Օրվա լրահոսը

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները վերահաստատեցին կողմերի մտադրությունը շարունակելու քաղաքական-դիվանագիտական միջոցներով ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ ջանքերը

Նրանք նաև պայմանավորվեցին փոխադարձության հիման վրա միջոցներ ձեռնարկել թույլատրելու կողմերի տարածքում կալանքի մեջ գտնվող անձանց հարազատների այցերը: Նախարարները պատրաստակամություն հայտնեցին գործնական միջոցներ ձեռնարկել մարդկանց միջև շփումների հաստատման ուղղությամբ, այդ թվում ԶԼՄ-ների ներկայացուցիչների փոխադարձ այցելությունների միջոցով:

«Կոնկրետ ասում ենք՝ սուպերվարչապետությունը պիտի դնեք մի կողմ». Գեւորգ Պետրոսյան

ԼՀԿ-ի առաջարկները կառավարության կառուցվածքի փոփոխության հետ կապված չընդունվեցին:

Վաղը ուղեւորափոխադրողները գործադուլ են անելու

Երեւանի ավտոբուսներն ու միկրոավտոբուսները գիծ դուրս չեն գալու. նախազգուշական գործադուլ են անելու

Գործարանի աշխատակիցները բողոքի ցույց են անում կրճատումների դեմ եւ ղեկավարության հայտարարություններին չեն հավատում

ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Արարատցեմենտ» ՓԲԸ-ի աշխատակիցները բողոքի ցույց են անում Արարատի մարզում՝ հենց գործարան տանող ճանապարհին։ Գործարանի աշխատակիցները մտահոգված են գործարանի հնարավոր փակման համար. ցույցի ժամանակ նրանք վստահեցրին՝ իրենց տեղեկացրել են, գործարանը փակվելու է, ինչի հետեւանքով 1200 աշխատակից գործազուրկ կդառնա ։ Վաղ առավոտից բողոքի ցույց անողները պահանջում են հանդիպում Գագիկ

Մնջախաղի պետական թատրոնը դեռ «անտուն» է

Մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը «Տեսակետ» ակումբում կայացած մամուլի ասուլիսում հայտնեց, որ իրենց թատրոնի շենքի հարցն առկախ է: «Կես տարի առաջ ընտրությունների նախաշեմին մեզ մի շենք ներկայացրին, անգամ մշակույթի նախարարության կայքում հայտարարություն եղավ, որ վերջապես Մնջախաղի թատրոնի շենքի հարցը լուծվում է` Մոսկովյան 5 հասցեում: Նախկին հանրապետական զինկոմիսարիատի շենքի մասին էր խոսքը: Ասում էին,

«Վարչապետին հարցրեք, այլեւս անբավարարության զգացողություն չեք ունենա». Վահագն Հովակիմյանը՝ Մարուքյանին

Գեւորգ Պետրոսյանն էլ արձագանքեց՝ «Էս մթնոլորտում դժվար է բավարարվել»: Պետրոսյանի համար զարմանալի է՝ ինչի՞ եք բերել ԱԺ, որ մեզ չեք ուզում հաշվի առնել, կառավարության որոշումով ընդունեիք. «Ուղղակի մտրակում եք խորհրդարանական վերահսկողության ինստիտուտը, եթե չասենք դանակահարում եք: Ի՞նչ է նշանակում քաղաքական մեծամասնության կառավարություն է, սենց են որոշել»:

Արմեն Սարգսյանը պետական պարգևներ է շնորհել

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի, 19-րդ, 20-րդ, 24-րդ և 25-րդ հոդվածների. Ոստիկանության օրվա առթիվ, իրավակարգի ամրապնդման, հասարակական կարգի պահպանության գործում ներդրած ավանդի և ծառայության ընթացքում ցուցաբերած նվիրումի

ՀԱԷԿ-ն առաջին անգամ տաղավար ունի «Ատոմէքսպո 2019» միջազգային համաժողովում

ՀԱԷԿ-ը նոր գործընկերներ գտնելու ակնկալիքով մասնակցում է «Ատոմէքսպո 2019» համաժողովին

Հովհաննես Քոչարյանին շնորհվել է վաստակավոր իրավաբանի կոչում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ Հ. Ի. ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԻՐԱՎԱԲԱՆԻ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի. Իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ունեցած վաստակի համար Ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Հովհաննես Իշխանի ՔՈՉԱՐՅԱՆԻՆ շնորհել

«Կուզեմ իսկական տրակտոր քանդեմ-հավաքեմ ու հարուստ լինեմ…»

Արարատի մարզի Երասխ գյուղում է բնակվում 10-ամյա Արամը՝ «Առավոտի» եւ «Սինոլաբի» համատեղ «Կյանքը սահմանի եզրին» նկարազարդ պատմությունների շարքի հերթական հերոսը: Արամիկը դպրոցից հետո բռնցքամարտ է պարապում եւ ընկերների հետ հեծանիվ քշում: Նրա գյուղը գտնվում է Ադրբեջանի (Նախիջեւանի) հետ սահմանի եզրին: Եվ երեխաները մեծանում են՝ սահմանապահներով շրջապատված: Արամիկն ասում է, որ ինքն էլ պիտի զինվոր դառնա,

Ակնկալում էի, որ երևի թե կբերեին, կասեին, որ այ, էս խմբագրությունում է կատարվել գաղտնալսումը. Աշոտ Մելիքյան

Ըստ քաղհասարակության ներկայացուցիչների՝ լրատվամիջոցները պետք է արդար խաղի կանոններով աշխատեն լսարանի հետ և թափանցիկ կերպով ներկայացնեն իրենց սեփականատերերին:

ԱԺ-ում առաջարկում են՝ «3 նախարարություն եկեք թողնենք, մեկը՝ Ծախսումների, մեկը՝ Ձեռքբերումների, մյուսն էլ՝ Դուխով առաջ գնալու»

Ինչ վերաբերում է «Դուխով առաջ գնալու նախարարություն» ստեղծելուն՝ Զեյնալյանն ասաց, որ «մենք ունենք դուխով առաջ գնալու կառավարություն եւ Ազգային ժողով, ոչ թե ընդամենը նախարարության մակարդակ»:

Արմեն Ալավերդյան. «Որեւէ քաղաքական փոփոխություն չպետք է ազդի մշակույթի զարգացման եւ պահպանման վրա»

«Ունիսոն» հ/կ-ի գործադիր տնօրեն, «Փարոս» կամերային երգչախմբի համահիմնադիր Արմեն Ալավերդյանը «Տեսակետ» ակումբում ասաց, որ մատների վրա կարելի է հաշվել այն հաստատությունները, որոնք լիարժեք կամ մասնակի մատչելի են հաշմանդամություն ունեցողների համար: Դրանց թվում են` Էրեբունի, Սարյան թանգարանները, Ցեղասպանության թանգարան ինստիտուտը, Օպերային թատրոնը եւ այլ կառույցներ: Նա փաստում է, որ անգամ զարգացած ու հարուստ երկրներում կան խնդիրներ`

Մարող գյուղը 1000 հոգս ունի (տեսանյութ)

Արագածոտնի մարզի Թլիկ գյուղը սահմանամերձ է Թուրքիային:Թլիկցիներն ասում են, որ սահմանից այն կողմ Ալամ թուրքական բնակավայրն է: Գյուղը եզդիաբնակ է, այստեղ ընդամենը 100 մարդ է ապրում, գյուղի՝ անմխիթար վիճակում գտնվող դպրոցում 26 աշակերտ է սովորում, որոնց 9 ուսուցիչ է դասավանդում: Դպրոցի եզդիերեն լեզվի ու գրականության ուսուցիչ Ալիկ Մստոյանն ասում է, որ ընդամենը 4 դասարան կա:

«Մեզ մոտ այդ թեմայով քննարկում չի եղել». Մակունցը՝ Գոռ Հովհաննիսյանին չընտրելու մասին

Հետագայում պարզ կլինի, թե որքանով մեզ բավարարեց թեկնածուի հետ հարցուպատասխանը: Ամեն դեպքում, ԱԺ-ում փակ՝ գաղտնի քվեարկություն է լինելու

Ժիրայր Դադասյան. «Մշակութային քաղաքականության միակ կոնցեպտը մշակույթի նախարարությունը փակել, ԿԳՆ-ին միացնելն է»

Մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը «Տեսակետ» ակումբում ասաց, որ ինքն այն մարդկանցից չէ, որ պարտադիր քննադատում ու դժգոհում են «նախկիններից»: Ասում է` պետք է նախկինում արված լավն էլ փաստել. «Օրինակ, Մատենադարանը, որ կառուցվեց նախորդ իշխանության ժամանակ, 3-4 անգամ ավելի մեծ ծավալ ունի, քան նախկին Մատենադարանի շենքը: Կոմիտաս թանգարանը, որը գոյություն չուներ, կառուցվել է

«Այս նստաշրջանն Ադրբեջանի համար ամենավատն էր»

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Էդմոն Մարուքյանը՝ Միքայել Մելքումյանի հետ կատարված միջադեպի, ադրբեջանական լվացքատան, Նիկոլ Փաշինյանի եւ Դունյա Միյատովիչի ելույթների մասին: «Առավոտը» ապրիլի 8-12-ը Ստրասբուրգում անցկացված Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) գարնանային նստաշրջանում տեղի ունեցած խնդիրների առնչությամբ զրուցեց ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Էդմոն Մարուքյանի հետ: – Պարոն Մարուքյան, ինչպե՞ս կգնահատեք ԵԽԽՎ-ի այս նստաշրջանը հատկապես Նիկոլ Փաշինյանի՝

Մցխեթայում քահանան ցրել է Բորիս Գրեբենշիկովի հանպատրաստից համերգը

Վրաստանի Մցխեթա քաղաքում Ջվարի տաճարի մոտ քահանան ցրել է ռուս ռոք-երաժիշտ Բորիս Գրեբենշիկովի հախուռն սկսված համերգը: Կատարվածի տեսանյութն իր էջում տարածել է «Ակվարիում» խմբից թոփ-մենեջեր Պյոտր Սվեշնիկովը: Տեսանյութի 40-րդ վայրկյանում երևում է, թե ինչպես է հայտնվում քահանան: «Հերի՛ք է նվագեք, հեռացեք: Ի՞նչ համերգ եք սարքել եկեղեցու բակում: Ի՜նչ դիսկոտեկա եք սարքել»,- բղավել է նա: Հանդիսատեսի

«ԱրարատՑեմենտ» ՓԲԸ աշխատակիցները բողոքի ցույց են իրականացնում

Այսօր վաղ առավոտից «ԱրարատՑեմենտ» ՓԲԸ աշխատակիցները բողոքի ցույց են իրականացնում։ Ընկերության աշխատակիցներին ուրբաթ երեկոյան տեղեկացրել են, որ աշխատանքից ազատման ծանուցագրեր են բաժանվելու: Մանրամասները՝ շուտով: 

Խախտումներ և բացթողումներ ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկում. դատախազությունը շարունակում է ՔԿՀ-ներում ստուգումները

ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազների կողմից ստուգվել է ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկում կալանավորված անձանց և դատապարտյալների հիմնական իրավունքների իրացման, պատժի կրման կարգի և պայմանների պահպանման վիճակը: Ստուգվել է նաև ՔԿՀ-ում պահվող անձանց նկատմամբ կիրառված կարգապահական տույժերի և խրախուսանքների վերաբերյալ կայացված որոշումների օրինականությունը և համաչափությունը: Պարզվել

