Լրահոս
41 վկաներով գործը
ԲԴԽ հերթականը
Օրվա լրահոսը

Քաղաքապետ Հայկ Մարությանն ավտոբուսով երթեւեկում է

Մարտ 26,2019 01:19 Share

Մարտի 25-ին Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը 42 համարի ավտոբուսով է երթեւեկել, ընդ որում՝ կանգնած:

Aravot.am-ն ունի տեսանյութ, որտեղ Հայկ Մարությանը ավտոբուսում կանգնած զրուցում է ուղեւորների հետ:

Թե ինչ նպատակով է քաղաքապետը հանրային տրանսպորտ նստել, մեզ հետ զրույցում նրա մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն Aravot.am-ին ասաց. «Հայկ Մարությանն առիթ է ստեղծում՝ ցերեկվա ժամերին ոտքով քայլելու կամ երթեւեկելու հանրային տրանսպորտով: Կոնկրետ այսօր նա ընդմիջման ժամին դուրս էր եկել ինչ-որ վճարումներ կատարելու, եւ որոշեց երթեւեկել հանրային տրանսպորտով՝ նաեւ շփվել քաղաքացիների հետ: Քաղաքապետը պարբերաբար ստեղծում է նման առիթներ»:

Մանրամասները՝ տեսանյութերում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել