Օրվա լրահոսը
Արամ Սիմոնյանը չի մեկնաբանի Փաշինյանի հայտարարությունը` ուսանողների վրա դռներ փակած ռեկտորների մասին
«Վարչապետի հայտարարության մասին նոր տեղեկացա, չգիտեմ՝ ինչի մասին է խոսքը, բնականաբար, վարչապետը գիտի՝ ինչ է ասում: Չեմ կարող որևէ ձև մեկնաբանել, մենք ոչ դուռ ենք փակել, ոչ էլ կուսակցական բջիջ է սարքվել համալսարանում»:
Նիկոլ Փաշինյան. «Ուսանողի վրա դուռ փակած ռեկտորը նոր Հայաստանում անելիք չունի»
Վարչապետը բուհերը կուսակցականացրած ռեկտորներից ազատվելու մտադրություն ունի
«Եթե Սրբազանին կհանդիպեք, ասեք վերադառնա»․ հորդորում է Սամվել Բալասանյանը
Aravot.am-ը Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին հարցրեց, թե ի՞նչ է կատարվում իր ստեղծած «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի շուրջ։ Հիշեցնենք, որ գործադիր տնօրեն նշանակված Մհեր Խաչատրյանը չարաշահումների մեջ էր մեղադրում նախկին տնօրեն Ղարիբ Հարությունյանին, վերջինս էլ պնդում էր, թե ակնհայտ է՝ ում ականջներն են երևում Մհեր Խաչատրյանի խոսքերի հետևում: Բանը հասավ նրան, որ ներքին աուդիտ անցկացվեց, ու
Նախագահ Սարգսյանը հանդիպել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարի և քարտուղարի հետ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նախաձեռնել է հանդիպումների շարք Ազգային ժողովի խմբակցությունների հետ: Հանրապետության նախագահն այսօր հանդիպել է իշխող քաղաքական ուժի՝ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի և խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանի հետ։ Նախագահ Սարգսյանը նշել է, որ խորհրդարանական կառավարման համակարգի պայմաններում Ազգային ժողովին բավականին ակտիվ և ծավալուն աշխատանք է վերապահված ինչպես օրինաստեղծ ոլորտում, այնպես էլ
Դավիթ Մուրադյանը` «նեանդերթալյան մեծ տատիկի» եւ արվեստների ու տեխնիկայի «ամուսնության» մասին
Երեւանի թատրոնի եւ կինոյի ինստիտուտի պրոֆեսոր, կինոգետ Դավիթ Մուրադյանն Aravot.am-ին հայտնեց, որ օրերս է վերադարձել Արցախից: Արցախի պետական եւ Շուշիի տեխնոլոգիական համալսարաններում նա դասախոսություններ է կարդացել: «Իրենք ոչ ֆորմալ կրթության ծրագիր ունեն, եւ ինձ երկրորդ անգամ էին հրավիրում: Մի ակտիվ հասարակական գործիչ կա` Կարեն Օհանջանյան: Նա էր կազմակերպել եւ իրականացնում էր: Նա պարբերաբար Հայաստանից տարբեր
Զինված ուժերի բարձրաստիճան սպաներին են ներկայացվել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում Հայաստանի մոտեցումները և սկզբունքային դիրքորոշումը
ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվող զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքի շրջանակում դասախոսությամբ հանդես է եկել ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը: Զինված ուժերի բարձրաստիճան սպաներին են ներկայացվել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում Հայաստանի մոտեցումները և սկզբունքային դիրքորոշումը, տարածաշրջանային զարգացումները և այն կարևորագույն ազդակներն ու գործոնները, որոնք կարող են դերակատարություն ունենալ այս հարցում: ՀՀ
Հայ ուսանողների «Օթելլոն» լավագույնն է ճանաչվել Մոսկվայում, իսկ ադրբեջանցիներինը` օրիգինալ
Մարտի 15-20-ը Մոսկվայում կայացած Ռուսաստանի թատերական արվեստի ինստիտուտի` ԱՊՀ երկրների «ԳԻՏԻՍ-Մաստեր կլաս» թատերական փառատոնին մասնակցել են Երեւանի թատրոնի եւ կինոյի ինստիտուտի՝ մասնավորապես Գրիգոր Խաչատրյանի արվեստանոցի 3-րդ կուրսի ուսանողները: Նրանք մարտի 18-ին հանդես են եկել «Օթելլո» ներկայացմամբ: Հայ ուսանողների մասնակցությամբ «Օթելլոն» արժանացել է «Լավագույն դրամատիկական ներկայացում», իսկ ուսանողներ Վահագն Սամվելյանը և Աննա Ոսկանյանը՝ «Լավագույն երկրորդ պլանի
Վիրավորված և հաշմանդամություն ունեցող զինծառայողները արդեն մեկ ամիս է սովորում են լուսանկարչություն. Իրականացվում է «Հայրենիքի պաշտպան» ծրագիրը
«Երևան իմ սեր» հիմնադրամն իրականացնում է «Հայրենիքի պաշտպան» ծրագիրը, որի մասին Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարել էր 2019թ-ի հունվարի 28-ին: Ծրագրի նպատակն է աջակցել զինվորական ծառայության ընթացքում վիրավորում, վնասվածք, հիվանդություններ ստացած զինծառայողներին՝ նրանց ուսուցանել նոր հմտություններ, որից հետո աշխատանք ունենալու հնարավորություն ընձեռել, որպեսզի տղաները կարողանան ակտիվ մասնակցել հասարակական կյանքին: Ծրագրի այս փուլում իրականացվում են
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հիշատակին
Այսօր ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան տարելիցն է: Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ, ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը Անդրանիկ Մարգարյանի որդու՝ Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի եւ մյուս կուսակիցների հետ այցելել է Անդրանիկ Մարգարյանի շիրիմին եւ հարգանքի տուրք մատուցել: Արարողությունը տեւել է շատ կարճ՝ հոգեւորականների աղոթք, ծաղիկներ շիրիմին, խունկ, սփոփանք Անդրանիկ Մարգարյանի հարազատներին ու վերջ:
«Կարծում եմ՝ պարոն Մարուքյանը հումորի լավ զգացում ունի». Գեւորգ Պապոյան
«Կարծում եմ՝ պարոն Մարուքյանը հումորի լավ զգացում ունի՝ իր նշածի առնչությամբ: Լավ կլիներ, եթե նա ներկայացներ իր տվյալները»,-«Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի՝ Aravot.am-ի «Առաջին դեմքից» հաղորդաշարի ժամանակ հնչեցրած պնդմանը, որ «եթե հիմա ԱԺ ընտրություններ լինեին, ԼՀԿ-ն ավելի շատ մանդատ կստանար», ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր
«Այս տարի կա՛մ իրենք նորից կվերանորոգեն այդ ճանապարհները, կա՛մ նոր մրցույթ կհայտարարենք եւ նրանք կհայտնվեն սեւ ցուցակում». Հակոբ Արշակյան
Դալլաքյանն արձագանքեց՝ ես խոսում եմ այն ճանապարհահատվածի մասին, որն արդեն կառուցվել է, բայց արդեն քանդվում է: Հակոբ Արշակյանը պատասխանեց՝ այդ ճանապարհի դիմաց չի վճարվել, զգուշացվել է շինարարին, կա՛մ նորից կուղղի, կա՛մ չի վճարվի եւ նոր մրցույթ կհայտարարվի. «Խոսքը Ոսկեպարի ճանապարհի մասին է, չէ՞, տեղյակ ենք: Անցյալ տարի ենք տեղյակ եղել եւ շինարարին զգուշացրել ենք, որ չի ընդունվելու, որակն ընդունելի չի»:
Բժիշկը՝ պապիլոմա վիրուսի դեմ պատվաստման հակաքարոզի մասին. «Ինտերնետի «աղբանոցից» ֆեյքային նորությունները բերում դնում են սեղանին»
Մարդու պապիլոմա վիրուսով առաջացած քաղցկեղի դեմ միակ միջոցը պատվաստումն է
Արտակ Զեյնալյանի հաղորդման հիման վրա Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում հարուցվել է քրեական գործ
Ըստ մամուլում առկա տեղեկությունների՝ Տավուշի մարզի բնակիչը սոցցանցում սպանության սպառնալիքներ է հնչեցրել Արդարադատության նախարարի հասցեին:
Բացվել են հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի թափուր պաշտոնի համար ներկայացված հայտերը
Այսօր՝ մարտի 25-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում տեղի է ունեցել է ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի հանձնաժողովի կողմից ձևավորված մրցութային հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում բացվել են ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի թափուր տեղի համար ներկայացված հայտերը: Մրցութային հանձնաժողովի անդամները ստուգելով փաթեթների ամբողջականությունն ու համապատասխանությունը թափուր պաշտոնի համար ներկայացված պահանջներին, սկսել են ուսումնասիրման գործընթացը, որը կտևի
«Խոշոր գործարարների ձեռքերի տակ մնում են լծակներ». Հայկ Գեւորգյան
Թթվասերի տեսակ կա, որը սուպերմարկետում վաճառվում է 380 դրամով, փոքր խանութներին նույն արտադրողը 450 դրամով է տալիս: Նախարարը համաձայնեց, ընդ որում հավելեց՝ թթվասերը միակ դեպքը չի. «Աշխարհում կա մոտեցում, որ արգելում են շաբաթ-կիրակի վաճառք իրականացնել, փակում են սուպերմարկետները, որ փոքր խանութները կարողանան աշխատել»: Տիգրան Խաչատրյանն ասաց, որ քայլ առ քայլ գուցե տեղայնացնեն այդ որոշումների մի մասը:
ՌԵՍՈ-ն առաջարկում է բիզնեսին ապահովագրվել ֆինանսական կորուստներից
ՌԵՍՈ ապահովագրական ընկերությունն այսուհետ ակտիվ կաշխատի ոչ միայն ֆիզիկական անձանց, այլ նաև բիզնեսի հետ։ Ընկերությունը ռազմավարական որոշում է կայացրել ապահովագրության կորպորատիվ շուկայում ընկերության բաժնեմասի զգալի ընդլայնման վերաբերյալ։ Տարեսկզբին ՌԵՍՈ-ի պորտֆելում մանրածախ ապահովագրության բաժնեմասը կազմել է մոտ 55%, կորպորատիվ ապահովագրության բաժնեմասը` 45%։ ՌԵՍՈ–ն ծրագրում է կորպորատիվ ուղղությունը զարգացնել գույքային և բժշկական կամավոր ապահովագրության աճի հաշվին` իրավաբանական
Չկա թատրոն, որը կարող է ինքնաֆինանսավորմամբ ապրել. Ժիրայր Դադասյան
«Թատրոնի միջազգային օրը պատրաստվում էինք թատրոնի շենքի բացումը նշել, սակայն անցած տարվա ֆորսմաժորից հետո շատ պլաններ փոխվեցին»,-այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի Մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար, Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային փառատոնի հիմնադիր-պրոդյուսեր Ժիրայր Դադասյանը: Նա հայտնեց, որ շենք կառուցելու փոխարեն որոշում է կայացվել իրենց նոր շենք տրամադրել։ Անդրադառնալով հայտով դրամաշնորհների տրամադրման
Կլատիս Պերեճիքլեան Ընտրուած Է Աւստրալիոյ Նիւ Սաութ Ուէյլզ Նահանգի Առաջին Կին Վարչապետ
