Օրվա լրահոսը

«Լուրջ առաջխաղացում այս բանակցություններից չեմ ակնկալում, քանի որ կողմերի դիրքորոշումներն առաջվա նման շատ հեռու են միմյանցից». Արիֆ Յունուսով. «Հայկական ժամանակ»

Փորձագետների կարծիքով, դատելով ՀՀ առաջ քաշած խնդիրներից եւ Ստեփանակերտի՝ բանակցությունների լիիրավ կողմ դառնալու հեռանկարին Բաքվի կատեգորիկ անհամաձայնությունից, կարելի է ենթադրել, որ Վիեննայում Փաշինյանի ու Ալիեւի միջեւ տեղի է ունենալու առաջին ծանր երկխոսությունը։ «Սա իսկապես Փաշինյանի ու Ալիեւի առաջին պաշտոնական բանակցությունն է, եւ ոչ թե հանդիպում, որ տեղի է ունենում որեւէ միջազգային ֆորումի կամ միջոցառման շրջանակում։

Հաղթանակ Շահումյան. «Երկիրը փոխելու քայլեր են արվում, ուրեմն թող այդ օրն էլ հիշվի որպես վերելքի, քաղաքացիական իրավունքի, իր սեփական ուժը զգալու օր». «Հրապարակ»

Այն, որ հեղափոխության գնահատականը պետք է պատմությունը տա, եւ ճիշտ չէ, որ հենց իշխանությունն է նման օր սահմանում, Հաղթանակ Շահումյանը կարծում է, որ կա ճշմարտություն եւ տրամաբանություն նաեւ այս մոտեցման մեջ

Կոլերով. եթե հայկական կողմը ցանկանում է խոսել Մադրիդյան սկզբունքների, դրանց հստակեցման մասին, ապա դա լավ օրակարգ չէ. «168 ժամ»

Կարգավորման այդ սցենարի դեպքում Ղարաբաղի գոյությունը չի կարող շարունակվել, քանի որ Ղարաբաղը կզրկվի իր անվտանգությունից, կենսական մի շարք աղբյուրներից։ Տեսնում ենք, որ այս ճանապարհն անօգուտ է, չի տալիս որևէ արդյունք, ուրեմն պետք է գնալ այլ ճանապարհով, այն որևէ նոր վտանգ չի պարունակում, քանի որ պատերազմական գործողությունների վերսկսման սպառնալիքը հակամարտության չկարգավորվածության դեպքում բարձր է միշտ»,- ասաց Մոդեստ Կոլերովը։

«Անելիքը չիմանալու» մեջ իշխանություններին մեղադրել հաստատ տեղին չէ. «Հայկական ժամանակ»

Ուրիշ բան, որ այդ քայլերից յուրաքանչյուրը լուրջ դիմադրության է հանդիպում պոտենցիալ տուժողների կողմից, բայց որեւէ մեկը չէր էլ ակնկալում, որ գործընթացը յուղի պես է գնալու։

Չաշխատած մարդն ու 12 տարվա ստաժ ունեցողը նույն կենսաթոշակն են ստանալու. պատգամավորները բողոքում են՝ արդար չի

Սերգեյ Բագրատյանն ասաց, որ 12 տարի աշխատած կենսաթոշակառուին կարող են առաջարկել, օրինակ, թանգարանի անվճար տոմսեր, մետրոյով անվճար երթեւեկություն, անվճար թատրոն հաճախելու տոմսեր, որ քաղաքացին շահագրգռված լինի աշխատել, ոչ թե ասի՝ աշխատեմ-չաշխատեմ՝ նույն թոշակն եմ ստանալու:

Ուսանողները սոցիալական ցանցերում տարածում են տեսանյութեր՝ ցույց տալու, թե հեղափոխության օրերին ինչպես են իրենց դեմ դռներ փակվել. «Ժողովուրդ»

Հետաքրքրվեցինք՝ հնարավոր է, որ այս հայտարարությունից հետո հոգաբարձուների խորհուրդը էլի նիստ հրավիրի՝ ռեկտորին պաշտոնանկ անելու օրակարգով։ «Նիստ լինելու է, բայց այլ օրակարգով։ Նման օրակարգ մենք չունենք»,- ասաց Իսրայելյանը:

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Մարտի 26-ի ցերեկը, 28-31-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան, հովտային գոտում` անձրևի տեսքով: Մարտի 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիս-արևմտյան` 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը մարտի 27-ի ցերեկը կբարձրանա 5-7 աստիճանով, 28-30-ի ցերեկը կնվազի 7-10 աստիճանով: Երևան քաղաքում՝ Մարտի 26-ի ցերեկը, 28-31-ը ժամանակ առ ժամանակ սպասվում

Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանի հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախագահ Պերճ Սեդրակյանի հետ: Նախագահ Արմեն Սարգսյանը, ով 2016 թվականից ՀԲԸՄ տնօրենների կենտրոնական խորհրդի անդամ է, Պերճ Սեդրակյանի հետ խոսել է ՀԲԸՄ ընթացիկ և առաջիկա ծրագրերի մասին, հատկապես կարևորել կրթական, մշակութային և հումանիտար այն ձեռնարկները, որոնք նպատակ ունեն սփյուռքահայ երիտասարդ սերնդի մեջ սերմանել հետաքրքրություն

«Մեր նախաձեռնություններին էլ պոզ ու պո՞չ եք կպցնում». Գեւորգ Պետրոսյանը հրավիրում է բանավեճի պատգամավորներին

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանն արձագանքեց, որ ԱԺ-ն քննարկման լավ հարթակ է, պարտավոր չեն հետեւել Պետրոսյանի հրավերներին:

«Հիմա ի՞նչ է, խորհրդարա՞նն է վերահսկողություն իրականացնում կառավարության նկատմամբ, թե՞ կառավարությունը՝ խորհրդարանի». Գեւորգ Պետրոսյան

Գեւորգ Պետրոսյանն էլ արձագանքեց. «Եթե ձեր տեսակետն էդքան հիմնավոր էր, ես ի լուր բոլորի հայտարարում եմ՝ ֆեյսբուքյան իմ պաշտոնական էջում հրապարակային բանավեճի առաջարկ էի արել՝ խնդրելով, որ գոնե որեւէ մեկը գա, հակափաստարկներ ներկայացնի, բա ինչի՞ հրապարակային բանավեճի իմ առաջարկը որեւէ մեկի կողմից չընդունվեց»:

2019թ. հունվար-փետրվար ամիսներին հավի մսի գները աճել են. Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոն 

Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնը, շարունակելով սպառողական զամբյուղում ընդգրկված ապրանքների դինամիկայի վերլուծության շար­քը, անդրադարձել է հավի մսի սպառման, ներկրման, արտադրման ծավալներին ու գնին: ՀՀ-ում արտադրված հավի մսի ծավալները 2018թ.-ին աճել են 36.32%-ով՝ կազմելով 13,835.2 տոննա, իսկ ներմուծման ծավալները կրճատվել են 6.69%-ով՝ կազմելով 32,875.8 տոննա՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ: Չնայած ներկրման ծավալների կրճատմանն ու տեղական արտադրանքի

Կառաջարկեի Քոչարյանի և Շիրխանյանի առերեսում անել. Համլետ Հարությունյան. «Իրատես»

1999-ի Հոկտեմբերի 27-ին գլխատվեց Հայաստանի պետականությունը։ Այս ոճրագործության կատարողները հայտնի են, բայց մինչ այսօր բոլորին անհայտ են նրանց թիկունքում կանգնած ուժերը։ Քաղաքական տարբեր հոսանքների ներկայացուցիչներ բազմաթիվ վարկածներ են նշում, սակայն կոնկրետ կենտրոնի, անձի վերաբերյալ իրավապահ համակարգն այդպես էլ պատասխան չունի։ Օրերս քաղաքական օրակարգը կրկին ցնցվեց, երբ ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը ծավալուն բաց նամակ հրապարակեց,

«Մենք հիմա ունենք մի իրավիճակ, որը պետք է ուղղակիորեն լուծվեր համայնքում, սակայն ոչ միայն չի լուծվել, այլև սրվել ու մտել է փակուղի». Շիրակի մարզպետ

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն այսօր հանդիպել է Անի խոշորացված համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանին և համայնքապետարանի աշխատակիցներին, ավագանու անդամներին, բնակավայրերի վարչական ղեկավարներին։ Հանդիպման ժամանակ քննարկվել է վերջին շրջանում Անի համայնքում ստեղծված փակուղային իրավիճակը և համայնքապետարանի աշխատանքի խաթարումն ու դրա հետևանքներին առնչվող հարցեր։ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը նշել է, որ այս խնդրի վերաբերյալ դիրքորոշումը չի փոխվել և

Հայաստանի ժողովրդագրական վիճակի հիմնահարցը. «Ասպարեզ»

Անցեալ Ուրբաթ, 22 Մարտին, վարչապետ Փաշինեանի նախաձեռնութեամբ Հայաստանի ժողովրդագրական տագնապալի վիճակի  քննարկում տեղի ունեցաւ, մասնակցութեամբ աշխատանքի եւ ընկերային ապահովութեան հարցերու նախարար Զարուհի Բաթոյեանի, առողջապահութեան նախարար Արսէն Թորոսեանի, վիճակագրական վարչութեան նախագահ Ստեփան Մնացականեանի եւ ՄԱԿի Բնակչութեան եւ զարգացման հիմնադրամի հայաստանեան գրասենեակի ներկայացուցիչ Ծովինար Յարութիւնեանի, որոնք ներկայացուցած են ժողովրդագրական իրավիճակին ուղղութեամբ իրականացուած վերլուծութիւններ, ուսումնասիութիւններու արդիւնքներ: Այս նիստին

Իշխանությունը լավ չի բացատրում՝ ի՞նչ է ուզում անել, պարզապես ինչ-որ իրավիճակների է արձագանքում. «Փաստ»

Թեև այս պահին իշխանություն-հասարակություն կապի խզում չկա, բայց կա մեկ այլ հարց: Խնդիրն այն է, որ իշխանության գործողություններն անհասկանալի են հասարակության համար: Այս կարծիքին է քաղաքագետ Հայկ Սուքիասյանը, որը հենց այդ հանգամանքով է պայմանավորում վերջերս առկա բողոքի ակցիաներն ու դժգոհությունը: «Հասարակություն-իշխանություն կապի խզում չեմ տեսնում, հակառակը՝ իշխանություն-հասարակություն կապը շատ ավելի է ուժեղացել, բայց այստեղ հարց

Սփյուռքի կանայք Հայաստանի կանանցից շատ բան ունեն սովորելու՝ միջոցառում Նյու Յորքում. VOA

Հայաստանում «Թավշյա հեղափոխությունից» հետո պարզ դարձավ, որ Սփյուռքի հայ կանայք Հայաստանում բնակվող կանանցից շատ բան ունեն սովորելու: Այս մասին Նյու Յորքում Հայ կանանց միջազգային ընկերակցության կողմից կազմակերպված երեկոյին հայտարարեց ընկերակցության գործադիր տնօրեն Ռեյչել Օհանյան Նաջարյանը: Հայտնում է «Ամերիկայի ձայնը»: Երեկոյի հատուկ հյուրերն էին Հայաստանից հրավիրված Ազգային Ժողովի երկու կին պատգամավորներ Լիլիթ Մակունցն ու Մերի Գալստյանը:

Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին ձյուն է տեղում

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 26-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Ճամբարակի, Թալինի, Իջևանի, Աշոցքի, Ջերմուկի, Գավառի, Արթիկի, Արագածի, Ապարանի, Ստեփանավանի, Ախուրյանի, Կոտայքի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Թալին-Մաստարա-Ախուրյան ճանապարհահատվածում, Դիլիջանի ոլորաններում և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում: Դիլիջանի ոլորանները առատ ձյան և խիտ մառախուղի պատճառով ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ են:

Հայաստան – 2040. Ինչպես է նշվելու քաղաքացու օրը 21 տարի հետո

Նախագահի նստավայրում պետական տոնի առթիվ տեղի է ունեցել 2018 թվականի հեղափոխության առավել ակտիվ մասնակիցների հերթական պարգեւատրումը: Արարողության մասնակիցներից մեկը, որն արդեն կրում է «ՀՀ վաստակավոր ակտիվիստուհի» բարձր պետական կոչումը, իր դժգոհությունը հայտնեց, թե ինչու է ստացել ոչ թե Երկրորդ կարգի, այլ Երրորդ կարգի «Հպարտ քաղաքացի» շքանշանը:

Ահա այսպես` հպարտ քաղաքացիները սկսում են գործել` առանց նույնիսկ քաղաքացու օրվան սպասելու. «Իրատես»

Հեղափոխությունն ավարտվել է, իսկ նրանք ապավինում են փողոցային ժողովրդավարությանը, որովհետև չեն տեսնում իրենց խնդիրները լուծելու ունակ իշխանություն: 

Քաղաքապետ Հայկ Մարությանն ավտոբուսով երթեւեկում է

Մարությանը 42 համարի ավտոբուսում կանգնած է երթեւեկել

Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը Նիկոլ Փաշինյանին է նվիրել հավաքականի մարզաշապիկն ու ֆուտբոլիստների ստորագրությամբ գնդակ

Շատ կուզենայի, որ այն ոգին, որ այսօր կա Հայաստանի Հանրապետությունում՝ քաղաքացիական հանրային կյանքի առումով, արտահայտվում է և կարտահայտվի նաև Հայաստանի ազգային հավաքականի խաղում:

Երևան-Մեղրի ավտոճանապարհին մոտ 200 ավտոմեքենա է արգելափակվել

Մարտի 25-ին, ժամը 15:47-ին 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Սարավան-Սարալանջ ավտոճանապարհին բեռնատարը ձնաբքի հետևանքով սահել է և երկկողմանի փակել ավտոճանապարհը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, որը ճանապարհին առաջացած խցանման պատճառով ճանապարհի մոտ 500 մետրը շարունակել է ոտքով: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը,

Քաղաք դուրս եկած զինծառայողները գոչում էին «կյանք գողերին, մահ ոստիկաններին», «դմփ-դմփ-հու»

Նրանք մինչ այդ նաեւ չէին սափրվում՝ ասելով, թե Նիկոլ Փաշինյանն էլ չի սափրվում:

Կադրային փոփոխություններ կառավարությունում

Վարչապետի որոշումներ ՏԻԳՐԱՆ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Տիգրան Արզումանյանին ազատել էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալի պաշտոնից: ԼԵՎՈՆ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Լևոն

Հայաստանում արձանագրվել է կարմրուկի բերովի չորրորդ դեպքը

Այն անձինք, ովքեր չունեն կարմրուկի դեմ առնվազն երկու դեղաչափ պատվաստում, հորդորում եմ դիմել տեղամասային պոլիկլինիկա և պատվաստվել` միայն այս դեպքում զերծ կմնաք հիվանդությունից:

2018թ. դեկտեմբերից մինչև 2019 թ. հունվար Դսեղում բենզասղոցով ապօրինի հատել է բալենի և բոխի ծառեր

Մարտի 13-ին Թումանյանի քննչական բաժնից ստացվել է գրություն այն մասին, որ քրեական գործի նախաքննության ընթացքում նշանակված և կատարված մասնագիտական ստուգման ժամանակ «Դսեղի անտառտնտեսության» մասնաճյուղի կողմից անտառխախտման արձանագրությամբ արձանագրված ծառերի կոճղերը զննելու ընթացքում հայտնաբերվել են ապօրինի հատված բալենի, հացենի, հաճարենի և 2 հատ բոխի ծառերի կոճղեր: Բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման չափը կազմում է 310.500 դրամ:

Հաշված րոպեների ընթացքում գարնանաբույր Շիրազ քաղաքի գլխավոր մուտքը թաղվեց ջրհեղեղի տակ

Շիրազի դեպքը ցնցել է Իրանի հանրային կարծիքը և որոշները քրեական հետաքննություն են պահանջում. հնաբնակների վկայությամբ քաղաքի գլխավոր մուտքը լայնացրել են կողքի հեղեղատը լցնելու և ասֆալտապատելու հաշվին:

Ձիեր է գողացել ու մորթել

Մարտի 23-ին, ժամը 14.30-ին մի քաղաքացի ոստիկանությունում հաղորդում է տվել, որ նույն օրը ժամը 00.10-ից մինչև 07.00-ն ընկած ժամանակահատվածում իր տնամերձ հողամասի ցանկապատի վրայով անցնելով, այնտեղ գտնվող անասնագոմից գողացել են 2 ձիերը, որոնց հետքերով գնալով՝ դրանք հայտնաբերել է Մրգանուշ գյուղում գտնվող՝ ոմն Լյովայի անասնագոմում մորթված վիճակում: Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ և Արարատի

Լրահոս

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031