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով երթևեկության այլ մասնակիցների նկատմամբ, կոպտորեն խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, այդ թվում՝ ՃԵԿ անվտանգության կանոնները, ճանապարհի կենտրոնում, այսպես
Որքանո՞վ են տարբեր կամ նման իրենց բնույթով Հոլոքոստը և Հայոց ցեղասպանությունը. «Ամերիկայի ձայն»
Վաշինգտոնի Ամերիկյան համալսարանը օրերս հյուրընկալել էր Հոլոքոստի ու Հայոց ցեղասպանության վերաբերյալ քննարկում: Բանախոսները և մասնակիցները անդրադարձել են այս ողբերգությունների նմանություններին և տարբերությանը Որքանո՞վ են տարբեր կամ նման իրենց բնույթով հրեաների Հոլոքոստը և Հայոց ցեղասպանությունը: Այս հարցի շուրջ օրերս քննարկում էր տեղի ունեցել Վաշինգտոնի Ամերիկյան համալսարանում ցեղասպանագետ, պրոֆեսոր Միրջանա Միորոսինիի մասնակցությամբ: Վերջինս լավատես չէ մարդկության դեմ
Աննա Հակոբյանը՝ Արմեն Բայբուրդյանին. «Դուք գերադասեցիք կանգնել արդարության կողքին՝ թանկ գին վճարելով ձեր ընտրության համար»
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանն ապրիլի 7-ին ներկա է գտնվել ԱՄՆ-ում ՀՀ գլխավոր հյուպատոսության հիմնադրման 25-ամյակի միջոցառմանը: Միջոցառմանը ներկա են գտնվել համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ, մտավորականներ, հասարակական ու քաղաքական կազմակերպությունների ղեկավարներ: Միջոցառումը մեկնարկել է ՀՀ և ԱՄՆ օրհներգերով և ԱՄՆ հայ համայնքի հոգևոր առաջնորդների ելույթներով: Ելույթներով
Արմեն Սարգսյանը՝ Լիսաբոնի Հնամյա արվեստի ազգային թանգարանում
Աշխատանքային այցով Պորտուգալիայում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 8-ին այցելել է Լիսաբոնի Հնամյա արվեստի ազգային թանգարան։ Նախագահ Արմեն Սարգսյանը շրջել է թանգարանի ցուցասրահներով, որտեղ պահվում են Պորտուգալիայի ամենանշանակալի արվեստի գործերն ու հավաքածուները՝ նկարներ, քանդակներ, ոսկյա և արծաթյա զարդեր, կահույք, դեկորատիվ արվեստի գործեր։ Արմեն Սարգսյանը դիտել է ներկայացված մշակութային ժառանգությունը և արվեստի այն գործերը,
Ազգային արժեքների առաջնահերթությունները
Հայաստանի քաղաքացին ԱԺ ամբիոնից խոսում է իր իրավունքներից, իր խմբի դեմ բռնություններ կիրառելու մասին, խտրականության դեմ: Էլ որտե՞ղ պետք է խոսվի դրա մասին, եթե ոչ խորհրդարանական լսումների ժամանակ՝ մանավանդ հաշվի առնելով, որ Հայաստանը խորհրդարանական հանրապետություն է: Մեր բոլոր քաղաքացիների իրավունքները, կյանքը, անվտանգությունը պետք է պաշտպանված լինի՝ անկախ այդ քաղաքացիների առանձնահատկությունից: Այս, իմ կարծիքով, չափազանց ակնհայտ
Դա մեր սուվերեն իրավունքն է. Էրդողանը` ռուսական C-400-ներ գնելու մասին
Ոչ մեկ չի կարող պահանջել Թուրքիայից հրաժարվել ռուսական C-400 համալիրներ գնելուց, դա երկրի սուվերեն իրավունքն է: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո հրավիրված մամուլի ասուլիսում: «Մենք ինքնիշխան պետություններ ենք, ուստի մենք որևէ մեկին հնարավորություն չենք տա աշխատել մեր ինքնիշխանության վրա, այդ ժամանակ մենք անկախ
Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ ղեկավարների հերթական հանդիպմանը կարող է մասնակցել Լավրովը. Մամեդյարով
