Լրահոս
Օրվա լրահոսը

Միշա Գրիգորյանն անցել է մանկական «Գոլոս»-ի հաջորդ փուլ

Ապրիլ 09,2019 12:05 Share

Ռուսական մանկական «Գոլոս» հեռուստաշոուում ներկայացած արցախցի Միշա Գրիգորյանը անցել է մրցույթի հաջորդ փուլ:

Միշա Գրիգորյանը Ժան Մակիմի և Անդրեյ Կալաշովի հետ երգել է Imagine Dragons-ի Believer երգը: Նրանց ղեկավար Վալերի Մելաձեն երեք հրաշամանուկներից ընտրել է Միշա Գրիգորյանին:

«Ես հիմա տիեզերքում եմ: Ես շատ էի ցանկանում անցնել և արեցի ամեն բան, որպեսզի հաղթեմ»,- ետնաբեմում հուզված ասել է Միշան:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել