Օրվա լրահոսը

«Հանցագործները հասել են նրան, որ անգամ խմելու ջրի աղբյուրներն են օգտագործում ՀԷԿ-ի համար». Քարվաճառի բնակիչ

Քարվաճառի տարածքում էլ իրավիճակն այնքան ողբերգական չէ, որքան Քաշաթաղում, բայց գետերի 40%-ից ավելին արդեն հոսում է ոչ թե իր հունով, այլ խողովակաշարով

Բնակարանս պայթեցվեց եւ ոստիկանությունն օպերատիվ չգործեց. քաղաքացու ահազանգը

Բոլոր իրեղեն ապացույցները (բենզինով և դիզվառելիքով 2 շիշ) հայտնաբերվել են մեր կողմից՝ մեկը մինչև ոստիկանների ժամանելը, իսկ մյուսը դեպքից մոտ 1 շաբաթ անց, փորձագետների ժամանելուց և անհրաժեշտ փորձագիտական նյութերը վերցնելուց հետո, այսինքն` փորձագետներն ու ոստիկանները դեպքի վայրի պատշաճ զննություն չեն արել:

Բացահայտվել է իմ դեմ հարուցված անհավատալի քրեական գործի նախապատմությունը. ՀՊՏՀ ռեկտորի նախկին պաշտոնակատար

Եվ այսպես՝ ամբողջությամբ և պաշտոնապես բացահայտվել են իմ դեմ հարուցված անհավատալի քրեական գործի նախապատմությունը և դրա հեղինակները: Այս զեկուցագիրը ներկայացնող անձը, որն ի պաշտոնե պիտի զբաղվեր ուսումնական աշխատանքներով, ՀՊՏՀ ռեկտորի ժ/պ-ի զարմանալի հանձնարարությամբ սկսել էր ուսումնասիրել մի շարք պարգևավճարներ ու արձակուրդներ և չգիտես ինչու, հավանաբար սեփական փորձից դատելով, որոշել, թե կա ընդամենը 2 տարբերակ՝ կա՛մ

Մանուել Պետրոսյանը «Moscow Open»-ում ընթանում է հինգերորդ տեղում

Արցախցի գրոսմայստեր Մանուել Պետրոսյանը Մոսկվայում ընթացող Moscow Open 2020 մրցաշարի ուժեղագույնների խմբում չորրորդ տուրում սեւ խաղաքարերով պարտության է մատնել Ռուսաստանի ներկայացուցիչ ՖԻԴԵ-ի վարպետ Մաքսիմ Սամուսենկոյին եւ 214 մասնակիցների մեջ 3,5 միավորով ընթանում է 5-րդ տեղում: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

ԲՀԿ պատգամավորը բացատրում է, թե ինչու իրենց զարդերը չեն նվիրել Ուրֆանյանի անվան հիմնադրամին

Նա ասաց, որ Աննա Հակոբյանի կոչին չեն տիրապետում, բայց յուրաքանչյուր ոք ինքն է որոշում, թե ինչքանով օգտակար լինի. «Ես շատ կուզենայի, որ այս կոչը լսած մարդկանց գոնե տասը տոկոսը ապրիլյան պատերազմի հերոսների ընտանիքների համար աներ այնքան բան, ինչքան Ծառուկյան բարեգործական հիմնադրամը»:

Սերժ Սարգսյանի եւ մյուսների գործն ուղարկվել է դատարան. «Ա1+»

Հունվարի 20-ին Հատուկ քննչական ծառայությունը հայտարարել էր, որ դիզվառելիքի գործով նախաքննությունն ավարտվել է։ ՀՔԾ-ն հաղորդագրություն էր տարածել, ըստ որի՝ պարզվել է, թե ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ և «Ֆլեշ» ՍՊ ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, ՀՀ նախկին գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանի ու նույն նախարարության բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանի օժանդակությամբ, ՀՀ

«Ես խորհուրդ կտամ բլոտի տեղը գոնե պոկեր խաղան». Արման Աբովյանը՝ Ալեն Սիմոնյանին

ԲՀԿ-ն իմքայլականին զգուշացնում է. «Որեւէ մեկը չի կարող ԲՀԿ-ի հետ խոսել վերջնագրերի տեսքով»:

Չեն կարող լինել առավել պարզ ապացույցներ առ այն, որ Հայաստանը դեմ է հակասեմականությանը. The Jerusalem Post

«Հոդվածը սկսվում է Երևանում Գարեգին Նժդեհի մասին հուշարձանով, որը տպավորություն է ստեղծում, թե «հակասեմական» հայերը նախընտրել են փառաբանել նացիստների հետ համագործակցողին,- գրում է Լոեֆը՝ անդրադառնալով Յաֆե-Հոֆմանի հոդվածին:- Բայց Նժդեհը նախ և առաջ ռազմական հերոս էր և հայ ազատագրական շարժման կենտրոնական առաջնորդ, որը հարյուրամյակների բռնազավթումից հետո ձգտում էր իր ազգի համար հասնել անկախության»:

Լարիսա Մինասյանը՝ Փաշինյանին զանգելու, Թովմասյանի եւ Կոստանյանի՝ դրամաշնորհ ստանալու տեղեկությունների մասին

«Հարցը հիմնված էր սուտ պնդման վրա առ այն, որ ԲՀՀ-ն հակահայկական գործունեությամբ է զբաղված: Հարցը մանիպուլատիվ ձեւով դրված էր այնպես, որ դու, կամա թե ակամա, պետք է պաշտպանվես: Նման ձեւակերպումից՝ Սովետական միության նախորդ տարի 50-ականների ժուռնալիստական հմտությունների բարիքներից է, որ մենք խնդրում ենք լրագրողներին հետ կանգնել»,-«Մեդիա կենտրոն»-ում լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով օրերս վարչապետ Նիկոլ

Գյումրիի դպրոցում հայտնաբերվել է ժամկետանց սննդամթերք

ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետները, Շիրակի մարզի հանրակրթական հաստատություններում անցկացվող վերահսկողական միջոցառումների շրջանակներում, դիտարկում են իրականացրել Գյումրի քաղաքի Պարույր Սևակի անվան թիվ 18 հիմնական դպրոցի խոհանոցում: Արդյունքում հայտնաբերվել է պիտանիության ժամկետն անցած 208 ձու և առանց հայերեն մակնշման կրկնակի սառեցված 4 հավ: Խախտումներով սննդամթերքը տեղում ոչնչացվել է: Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին

Նախընտրական Ադրբեջանում պայքարը լարված չէ. Սոնա Սուքիասյան

Եթե Մեհրիբան Ալիեւան դառնա նախագահ, Հայաստանի հետ հարաբերությունների եւ ԼՂՀ-ի մասով փորձագետը որեւէ փոփոխություն չի ակնկալում

Տիգրան Հակոբյանը՝ եթերում ատելության խոսքի, ֆինանսական պատժամիջոցների ու դաշտի անկատարության մասին

Շատերի մոտ հրապարակումներ են հանդիպում, որ սկսել ենք ավելի կոշտ պատժել, մամլիչի կամ դահիճի դեր ենք կատարում: Հավատացնում եմ՝ դա այդպես չի: Պարզապես մենք սկսել ենք լիարժեք իրականացնել մեր պարտավորությունները: Եվ եթե առաջ որեւէ անգամ հեռուստաընկերությունը չի տուգանվել, օրինակ, սարսափ տեսարաններ ցուցադրելու համար, ապա նախորդ տարի մենք հեռուստաընկերություններից մեկին տուգանեցինք ժամը 12-ից շուտ նման տեսարաններ ցուցադրելու համար»,-ասաց Տիգրան Հակոբյանը:

Վիվա-ՄՏՍ. «+3ԳԲ» ինտերնետ փաթեթ՝ «X», «Y» եւ «Z» սակագնային պլանների բաժանորդների համար

 Այժմ «X», «Y» սակագնային պլանի կանխավճարային եւ հետվճարային բաժանորդները, ինչպես նաեւ «Z» սակագնային պլանի կանխավճարային բաժանորդները կարող են ավելացնել 3ԳԲ ինտերնետ իրենց սակագնային պլանի հիմնական փաթեթին՝ պարզապես ուղարկելով *888*1# հրահանգը: ԳործողությունUSSD հրահանգ Ակտիվացում *888*1# Ծառայության կարգավիճակի եւ  օգտագործած ինտերնետի ծավալի ստուգում   *888#   «+3GB» ինտերնետ փաթեթ գինը՝ 500 դրամ: Առաջարկը գործում է մինչեւ 2020թ. մարտի 31-ը