Աւստրալիահայ քաղաքական գործիչ Կլատիս Պերեճիքլեան Աւստրալիոյ Նիւ Սաութ Ուէյլզ նահանգին մէջ տեղի ունեցած ընտրութիւններուն ընթացքին յաղթանակ արձանագրելով դարձած է առաջին կին գործիչը, որ ընտրուած է նահանգի վարչապետ: Այս մասին կը հաղորդէ «Սիտնի Մոռնինկ Հերըլտ» օրաթերթը: Պերեճիքլեանի քաղաքական ուժը` Ազատական կուսակցութիւնը յաղթած է ընտրութիւններուն մէջ իր հիմնական մրցակիցին` Աշխատաւորական կուսակցութեան: Ան իր յաղթանակին մասին տեղեկանալէ ետք
Կենսաթոշակները կբարձրանան
Օրենքի ընդունումից հետո, դրան հետադարձ ուժ կտրվի եւ վերահաշվարկ կիրականացվի ընթացիկ տարում վճարված կենսաթոշակների մասով: Տարբերությունը կվճարվի քաղաքացիներին:
«Բարձրացումը կտրուկ է». «Իմ քայլի» պատգամավորը որոշակիորեն համաձայն է գրավատների բողոքի հետ
Սա է պատճառը, որ մենք Ֆինանսների նախարարությունից ակնկալում ենք հիմնավոր պատասխան՝ ինչո՞ւ վաթսուն անգամ, այլ ոչ, օրինակ, տասը:
«Մեզ երգիչները հարցնում են՝ բա ինչպե՞ս պետք է մեզ վերահսկեք, չե՛նք վերահսկելու… չկա՞ էլ ազնվություն». Դավիթ Անանյան
Եղան դժգոհություններ, որ սա խտրական մոտեցում է, ինչո՞ւ պետք է արտոնություն տանք ՏՏ ոլորտում աշխատող ծրագրավորողին, իսկ ոչխար պահողը իր հարկը մուծի: Գեղամ Վարդանյանը պատասխանեց. «Այս ոլորտը գերակա է ու ուզում ենք տարանջատենք ոչխարներից: Մենք փորձում ենք խրախուսենք, գիտական մոտեցումների կարիք կա այստեղ»:
Երևանում փետրվարին բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քառ.մ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները հունվարի համեմատ աճել են 0.7 %-ով
2019 փետրվարին հունվար ամսվա համեմատ գրանցվել է գործարքների 43.6 %-ով աճ 2019 թվականի փետրվարին Հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է իրավունքի պետական գրանցման 13 223 գործարք. ցուցանիշը 2019 թվականի հունվար ամսվա համեմատ աճել է 43.6 %-ով, իսկ 2018 թվականի փետրվար ամսվա համեմատ` 4.1 %-ով: Երևան քաղաքում 2019 թվականի փետրվարին բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քառ.մ
«Արամյանցին ստիպեցին ցախավելով ավլել ամբողջ փողոցը»
ՀՀ ժողովրդական նկարիչ Ռոբերտ Էլիբեկյանը երջանիկ է համարում այն սերնդին, որ ծնվել է անկախ Հայաստանում, չի հանդիպել կարծրատիպերի ու արգելքների, ստեղծագործում է, ինչպես ուզում է: Ընդհանրապես, նա միշտ կարեւորել է ազատությունը, ու իր արվեստով փորձել քանդել հնարավոր բոլոր պատնեշները: Վարպետը քանիցս պատմել է, թե ինքն ու Մինաս Ավետիսյանը ինչ արգելքների են հանդիպել Խորհրդային Հայաստանում, ինչպես
ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ավարտվել է թմրամիջոցի ապօրինի իրացնելուն օժանդակելու, ապօրինի ձեռք բերելու և պահելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական գործով պարզվել են թմրամիջոց ապօրինի իրացնելուն օժանդակելու, ինչպես նաև առանց իրացման նպատակի թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու և պահելու դեպքեր, դրանց կատարման հանգամանքները և մեխանիզմը. մեղադրանք է առաջադրվել 27-ամյա տղամարդուն: 2018 թվականի հունիսի 13-ին Երևան քաղաքի բնակիչը՝ ծնված
