Լրահոս
Օրվա լրահոսը

Երևան-Մեղրի ավտոճանապարհին մոտ 200 ավտոմեքենա է արգելափակվել

Մարտ 25,2019 23:29

Մարտի 25-ին, ժամը 15:47-ին 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Սարավան-Սարալանջ ավտոճանապարհին բեռնատարը ձնաբքի հետևանքով սահել է և երկկողմանի փակել ավտոճանապարհը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, որը ճանապարհին առաջացած խցանման պատճառով ճանապարհի մոտ 500 մետրը շարունակել է ոտքով:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 163-րդ կմ-ին «Renault» մակնիշի բեռնատարը «Վայքի ՃՇՇ»-ի հատուկ տեխնիկայի օգնությամբ ուղղվել է և ճանապարհը դարձել է երթևեկելի:

Պարզվել է, որ ճանապարհահատվածում կա արգելափակված մոտ 200 ավտոմեքենա:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Ford Transit» մակնիշի (2 ուղևոր) և «Isuzu» մակնիշի (3 ուղևոր) ավտոմեքենաները։

Փրկարարները «Վայքի ՃՇՇ»-ի և Ճանապարհային ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ մոտ 200 ավտոմեքենայի ցուցաբերել են համապատասխան օգնություն:

ԱԻՆ հաղորդագրություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031