Ժնևում մեկնարկել է Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը

Ժնևում մեկնարկեց Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը, որն անցկացվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի միջնորդությամբ և մասնակցությամբ: Աննա ՆԱՂԴԱԼՅԱՆ Արտաքին գործերի նախարարի մամուլի քարտուղար

«Նման ոճով գործում էր նաեւ ՀՀԿ-ն ու ցավոք, մենք ականատես ենք լինում, որ դեւին հաղթողը սկսում է նմանվել դեւին». Գորգիսյանը՝ Փաշինյանին

Գեւորգ Գորգիսյանը պատասխանեց. «Նորմալ է, որ իշխանությունները գոհ չեն ընդդիմությունից, դա նշանակում է, որ մենք մեր գործը լավ ենք անում: Ես խնդիր եմ տեսնում իշխանության առաջին դեմքի բառապաշարի մեջ: Եթե դուք լեգիտիմ ուժ եք եւ շատ ձայն հավաքած, դա դեռ չի նշանակում, որ դուք պետք է դառնաք ամբարտավան եւ ամենաթողություն ձեզ թույլ տաք: Իշխանությունը, եթե ցանկացած դեպքում չի փոխզսպվում ընդդիմության կողմից ու չկա քաղաքական առողջ բանավեճ, երկիրը վերածվում է նրան, ինչ ունեինք մինչեւ հեղափոխությունը»:

Երեխաների ապօրինի որդեգրումների գործով Լիանա Կարապետյանը կալանավորվեց. «ՀԺ»

Վերաքննիչ դատարանի որոշմամբ «Երեւանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն, երեխաների ապօրինի որդեգրման գործով մեղադրյալ Լիանա Կարապետյանը կալանավորվեց: Այս մասին «Հայկական ժամանակ»-ը տեղեկացավ Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանից: Լիանա Կարապետյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ-ի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, պաշտոնեական դիրքն օգտագործելով` երեխային ապօրինի բաժանելը կամ փոխելը)

Գեղամ Վարդանյանն ազատվել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալի պաշտոնից

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ ՈՐՈՇՈՒՄ 29 Հունվարի 2020, 90 – Ա ԳԵՂԱՄ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գեղամ Վարդանյանին 2020 թվականի հունվարի 31-ից ազատել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալի պաշտոնից: Նիկոլ Փաշինյան

Եվրոպայում կան հիվանդանոցներ, որոնք ջեռուցվում են պիռոլիզ տեխնոլոգիայով

Ասում է ՌԴ-ում աղբի վերամշակմամբ զբաղվող մեր հայրենակիցը Անցյալ տարվա հոկտեմբերին «Աղբահանության համակարգի ռազմավարությանը հավանություն տալու մասին» կառավարության որոշման համաձայն հանձնարարվեց Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարին՝ 6-ամսյա ժամկետում մշակել եւ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել աղբահանության համակարգի ռազմավարության դրույթների իրականացման միջոցառումների ծրագիր: Դրանից հետո աղբահանության կազմակերպման վերաբերյալ շարունակվեցին տարատեսական հարցադրումները: Մասնավորապես, ավագանու նիստերից

Կարեւոր է, որ ՀՀ վարչապետը ևս մեկ անգամ Ջավախք այցելի. Ջոնի Մելիքյան

Հայ-վրացական հարաբերություններն անցնող տարում եւ սպասելիքները

«Հրայր Թովմասյանը երբեք չի կարող նոր Հայաստանի ընտրված որեւէ պաշտոնյայի հետ հավասարը հավասարի հետ խոսել, որովհետեւ ինքը չունի այն լեգիտիմությունը». Վահագն Հովակիմյան

«Բռնել-բաց թողնելու» օպերացիայի հետ կապված Կոնջորյանն ասաց. «Այն անձինք, որոնք երեկ բերման են ենթարկվել, քաղաքական գործիչներ չեն, հետեւեք նրանց բառապաշարին, ընդհուպ հայհոյանքներով, ընտանիքի, ծնողների նկատմամբ տարածվող խոսույթ, որը որեւէ կերպ չի տեղավորվում քաղաքական խոսույթի տրամաբանության մեջ: Հետեւաբար զուր են ջանքերը քաղաքական շղարշ քաշել երեւույթների վրա, որոնք ամենեւին քաղաքական չեն: ՀՀ-ում չկա քաղաքական որեւէ հետապնդում որեւէ մեկի նկատմամբ»:

Փրկարարները գետից դուրս են բերել տղամարդու դին

Հունվարի 29-ին, ժամը 11:16-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշենի կամրջի տակ տղամարդու դի է նկատվել. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները գետից դուրս են բերել Տիգրան Ա.-ի (ծնված 1988 թ.) դին: ԱԻՆ տեղեկատվության և

«Ադրբեջանում քննադատող լրագրողներին ազատազրկում են, իսկ գովերգողներին բնակարան նվիրում». ԵԽԽՎ զեկույց

ԵԽԽՎ զեկույցում հատուկ կետով մտահոգություն կա Ադրբեջանում լրագրողների նկատմամբ ճնշումների և խոսքի ազատության սահմանափակումների վերաբերյալ:

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում՝ Հունվարի 29-ի ցերեկը, 30-ին, 31-ի գիշերը, փետրվարի 2-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 31-ի երեկոյան ժամերին, փետրվարի 1-ին շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, հունվարի 31-ին առանձին վայրերում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը հունվարի 31-ի գիշերը կբարձրանա 4-5 աստիճանով, փետրվարի 1-ի ցերեկը նույնքան կնվազի:

«Ծառայողական սիրավեպ» ֆիլմի գաղտնիքները

Շուրջ 40 տարի առաջ էկրաններին հայտնվեց Էլդար Ռյազանովի նկարահանած  «Ծառայողական սիրավեպ» ֆիլմը, որն այսօր էլ հաճույքով են դիտում: Ֆիլմը նկարահանվել է Էլդար Ռյազանովի եւ  նրա մշտական համահեղինակ Էմիլ Բրագինսկու «Ծառայակիցները» պիեսի հիման վրա: Kultutologia.ru կայքը գրում է, որ կինոնկարի սյուժեն  եւ հերոսների՝ թեւավոր խոսքեր դարձած մի շարք արտահայտություններ կինոսերներից շատերն անգիր գիտեն, սակայն քչերին է

Հեղափոխության սկզբից հիմնադրամը սատարել է սիրո ու համերաշխության վրա հիմնված փոփոխությունների գործընթացը. Բաց հասարակության հիմնադրամներ Հայաստանի ուղերձը

Մենք աջակցում ենք կայուն ու համակարգային փոփոխություններին, որոնք ուղղված են ավտորիտար ու կոռումպացված համակարգերի վերադարձի բացառմանը:

Իմքայլականները հորդորում են քաղաքական ընդդիմադիրի դիրքերից հանդես եկող Հրայր Թովմասյանին համեմատել զուսպ բառապաշարով Գագիկ Հարությունյանի հետ ու տեսնել տարբերությունը

Մակունցը Հրայր Թովմասյանի հարցազրույցից մեկ այլ օրինակ բերեց՝ ՍԴ նախագահը խոսում էր Արցախից, Արցախի հիմնախնդրից. «Սա ի՞նչ է, եթե ոչ քաղաքական խոսք»:

Մինչ այս պահը չի ներկայացվել ցուցադրաբար, բռնության գործադրմամբ բերման ենթարկելու որևէ հիմք. «Այլընտրանքային նախագծեր»

Մարդու իրավունքների պաշտպանությունը չի կարող պայմանավորված լինել քաղաքական նպատակահարմարությամբ ու հայացքների համընկնմամբ, և այսօր պահն է՝ բաց աչքերով ֆիքսելու:

«Նահանջելը պատվաբեր չէ». Փաշիկ Ալավերդյան

Ծանրամարտի Հայաստանի ազգային եւ երիտասարդական հավաքականները այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում Ծաղկաձորի գլխավոր մարզաբազայում: Մարզչական կազմը գլխավոր շեշտը դրել է մարզիկների ֆիզիկական պատրաստվածության  տեխնիկատակտիկական որակները բարձրացնելու վրա: Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար եւ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը լրատվամիջոցներին հայտարարել է, որ իր ուշադրության կենտրոնում վարկանիշային մրցաշարերն են, որ առաջատար ծանրորդներ Սիմոն Մարտիրոսյանը,

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031