25 000 դրամ թոշակը չի կարող փոխել հատուկ կարիքավոր մարդու կյանքի որակը. Նախարար
«Մշակվել է հաշմանդամություն ունեցող անձանց կարիքի գնահատման նոր մոդել, որը ներդնելու ենք այս տարի: Այն ենթադրում է կարիքների անհատական ուսումնասիրություն եւ այդ կարիքների վրա հիմնված ծառայությունների մատուցում: Այս պահին, եթե մարդիկ փորձաքննության հարցում հաշմանդամության որեւէ կարգ են ստանում, ապա դա հիմնականում սահմանափակվում է թոշակների, սայլակների, լսողական սարքերի, պրոթեզաօրթոպեդիկ պարագաների տրամադրմամբ եւ առողջապահության ու կրթության ոլորտում
Մարդկանց երազանքները կարող են մեկ օրում կատարվել. նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին և նրա գյումրեցի փոքրիկ երկրպագուին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ, Լոնդոնի «Արսենալ» թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին: Հանդիպմանը ներկա է եղել նաև գյումրեցի դպրոցական Մանվել Լոռեցյանը: Երբ անցյալ շաբաթվա վերջին նախագահ Սարգսյանն այցելել էր Գյումրի, քաղաքի կենտրոնում շրջելիս պատահաբար ականատես էր դարձել մի նկարահանվող ֆիլմի աշխատանքներին: Նախագահը ծանոթացել էր ֆիլմի պատմությանը, փոքրիկ դերակատարների՝ Անիի
«Իսկ նկատո՞ւմ եք, թե թալանչիների նկատմամբ ի՞նչ աշխատելաոճ է ընտրվել»
«Առավոտի» զրուցակիցն է ԱԺ նախկին փոխխոսնակ Կարապետ Ռուբինյանը – Կիսո՞ւմ եք պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի` երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ուղղված հիշեցում-մեղադրանքները, որոնք վերջինս ներկայացրել է իր բաց նամակում, 23 կետով. մասնավորաբար, բյուջեից անհայտացած 537 միլիոն դոլարի, «Հայոսկի», «ԱրմենՏել» եւ Կոնյակի գործարանի կոռուպցիոն վաճառքների, Հայաստանին պատճառված 15 միլիարդ դոլարի վնասի, հրաժարական տալու խոստման, ապա այն
Ատամնաբույժը «զահլա չի արել սպասարկի» երեխային պետպատվերով. պատգամավոր
Բժիշկները երեք ամսով կգործուղվեն մարզեր. առողջապահության փոխնախարար
«Քլիներս» ՍՊԸ հայտարարությունը ՀՀ Ազգային Ժողովի սանմաքրման աշխատանքների վերաբերյալ
Հաշվի առնելով վերջին օրերին Ազգային Ժողովի աշխատակազմի մաքրուհիների բողոքները և դրանց շուրջ ձևավորված հանրային հնչեղությունը՝ անհրաժեշտ ենք համարում հանդես գալ պարզաբանումներով. «Քլիներս» ՍՊ ընկերությունը 2018 թվականի սեպտեմբերին մասնակցել և հաղթող է ճանաչվել ՀՀ ԱԺ աշխատակազմի կողմից հայտարարած ԱԺ վարչական շենքի սանմաքրման մրցույթում, առաջարկելով 7 մասնակիցների թվում ամենացածր գինը: «Քլիներս» ՍՊԸ հիմնադրվել է 2014 թվականին և
Օրը դարձավ ոչ միայն Ուկրաինայի մեծագույն զավակին հիշելու, այլ նաև հայ-ուկրաինական մեծագույն բարեկամության վավերագիր
«Ես ողջունում եմ բոլորին, ուրախ եմ, որ ուկրաինացի մեծագույն բանաստեղծի ծննդյան օրը նշվում է իր հայրենիքից այսքան հեռու: Սա սևանցիների և Սևանում գործող ուկրաինական համայնքի համագործակցության արդյունքն է»,- նշեց Յակովենկոն և պատվոգիր հանձնեց Լուսինե Գոնչոյանին: