Օրվա լրահոսը

Վիլեն Գաբրիելյան. Ես ինձ պատկերացնում եմ ոստիկանական համակարգի ղեկավարի պաշտոնում. «Ժողովուրդ»

Երեկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Վիլեն Գաբրիելյանը (Նավակ ճոճողը) նշանակվեց «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ տնօրեն: Սակայն ուշագրավ է, որ 2018 թվականին տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից եւ Գաբրիելյանի՝ ծառայությունից վերադառնալուց հետո, անընդհատ լուրեր էին շրջանառվում նրան այս կամ այն պաշտոնին նշանակելու մասին, անգամ խոսք էր գնում ՀՀ ոստիկանապետ

Վթարի հետևանքով 5 տարեկան երեխա է մահացել

Հունվարի 29-ին, ժամը 10.45-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 17-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել: 29-ամյա վարորդը և 26-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ նրանց 5-ամյա որդին՝ Նարեկ Գրիգորյանը, տեղում մահացել է: Կատարվում է քննություն։ ՀՀ ոստիկանություն

Մանվել Սարգսյան. նախնական ժամկետ կա, որից հետո մերոնք պետք է գնան, տեսնեն՝ Ադրբեջանը պնդո՞ւմ է, թե՞ ոչ իր  լիակատար հրաժարումը Մադրիդյան սկզբունքներից. «Հրապարակ»

«Հիմա եթե հանդիպում են, այս հանդիպումը նշանակում է, որ Մինսկի սահմաններում պատրաստ են շարունակել բանակցությունները։ Ոնց որ թե հիմա բանակցությունների շարունակականության խնդիրն է լուծվում, որովհետեւ Ադրբեջանը կարող էր չգալ, չէ՞։ Բայց ասել են, չէ՞, կգանք, ու հիմա դրա շուրջն է»,- ասաց նա։

Փաշինյանը Ստեփանակերտին պատասխանատվության կանչեց

Ի՞նչ է մինչ այժմ հայտարարել վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Մադրիդյան սկզբունքների վերաբերյալ

Մեթյու Բրայզա. «Փաշինյանի կողմից հնչող հայտարարությունները ոչնչացնում են այն առաջընթացը, որը ձեռք էր բերվել համանախագահների, նախագահների կողմից». «168 ժամ»

10-11 տարի առաջ էր, Ցյուրիխում, ես ներկա եմ եղել հանդիպմանը Սարգսյանի և Ալիևի միջև, նրանք, ըստ էության, համաձայնեցին այն հարցի շուրջ, որ այդ առաջարկներն արդար են և կանխորոշում են ԼՂ հակամարտության կարգավորման ամենալավ ուղին:

Ռոբերտ Քոչարյանն իր հերթական հարցազրույցի բովանդակային մասի մի հարցում, թերևս, իրավացի է. «Ժամանակ»

Ներքին իրավիճակին տրվող գնահատականների շարքում, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր հերթական հարցազրույցի բովանդակային մասի մի հարցում, թերևս, իրավացի է՝ Հայաստանի նոր խորհրդարանը ավելի ու ավելի է ընդգծում ներքաղաքական իրավիճակին և խնդիրներին իր անհամապատասխանությունը, քաղաքական դաշտի ուժերի հարաբերակցության հանդեպ իր անհամապատասխանությունը: Այստեղ ակնառու խնդիր կա թե՛ կառավարող մեծամասնության խորհրդարանական խմբակցության բովանդակության ու անգամ կազմի իմաստով, թե՛

Հայաստանը ՄԻԵԴ-ում սպասման մեջ գտնվող դիմումների թվով մնում է «թոփ 10»-ում

Ամենաշատ խախտումները վերաբերել են արդար դատաքննության իրավունքին և ազատության ու անվտանգության իրավունքին:

«Էլեկտրիկ Երեւանի» գործով մեղադրանք է առաջադրվել ոստիկանության 7-րդ վարչության բաժնի պետի նախկին տեղակալ Արման Ավագյանին. «Հայկական ժամանակ»

Նա, սակայն, նշեց՝ չի ուզում, որ Արման Ավագյանն ազատազրկման տեսքով պատիժ կրի. «Իմ դիրքորոշումը հետեւյալն է. ես չեմ ուզում, որ մարդն ազատազրկվի, որ լուրջ պատիժ կրի կատարվածի համար, իմ պահանջն այն է, որ նա ընդհանրապես չաշխատի իշխանության որեւէ ճյուղում կամ ուժային կառույցներում, քանի որ պրոֆեսիոնալ հատկանիշներ չունի»:

Աճեմօղլուի զգուշացումը պատահական չէր. իշխանությունը պետք է հրաժարվի կոռուպցիայի դեմ պայքարի գործիքակազմը քաղաքականացնելու մոտեցումից. «Փաստ»

Վարչապետը, ըստ էության, փորձեց ցույց տալ, թե Հայաստանում կոռուպցիայի պայքարը քաղաքական ընդդիմախոսների դեմ չի օգտագործվում, սակայն փաստերն այլ բանի մասին են վկայում, և այս առումով Աճեմօղլուի զգուշացումը պատահական չէր։

2.2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Սպիտակ քաղաքից 10 կմ հարավ-արևելք գոտում

Հունվարի 30-ին, տեղական ժամանակով ժամը 07:14-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 03:14-ին) ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.770 և արևելյան երկայնության 44.340 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան՝ Սպիտակ քաղաքից 10 կմ հարավ-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 2.2 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: ԱԻՆ հաղորդագրություն

Ղազախստանի իշխանությունները հորդորում են հայերից եւ ղրղզներից ավտոմեքենա գնած ղազախներին վերադարձնել գնած մեքենաները, հակառակ դեպքում՝ դատի կտան. «Ժողովուրդ»

Բացի այդ, պարզվում է՝ այսօր Ղազախստանում հայկական եւ ղրղզական համարանիշներ ունեցող մեքենաներով կատարվում են գողություններ, խախտումներ, իսկ այդ ակտերի հասցեատերերը ՀՀ ռեզիդենտներ են:

Կողմերը հանդես են գալիս բանակցություններն ակտիվացնելու օգտին. Լեյլա Աբդուլլաևան մեկնաբանել է Ժնևի հանդիպումը

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների՝ 7 ժամ տևած հանդիպումից հետո կարճ մեկնաբանությամբ հանդես է եկել Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլլաևան: «Կողմերը և համանախագահները հանդես են գալիս բանակցություններն ակտիվացնելու և բանակցություններում [քննարկված] բոլոր հարցերում շոշափելի արդյունքների հասնելու օգտին»,- գրել է Աբդուլլլաևան Twitter-ում՝  հավելելով, որ բանակցությունները կշարունակվեն նաև հունվարի 30-ին: Հիշեցնենք, հունվարի 29-ին Ժնևում հանդիպել են

Արարատի մարզպետարանը՝ Լուսաշողի դպրոցի ու ֆինանսական ծանր վիճակի մասին

Ֆինանսավորման նոր կարգի կիրառման պայմաններում անհրաժեշտություն է առաջանում Լուսաշողի և նմանատիպ դպրոցներում թերհամալրված աշակերտներով կոմպլեկտավորել բազմահամակազմ դասարաններ և իրականացնել դպրոցների աշխատողների օպտիմալացում:

Փաստաբանը վստահեցնում է, որ ունի մի «պայթյունավտանգ» տեղեկանք. «Երեխա են գնել հիվանդանոցից, որի համար վճարել են 25 հազար դոլար». «Հրապարակ»

Սուսաննա Սարգսյանը պատրաստվում է տեղեկանքը փոխանցել իրավապահներին, ցավ հայտնելով, որ ապօրինի գործարքին առնչվել են նաեւ իր կոլեգաները՝ հայտնի փաստաբաններ։

Ֆուտզալ. Առաջին խաղում զիջեցինք բելգիացիներին

Հունվարի 29-ին՝ Բելգիայի Հերենտալս քաղաքի «Սպորտ Վլանդերեն Հերենտալս» մարզադահլիճում, կայացավ ֆուտզալի Եվրո-2022-ի ընտրական փուլի B խմբի մրցաշարի առաջին տուրի հանդիպումը Հայաստանի և Բելգիայի հավաքականների միջև: Առաջին խաղակեսն ավարտվեց ոչ-ոքի՝ 2:2 հաշվով: Երկրորդում բելգիացիները կարողացան երեք անպատասխան գնդակ ուղարկել մեր թիմի դարպասը և հաղթեցին 5:2 հաշվով: 1:0` Կելսոն՝ 3:23 1:1` Սթիվեն Դիլիեն՝ 6:55 1:2՝  Լեո՝ 10:47

Օկուպացված տարածքների ու միջազգային հանրության դիրքորոշումների մասին

«Ամերիկայի ձայն». Միջազգային հանրությունը սելեկտիվ և ոչ անաչառ մոտեցում է ցուցաբերում աշխարհում առկա բազմաթիվ հակամարտություններին, ասված է Foundation for Defense of Democracies կազմակերպության զեկույցում: Զեկույցի հեղինակներն են American Foreign Policy Council կենտրոնի Կենտրոնական Ասիայի ու Կովկասի հաստատության տնօրեն Սվանթե Քորնելն ու Վաշինգտոնի Ջորջթաուն համալսարանի պրոֆեսոր Բրենդա Շաֆերը: Վերջինս նախկինում հանդիսացել է Ադրբեջանի պետական նավթային ընկերության

Գործադիր իշխանության ղեկավարը նույնիսկ չփորձեց թաքցնել իր ուղղակի առնչությունը. Հրայր Թովմասյանի պաշտպան

Սահմանադրական սկզբունքների խախտման, հիմնարար իրավունքների կոպիտ և ցինիկ ոտնահարման մասին խոսելն այլևս ավելորդ է։

Սոթք-Քարվաճառը և Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի են, Սյունիքի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց

Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 30-ին՝ ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի են բոլոր տիպի ավտոմեքենաների համար: Սյունիքի մարզի բոլոր ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության

Հայաստանը կարեւորագույն ձեռքբերումներ ունի ժողովրդավարության ոլորտում՝ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ ղեկավար. «Ամերիկայի ձայն»

2019-ին Հայաստանը կարեւորագույն ձեռքբերումներ է արձանագրել ժողովրդավարության ոլորտում, «Ամերիկայի Ձայն»-ի հետ զրույցում նշել է ԵԱՀԿ ԺՀՄԻԳ տնօրեն, դեսպան Ինգեբորգ Սոլրուն Գիսլադոթիրը, ով չորեքշաբթի օրը հանդես եկավ Վաշինգտոնում, Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովի լսումներին. «2019 ին Հայաստանում գրանցվել է նկատելի դրական առաջընթաց։ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելությունը հայաստանյան ընտրությունները դրական է գնահատել։ Այսպիսով Հայաստանը լուրջ առաջընթաց է գրանցել։ Չենք

Ոչ ադեկվատ քայլեր

Քաղաքականության մեջ կան բաներ, որոնք վիճելի են եւ քննարկելի, իսկ կան երեւույթներ, որոնք ակնհայտ են: Կարծում եմ՝ հատուկ շահագրգռություններ, ֆոբիաներ եւ հուզական շեղումներ չունեցող ցանկացած մարդու համար պարզ է. Հայաստանում այս պահի դրությամբ եւ մոտակա տարիների ընթացքում Երկրորդ եւ Երրորդ նախագահների կողմնակիցները իշխանություն փոխելու ոչ մի շանս չունեն: (Եթե Հայաստանի շուրջ տեղի չունենան արտառոց իրադարձություններ):

ԱՍԵԿՈՍԵ

Կարևոր է, որ Իսրայելը ճանաչի Հայոց ցեղասպանությունը: ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Երկրի ղեկավարն իրեն թույլ է տալիս այնպիսի անլրջություն, ինչպես, օրինակ՝ վարունգի կամ բողկի արտահանման ցուցանիշների հրապարակումն է՝ որպես կառավարության ձեռքբերում. «168 ժամ»

Ահա այդ նույն երկրի վարչապետն Ազգային անվտանգության ծառայությանը սատանաների հետ համագործակցողներին հայտնաբերելու հանձնարարական տալուց հետո իրեն թույլ է տալիս ոստիկանությանը հրահանգել կրկես կազմակերպել Երևանի կենտրոնում, հետո էլ իշխանական քարոզիչներին հրահանգում է քննարկումներ ծավալել այն մասին, որ դա արել է ոստիկանությունը՝ ինքնագլուխ, ի հեճուկս վարչապետի:

«Հույս ունեմ, որ նախարար Թորոսյանը հանրությանը (ինձ չէ, ես գիտեմ) կբացատրի». Դանիել Իոաննիսյան

ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ տնօրեն ընտրվեց իմ ընկեր Վիլեն Գաբրիելյանը, որը, ինչքան գիտեմ, ունի մի քանի տարվա դեղագործական փորձ հեռավոր գյուղում, երբեք չի զբաղվել դեղագործական քաղաքականությամբ, չունի գիտական աստիճան: Նույն տեղի համար մրցում էր մորաքույրս՝ Իրինա Ղազարյանը, ով՝ 1992-ին մասնակցել է այդ կենտրոնի հիմնադրմանը և 4

Ռուսաստանը կշարունակի աշխատանքը ԵԽԽՎ-ում. թեժ քննարկում. ուկրաինացի պատվիրաները խփում էին սեղաններին, գոռում

Ուկրաինացիները հայտարարեցին, թե սա առևտուր է, և ԵԽԽՎ-ն վաճառքի է հանել հիմնարար արժեքները. «Ռուսաստանը ԵԽԽՎ-ին վճարել է 25 միլիոն օրենքի գերակայության, 25 միլիոն մարդու իրավունքների և 25 միլիոն ժողովրդավարության համար»:

«Տանք հնարավորություն ռուսական պատվիրակությանը՝ մտնելու իր բնականոն գործունեության ընթացքի մեջ». Միքայել Մելքումյան

Միքայել Մելքումյանի ելույթը ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի լիագումար նիստում Ռուսաստանի Դաշնության պատվիրակության լիազորությունների բողոքարկմանը նվիրված քննարկման ժամանակ Հարգելի գործընկեր, Նախ` ուզում եմ ասել, որ պարոն Թինի Քոքսը շատ դրական զեկույց ներկայացրեց։ Հուսով եմ և կարծում եմ, որ մենք չպետք է սահմանափակենք Ռուսաստանի պատվիրակության լիազորությունները։ Այո, հասկանում եմ մեր գործընկերների ելույթներում ներկայացված տարբեր խնդիրները, սակայն ևս մեկ

Սուրիոյ Արաբական Հանրապետութիւնը խստիւ կը դատապարտէ ահաբեկիչներու կողմէ քիմիական զէնքերու օգտագործումը Սուրիոյ տարածքին. «Գանձասար»

Երկուշաբթի, 27 Յունւոար 2020-ին, զինուորական աղբիւր մը ՍԱՆԱ-ի հաղորդեց, որ սուրիական բանակի իւրաքանչիւր յաղթանակին հետ, զինեալ ահաբեկչական խմբաւորումներ Թուրքիոյ աջակցութեամբ քիմիական յարձակումի բեմագրութիւն մը կը պատրաստեն: Անոնք այս անգամ Հալէպի եւ Իտլիպի արեւմտեան բաժիններուն մէջ նման դաւադրութիւն մը կը նախատեսեն ի գործ դնել՝սուրիական բանակը անբաստանելու եւ անոր յառաջխաղացքը կասեցնելու նպատակով: Այս առիթով Սուրիոյ Արտաքին Գործոց

«Հեղաշրջման փորձի հետ կապված տեղեկատվություն չի եղել ԱԱԾ-ում». Ա1+

Իրավապահներն  առայժմ ամբողջական  տեղեկատվություն չեն հաղորդում հեղաշրջման փորձի մասին տարբեր լուրերի եւ հրապարակումների կապակցությամբ։ Գլխավոր դատախազության  մամուլի խոսնակ Արևիկ Խաչատրյանն ասաց, որ սրա վերաբերյալ գործն ուղարկվել է Ազգային անվտանգության ծառայություն՝ ստուգման։ «Ուրիշ տվյալ չկա այս պահին»,- նշեց նա։ Մենք կապ հաստատեցինք ԱԱԾ լրատվական բաժին։ Այնտեղից մեզ հայտնեցին, որ հեղաշրջման վերաբերյալ ԱԱԾ-ում տվյալներ չեն ստացվել։ «Հեղաշրջման

Կազմավորվեց «Մայիլյան-Նոր Արցախ» կուսակցությունների դաշինք

Ս.թ. հունվարի 29-ին Ստեփանակերտի «Եվրոպա» հյուրանոցում կայացավ արցախյան երեք քաղաքական ուժերի՝ Արցախի Ռամկավար Ազատական, «Ինքնություն և միասնություն» և «Վաղվա Արցախ» կուսակցությունների ղեկավար մարմինների համատեղ նիստը, որտեղ քննարկվեց նախընտրական դաշինքի կազմավորման հարցը։ Հիշեցնենք, որ «Ինքնություն և միասնություն» կուսակցության արտահերթ համագումարը տեղի է ունեցել հունվարի 23-ին, «Վաղվա Արցախ» կուսակցությանը՝ հունվարի 25-ին և Ռամկավար Ազատական կուսակցությանը՝ հունվարի 26-ին։

Գործարար Սիլվա Համբարձումյանի ներկայացուցիչը միջնորդեց կասեցնել գործը

Դատարանը վաղը կքննի Սիլվա Համբարձումյանի փաստաբանի միջնորդությունը

Շիրակի մարզի ֆերմերները տանգապի մեջ են

Aravot.am-ի հետ զրույցում Շիրակի մարզի Ազատան համայնքի ֆերմեր Գևորգ Աբրահամյանը իր մտահոգությունը հայտնեց այն մասին, որ մարզի ջրամբարները դատարկ են ու  կա երաշտի վտանգ, պատճառը, բնականաբար,  չոր՝ առանց տեղումների ձմեռն է։ «Խայտառակ բան կլինի, եթե գարունն անձրևային, տեղումնառատ չլինի։ Որոշակի սպասելիքներ կան, մարտը միշտ կիսաձնառատ, կիսաանձրևառատ ամիս է եղել, միգուցե դա լինի փրկություն, բայց այս

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031