Լրահոս
Օրվա լրահոսը

Վիրավորված և հաշմանդամություն ունեցող զինծառայողները արդեն մեկ ամիս է սովորում են լուսանկարչություն. Իրականացվում է «Հայրենիքի պաշտպան» ծրագիրը

Մարտ 25,2019 16:04

«Երևան իմ սեր» հիմնադրամն իրականացնում է «Հայրենիքի պաշտպան» ծրագիրը, որի մասին Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարել էր 2019թ-ի հունվարի 28-ին: Ծրագրի նպատակն է աջակցել զինվորական ծառայության ընթացքում վիրավորում, վնասվածք, հիվանդություններ ստացած զինծառայողներին՝ նրանց ուսուցանել նոր հմտություններ, որից հետո աշխատանք ունենալու հնարավորություն ընձեռել, որպեսզի տղաները կարողանան ակտիվ մասնակցել հասարակական կյանքին: Ծրագրի այս փուլում իրականացվում են դասընթացներ, որոնց մասնակցում են Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում բուժվող և լուսանկարչություն, օպերատորություն ու համակարգչային մոնտաժ սովորել ցանկացող տղաները: Նրանցից ոմանց համար սա երկրորդ մասնագիտություն է լինելու, իսկ ոմանք էլ կատարելագործում են գիտելիքները:

Սահմանին վիրավորված տղաներին դասավանդում են նրանք, ովքեր տարիներ շարունակ լուսանկարել ու տեսանկարահանել են Հայաստանի նախագահներին և մեր երկիր ժամանած հայտնի դեմքերին: Վիրավորված և հաշմանդամություն ունեցող զինծառայողների համար իրականացվող այս դասընթացի տևողությունը երեք ամիս է: «Տղաներն արդեն մեկ ամիս է սովորում են լուսանկարչություն, դասընթացներն իրականացվում են տեսական և գործնական պարապմունքների միջոցով, որպեսզի ավելի հեշտ լինի օպերատորություն սովորելը: Դրանից հետո արդեն կսովորեն մոնտաժել: Կմշակեն, կմոնտաժեն հենց իրենց նկարահանած նյութերը: Այս դասընթացը «Հայրենիքի պաշտպան» ծրագրի ընդամենը առաջին քայլն է»,-ասել է «Երևան իմ սեր» հիմնադրամի տնօրեն Արշակ Կարապետյանը:

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031