Օրվա լրահոսը

Կրթական հաստատություններում սուր շնչառական վարակներով հիվանդացությւնը 7,1% է. Առողջապահության նախարարություն

Սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակը կայունացման միտում ունի

Հավի կրծքամսի նմուշում հայտնաբերվել է լիստերիա խմբի մանրէ, այն հանվել է վաճառքից և ոչնչացվել. ՍԱՏՄ

Օրերս ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի թեժ գծին ահազանգած քաղաքացին հայտնել էր, որ Գյումրի քաղաքի Մուշ 2 թաղամասում գտնվող «Գլենդել» խանութից գնել է հավի կրծքամիս: Եփելուց հետո սպառողը նկատել էր, որ կրծքամիսը փշրվում է և ունի դոնդողանման սորուն արտադրություն: Արագ արձագանելով ահազանգին՝ Գյումրիի երկու՝ «Գլենդել» և «Կինգ», սուպերմարկետներում ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային

Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհին կուտակումից դուրս է բերվել 26 ավտոմեքենա, 42 ուղևորի ցուցաբերվել օգնություն. ԱԻՆ

Փետրվարի 17-ին, ժամը 09:37-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհի 4-րդ կմ-ին ավտոմեքենաներ են արգելափակվել ձյան շերտում: Պարզվել է, որ Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհի 4-րդ կմ-ին՝ մոտ 500 մետր հատված անանցանելի է բքի պատճառով, և ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի: Ջերմուկ-Գնդեվազ ուղղությամբ առկա են  կուտակված 23 և հակառակ ուղղությամբ՝ 3 ավտոմեքենա: «ԳԱԶ-66» մակնիշի ամենագնացով

Մարիաննա Մխիթարյան. «Շատերը մտածում են, թե Պուշկինը փողոց է, լավագույն դեպքում` դպրոց»

Aravot.am-ը Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի նորանշանակ տնօրեն Մարիաննա Մխիթարյանից հետաքրքրվեց, թե ինչ առաջնահերթ խնդիրներ կան թատրոնի համար, որոնք հրատապ լուծում են պահանջում: Տիկին Մխիթարյանի խոսքով ամենակարեւորը թատրոնի տեխնիկական` լուսային եւ ձայնային վերազինումն է. «Դա առաջնային է, եւ փորձում ենք կազմակերպել գործընկերների միջոցով»: Նա կարեւորեց նաեւ թատրոնի փոքր դահլիճի մեծացման հարցը. «Դա շատ արդիական

ՀԺԿ-ն նպատակահարմար է համարում ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը հանրաքվեի միջոցով. հայտարարություն

Միևնույն ժամանակ՝ նկատի ունենալով, որ սահմանադրական հանրաքվեները մեր երկրում մշտապես կեղծվել են, ՀԺԿ-ն անհրաժեշտ է համարում նոր Սահմանադրության ընդունումը:

«Ստացվում է՝ Ռոբերտ Քոչարյանը ճի՞շտ էր, այսինքն` Նոր Հայաստանում ասում են՝ այն, ինչ արվել է նախկինում «Ա1+»-ի նկատմամբ, ճի՞շտ է արվել». Արա Ղազարյան

Ըստ փաստաբանի՝ «Ա1+»-ի դեմ կատարվածը խտրականություն է, դա մարդու իրավունքների կոպիտ ոտնահարում է, ու դրա համար պահանջում են ոչ թե անվավեր ճանաչել այդ որոշումները, այլ առոչինչ:

Թլիկի գյուղապետի՝ որպես գիշերային պահակ հրամանագրված կինն աշխատանքի չի ներկայացել, բայց ստացել է 2․700․000 դրամից ավելի աշխատավարձ

Ոստիկանության Թալինի բաժնում նախապատրաստված նյութերի շրջանակում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով փաստական տվյալներ են ձեռք բերվել Թլիկ համայնքի հիմնական դպրոցի տնօրենի ապօրինությունների վերաբերյալ։ Մասնավորապես պարզվել է, որ դպրոցի տնօրենը 2015 թվականին գյուղապետի կնոջը հրամանագրել է որպես դպրոցի գիշերային պահակ, սակայն կինը աշխատանքի չի ներկայացել և մինչև այս տարվա հունվար ամիսը ստացել է 2 միլիոն 700 հազար դրամից

«Մեր քաղաքի վավերագիրը լքեց մեզ. Աստված հոգին լուսավորի». Հայկ Մարության

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մեր քաղաքի վավերագիրը լքեց մեզ։ Ցավակցում եմ Գերման Ավագյանի հարազատներին և ընկերներին՝ անվանի ֆոտոլրագրողի անժամանակ մահվան կապակցությամբ։ Աստված հոգին լուսավորի»։

Տուն էին մտնում պատուհանով, գողանում բացառապես փող ու ոսկի. Կոտայքի ոստիկանները հայտնաբերել են մի քանի տասնյակ բնակարանային գողություններ կատարած խմբի անդամներին

Աբովյանում և Կոտայքի մարզի մի շարք գյուղերում 2019 թվականին երկու տասնյակից ավելի բնակարանային գողություններ ու գողության փորձեր էին կատարվել: Ձեռագիրը նույնն էր: Տուն էին մտնում հիմնականում պատուհանով, գողանում բացառապես փող ու ոսկի։ Տուժողները ոստիկանություն էին դիմել: Հարուցվել էին քրեական գործեր: Իրավապահները հնարավոր բոլոր միջոցներով փորձում էին գտնել հանցագործներին, երբ հունվարի 16-ի երեկոյան ոստիկանության Կոտայքի բաժնում

Բանակում ինչ-որ տարօրինակ բան է կատարվում, մեր զինվորները զոհվում են անհասկանալի պայմաններում. Նինա Կարապետյանց

Փաշինյանից, պաշտպանության նախարարից, ՌՈ պետից, դատախազից ու մնացած իրավապահ մարմիններից պահանջում են բացատրել՝ ինչո՞ւ են բանակում զոհվում մեր զինվորները:

Հունվարի 8-ից մինչև փետրվարի 15-ի բացակայությունները կհամարվեն հարգելի. Արայիկ Հարությունյան

ԿԳՄՍՆ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Լավ լուր` այս օրերին դպրոցից հիվանդության պատճառով բացակայած աշակերտի համար. ✅հունվարի 8-ից մինչև փետրվարի 15-ի բացակայությունները կհամարվեն հարգելի` կզրոյացվեն մեխանիկորեն, ✅փետրվարի 17-ից մարտի 10-ն ընկած ժամանակահատվածում բացակայությունները կհամարվեն հարգելի բժշկական տեղեկանքի առկայության պայմաններում»:

«Մեդիա պաշտպան»-ը արտակարգ ռեժիմով կմշտադիտարկի Հանրային ՀԸ եթերի բովանդակությունը հանրաքվեի քարոզարշավի ընթացքում

2020թ.-ի ապրիլի 5-ին նախատեսված սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի մեկնարկին ընդառաջ «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հայտարարում է, որ քարոզարշավի ողջ ընթացքում արտակարգ ռեժիմով մշտադիտարկելու է հարկատուների գումարներից ֆինանսավորվող Հանրային Հեռուստաընկերության եթերի բովանդակությունը: Շաբաթական ռեժիմով Հանրայինով հեռարձակված «ԱՅՈ» և «ՈՉ» բովանդակության հետ կապված մշտադիտարկման արդյունքները հրապարակվելու են հայերենով, ռուսերենով և անգլերենով։ «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը Հանրային հեռուստաընկերության եթերի մշտադիտարկման արդյունքներն

Հանրաքվեն աշխարհաքաղաքական եւ սոցիալական նման իրավիճակում խոցելի է դարձնում մեր երկիրը. հայտարարություն

Ինչո՞ւ բոյկոտել ապրիլի 5-ի հանրաքվեն ՀՀ Սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնելու նպատակով ապրիլի 5-ին հանրաքվե անցկացնելու իշխանական ճամբարի նախաձեռնությունը արջի ծառայություն է մատուցում Նիկոլ Փաշինյանի վարչակարգին՝ դրանով իսկ վտանգելով Հայաստանում սկսված եւ ընթացող սոցիալական արդարության հաստատման գործընթացը: Հանրաքվեն միաժամանակ անընդունելի է ե՛ւ բարոյական, ե՛ւ իրավական, ե՛ւ գործնական առումներով: Ապրիլի 5-ը անընդունելի է բարոյական առումով Բարոյական առումով հանրաքվեն

Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն

Լարսում կա կուտակված մոտ 1000 բեռնատար ավտոմեքենա

Գերման Ավագյանի պրոֆեսիոնալ բարձր հատկանիշների մասին են վկայում միջազգային տարբեր հեղինակավոր կազմակերպություններում՝ ՄԱԿ-ում, ՅՈՒՆԵՍԿՕ-ում և աշխարհի մի շարք երկրներում բացված բազմաթիվ ցուցահանդեսները. Նիկոլ Փաշինյան

Խոր ցավով տեղեկացա լուսանկարիչ, վավերագիր ու լրագրող Գերման Ավագյանի անժամանակ մահվան մասին: Իր պրոֆեսիոնալ գործունեության ընթացքում Գերման Ավագյանը լուսանկարների միջոցով հետևողականորեն անդրադարձել է հանքարդյունաբերության, մտավոր առողջության, հաշմանդամության ու աղքատության խնդիրներին՝ այդպիսով նպաստելով դրանց վեր հանմանն ու բարձրաձայնմանը: Նրա պրոֆեսիոնալ բարձր հատկանիշների մասին են վկայում միջազգային տարբեր հեղինակավոր կազմակերպություններում՝ ՄԱԿ-ում, ՅՈՒՆԵՍԿՕ-ում և աշխարհի մի շարք երկրներում

«Չեմ կարծում, որ գործող իշխանության քաղաքական ապագայի համար հանրաքվեի ընթացքում «այո»-ի կողմնակիցների պարտությունը ճակատագրական կլինի»

«Առավոտի» հետ զրույցում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանն անդրադարձավ սահմանադրական հանրաքվեին, Արցախում սպասվող ընտրություններին, ղարաբաղյան հակամարտության լուծման բանակցությունների ներկայիս փուլին, Ադրբեջանում կայացած ընտրություններին եւ այլ հարցերի: -Սահմանադրական հանրաքվեի հետ կապված ո՞րն է Ձեր դիրքորոշումը: Արդյոք պահը հասունացե՞լ էր, ինչպե՞ս կգնահատեք ԱԺ-ի այս որոշումն իրավական տեսանկյունից: -Ինքս իրավագետ չեմ, ուստի

Պարզվում է, որ Արմավիր քաղաքում մոլիբդեն վերամշակող որևէ գործարան հաշվառված չէ որպես արտադրական վտանգավոր օբյեկտ ու չի անցել տեխնիկական անվտանգության փորձաքննություն. Արմավիրից ահազանգում են օդն աղտոտող ձեռնարկության մասին․ ՀԲՃ

Հայկական բնապահպանական ճակատ կամավորական նախաձեռնությունը 2019թ-ի վերջին Արմավիրից ահազանգ, լուսանկար և այս տեսանյութն էր ստացել, որ իրենց քաղաքում վերագործարկվել է մի գործարան, որը գիշերները վտանգավոր արտանետումներ է անում մթնոլորտ։ Հետագայում այդ լուրը հաստատվեց նաև ԶԼՄ-ներից մեկի հրապարակման արդյունքում։ Պարզվեց, որ ինչ-որ ընկերություն Թեղուտի հանքից ստանում է մոլիբդենի խտանյութ և նոյեմբեր ամսից սկսած վերամշակում է այն այդ գործարանում։

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում Փետրվարի 17-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 20-ի ցերեկը հարավային և կենտրոնական շրջաններում սպասվում են տեղումներ: Փետրվարի 18-19-ը, 20-ի գիշերը, 21-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 18-22-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով: Երևան քաղաքում Փետրվարի 17-ի ցերեկը սպասվում է թույլ ձյուն, իսկ 20-ի ցերեկը՝ թույլ անձրև: Փետրվարի 18-19-ը, 20-ի

«Լիահույս եմ, որ անակնկալը ԵՊՀ-ի համար տհաճ չի լինի»

Մարտի 23-ին ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը կընտրի նոր ռեկտորին։ Մինչ այդ մամուլում զանազան տեղեկություններ են հայտնվում հավանական թեկնածուների եւ անսպասելի զարգացումների վերաբերյալ։ Մտահոգիչ իրավիճակի վերաբերյալ զրուցել ենք ԵՊՀ բարեփոխումների այլընտրանքային հարթակի անդամ, պ.գ.թ., ԵՊՀ դոցենտ Մենուա Սողոմոնյանի հետ։   – ԵՊՀ-ում իրավիճակը կրկին լարված է. ի՞նչ գնահատական կտաք։ – ԵՊՀ-ում իրավիճակը լարված է բավական երկար ժամանակ,

Ինչպես Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը կիսեցին Լեռնային Ղարաբաղը Մյունխենում. Կոմերսանտ

Սելեսթ Ուոլանդերը փորձում էր կողմերին արտահայտվելու հավասար հնարավորություն տալ, բայց նրանցից ամեն մեկն անհրաժեշտ էր համարում հերքել մյուսի հայտարարությունը, նկատում է թերթը: Արդյունքում քննարկումը վերածվեց սպարինգի՝ կողմերը մեղադրեցին իրար փաստերի խեղաթյուրման, փոխզիջման պատրաստ չլինելու, միջազգային իրավունքը խախտելու, ագրեսիան արդարացնելու փորձերի համար: Նրանք խոսում էին անգլերեն, Ադրբեջանի նախագահը ակնհայտ ավելի լավ էր տիրապետում լեզվին, քանի ՀՀ վարչապետը, գրում է պարբերականը:

Ապրիլի 5-ը Նոր Հայաստանի ընտրության օրը չէ. «Ժառանգություն»

Միանշանակ է, որ Հայաստանի Հանրապետությունը կարիք ունի նոր Սահմանադրական դատարանի, բայց դեպի մեր երազանքների Սահմանադրական դատարանը տանող ճանապարհը չի կարող կառուցվել ո՛չ կեղծված առկա սահմանադրության, ոչ էլ հանրաքվեի միջոցով նրա մասնակի սրբագրման և ժողովրդի կողմից լեգիտիմացման փորձի վրա:

«ՍԴ-ն ոչինչ չի արել. Փաշինյանն անձի՞ն է հետապնդում». Ալեքսանդր Մանասյան

«Հիմա հանրապետության կեսն աշխատել է նախորդ իշխանությունների ժամանակ, ի՞նչ է՝ կռիվ-պատերազմ սկսե՞նք ժողովրդի դեմ»,-հարցադրում է անում քաղաքագետը

Ֆիլհարմոնիկի լեգեոներ երաժիշտների փառատոնն առաջինն է աշխարհում

Հայաստանն աշխարհում միակ երկիրն է, որտեղ 2017թ. հիմնվեց բացառապես փողային գործիքների միջազգային փառատոն (գեղարվեստական ղեկավար, դիրիժոր՝ Կարեն Դուրգարյան, տնօրեն՝ Շմավոն Գրիգորյան): Այն կրում է Ալեքսանդր Հարությունյանի անունը: Դա այն դեպքում, երբ մեր փողային գործիքների դպրոցի երաժիշտները՝ համեմատած դաշնամուրային, լարային, վոկալ դպրոցների ներկայացուցիչների հետ, մինչեւ վերջին տարիները առանձնապես չեն փայլել, ասենք՝ միջազգային հարթակներում: Թեպետ դա չի

«Եթե ես լինեի, կասեի, որ 100 տարի առաջ Ադրբեջանը չի եղել, հետեւաբար՝ Տիգրան Մեծի ժամանակ էլ չի եղել». քաղաքագետ

«Նման փաստարկները Եվրոպայի, ԱՄՆ- եւ Ռուսաստանի, ու առհասարակ՝ մեծ խաղացողների դուրը չեն գալիս»,-կարծում է Ալեքսանդր Մանասյանը

Քրեակատարողական ծառայողների աշխատանքային արժանապատիվ պայմանները, աշխատավարձը շարունակական բարելավման կարիք ունեն. ՄԻՊ

«Աբովյան» ՔԿՀ-ում բացակայում են հղի կամ իրենց մոտ մինչև 3 տարեկան երեխա ունեցող դատապարտյալների համար նախատեսված կացարանները. ՄԻՊ-ն ն ամփոփել է մշտադիտարկման այցի խնդիրներն ու դրական տեղաշարժերը

Գերմանի անժամանակ մահվամբ կորցրել ենք բոլորս՝ իրեն ճանաչողները և նրանք, ովքեր դեռ պետք է անձամբ ճանաչեին նրան և նրա արվեստի միջոցով կյանքը. Արտակ Բեգլարյան

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Գերման Ավագյանը իմ ամենահին ու հոգով ամենաերիտասարդ ընկերներից է… 21 տարում այնքան բան ենք իրար հետ տեսել և կիսել՝ երջանկությունից մինչև տառապանք, որ չգիտեմ էլ, թե ինչ գրեմ: Իրոք, տաղանդավոր լուսանկարիչ ու բացառիկ մարդ էր, ով տեսնում էր անտեսանելին ու տեսանելի դարձնում նաև բոլորիս

Հերթական ապօրինի հուղարկավորությունը Սբ. Հովհաննես Հայրապետի դամբարանի տարածքում

Բաց նամակ ԿԳՄՍ նախարարին Հարգելի պարոն նախարար, Փետրվարի 4-ին Լոռու մարզի Արդվի համայնքում գտնվող Սուրբ Հովհաննես Օձնեցի կաթողիկոսի մատուռ-դամբարանի հարեւանությամբ հերթական ապօրինի հուղարկավորությունն է տեղի ունեցել: Այս էլ որերորդ անգամ: Սուրբ Հովհաննես Օձնեցին 8-րդ դարի մեծագույն սրբերից է, եւ որ հայոց եկեղեցին ամեն տարի նրա հիշատակին երկու անգամ մեծ տոնախմբություն եւ ուխտագնացություններ է կազմակերպում դեպի

Ինչ անեն Պողոսները՝ ԱՅՈ, թե ՈՉ

Սահմանադրության ականները շարունակում են պայթել և մենք շարունակում ենք դրանք անտեսել, քանի որ գլոբալ փոփոխություններից խուսափելով մենք ոչ թե վերանորոգում ենք անձրևի ժամանակ կաթացող տանիքը, այլ թաս ենք դնում անձրևաջրերը հավաքելու նպատակով, ուստի «Այոն» կամ «Ոչը» որևէ էական նշանակություն մեր կյանքում ունենալ չի կարող:

Այս հարցերի պատասխանները էական են թե՛ մեր դիրքորոշման համար, թե՛ այն համատեքստում, որ քաղաքացին մտնելով քվեախցիկ՝ հստակ պատկերացնի, թե իրեն ինչ է սպասում այս գործընթացի արդյունքում. «Քաղաքացու որոշում»-ը հարցեր է ուղղել ՔՊ վարչությանը

Ի՞նչ սկզբունքներ և չափորոշիչներ է կիրառվելու նոր դատավորների նկատմամբ։ Մասնավորապես․ կարո՞ղ են նրանց թվում լինել ձեր քաղաքական թիմի անդամներից։

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031