Օրվա լրահոսը
Մարդկության գլխին վտանգ է կախված, որն է նրա փրկության եւ երջանիկ ապրելու բանաձեւը
Այս պահին երկրագնդի վրա մոտ յոթ միլիարդ՝ տարբեր ազգերի, տարբեր սովորույթների, տարբեր ռասայական պատկանելության, տարբեր կրոնների դավանող մարդիկ են ապրում եւ այդ թիվը ժամանակի ընթացքում գնալով կավելանա, եթե բնության ու մարդկության վերացմանը միտված տիեզերական կամ երկնային բնական, արհեստական մեծագույն աղետներ չլինեն: Այն, ինչ այսօր տեղի է ունենում աշխարհում, եթե նույնկերպ կամ ավելի մեծ տեմպերով շարունակվի,
Ամերիկացի բասկետբոլիստները հաղթանակը կորզեցին վերջին վայրկյանին (ֆոտոշարք)
Շոու ծրագրի սկզբում բոլոր մասնակիցները եւ հանդիսատեսը մեկ րոպե լռությամբ հարգեցին համաշխարհային բասկետբոլի լեգենդ Կոբե Բրայանթի եւ նրա դստեր հիշատակը:
Դատարաններում գտնվող գործերի քննությունը տարիներ է տևում, որ արդյունքում խախտվում է դատարանի կողմից անձանց գործի ողջամիտ ժամկետում քննության սահմանադրական իրավունքը. ՄԻՊ
Դատական նիստերի անհիմն հետաձգումներ, տարիներով քննվող գործեր. Մարդու իրավունքների պաշտպանն արդար դատաքննության իրավունքի կոպիտ խախտումների մասին
«Զրպարտում են Ջորջ Սորոսին, նենգափոխում հիմնադրամի գործունեությունն ու առաքելությունը». Լարիսա Մինասյան
Մենք գիտակցում ենք, որ ՀՀ-ում համակարգային փոփոխություններ պահանջելու եւ դրանց աջակցելու քաղաքացիական հասարակության ներուժն է մեզ եւ մեր գործընկերներին դարձրել այդ զրպարտիչ արշավի թիրախը
Գագիկ Համբարյան. Այն ատելությունը, որը կա հասարակության մեջ, որը հիմնականում գեներացվում է գործող իշխանությունների կողմից. «Փաստ»
Մենք իրավապահ մարմիններից որևէ քննության արդյունք չունենք, բայց Փաշինյանը կանխավ որոշել է, որ ՍԴ նախագահն ընտրվել է կեղծիքներով»,-ասաց նա՝ ընդգծելով, որ հետհեղափոխական շրջանում տարբեր մեթոդներով իշխանությանը հաջողվել է ենթարկեցնել մի շարք կառույցների և ինստիտուտների։
«Հիմա մնացել է ՍԴ-ն։ Ն. Փաշինյանն արհամարհում է կառավարման համակարգում գործող ինստիտուտների վարկանիշը։ Նա առաջնորդվում է անձնական ու ներթիմային շահերով՝ չընդունելով, որ որևէ ինստիտուտ կարող է անկախ լինել։
Սերժ Սարգսյանի «թողած ժառանգությունն» ու Նիկոլ Փաշինյանի «կետը»
Քանի դեռ Փաշինյանը պաշտոնապես չի հայտարարել, որ ՀՀ-ն մերժել է Մադրիդյան սկզբունքները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անցյալ շաբաթ կրկին արծարծեց Սերժ Սարգսյանի թողած ժառանգության թեման՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման պատմությանը: Նա մեջբերեց վերջերս մամուլում հրապարակված հոդված, որը պատմում էր, թե Սերժ Սարգսյանը որ կետում է թողել Ղարաբաղի բանակցային գործընթացը: Փաշինյանը կետ առ կետ անդրադարձավ
Զինծառայողի՝ կրծքավանդակի շրջանում հրազենային վնասվածք ստանալու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
Հունվարի 28-ին՝ ժամը 02:55-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասում պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Նվեր Արմանի Ավետիսյանի կրծքավանդակի շրջանում հրազենային վնասվածք ստանալու դեպքի առթիվ երկրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու
Բասկետբոլային շոու Երեւանում՝ նաեւ ամերիկացիների մասնակցությամբ (ֆոտոշարք)
Նախկին «Միկա» մարզահամալիրում անցկացված բասկետբոլային շոուն մեծ հաճույք պատճառեց տրիբունաները զբաղեցրած մարզասերներին: Շոուին մասնակցեցին հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչներ, մարզական լրագրողներ, Հայաստանի մինչեւ 18 տարեկան աղջիկների թիմը, բասկետբոլի կանոնավոր առաջնության մասնակից թիմեր, հաշմանդամներ, ՊՆ թիմը, մարզասերների խորհրդանշական հավաքականը, Վբեթ Ա լիգայի ամբողջ աշխարհի թիմի եւ ամերիկացի բասկետբոլիստներից կազմված խորհրդանշական հավաքականը: Միջոցառումը պարբերաբար համեմվում էր տարբեր տեսակի մրցույթներով:
Ռոբերտ Քոչարյան. Հասարակության էյֆորիան իշխանությունն ընկալել է իբրև ամենաթողության թույլտվություն, ինչը բերեց հեղափոխական ակտիվիստների կոռուպցիոն ախորժակի մեծացման. Yerevan.Today
Իր էությամբ ու գործողություններով իշխանությունն ինձ վերադարձրեց քաղաքականություն, իսկ անազատության մեջ պահելով՝ ինձ հաջողությամբ դարձնում է իր ապաշնորհ կառավարմանը դիմակայելու խորհրդանիշ։
Ավետիք Չալաբյան. Կոչ եմ անում իշխանությանը՝ չտրվել ոստիկանական մեթոդներով քաղաքական խնդիրներ լուծելու գայթակղությանը՝ Հայաստանում դրանք դատապարտված են
Մեզնից յուրաքանչյուրն ունի իր քաղաքական հայացքները, և կարող է կիսել կամ չկիսել երեկ բերման ենթարկված քաղաքական ակտիվիստների մոտեցումները։ Անձամբ ես իրենց շատ հայացքներ չեմ կիսում, բայց ես պատրաստ եմ պաշտպանել այդ հայացքները խաղաղ կերպով ներկայացնելու և իրենց քաղաքական նպատակները օրինական եղանակներով հետապնդելու իրավունքը՝ դա ոչ միայն իրենց, այլև մեր հասարակության իրավունքն է՝ ունենալ տարբեր տեսակետներ, տեղեկատվություն ստանալ տարբեր աղբյուրներից, ունենալ ընտրության հնարավորություն, և ի վերջո կատարել սեփական ընտրությունը գիտակից կերպով՝ սա է ժողովրդավարության ողջ իմաստը, և ոչ թե ժողովրդի անունից անընդհատ վերամբարձ խոսելը։
ՀՀ ՊՆ նոր տարբերանշանի քննարկումը բավականին բուռն է, սակայն դժվար է գտնել դրական կարծիք. «Հայկական ժամանակ»
Առավելապես դժգոհ են հերալդիկայի մասնագետները, նկարիչները, դիզայներները: Կատարված աշխատանքը որակելով մասնագիտորեն վատ իրականացված՝ նրանք նշում են էական բացերը:
Ցուցակում այնպիսի փաստեր են ներկայացված, որ շատ քիչ են կապված կառավարության արդյունավետ աշխատանքի հետ կամ շատ քիչ կարևորություն ունեն երկրի առաջընթացի տեսանկյունից. «Փաստ»
Դրանում ներկայացված էին ցուցանիշներ, որոնք ընդամենը կառավարության ամենօրյա գործառույթներ էին։ Դրանց մեծ մասի համար կիրառելի է «դա լավ չէ, դա նորմալ է» հայտնի դարձած խոսքը: Ի վերջո, աշխատող պետական ապարատի գործառութային կետերով կարելի է ոչ թե 100, այլ հազար ու ավելի «փաստ» ներկայացնել։
Բակո Սահակյանը և ՀՀ ԶՈւ ԳՇ պետը քննարկել են բանակաշինությանը եւ այդ ոլորտում հայկական երկու հանրապետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 29-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին: Հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանը, քննարկվել են բանակաշինությանը եւ այդ ոլորտում հայկական երկու հանրապետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Կրակոցներ Երեւանում. Shamshyan.com
Երեկ՝ հունվարի 28-ին, կրակոցներ են հնչել Երեւանում: Ժամը 22:00-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Վանցյան 7/7 հասցեի դիմաց կրակոցներ են հնչել: Ոստիկանները կրակոցներից հետո մարտադաշտ հիշեցնող վայրում հայտնաբերել են ատրճանակից եւ ինքնաձիգից կրակված պարկուճներ, գնդակ եւ չկրակված փամփուշտներ: Հայտնաբերվել է նաեւ ատրճանակ: Դեպքի վայրում հայտնաբերվել է նաեւ Opel մակնիշի 88 UF 808
Փոքր ՀԷԿ-երը` մեծ խնդիր. Զորակցություն Ալեքսանդր Քանանեանի հացադուլին՝ հանուն Արցախի գետերի պաշտպանության. ՀԲՃ
Քարվաճառի դպրոցականներն էլ պատրաստակամություն են հայտնել դասադուլ հայտարարելու, որը Քանանեանի խնդրանքով առայժմ չի սկսվել:
Հայագիտության վերազինված կենտրոն ԱՄՆ-ում. «Ամերիկայի ձայն»
«Ամերիկայի ձայն». Միացյալ Նահանգների Բոստոն քաղաքի հարեւանությամբ գործող հայագիտության կենտրոնը՝ Հայագիտության ուսումնասիրությունների եւ հետազոտությունների ազգային ընկերակցությունը, վերջերս նոր վերազինված շենք է տեղափոխվել: Ընկերակցության գործադիր տնօրեն Սարա Իգնեյշսի խոսքով, նոր ժամանակակից գրասենյակը նոր հնարավորություններ է ընձեռում գիտական հետազոտություններ անցկացնելու համար. Խոշոր գրադարան, տեխնիկական սարքավորումներով հագեցած աշխատասենյակներ, գիտաժողովներ անցկացնելու համար նախատեսված դահլիճներ: 1950-ականներին Բոստոնում հիմնադրված Հայագիտության ուսումնասիրությունների
Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը կցորդիչով բեռնատարների համար անցանելի է միայն անվաշղթաների կիրառման դեպքում
Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 29-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը բաց է բոլոր տիպի ավտոմեքենաների համար, իսկ կցորդիչով բեռնատարների համար անցանելի է միայն անվաշղթաների կիրառման դեպքում: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տիպի ավտոմեքենաների համար, իսկ կցորդիչով բեռնատարների համար անցանելի է միայն անվաշղթաների կիրառման
Հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող. վիճակը գնահատվում է ծանր
Հունվարի 28-ին՝ ժամը 02:55-ի սահմանում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Նվեր Արմանի Ավետիսյանը: Վիրավորում ստացած զինծառայողն անմիջապես տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, վերջինիս վիճակը գնահատվում է ծանր: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն
Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Ժնևում հանդիպում ունեցավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի, Էնդրյու Շոֆերի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ։ Աննա ՆԱՂԴԱԼՅԱՆ ԱԳՆ մամուլի խոսնակ
Քաղաքական շահարկումներից դուրս
Անցած շաբաթ Երուսաղեմում կայացավ Հոլոքոսթի՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կատարված հրեաների ցեղասպանության հիշատակին նվիրված համաժողովը: Այդ միջոցառումը ժամանակի առումով (բնականաբար, ոչ պատահաբար) համընկավ լեհական Օսվենցիմ քաղաքում գտնվող նացիստական համակենտրոնացման ճամբարի՝ խորհրդային զորքերի կողմից ազատագրման 75-ամյակի հետ: 1945 թվականի հունվարի 27-ին տեղի ունեցած այդ իրադարձությունը հիմք դարձավ ամեն տարի այդ օրը Հոլոքոսթի զոհերի հիշատակը նշելու համար:
Պյատիգորսկ քաղաքում մահացած Երեւանի նախկին ոստիկանապետի գործով կան վկաներ, որոնց հետ տարվում են քննչական գործողություններ. «Հայկական ժամանակ»
Ստավրոպոլի քննչական կոմիտեն իր պատասխանում նշել է նաև, որ պայթյունի պատճառի հետ կապված նոր մանրամասներ չկան, այնպես որ քրեական գործը հարուցվել եւ մնում է ՌԴ քրեական օրենսգրքի 238 հոդվածի 3-րդ մասով, որը ենթադրում է արտադրական աշխատանքի գործընթացում պահպանել, փոխադրել և օգտագործել այնպիսի նյութեր, որոնք չեն համապատասխանում արտադրական անվտանգության կանոններին և կարող են պատճառ հանդիսանալ երկու և ավելի մարդու անզգույշ մահվան համար:
18 տարին չլրացած աղջիկներին բռնաբարող և նրանց հետ ամուսնացող տղամարդկանց կարող են ներում շնորհել Թուրքիայում
Հարութ Սասունյան «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր www.TheCaliforniaCourier.com Անցյալ շաբաթ բրիտանական «Ինդեփենդենթ» թերթը հրապարակեց անհավատալի մի հոդված՝ «Ամուսնացիր քեզ բռնաբարողի հետ» օրինագիծը օրենսդիրների կողմից կներկայացվի Թուրքիայում» վերնագրով։ Կարծես միջնադարից հնչող թեմա լինի։ Եթե Թուրքիայի խորհրդարանը հաստատի այն, սպասվող օրենքը «թույլ կտա տղամարդկանց, որոնք մեղադրվում են 18 տարին չլրացած աղջիկների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար,
Ռուսաստանի կառավարությունը հաստատել է էլհասցեներն արգելափակող օրինագիծը
Ռուսաստանի կառավարությունը հաստատել է ֆեյք կամ արգելված տեղեկատվություն տարածող էլեկտրոնային հասցեներն արգելափակելու վերաբերյալ օրինագիծը, հաղորդում է ՏԱՍՍ-ը: Կառավարության պաշտոնական հայտարարության մեջ նշվում է, սակայն, որ նախագիծը վերամշակման կարիք ունի: Մասնավորապես, փաստաթղթի հեղինակները խնդրում են «տեքստում հստակեցնել «հաղորդագրությունների փոխանակման ծառայության կազմակերպիչ» հասկացությունը՝ խուսափելու հնարավոր ընդլայնված մեկնաբանությունից»: Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
ԵՄ-ը պատժամիջոցներ է սահմանել Ղրիմի 6 պաշտոնյաների նկատմամբ
Եվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել Ղրիմի 6 պաշտոնյաների, այդ թվում Սևաստոպոլի քաղաքապետի վրա՝ կապված անցած տարի այստեղ կազմակերպված ընտրությունների հետ, որոնք «խաթարում էին Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը»: Փաստաթղթում նշվում է, որ այդ անձիք մասնակցել են «անօրինական բռնակցված Ղրիմում և Սևաստոպոլում Ռուսաստանի կազմակերպած ընտրություններին»: Պատժամիջոցները ենթադրում են նրանց բոլոր ակտիվների սառեցում Եվրամիությունում և ԵՄ երկրներ նրանց մուտքի արգելք:
ԵԽԽՎ-ն հաստատել է 6 պատվիրակությունների լիազորությունները, որոնք վիճարկվել էին
ԵԽԽՎ-ն հաստատել է 6 պատվիրակությունների լիազորությունները, որոնք վիճարկվել էին նախօրեին գենդերային հավասարակշռության հիմքով: Այսպես, Հյուսիսային Մակեդոնիայի, Լեհաստանի, Պորտուգալիայի, Սան Մարինոյի, Շվեդիայի և Շվեյցարիայի լիազորությունները վիճարկվել էին այն հիմքով, որ նրանք չեն համապատասխանում Վեհաժողովի կանոնակարգով սահմանված պայմաններին առ այն, որ ազգային պատվիրակությունները պարտավոր են ներառել «ոչ բավարար ներկայացված սեռերին առնվազն նույն տոկոսային հարաբերակցությամբ, ինչպես որ նրանք
Հրայր Թովմասյան. «Որոշ մարդիկ շփոթում են քաղաքավարության կանոնները քծնանքի հետ»
«Ուժեղ, լավ պետություն ունենալն է, անկախ դատական իշխանություն ունենալն է, արժանապատվություն ունենալն է. Այս ամբողջի համախոհն է, որ ինձ ուժ է տալիս»,-Սաթիկ Սեյրանյանի հեղինակային «Պրեսսինգ» հաղորդաշարին տված հարցազրույցում հայտարարեց Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը։ Նա ընդգծեց՝ իրեն ոչինչ չի կասեցնում։ Դիտարկմանը, եթե նույնիսկ իշխանությունն ընդգծված կերպով չի ցանկանում աշխատել իր հետ, Թովմասյանն արձագանքեց. «Գիտե՞ք, այդ
«Ներքաղաքական զարգացումները գրեթե ամբողջությամբ անհամարժեք են մեր երկրի առջև ծառացած ներքին ու արտաքին լրջագույն մարտահրավերներին». «Վերնատուն»
«Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի հայտարարությունը ընդդիմադիր ակտիվիստներին բերման ենթարկելու վերաբերյալ Այսօր բերման են ենթարկվել «ՎԵՏՕ» շարժման հիմնադիր Նարեկ Մալյանը, «Ադեկվադ» միաբանությունը ներկայացնող Արթուր Դանիելյանը, Կոնստանտին Տեր-Նակալյանը (Տեր–Նակալյանը նաև «Blognews.am» կայքի հիմնադիրն է), Գրիգոր Մինասյանն ու Ազատ Ադամյանը, «Քաղաքացիական գիտակցություն» ազատական ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը։ Ակտիվիստներին ազատությունից զրկելու ֆորմալ հիմնավորումը եղել է ապօրինի զենքի առկայության կամ թմրանյութի
Տաթևիկ Հայրապետյան. «Մենք ականատես ենք լինում, թե ինչ լուրջ խնդիրների հետ են առերեսվում լրագրողները մեր հարևան երկրներում՝ Ադրբեջանում և Թուրքիայում»
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի ելույթը ԵԽԽՎ–ում «Եվրոպայում մեդիա ազատության սպառնալիքների և լրագրողների անվտանգության վերաբերյալ» զեկույցի կապակցությամբ «Հարգելի նախագահող, տիկնայք և պարոնայք, Լրագրությունը չի կարող լուռ լինել, դա է լրագրության ամենամեծ առաքինությունն ու ամենամեծ մեղքը: Լրագրությունը պետք է խոսի և խոսի անմիջապես, երբ զարմանքի արձագանքները, հաղթանակի պնդումները և սարսափի նշանները դեռ օդում են:
16 ամյա աղջկա սպանության օրը տանը նրա հետ եղել են ընկերուհին ու մի տղա. Ռաֆայել Սուքիասյանն է պատմել հորը
Այդ տղան LGBT համայնքի ներկայացուցչի տպավորություն է թողել իր կանացի պահվածքով. Արա Սուքիասյան


















































