Լրահոս
Օրվա լրահոսը

«Կորած աշխատանքները եղել են Սովետական Միության ժամանակ, որոնց մասին համարյա բոլորն էլ տեղյակ են եղել». «Հրապարակ»

Ապրիլ 09,2019 11:26

«Ցուցահանդեսային կենտրոն» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Խաչատուր Աբրահամյանն ասաց, որ ինքն աշխատել է 2012-16 թթ., եւ այդ ընթացքում՝ իր տնօրինության օրոք, որեւէ բան չի կորել. «Ու չէր էլ կարող կորել։ Իսկ այդ ժառանգությունը ես ստացել եմ նախորդներից, եւ այդ կորած աշխատանքները եղել են Սովետական Միության ժամանակ, որոնց մասին համարյա բոլորն էլ տեղյակ են եղել»։

Ընդգծում է՝ 2012-ին, նախարարի հրամանի հիման վրա, հանձնաժողով են ձեւավորել եւ ամբողջը գույքագրել։ «Առկան ֆիքսել ենք եւ դրանով սկսել ենք աշխատել»,- ասում է Աբրահամյանն ու հավելում, որ դատախազության հաղորդագրության մեջ հիշատակված կորուստների մասին իրենք բարձրաձայնել են մի քանի անգամ. «Նաեւ այդ ժառանգության մասին, որ ստացել ենք, ամեն տարի մի քանի անգամ ես բարձրաձայնել եմ այդ խնդիրների մասին»։

Այդ դեպքում ինչո՞վ է բացատրում դատախազության նման մեկնաբանությունը։ «Ես չեմ կարող ասել, թե ինչի հետ է կապված»,- ասում է ու շտապում ճշտում մտցնել՝ քրեական գործը հարուցվել է ոչ թե կոնկրետ անձի, այլ՝ ՊՈԱԿ-ի վրա։ Մնացած ինֆորմացիան նախաքննությունից հետո պարզ կլինի, իսկ իրեն դեռ չեն կանչել հարցաքննության։

«2016թ. քանի որ կառավարության որոշման հիման վրա մենք վերամիավորվեցինք պատկերասրահի հետ, ես ամբողջ գույքը, բանալիներով հանդերձ, հանձնել եմ պատկերասրահին եւ աշխատանքից դուրս եմ եկել, թե դրանից հետո ինչ է կատարվել ու կատարվում, ես անտեղյակ եմ»,- նկատում է նախկին տնօրենն ու հավելում, որ կորած 626 մշակութային արժեքների մասին մշակույթի նախարարությունը տեղյակ է եղել, այդ փաստերը վերադասին ներկայացրել են հանձնաժողովի արձանագրության հիման վրա։

 

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

 Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930