Օրվա լրահոսը
Թուրքիայի ութ խնդիրներն արտաքին քաղաքականության ոլորտում
Այս օրերին Թուրքիան տառապում է տարածաշրջանային և արտատարածաշրջանային մի շարք հիմնախնդիրներով և չնայած Անկարան դիմակայում է ներքին քաղաքական լուրջ խնդիրներ, այնուամենայնիվ արտաքին քաղաքականության ոլորտում իր միջամտողական գործողություններով քայքայման և անորոշ քաղաքականության ուղղությամբ է քայլում: Իրանական «Թասնիմ» լրատվական գործակալության միջազգային բաժնի հաղորդման համաձայն, «Արդարություն և զարգացում» կուսակցության իշխանության ժամանակ Թուրքիան մտավ տարածաշրջանային քաղաքականության նոր փուլ: Մինչ
Հայաստանի և Քուվեյթի վարչապետերն անդրադարձել են նաև զբոսաշրջության ոլորտում համագործակցության խթանմանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենում հանդիպում է ունեցել Քուվեյթի վարչապետ Շեյխ Սաբահ Խալեդ Ալ-Համադ Ալ-Սանահի հետ: Զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև հարաբերությունների զարգացմանն ու ընդլայնմանը վերաբերող հարցեր: Նիկոլ Փաշինյանը և Շեյխ Սաբահ Խալեդ Ալ-Համադ Ալ-Սանահը կարևորել են ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական, կրթական, մշակութային ոլորտներում hամագործակցության զարգացումը: Հարաբերություններին նոր ազդակ հաղորդելու տեսանկյունից կողմերն անհրաժեշտ են
Գեւորգ Մխեյանը նույնպես կգոտեմարտի ԵԱ բրոնզի համար
Հռոմում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականից 70 կգ քաշային Գեւորգ Մխեյանն այսօր սփոփիչ երկու գոտեմարտ անցկացրեց եւ հաջորդաբար պարտության մատնեց բելառուս ու ուկրաինացի մրցակիցներին: Այսօր երեկոյան Մխեյանը բրոնզե մեդալի համար կհանդիպի մոլդովացի Միխաիլ Սավայի հետ: Դեռ երեկ 3-րդ տեղի համար գոտեմարտելու իրավունք նվաճել էր 57 կգ քաշային Միհրան Ջաբուրյանը, որի մրցակիցն այսօր
Հայաստանի և Իրաքի ԱԳՆ ղեկավարները մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային հրատապ հարցերի շուրջ
Փետրվարի 15-ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում ունեցավ իր իրաքցի գործընկերոջ՝ Մուհամմադ Ալի Ալ-Հաքիմի հետ: Զոհրաբ Մնացականյանը և Մուհամմադ Ալի Ալ-Հաքիմը գոհունակությամբ ընդգծեցին, որ պատմական բարեկամության ամուր կապերի վրա հիմնված հայ-իրաքյան հարաբերություններն աչքի են ընկնում ծավալվող դինամիկայով: Այդ համատեքստում ԱԳ նախարար Մնացականյանը նշեց, որ աշխատանքներ են տարվում Իրաքում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչության
Հրդեհ ավտոմեքենայում․ վարորդը հոսպիտալացվել է
Փետրվարի 15-ին, ժամը 08:35-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թբիլիսյան խճուղում՝ Շամպայն գինիների գործարանի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Թբիլիսյան խճուղում՝ «Գրանդ Սան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մոտակայքում, «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գեղամ Գ.,
Հայաստանի և Չեխիայի ԱԳ նախարարները կարևորել են Երևանի և Պրահայի միջև ուղիղ չվերթների հաստատումը
Փետրվարի 15-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Մյունխենում հանդիպեց Չեխիայի իր գործընկերոջ՝ Տոմաշ Պետրժիչեկի հետ: Գործընկերները քննարկեցին հայ-չեխական օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ՝ ընդգծելով բազմաոլորտ համագործակցության զարգացման և առավել ընդլայնման ուղղությամբ քայլերի ձեռնարկման պատրաստակամությունը: Որպես թիրախային ուղղություններ ԱԳ նախարարներն առանձնացրեցին տեղեկատվական տեխնոլոգիաների, ստեղծագործ կրթության, խելացի զարգացման և նորարարության ոլորտները՝ կարևորելով ոլորտների անմիջական դերակատարների ներգրավմամբ փորձի փոխանակման
Փետրվարի 9-ից 15-ը հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը շուրջ 120 անգամ
Փետրվարի 9-ից 15-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը շուրջ 120 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1100 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը հետևում են հրադադարի պահպանման ռեժիմին և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: ԱՀ ՊՆ ՄԱՄՈՒԼԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովի, ապա Լատվիայի նախագահ Էգիլս Լևիցի հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում շարունակում է երկկողմ հանդիպումները տարբեր երկրների նախագահների ու կառավարությունների ղեկավարների հետ: Վարչապետը նախ հանդիպում է ունեցել Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովի, ապա Լատվիայի նախագահ Էգիլս Լևիցի հետ: Նիկոլ Փաշինյանը և Բոյկո Բորիսովը քննարկել են հայ-բուլղարական տնտեսական համագործակցությանը վերաբերող տարբեր հարցեր: Մասնավորապես, զրուցակիցներն անդրադարձ են կատարել զբոսաշրջության, տեղեկատվական տեխնոլոգիաների, ենթակառուցվածքների,
Նարեկ Սամսոնյանին մեղադրանք է առաջադրվել սուտ մատնություն կատարելու համար
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանին ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել հանցագործության մասին սուտ մատնություն կատարելու համար: Ըստ առաջադրված մեղադրանքի` Նարեկ Սամսոնյանը, գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, 2020 թվականի հունվարի 26-ին «Facebook.com»
«Մենք ջանքեր ենք գործադրում ականազերծելու ժողովրդավարությունը և դատական համակարգը Հայաստանում»․ Նիկոլ Փաշինյանը՝ ԵԽ գլխավոր քարտուղարին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ: Վարչապետը կարևորել է այսօրվա հանդիպումը և նշել, որ այն լավ առիթ է քննարկելու ընթացիկ հարցերն ու խնդիրները: «Ինչպես գիտեք, Հայաստանը գտնվում է ժողովրդավարական բարեփոխումների լայնածավալ գործընթացում, որն արագացավ հատկապես 2018 թվականի ոչ բռնի, թավշյա ժողովրդական հեղափոխությունից հետո: Շուտով պարզ դարձավ, որ մեր երկրի
Մարտի 31-ին կայանալիք ԱՀ խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ թեկնածուների առաջին քառյակը
Մարտի 31-ին կայանալիք ԱՀ խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ թեկնածուների առաջին քառյակը Դավիթ Իշխանյան Ծնվել է 1968թ. դեկտեմբերի 27-ին Մարտունու շրջանի Աշան գյուղում: Արցախյան ազատագրական պայքարի և կամավորական շարժման ակտիվ մասնակից է, ուսանողական ջոկատի գործուն անդամ: Ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում, եղել Մարտունու շրջանի թիվ 28 գումարտակի հրամանատար: Եղել է Աշանի միջնակարգ դպրոցի տնօրեն, այնուհետև՝ Աշան համայնքի
Այսօր մենք ապրում ենք կիսադասական և կիսաքվանտային աշխարհում․ մենք այն չենք ճանաչում․ Արմեն Սարգսյանը որպես հիմնական բանախոս հանդես է եկել Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում
Աշխատանքային այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը որպես հիմնական բանախոս հանդես է եկել Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում անցկացվող քննարկումների շարքում։ Քննարկումների շարքում իրենց դասախոսություններն են ներկայացրել համաշխարհային մեծ համբավ վայելող հայտնի գործիչներ, որոնց թվում՝ ամերիկացի ականավոր քաղաքագետ, Հարվարդի համալսարանի Քենեդու անվան Պետական կառավարման դպրոցի հանրային քաղաքականության կենտրոնի պրոֆեսոր Ժոզեֆ
Խրախճանք ժանտախտի օրերին
Սկիզբը՝ այստեղ Մանիպուլյացիա 3. ուշադրության ցրում Հայերեն «ապուշ» բառը կազմված է «ապ» ժխտական նախածանցից եւ «ուշադրություն» բառից. բառացի նշանակում է՝ անուշադիր: Այսինքն՝ ապուշը ոչ ուշադիրն է: Ուշադիր անհատները, ուշադիր հանրույթները տեսնում են իրենց օգուտները եւ փորձում են իրենց վարքն ու գործողություններն ուղղորդել ի շահ իրենց: Ապուշ կամ ապուշացված անհատների ու հանրույթների ուշադրությունը ցրված է, նրանք
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Հյուսիսային Մակեդոնիայի նախագահի հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Հյուսիսային Մակեդոնիայի նախագահ Ստևո Պենդարովսկու հետ: Վարչապետը նշել է, որ Հայաստանը, լինելով Եվրասիական տնտեսական միության անդամ, շահագրգռված է եվրոպական երկրների, այդ թվում Հյուսիսային Մակեդոնիայի հետ հարաբերությունները զարգացնելու հեռանկարով: «Մենք կարծում ենք, որ Հայաստանը կարող է շատ հետաքրքիր վայր լինել արտասահմանյան ներդրողների համար, որոնք ցանկանում են
«Մեր տղերքի արյան ամեն կաթիլն անգին է»․ Ալեն Սիմոնյան
ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով պայմանագրային զինծառայող Հայկ Ասրյանի մահվան դեպքին, ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Քիչ առաջ զրուցեցի այս պահին գործուղման մեջ գտնվող Պն նախարար Դավիթ Տոնոյանի հետ բանակում տեղի ունեցած ցավալի դեպքի վերաբերյալ: Տեղեկացա դեպքի մանրամասներին: Նման ցավալի պատահարների ԲԱՑԱՌՈՒՄՆ առաջնային կարևորություն ունի` անկախ պատճառից` լինի դա ոչ կանոնակարգային հարաբերություն, թե առողջական
«ՀՀ վարչապետի՝ Արցախի ընտրություններին չմիջամտելու վերաբերյալ պաշտոնական հայտարարությունը պետք է ուղեցույց լինի»
«Ադրբեջանի կողմից ապակառուցողական հնարքների կիրառման պրակտիկան նոր չէ։ Այդ կարգի հերթական մոտեցում եմ համարում նաեւ Լեռնային Ղարաբաղից ադրբեջանցի փախստականներին քաղաքական կարգավիճակ տալու ցանկությունը, որը փորձում են կիրառել ի հակադրություն Արցախի Հանրապետության՝ բանակցություններին ուղղակի մասնակցության առաջարկի։ Նման կեղծ օրակարգերը մենք պետք է մերժենք՝ համապատասխանաբար Ադրբեջանից եւ Արցախի Հանրապետության օկուպացված բնակավայրերից հայ փախստականների հարցերը բարձրացնելով». «Առավոտի» զրուցակիցն
«Յուրաքանչյուր զինվորի մահ ծանր կորուստ է մեզ համար, և այդ կորստի մեղքի կրողը մեզնից ամեն մեկն է»․ Կարեն Աբրահամյան
Փետրվարի 15-ին ՊԲ շտաբում՝ բանակի ռազմական խորհրդի անդամների և ռազմաիրավապահ մարմինների ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել ծառայողական խորհրդակցություն, որը վարում էր ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանը: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են վերջին շրջանում Արցախի զինված ուժերում տեղ գտած մահվան ելքով դեպքերին վերաբերող հարցեր: Անդրադառնալով ստեղծված իրավիճակին՝ բանակի հրամանատարն առանձին-առանձին վերլուծության ենթարկեց կատարված դեպքերը, խոսեց
Ճանաչելով Հայոց ցեղասպանությունը՝ Սիրիան «ապտակեց» Էրդողանին և օրինակ դարձավ արաբական աշխարհի համար. Սատանովսկի
Ռուսաստանի Մերձավոր Արևելքի ինստիտուտի տնօրեն Եվգենի Սատանովսկին անդրադարձել է Սիրիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևի ընդունմանը: «Հնարավոր է, որ սա ապտակ է Էրդողանին, որը փաստացի սկսել է թուրք-սիրիական պատերազմ՝ հանդես գալով իսլամիստ գրոհայինների կողմից: Նման բանաձևեր ընդունում են ոչ թե նրա համար, որ դրանք ինչ-որ բան են տալիս, այլ որ վաղուց ժամանակն
Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Իսպանիայի արտաքին գործերի, ԵՄ և համագործակցության նախարարի հետ
Փետրվարի 15-ին Մյունխենի անվտանգության խորհրդաժողովի շրջանակներում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում ունեցավ Իսպանիայի Թագավորության արտաքին գործերի, Եվրոպական Միության և համագործակցության նախարար Արանչա Գոնսալես Լայայի հետ։ ԱԳ նախարար Մնացականյանը շնորհավորեց տիկին Լայային նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ նրան մաղթելով հաջողություններ այդ կարևոր և պատասխանատու առաքելության մեջ։ Հայաստանի և Իսպանիայի ԱԳՆ ղեկավարներն ընդգծեցին երկկողմ պատրաստակամությունն առավել ամրապնդելու և
Աղքատ երեխաները չունեն հոսող տաք ջուր, կենտրոնացված գազամատակարարում, լոգարան կամ ցնցուղ
Հայաստանի վիճակագրական կոմիտեի անդրադարձը Սառնարան, լվացքի մեքենա, բջջային հեռախոս, փոշեկուլ, տեսամագնիտոֆոն, լուսանկարչական ապարատ, աուդիո համակարգ, ավտոմեքենա: Սրանք այն ապրանքներն են, որոնց առկայությունը կամ բացակայությունը մեր երկրի տնային տնտեսություններում արտացոլում է աղքատության մակարդակը: Հայաստանի վիճակագրական կոմիտեն` մանկական աղքատության վերաբերյալ իր զեկույցում անդրադարձել է երեխաների նյութական չքավորության խնդիրներին: Այդ խնդիրները խիստ բացասաբար են ազդում երեխաների սոցիալական զարգացման
Վրաստանը գնում է այն ուղիով, որը բխում է Մոսկվայի շահերից. BBC
Թբիլիսիի նախկին քաղաքապետ և «Եվրոպական Վրաստան» ընդդիմադիր կուսակցության առաջնորդներից մեկի՝ Գիգի Ուգուլավայի ազատազրկումը լարվածության նոր ալիք է բարձրացրել Վրաստանի քաղաքական դաշտում, գրում է BBC-ն: Իշխանությունները հերքում են ընդդիմադիր գործչի ազատազրկման քաղաքական դրդապատճառները, իսկ ընդդիմությունը և մի շարք փորձագետներ կարծում են, որ խորհրդարանական ընտրություններից առաջ նման քայլը սպառնալիք է ոչ միայն երկրի հեղինակության, այլ նաև արևմտամետ
Մնացականյանն առանձնահատուկ կարևորել է ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը
Փետրվարի 14-ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում ունեցավ Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական կենսակերպի խթանման հարցերով հանձնակատար Մարգարիտիս Սկինասի հետ: Շնորհավորելով պարոն Սկինասին ԵՄ նոր մանդատի ստանձնման կապակցությամբ` նախարար Մնացականյանը նրան մաղթեց նորանոր հաջողություններ Եվրոպական մայրացամաքի համար կարևորագույն խնդիրների՝ միգրացիայի կառավարման և երիտասարդությանն աջակցության պատասխանատու առաքելությունում: Կողմերն անդրադարձ կատարեցին ՀՀ-ԵՄ հարաբերությունների
ԱՀ ԿԸՀ-ն ստացել է Արցախի Հանրապետության նախագահի 12 թեկնածուների գրանցման փաստաթղթեր
2020թ. փետրվարի 15-ի ժամը 12.00-ի դրությամբ ս.թ. մարտի 31-ին անցկացվելիք համապետական ընտրություններին մասնակցելու համար ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ստացել է Արցախի Հանրապետության նախագահի 12 թեկնածուների գրանցման փաստաթղթեր: Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու համար ընտրական ցուցակ են ներկայացրել 6 կուսակցություններ` Արցախի Պահպանողական կուսակցությունը`16 թեկնածուների, «Միասնական հայրենիք» կուսակցությունը`62 թեկնածուների, «Ազգային վերածնունդ» կուսակցությունը` 20 թեկնածուների, «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունը`
Պատկան մարմինները ինքնասպանության հասցնելը հանցագործություն են որակել կանխակալ
Փորձենք դիտարկել ինքնասպանության հասցնելը հանցագործության քրեա-իրավական էությունը Ինքնասպանությունը՝ սուիցիդ (լատիներեն՝ su caedere, «իրեն սպանել») դա կանխամտածված, ինքնակամ իրեն կյանքից զրկելն է՝ առանց այլոց մասնակցության: Համաձայն վիճակագրության՝ աշխարհում յուրաքանչյուր տարի 1,1 մլն մարդ կյանքից հեռանում է դրա պատճառով: Ինքնասպանությունը սոցիալական, հոգեբանական, անձնական եւ այլ տարաբնույթ պատճառներ ունի՝ հոգեկան հիվանդությունը (դեպրեսիվ վիճակ), թմրամոլությունը, հարբեցողությունը, աղքատությունը, աշխատանք չլինելը,
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում՝ Փետրվարի 15-ի ցերեկը, 16-ին, 18-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 17-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն: Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 16-17-ը կբարձրանա 6-8 աստիճանով: Երևան քաղաքում՝ Փետրվարի 15-ի ցերեկը, 16-ին, 18-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 17-ին սպասվում է թույլ ձյուն: ՀՀ ԱԻՆ ՀԻԴՐՈՄԵՏ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
«Բանակում կա կեղծ ցուցմունք տվողների մեծ զանգված, հանցագործ սխեմա». իրավապաշտպան
«Չէին էլ ուսումնասիրում, թե իրականում ինչ է եղել, այլ անմիջապես մեղադրում էին սպանվածի ընկերներին»,-ասում է Լարիսա Ալավերդյանը
Իրանի քաղաքացու ուղեբեռում ՊԵԿ-ը հայտնաբերել է շուրջ 2 կգ 800 գրամ ափիոն
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության և Հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետ-բաժնի աշխատակիցներն օրերս բացահայտել են թմրամիջոցի մաքսանենգության հերթական դեպքը: Մասնավորապես` Մեղրիի անցակետում Իրանի քաղաքացու ուղեբեռի զննությամբ ճամպրուկի կողային մասերում, նախապես պատրաստված թաքստոցից, հայտնաբերվել է շուրջ 2 կգ 800 գրամ «ափիոն» տեսակի թմրանյութի նմանվող շագանակագույն զանգված: Դեպքով՝ ՊԵԿ Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում կազմված նյութերը
«Իմ քայլի» չարախոսության մրցավազքը հիշեցնում է, կներեք, Ադրբեջանի մամուլի՝ հայերի մասին բառապաշարը». Ալավերդյան
Համեմատեք ադրբեջանական մամուլի եւ մեր բառապաշարը՝ հայերի վերաբերյալ: Տարիներ շարունակ միլիարդներ ծախսած Ադրբեջանն աղավաղում է հայության նկարագիրը, մինչդեռ նույն բառապաշարով հայերն են խոսում հայերի մասին
Սպանվածի դուստրը խնդրեց պաշտպանության միջոց կիրառել
Աշոտ Բաղդասարյանին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի երկու հոդվածներով՝ սպանության եւ ապօրինի զենք կրելու համար: Նա դատապարտվել էր 5 տարվա ազատազրկման, վերաքննիչ քրեական դատարանը գործը բեկանել էր եւ ուղարկել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր կազմով նոր քննության: Նոր Նորքի նստավայրում դատավոր Արմինե Մելիքսեթյանի նախագահությամբ փետրվարի 11-ին տեղի ունեցավ անդրանիկ նիստը: Նախկին ոստիկանության աշխատակցի ընկերները
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետները իրազեկման միջոցառումներ են անցկացրել հանրապետության բոլոր մարզերի մարզկենտրոններում
Անցած շաբաթվա ընթացքում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետները իրազեկման միջոցառումներ են անցկացրել հանրապետության բոլոր մարզերի մարզկենտրոններում, խոշորացված համայնքներում՝ կազմակերպելով հանդիպումներ գործող սպանդանոցների, ֆերմերների, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների, ինչպես նաև սպանդանոց կառուցել ցանկացող անհատների ու կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Մանրամասն տեղեկատվություն է տրվել սպանդանոցի կառուցմանն ու շահագործմանը ներկայացվող զոոհիգիենիկ նորմերի, անասնաբուժասանիտարական ու բնապահպանական պահանջների, սպանդանոցի կառուցման


















































