Օրվա լրահոսը

Ապօրինի խաղատուն է հայտնաբերվել, որտեղ նաև թմրամիջոցներ են եղել

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա ձեռնարկված հետախուզական միջոցառումներով փաստական տվյալներ էին ձեռք բերվել, որ Երևանի Սեբաստիայի փողոցում գործում է ապօրինի խաղատուն, որտեղ նաև ապօրինի շրջանառվում են թմրամիջոցներ։ Մարտի 1-ին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության մի շարք ստորաբաժանումների ծառայողներ իրականացրին հատուկ միջոցառում՝ բացահայտելով ապօրինի խաղատունը, որտեղ, քննությանը

Մ-6 միջպետական նշանակության ավտոճանապարհին տեղի է ունեցել ջրագծի վթար, երթևեկությունն իրականցվում է սահմանափակումներով. ՏԿԵՆ

կատարվում են ճանապարհի ծածկի մաքրման և ժամանակավոր վերականգման աշխատանքներ‚ որոնց ավարտից հետո հնարավոր կլինի գնահատել ջրագծի վթարի հետևանքով ճանապարհին պատճառված վնասը:

Կորոնավիրուսից առողջացածների թիվը Չինաստանում գերազանցում է 55%-ը

Չինաստանի Առողջապահության պետական ​​հանձնաժողովի ամենօրյա զեկույցի համաձայն` 2020 թվականի մարտի 2-ի, 16:00 դրությամբ Չինաստանում արձանագրվել է նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) 80175 հաստատված դեպք,   առողջացածների թիվը՝ 44607 (55.6%): Գրանցվել է 2915 մահվան դեպք (3.6%): Աշխարհում գրանցվել է 88950 հաստատված դեպք: Չինաստանից դուրս աշխարհի 62 երկրում գրանցվել է 8776 դեպք: Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալների համաձայն` աշխարհում

Քննարկվել են երեխաների ապօրինի որդեգրման դեպքերի քրգործի շրջանակներում Իտալիայի իրավապահ մարմինների հետ փոխգործակցության հարցեր

ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի փոխդեսպան Աննառոզա Կոլանջելոյին և ՌԴ-ում ու ՀՀ-ում Իտալիայի դեսպանատանը Իտալիայի ֆինանսական գվարդիայի կցորդ, բրիգադի գեներալ՝ Մաուրիցիո Մուսկառային

Ամերիաբանկը հայ մշակույթի կողքին է. «Հայկական ոդիսականը․ Նռան գույները» փառատոնի մեկնարկը

ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնի Ֆրիըր (Freer Gallery) պատկերասրահում փետրվարի 29-ին «Երախտիքի խոսք Փարաջանովին» միջոցառմամբ մեկնարկեց «Հայկական Ոդիսականը․ Նռան գույնը» փառատոնը։ Կարևորելով հայ մշակույթի ներկայացվածությունը արտերկրում` Ամերիաբանկը հանդես է գալիս որպես փառատոնի Գլխավոր կորպորատիվ հովանավոր: Փառատոնն իրականացվում է PostClassical Ensemble-ի և ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանության կողմից: Փառատոնն իր մեջ ներառում է ֆիլմերի ցուցադրումներ և համերգային ծրագրեր։ Փառատոնի գլխավոր

Հայաստանում դպրոցական սննդի ապահովման հաջողված փորձը` որպես արդյունավետ մոդել, կարող է ներդրվել նաև այլ երկրներում. ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչ

կարևորվել է դպրոցական խոհարարների վերապատրաստման նոր համակարգի ներդրումը` օգտագործելով նախնական արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ներուժը:

Սահմանադրության մեջ առկա անհամապատասխանությունները և խութերը մեծ արգելք են հանդիսանում դատաիրավական համակարգում անհետաձգելի բարեփոխումների անցկացման ճանապարհին. ՌԱԿ

Ռամկավար ազատական կուսակցությունը համարում է, որ ՀՀ գործող Սահմանադրության մեջ առկա անհամապատասխանությունները և խութերը մեծ արգելք են հանդիսանում դատաիրավական համակարգում անհետաձգելի բարեփոխումների անցկացման ճանապարհին: Սահմանադրության մեջ առկա են հոդվածներ, որոնք գրվել և պարտադրվել են ընդունվելու նախկին կոռումպացված իշխանությունների կողմից Սահմանադրական դատարանը ուզուրպացիայի ենթարկելու նպատակով: ՌԱԿ-ը, ուսումնասիրելով Սահմանադրական դատարանի շուրջ կուտակված լարվածության պատճառները և դատաիրավական բարեփոխումների

Սուրեն Պապիկյանի անձնական տվյալների հրապարակման գործով մեղադրանք է առաջադրվել ԱԱԾ պաշտոնատար անձի. ՀՔԾ

առանց ծառայողական անհրաժեշտության, օրենքով սահմանված նպատակի և այլ իրավաչափ հիմքերի բացակայության պայմաններում, 2020 թվականի հունվարի 9-ին ԱԱԾ համապատասխան ստորաբաժանման աշխատակցին խնդրել է տեղեկատվական շտեմարանում ստուգել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի դատվածության վերաբերյալ տեղեկատվությունը:

ԵՄ-ն կարևորում է հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ խտրականության բացառմանն ուղղված ծրագրերը. Անդրեա Վիկտորին

Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձինք, հաճախ, հայտնվում են հաստատություններում, որովհետև գնալու այլ տեղ չունեն. Զարուհի Բաթոյան

Առաջարկել է կաշառք տալ առողջապահության փոխնախարարին. պաշտոնեական լիազորություններն անցնելու համար ԱԱԾ պաշտոնատար անձին մեղադրանք է առաջադրվել. ՀՔԾ

Ա. Մ.-ն բժշկական կենտրոնի տնօրենին տեղեկացրել է, որ ՀՀ առողջապահության նախարարությունը մտադրվել է նվազեցնել հիվանդանոցին պետական պատվերով մատուցվող ծառայությունների համար նախատեսված հատկացումները, և որ հիշյալ բժշկական կենտրոնը զրկվել է համավճարային սկզբունքով բժշկական ծառայություններ մատուցելու հնարավորությունից, որպիսի հարցերը լուծելու համար անհրաժեշտ է կազմակերպել, որպեսզի Ս. Օ.-ն կաշառք տա ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արսեն Դավթյանին: Ա. Մ.-ն հավաստիացրել է, որ այդ դեպքում Ս. Օ.-ի և Արսեն Դավթյանի նկատմամբ քրեական հետապնդում կհարուցվի, և արդյունքում բժշկական կենտրոնի տնօրենը հնարավորություն կունենա ձեռք բերել հիվանդանոցի բաժնետոմսերի՝ Ս. Օ.-ի մասնաբաժինը, որը հավասարապես կբաժանվի իր և տնօրեն Ա. Մ.-ի միջև:

Արցախում դեռևս նոր կորոնավիրուսով հիվանդացության դեպք չի արձանագրվել

Պետական նախարարը շրջայց է կատարել Ստեփանակերտի և Շուշիի բուժհիմնարկներ

75-ամյա կնոջը խեղդելով սպանելու կասկածանքով ձերբակալվել է նրա 31-ամյա հարսը

Հովտաշատ գյուղում  31-ամյա հարսը առերևույթ սպանել է ամուսնու՝ 75-ամյա մորը

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետությունը միջազգային հարաբերությունների մեջ պետք է լինի հուսալի գործընկեր

մենք հիմա խնդիր ենք դրել՝ մեր երկրի դասը փոխելու, մեր երկիրը 1, 2, 3 և եթե հնարավոր է, ավելի բարձր դասի երկրների շարքում դնելու և այդ նպատակին ծառայելու. Փաշինյան

Չկատարած աշխատանքի համար ՊՈԱԿ-ը ֆինանսավորվել է մոտ 5 մլն. դրամի չափով. «Այրումի Գյուղական բժշկական ամբուլատորիա»-ում կոռուպցիոն չարաշահումների դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում քրեական գործ է հարուցվել «Այրումի Գյուղական բժշկական ամբուլատորիա» (ԳԲԱ) ՊՈԱԿ-ում առերևույթ կոռուպցիոն չարաշահումների դեպքի առթիվ: Մասնավորապես, 2017 թվականի հունվարի 1-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման

Կարեն Խաչանովը բարձրացել է ATP վարկանիշային ցուցակի 15-րդ հորիզոնական

Դուբայում անցկացված մրցաշարի քառորդ եզրափակիչ հասնելուց հետո ռուսաստանաբնակ հայ թենիսիստ Կարեն Խաչանովը ATP վարկանիշային թարմացված աղյուսակում բարձրացել է 15-րդ հորիզոնական: Ցուցակը շարունակում է գլխավորել Նովակ Ջոկովիչը, երկրորդը Ռաֆայել Նադալն է, երրորդը՝  Դոմինիկ Տիմը, որը լավագույն եռյակից դուրս է թողել Ռոժեր Ֆեդերերին: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

«Նորքի ինֆեկցիոնից պացիենտները տաքսի են նստելու, գան ՁԻԱՀ-ի կենտրոնում հետազոտվեն գնա՞ն». ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնից քննադատում են կառավարության որոշումը

Ժանետա Պետրոսյանը հիշեց. «Երկու օր առաջ վարչապետն ասել է՝ երբեմն նախարարություններից գալիս են փաստաթղթեր, կարդում ես, չես հասկանում, թե որ դասարանի աշակերտ է դա գրել, կարծում եմ, այս փաստաթուղթը այդ դեպքերից մեկն է:

Տոկիոյում կայանալիք օլիմպիական խաղերը կարող են անցկացվել առանց հանդիսատեսի

Կորոնավիրուսի մասին Հայաստանի եւ ԱՀԿ պատկերացումները տարբեր են

«Ես, որպես ՄԻԱՎ-ով ապրող մարդ, մտահոգված եմ». Արման Ավչյանը՝ ՁԻԱՀ-ի եւ «Նորքի ինֆեկցիոն կենտրոնները միավորելու մասին

Ավչյանն ասաց, որ չգիտեն ինչից են տուժելու, բայց կա տեղեկատվության պակաս. «Ես, որպես ՄԻԱՎ-ով ապրող մարդ, մտահոգված եմ, որովհետեւ ինֆորմացված չեմ»:

«ՊՆ-ն մշտապես վախ է ունեցել իրավապաշտպաններից. այժմ մեծ փոփոխություն չեմ տեսնում». Զառա Հովհաննիսյանը՝ ՊՆ փոխնախարարի խոսքերի առիթով

Ըստ Արա Ղարագյոզյանի՝ փոխնախարարը պետք է անհանգստանա բանակում տեղի ունեցող կյանքի իրավունքի և խոշտանգումների դեպքերի չբացահայտման համար, որովհետև տարիներ շարունակ այս դեպքերը շարունակվում են, և արդյունավետ քննություն չի իրականացվում:

Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ պատվիրակության անդամների հարցերին ի պատասխան՝ նախարարի խորհրդականն անդրադարձել է օրենքի նախագծում տեղ գտած մի շարք դրույթների

Արդարադատության նախարարության ներկայացուցիչներն ընդունել են Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ պատվիրակությանը

Բագրատաշենի անցակետում կանխել են ավելի քան 70 բջջային հեռախոսների անօրինական ներմուծման դեպքեր

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները շարունակում են աշխատանքները անօրինական ճանապարհով ներմուծված ապրանքների հայտնաբերման ուղղությամբ: Օրերս վարչության աշխատակիցները Բագրատաշենի անցակետում կանխել են 70 բջջային հեռախոսի անօրինական ներմուծման տարբեր դեպքեր: Վարչության աշխատակիցները Վրաստանից ժամանած ՀՀ  քաղաքացու տրանսպորտային միջոցի զննմամբ հայտնաբերել են մաքսային հսկողությունից թաքցված տարբեր մոդելի 38 բջջային հեռախոս: Դրանք թաքցված են եղել մեքենայի

«Ինքնակարանտին». խանութները սրբելու կարիք չկա, շաքարն ու ալյուրը կբավականացնի մեկ տարի

Իրանից էլ այն ծավալով ապրանք չենք ներկրում, ինչպես Գեւորգյան ասաց, որ շուկայում հնարավոր դեֆիցիտ կամ խոչընդոտ առաջացնի:

Կոնգրեսական Փալոնն առաջարկել է կասեցնել ռազմական օգնությունը Ադրբեջանին և մեծածավալ օգնության կոչ արել Հայաստանի և Արցախի համար

1,5 միլիոն դոլար՝ Արցախում ականազերծման և ականների ռիսկերի մասին կրթության ծրագրերի, և 100 միլիոն դոլար Հայաստանին՝ տնտեսական, կառավարման, օրենքի գերակայության և անվտանգության աջակցության համար:

Մեր երկրում 120 հազար մարդ ունի Հեպատիտ C, իսկ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով՝ մոտ 2700, ինչի՞ չեք ուզում ձեր սարքերից ուրիշներն էլ օգտվեն. Քննարկում ԱԺ-ում՝ ՁԻԱՀ-ի եւ Նորքի ինֆեկցիոն կենտրոնների միավորման շուրջ

Բոլոր ՄԻԱՎ վարակակիրները գնում են Նորք ինֆեկցիոն հիվանդանոց, այնպես չի, որ «Նորք» ինֆեկցիոնի հետ ոչ մի կերպ չեն շփվում: Ըստ Քոչարյանի, որեւէ բան չի տուժելու, շենքը մնալու է նույն տեղում, անձնակազմը մնալու է նույն տեղում, ծառայություները մնալու են նույն տեղում, ընդամենը հաշվապահությունն է միավորվելու. «Լինելու է մեկ տնօրեն՝ մի քանի փոխտնօրենով, սա է ընդամենը: ՊՕԱԿ-ը դառնալու է ՓԲԸ, հետո երկու ՓԲԸ միավորվելու են, ծառայությունները չեն փոխվելու»:

«Գերակշռող կարծիք է, որ Հայաստանում ու Արցախում չեն կարող տարբեր արժեհամակարգեր լինել». Գեղամ Բաղդասարյան

Ինչ խոսք, Արցախում կան ուժեր, որոնք դեմ են հայաստանյան ներկայիս արժեհամակարգին և կոշտ հռետորաբանություն են օգտագործում ՀՀ նոր իշխանությունների և հենց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ։ Սակայն արցախցիների ողջամտությունը բավարար ռեսուրս ունի չեզոքացնելու նման միտումները։ Հայաստանի նոր իշխանությունների հետ դիմակայությունը կործանարար կարող է լինել, և սա հասկանում են մարդիկ։

«Քննարկումից 30 րոպե առաջ պատասխան գրություն ուղարկելն անընդունելի է, նախարարին փոխանցե՛ք». Արսեն Թորոսյանը ԱԺ պատգամավորներին բարկացրել է ու օրենք խախտել

Նարեկ Զեյնալյանը դժգոհ էր, քանի որ հանձնաժողովը նախարարին քննարկման համար գրություն էր ուղարկել փետրվարի 6-ին, պատասխանը ստացել են այսօր՝ քննարկումից 30 րոպե առաջ. «3 շաբաթվա ընթացքում պետք էր պատասխանել գրությանը, ըստ «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի ու քննարկումից 30 րոպե առաջ պատասխան գրություն ուղարկելն անընդունելի է, նախարարին փոխանցե՛ք»:

Եվրոպայի առաջնությանը Հայաստանի թիմը մեդալների քանակով գրավեց 8-րդ հորիզոնականը

Ս.թ.-ի փետրվարի 23-ից մարտի 3-ը տեղի ունեցավ Եվրոպայի առաջնությունը, որին մասնակցեցին Հայաստանի լավագույն 16 մարզիկները: Հայ հրաձիգներն Եվրոպայի առաջնությանը պատշաճ հանդես գալու համար մասնակցեցին նույն քաղաքում կայանալիք ուսումնամարզական հավաքին: Փետրվարի 25-ին, վազող թիրախ, նորմալ վազք, կանանց անհատական պայքարում 16-ամյա Գոհար Հարությունյանը  549 միավորով գրավեց 7-րդ հորիզոնականը: Թիմային պայքարում 3 մարզուհիները միասին գրավեցին 3-րդ հորիզոնականը: Գոհար

Վլադիմիր Մարտիրոսյան. Ներկայիս իշխանություններն արդեն իսկ կորցրել և անցյալում են թողել երկրի համար կենսական նշանակություն ունեցող ռեֆորմների իրականացման պահը

Եվ այստեղ է, որ ծագում է տրամաբանական հարց. իշխանության բարձր լեգիտիմության մասին պատեհ և անպատեհ առիթներով տարբեր տրամաչափի իշխանավորների կողմից թմբկահարվող բարձրաձայնումները քանի գրոշ արժեն, եթե այդ լեգիտիմությունը չի ապահովում իշխանության համար անհրաժեշտ համարձակություն թեկուզև կարճաժամկետ հատվածում հասարակության որոշակի շերտերի համար ցավոտ, սակայն պետական շահի տեսանկյունից չափազանց կարևոր ու անհրաժեշտ ռեֆորմների իրականացման համար:

Վնասվածքներն ստացել են Վանաձորի ավտոտնակներից մեկում կենցաղային հարցերի շուրջ տեղի ունեցած խմբակային վիճաբանության և ծեծկռտուքի ժամանակ

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են 12 մմ տրամաչափի թվով 8 պարկուճ, արնանման հետքեր, կացին, արյունոտ հագուստ, ապակու ջարդված կտորներ, ինչպես նաև՝ «Նիվա» մակնիշի ավտոմեքենա:

ՀՅԴ Հայ դատի համաժողովը մտահոգություն արձանագրեց Արցախի հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցությունների ներկա փուլի շուրջ ստեղծված անորոշությունների վերաբերյալ

Համաժողովի ժամանակ ողջույնի ուղերձով հանդես եկավ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, ով ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհրդին պարգևատրեց «Երախտագիտություն» մեդալով՝ «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչմանն ուղղված ակտիվ գործունեության, Արցախ-Սփյուռք կապերի ամրապնդման ու զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար»։

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031