Օրվա լրահոսը
Քաղաքապետ Հայկ Մարությանն ավտոբուսով երթեւեկում է
Մարությանը 42 համարի ավտոբուսում կանգնած է երթեւեկել
Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը Նիկոլ Փաշինյանին է նվիրել հավաքականի մարզաշապիկն ու ֆուտբոլիստների ստորագրությամբ գնդակ
Շատ կուզենայի, որ այն ոգին, որ այսօր կա Հայաստանի Հանրապետությունում՝ քաղաքացիական հանրային կյանքի առումով, արտահայտվում է և կարտահայտվի նաև Հայաստանի ազգային հավաքականի խաղում:
Երևան-Մեղրի ավտոճանապարհին մոտ 200 ավտոմեքենա է արգելափակվել
Մարտի 25-ին, ժամը 15:47-ին 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Սարավան-Սարալանջ ավտոճանապարհին բեռնատարը ձնաբքի հետևանքով սահել է և երկկողմանի փակել ավտոճանապարհը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, որը ճանապարհին առաջացած խցանման պատճառով ճանապարհի մոտ 500 մետրը շարունակել է ոտքով: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը,
Քաղաք դուրս եկած զինծառայողները գոչում էին «կյանք գողերին, մահ ոստիկաններին», «դմփ-դմփ-հու»
Նրանք մինչ այդ նաեւ չէին սափրվում՝ ասելով, թե Նիկոլ Փաշինյանն էլ չի սափրվում:
Կադրային փոփոխություններ կառավարությունում
Վարչապետի որոշումներ ՏԻԳՐԱՆ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Տիգրան Արզումանյանին ազատել էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալի պաշտոնից: ԼԵՎՈՆ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Լևոն
Հայաստանում արձանագրվել է կարմրուկի բերովի չորրորդ դեպքը
Այն անձինք, ովքեր չունեն կարմրուկի դեմ առնվազն երկու դեղաչափ պատվաստում, հորդորում եմ դիմել տեղամասային պոլիկլինիկա և պատվաստվել` միայն այս դեպքում զերծ կմնաք հիվանդությունից:
2018թ. դեկտեմբերից մինչև 2019 թ. հունվար Դսեղում բենզասղոցով ապօրինի հատել է բալենի և բոխի ծառեր
Մարտի 13-ին Թումանյանի քննչական բաժնից ստացվել է գրություն այն մասին, որ քրեական գործի նախաքննության ընթացքում նշանակված և կատարված մասնագիտական ստուգման ժամանակ «Դսեղի անտառտնտեսության» մասնաճյուղի կողմից անտառխախտման արձանագրությամբ արձանագրված ծառերի կոճղերը զննելու ընթացքում հայտնաբերվել են ապօրինի հատված բալենի, հացենի, հաճարենի և 2 հատ բոխի ծառերի կոճղեր: Բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման չափը կազմում է 310.500 դրամ:
Հաշված րոպեների ընթացքում գարնանաբույր Շիրազ քաղաքի գլխավոր մուտքը թաղվեց ջրհեղեղի տակ
Շիրազի դեպքը ցնցել է Իրանի հանրային կարծիքը և որոշները քրեական հետաքննություն են պահանջում. հնաբնակների վկայությամբ քաղաքի գլխավոր մուտքը լայնացրել են կողքի հեղեղատը լցնելու և ասֆալտապատելու հաշվին:
Ձիեր է գողացել ու մորթել
Մարտի 23-ին, ժամը 14.30-ին մի քաղաքացի ոստիկանությունում հաղորդում է տվել, որ նույն օրը ժամը 00.10-ից մինչև 07.00-ն ընկած ժամանակահատվածում իր տնամերձ հողամասի ցանկապատի վրայով անցնելով, այնտեղ գտնվող անասնագոմից գողացել են 2 ձիերը, որոնց հետքերով գնալով՝ դրանք հայտնաբերել է Մրգանուշ գյուղում գտնվող՝ ոմն Լյովայի անասնագոմում մորթված վիճակում: Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ և Արարատի
Ազատ ոճայինները սկսեցին ԵԱ նախապատրաստության վերջին փուլը
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի ազգային հավաքականի թեկնածուները գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանի ղեկավարությամբ «Օլիմպավանում» սկսել են Եվրոպայի առաջնության նախապատրաստության վերջին փուլը: Նրանց հետ համատեղ մարզվում են նաեւ երիտասարդները: Եվրոպայի առաջնությունը կմեկնարկի Բուխարեստում ապրիլի 8-ին: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Բարեփոխումները պետք է ուղղված լինեն շոշափելի արդյունքների. ԵԽԽՎ համազեկուցողներ
Հայաստանի իշխանությունները քաջատեղյակ են, որ բնակչությունը փոփոխությունների մեծ ակնկալիքներ ունի: Հետևաբար կարևոր է, որպեսզի նոր ձևավորվող բարեփոխումները ուղղված լինեն կոնկրետ և շոշափելի արդյունքների: Այս մասին ասել են ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողներ Յուլյա Լովոչկինան (Ուկրաինա) և Անդրեյ Շիրցելին (Սլովենիա) 2019թ. մարտի 12-14-ը Հայաստան կատարած այցից հետո: Համազեկուցողները ողջունել են Հայաստանի պատգամավորների պատրաստակամությունը՝ կենտրոնական դեր տալ Ազգային
Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է զինծառայողների համար նպաստավոր պայմանների ստեղծման և սոցիալական խնդիրների լուծման ուղղությամբ պետության կողմից իրականացվող աշխատանքները
Վարչապետը հանդիպել է Զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքի մասնակիցների հետ
«Վահան Շիրխանյանի բաց նամակի առնչությամբ ՀՔԾ-ում այս պահին քրեական գործ հարուցված չէ». Մարինա Օհանջանյան
«Այս պահին ՀՔԾ-ն այլ մանրամասներ հրապարակել նպատակահարմար չի գտնում»,-ասում է ՀՔԾ մամուլի խոսնակը
Արմեն Գյուլբուդաղյանց. «Հավատը հաղթանակի նկատմամբ հայկական ֆուտբոլում պետք է մանկապատանեկան տարիքից սերմանել»
Եվրո 2020-ի որակավորման փուլի Հայաստան-Ֆինլանդիա հանդիպման նախօրյակին հրավիրված ասուլիսում ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը խոսելով վաղվա մրցակցի մասին ասաց, որ Ֆինլանդիան շատ է առաջադիմել: Ու չնայած նրանց մարզիչը հայտարարել է, թե հաղթելու են Հայաստանին, վստահեցրեց, որ իր թիմը խաղադաշտ մտնելու է լավ արդյունք գրանցելու եւ ազգին ուրախացնելու նպատակով: «Մենք յուրաքանչյուր խաղից առաջ կենտրոնանում ենք
Պաշտպանի ներկայացուցիչներն այց են իրականացրել հիվանդանոցում գտնվող կալանավորված անձին
Կառաջարկվի քննարկել խափանման միջոցի հարցը
Գարիկ Սարգսյանն այցելել է այրվածքներ ստացած երեխային, ծանոթացել նրանց հատկացված կացարանի պայմաններին
ՀՀ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը Արարատի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Սուսաննա Կտրակյանի և մարզպետարանի Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Գագիկ Պողոսյանի հետ այսօր այցելել է Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն, որտեղ բուժում է ստանում օրերս Մասիս քաղաքում մեքենայի հրդեհի հետևանքով այրվածքներ ստացած 12-ամյա երեխան: Մարզպետը տեղում ծանոթացել է
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Մոսկվա
Մարտի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական այցով մեկնեց Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն): Այցի ընթացքում Նորին Սրբությունը հանդիպումներ կունենա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարերարների հետ` քննարկելու նրանց հոգածությամբ իրականացվող ծրագրերը: Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև հանդիպում կունենա Ռուս Ուղղափառ Եկեղեցու հովվապետ Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքի հետ: Մայր Աթոռ Ս. Էջմիածին,
«Դուք կարծում եք մենք կառավարությունում էդ թեմայով քննարկում չենք ունեցե՞լ ու մեզանից պատիվ չե՞ն պահանջել». Դավիթ Անանյան
Հայկ Գեւորգյանը նրանից հետաքրքրվեց «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» հետ կապված դեպքից: Դավիթ Անանյանը պատասխանեց. «Երբ որ մի շղթա անջատվում է ու սուտ տեղեկատվություն է դրան գումարվում ու դա հանրությանը մատուցվում է՝ որպես ճշմարտություն՝ այդտեղ մենք անելիք չունենք, բացի հերքելուց, որ այդպես չի իրականությունը: Բանը նրանում է, որ ես այսօր, թե որ մասն է դրա ճշմարտություն, որ մասն է սուտ, տարանջատումը չեմ կարող անել»:
ԵԽ պատվիրակության ղեկավարը հետաքրքրվել է որպես խափանման միջոց կալանքի կիրառման խնդիրներից
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ընդունել է ԵԽ մարդու իրավունքների գլխավոր տնօրինության ղեկավարին
Մաքրվել են մարզերի 300-ից ավելի հուշարձանների տարածքներ
Համապետական շաբաթօրյակին ակտիվ մասնակցել է «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը իր ստորաբաժանումներով: Մայրաքաղաքում մաքրվել է Հրազդանի կիրճի Մանկական երկաթուղու հարևանությամբ գտնվող թվով 11 հուշարձանի տարածք: «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները աղբից մաքրել են նաև հարակից այգու տարածքը, ձորը: Ակտիվությամբ աչքի են ընկել նաև ՊՄՊ մարզային ծառայության աշխատակիցները: Որոշ մարզերի հուշարձանների տարածքներում առկա ձյունը նույնիսկ չի խանգարել աշխատանքների իրականացմանը:
Օսիպյանը հրաժարական կտա, եթե ապացուցվի, որ Սերժ Սարգսյանի եղբոր որդին Նարեկ Սարգսյանը զանգել է ոստիկանապետին
Արամ Հարությունյանը Հայաստանո՞ւմ է թե՝ երկրից դուրս, չեն ասում
«Էդպես, որ լինի, երբեմն, կարելի է գյուղացու օր հայտարարել». Գալուստ Սահակյանը՝ քաղաքացու օրվա մասին. «Ա1+»
Գործող իշխանությունների կողմից «Քաղաքացու օր» տոնի հաստատման մտադրության կապակցությամբ ԱԺ նախկին նախագահ, ՀՀԿ նախագահի տեղակալ Գալուստ Սահակյանն ասաց, որ միամիտ մտածողության արդյունք է, իսկ բոլոր օրերը Հայաստանում քաղաքացու օր են: «Բնականաբար ծիծաղելի բան է: Քաղաքացու օր չի լինում: Էդպես, որ լինի, երբեմն, կարելի է գյուղացու օր հայտարարել, տենց հերթականությամբ գնալ»,- ընդգծում է նա՝ հավելելով, որ
Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը հստակեցնելու՝ ՀՔԾ մերժման որոշման դեմ ներկայացված բողոքը դատարանը մերժել է
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Արման Հովհաննիսյանի, այսօր մերժել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի կողմից ներկայացված բողոքը: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը միջնորդություն էր ներկայացրել Հատուկ քննչական ծառայություն՝ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը հստակեցնելու վերաբերյալ, ինչը, սակայն, ՀՔԾ-ի կողմից մերժվել էր: Հիշյալ որոշումը պաշտպանական խումբը բողոքարկել էր դատարան:
«Երևանցիներն այլևս չեն հանդուրժելու կեղտոտ փողոցներ». Հայկ Մարությանը պայման է ներկայացրել «Սանիթեքին»
Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, մինչ օրակարգային հարցերին անցնելը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը շնորհակալություն է հայտնել մայրաքաղաքի բնակիչներին՝ համապետական շաբաթօրյակին ակտիվորեն մասնակցության համար: Անդրադառնալով մայրաքաղաքում աղբահանության կազմակերպմանը՝ քաղաքապետ Մարությանն իր դժգոհությունն է հայտնել «Սանիթեք» ընկերության աշխատանքից և ընդգծել, որ քաղաքային իշխանություններն այլևս չեն հանդուրժելու նման որակի աշխատանք: «Կա՛մ սանմաքրումն իրականացնում եք պատշաճ որակով, կա՛մ գործընթացը քաղաքը
«Չկա նման սենսացիա, «Զիգզագը» ունի օրինապահ հարկ վճարողի վարքագիծ». Դավիթ Անանյանը՝ Էդուարդ Աղաջանյանի ընտանիքի բիզնեսի մասին
Դավիթ Անանյանը, անդրադառնալով Սամվել Ալեքսանյանի վճարած հարկերին, ասաց, որ նրա բոլոր բիզնեսների վճարած հարկերի հանրագումարը եթե նայենք, կտեսնենք, որ 2018-ին նա էականորեն ավելի շատ հարկ է վճարել, քան նախորդ տարիներին:
Մեկնարկում է «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2019-2020թթ. անվճար ծրագիրը
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը, Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հետ համատեղ, մեկնարկել է «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2019-2020թթ. անվճար ծրագիրը: Հայտարարված մրցույթի շրջանակում հաղթող ճանաչված կազմակերպությունները, ֆերմերներն ու գյուղատնտեսները հնարավորություն կստանան բանկի և NABU-ի համատեղ ֆինանսական աջակցության միջոցով ստանալ օրգանական սնունդ արտադրողի հավաստագրում և անհամեմատ մեծացնել արտադրանքի արտահանման հեռանկարները: «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» ծրագրի 2019-2020թթ. մրցույթին մասնակցելու համար
Արմավիր-Երեւան գծի վարորդները միկրոավտոբուսները կառավարության առջեւից չեն հանելու՝ մինչեւ տրանսպորտի նախարարը հարցը չլուծի
Հակոբ Արշակյանը՝ Արմավիր-Երեւան վարորդներին հուզող խնդրի մասին
Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է «ՓրայսուոթերհաուսԿուպերս» (PwC) ընկերության ներկայացուցիչներին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է «ՓրայսուոթերհաուսԿուպերս» (PwC) ընկերության ներկայացուցիչներին՝ կապիտալ ծրագրերի և ենթակառուցվածքների գլոբալ ղեկավար, Աֆրիկայի, Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի և Միջին Արևելքի հետ հասարակայնության հետ կապերի գծով գործընկեր Ռիչարդ Աբադիին, անշարժ գույքի, շինարարության և շրջակա միջավայրի պահպանության ղեկավար, Ռուսաստանի գործընկեր Ինգա Շահնազարովային և գործադիր տնօրեն, մարքեթինգի և բիզնեսի զարգացման ղեկավար Սվետլանա Միրոնյուկին:
Հայաստանը սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությունում նվաճել է երկու մեդալ
Մարտի 22-ին և 23-ին Մոսկվայում անցկացվեց «Անատոլի Խառլամպիևի մրցանակների» խաղարկությունը, որն ունի Սամբոյի Աշխարհի գավաթի կարգավիճակ: Հայաստանի ներկայացնող 6 մարզիկներից երկուսը նվաճեցին մեդալ: Աշխարհի չեմպիոն Տիգրան Կիրակոսյանը, որ մարզական սամբոյի 52կգ քաշային կարգի փոխարեն այս անգամ հանդես եկավ 57 կգ քաշային կարգում, եզրափակչում պարտություն կրեց Ռուսաստանի ներկայացուցիչ Խերտեկ Սայանից և արժանացավ արծաթե մեդալի: Իսկ մարտական