Այնուամենայնիվ, նրա խոսքով՝ բեկում հնարավոր էր դեռ 2004թ., երբ ինքը նոր էր դարձել արտգործնախարար: «Հանուն արդարության, այն ժամանակ Վարդան Օսկանյանի հետ մենք շատ ակտիվ քննարկում էինք հակամարտության կարգավորման կոնկրետ ծրագրեր: Դրանք մանրամասն, կոնկրետ ծրագրեր էին: Դրանք մամուլում չեն հրապարակվել, բայց այն ժամանակ մեր միջև փոխըմբռնում կար»,- ասել է Մամեդյարովը:
Ո՞վ է իրականում տարբեր հասարակական կազմակերպություններին նամակներ ուղարկել. Նաիրա Զոհրաբյանի բացահայտումը
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Եվ այսպես ՝ իրականում ով է տարբեր հասարակական կազմակերպություններին ուղարկելով նամակներ ՝ հրավիրել գրանցվելու Մարդու իրավունքների հանձնաժողովում լսումներին մասնակցելու համար: From: Date: Fri, Mar 22, 2019 at 7:56 AM Subject: ԱԺ Խորհրդարանական լսումներին մասնակցության ՀՐԱՎԵՐ To: Հասարակական կազմակերպությունների հարգելի
Փաշինյան. «Մենք կարող ենք մեր դիրքորոշումն ավելի ճկուն դարձնել՝ հանուն խաղաղության օրակարգն առաջ մղելու»
«Մեզ պարտադրված պատերազմի դեպքում մենք կպարտադրենք խաղաղության։ Մեր պատերազմի նպատակը կլինի խաղաղությունը։ Մենք չենք պատրաստվում ձեռնարկել ռազմական գործողություններ, սակայն եթե դա տեղի ունենա, մենք կպարտադրենք խաղաղության», – նշեց Փաշինյանը։
Դունյա Միյատովիչն անդրադարձել է Հայաստանում կանանց և հաշմանդամների մի շարք իրավունքների
Հանձնակատարը ողջունել է Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց դեինստիտուցիոնալիզացմանն ուղղված քայլերը և ներառական կրթություն ապահովելու հանձնառությունը՝ խորհուրդ տալով հատուկ ուշադրություն դարձնել ներառական կրթությանը նախադպրոցական շրջանում:
Փաշինյան. «Ինչքան պատերազմի սպառնալիքից մենք վախենալու բան ունենք, այնքան էլ Ադրբեջանն ունի»
Վարչապետն ասում է՝ Թող ոչ մեկ տպավորություն չստանա, թե պատերազմի սպառնալիքից մենք վախենալու ենք
Փաշինյան. «Ես չեմ կարծում՝ որեւէ ընկերություն կարող է Հայաստանի քաղաքացու կամ կառավարության հետ շանտաժով խոսի»
Վարչապետը՝ «Սպայկա»-ի մասին:
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը կշարունակի ղեկավարել Գագիկ Ղազինյանը
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի գիտխորհրդի նիստում այսօր 39 կողմ և 1 անվավեր ձայների հարաբերակցությամբ ֆակուլտետի դեկան է ընտրվել Գագիկ Ղազինյանը: Իրավագիտության ֆակուլտետի գիտխորհրդի նիստին, բացի անդամներից, ներկա էին նաև ԵՊՀ գիտական քաղաքականության և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Արսեն Բաբաջանյանը, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ: Կանոնակարգի համաձայն՝ ֆակուլտետի գիտխորհրդի անդամները նախևառաջ ընտրեցին նիստը նախագահող, որը ստանձնեց Քաղաքացիական իրավունքի
Արևելյան Ուկրաինայում և Ղրիմում մարդու իրավունքների խախտման դեպքերը՝ ԵԽԽՎ քննարկման առարկա
ԵԽԽՎ-ում կբացվի «Հայաստանի թավշյա հեղափոխությունը» խորագրով ցուցահանդեսը:
Իզաբելա Յայլյանը ԵԱ-ի երկամարտում բավարարվեց 5-րդ տեղով
Բաթումում շարունակվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի առաջին մասնակիցը՝ 59 կգ քաշային Իզաբելա Յայլյանը, երկամարտի 207 կգ արդյունքով զբաղեցրեց 5-րդ տեղը: Պոկում վարժությունում 96 կգ-ով փոքր արծաթը նվաճելուց հետո Իզաբելան անհաջող հանդես եկավ հրում վարժությունում՝ ցույց տալով 111 կգ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
«Ցավոք, Հայաստանը դարձավ այն օրինակը, թե ինչ է կատարվում երկրի հետ, որտեղ պոպուլիստները գալիս են իշխանության». Արմեն Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մասնակցելով Եվրոպական Ժողովրդական կուսակցության Քաղաքական վեհաժողովի նիստին՝ այսօր ներկայացրել եմ Հայաստանում եւ տարածաշրջանում վերջին իրադարձությունների մասին իմ գնահատականները։ Ցավոք, Հայաստանը դարձավ այն օրինակը, թե ինչ է կատարվում երկրի հետ, որտեղ պոպուլիստները գալիս են իշխանության։ Անկախ այն հանգամանքից, որ ներկա կառավարությունը գործնական քայլեր չի ձեռնարկում Հայաստան-ԵՄ համաձայնագրի
Հայ-պորտուգալական համագործակցությունը զարգացման մեծ ներուժ ունի. Արմեն Սարգսյան
Աշխատանքային այցով Պորտուգալիայում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել այդ երկրի վարչապետ Անտոնիու Կոշտայի հետ։ Անդրադառնալով երկու երկրների ու ժողովուրդների միջև առկա ջերմ պատմական կապերին ու հարուստ մշակութային ժառանգությանը՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ հայ ժողովրդի պանծալի զավակներից մեկի՝ Գալուստ Գուլբենկյանի անունը յուրաքանչյուր հայ հպարտությամբ է հիշում։ Պորտուգալիայի վարչապետն իր հերթին
ԵՄ-ն և ՀՀ-ն հանձնառու են ամրապնդել հարգանքը հիմնարար ազատությունների նկատմամբ
Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև Մարդու իրավունքների շուրջ կանոնավոր երկխոսության հերթական 10-րդ հանդիպումը տեղի է ունեցել Բրյուսելում 2019 թվականի ապրիլի 8-ին: Եվրամիությունն ու Հայաստանն անդրադարձել են ԵՄ-ՀՀ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) իրականացման շարունակականությունն ապահովելու պատրաստակամությանը: Հայաստանում տեղի ունեցած վերջին ընտրություններից հետո ՀՀ քաղաքացիների շրջանում մեծ են ակնկալիքները ժողովրդավարության և օրենքի գերակայության ամրապնդման,
Վիճաբանություն-ծեծկռտուք Երևանում. կասկածյալներն են ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Լևոն Երանոսյանը, նրա որդին և փեսան. shamshyan.com
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ ապրիլի 7-ին, վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։00-ի սահմաններում Կոմիտաս պողոտայի 24/1 շենքի բնակիչ՝ 34-ամյա Գեորգի Ղարիբյանը ոստիկանության Արաբկիրի բաժին հայտնել է, որ իրենց շենքի բակում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել իր և նույն ենքի բնակիչ՝ 29-ամյա Խաչիկ Երանոսյանի և Վանաձոր քաղաքի բնակիչ՝ 30-ամյա Ժորա Սարուխանյանի միջև, ինչի ժամանակ
Նիկոլ Փաշինյանը կարևորել է ՀՀ-ԱՄԷ հարաբերությունների շարունակական զարգացումը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ Իսա Ալ Զաաբին: Վարչապետը շնորհավորել է դեսպանին դիվանագիտական առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ հետագա գործունեության ընթացքում: Նիկոլ Փաշինյանը կարևորել է ՀՀ-ԱՄԷ հարաբերությունների շարունակական զարգացումը և հույս հայտնել, որ դեսպանի պաշտոնավարման ընթացքում դրանք կբարձրանան նոր մակարդակի: Կառավարության ղեկավարը նշել է,