Ավագանին մտադիր է երիտասարդության ռազմահայրենասիրական դաստիարակությանն աջակցել

Երեւանի քաղաքապետարանը շրջանառության մեջ է դրել մի նախագիծ, որով քաղաքապետարանը սահմանում է համայնքի խնդիրները, ու դրանց լուծմանն ուղղված միջոցները: Նախագիծն ուշագրավ է իր՝ այսպես ասած՝ մի քիչ սովետական մոտեցման տարրերով, մի քիչ կամավորության, մի քիչ էլ դաստիարակչական մոտեցումներով: «Երեւան համայնքի կամավոր խնդիրները եւ սոցիալական աջակցության չափորոշիչները սահմանելու, կամավոր խնդիրների լուծման նպատակով Երեւանի քաղաքապետի սեփական լիազորությունների

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում՝ Ապրիլի 15-ի ցերեկը տեղ-տեղ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 16-ի ցերեկը, 17-20-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, 16-17- ն առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 16-17-ի ցերեկը կնվազի 10-12, 20-ին ևս 3-4 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Ապրիլի 15-ի

ԵՊԼՀ ուսանողները մասնակցեցին վրաց լեզվի օրվան նվիրված միջոցառմանը

2019 թ. ապրիլի 12-ին Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի դեսպանության նախաձեռնությամբ և Հայաստանի Հանրապետության գրողների միության աջակցությամբ վրացերենի օրվան նվիրված միջոցառումների շրջանակում Երևանում անցկացվեց «Վրաց պոեզիայի երեկո»: Վրաստանից հրավիրված էին վրացի գրողներ Լևան Զարիձեն և Լեքսո Դորեուլին (նրանց բանաստեղծությունները թարգմանված են հայերեն): Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկան Վրաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեն, ՀՀ գրողների միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանը, գրող Գագիկ

«Ես չեմ լսել, թե «Իմ քայլը» հակված չէ ինձ ընտրել. պատճառ չեմ տեսնում». Գոռ Հովհաննիսյան

ՀՀ սահմանադրական դատարանի դատավորի թափուր պաշտոնում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի առաջադրած թեկնածու Գոռ Հովհաննիսյան այսօր ԱԺ-ում շարունակում է խմբակցությունների հետ հանդիպումները: «Լուսավոր Հայաստան»-ի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ սահմանադրական իրավունքին եւ Սահմանադրական դատարանին վերաբերող մասնագիտական հարցեր են քննարկել: «Կարծում եմ՝ լավ տպավորություն կար: Մեր զրույցը ինձ դուր եկավ: Հուսամ՝ ես էլ

Գործը կասեցվեց, բայց այդպես էլ չպարզվեց՝ որտեղ է ստացել այդ վնասվածքները

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Ա. Առաքելյանի որոշմամբ մերժվել է տուժող Դավիթ Սիմոնյանի բողոքը քննիչի դեմ: Թե քննիչի, թե դատախազի որոշումների դեմ բողոքը ներկայումս գտնվում է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Նոր Նորքի նստավայրում: Ինչու է երիտասարդն իրեն տուժող համարում: Դավիթ Սիմոնյանը 2016 թ. օգոստոսի 7-ին ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է

Հայ սամբիստները Եվրոպայի առաջնությունից բերում են 16 մեդալ

Ապրիլի 12-ից 14-ը Կիպրոսի Լիմասոլ քաղաքի Spyros Kyprianou Sports Center Limassol Polemidia մարզապալատում անցկացվեցին Սամբոյի Եվրոպայի պատանեկան ու երիտասարդական առաջնությունները, մասնակցությամբ 1998-2001թթ ծնված ավելի քան 260 մարզիկ-մարզուհիների՝ Ադրբեջանից, Բելոռուսից, Բուլղարիայից, Գերմանիայից, Էստոնիայից Իռլանդիայից, Իսրայելից, Լատվիայից, Լեհաստանից, Լիտվայից, Կիպրոսից, Հայաստանից, Հունաստանից, Մակեդոնիայից,Մոլդովայից, Նիդերլանդներից, Ռումինիայից, Ռուսաստանից, Վրաստանից, Ուկրաինայից, Ֆրանսիայից: Մեր երկիրը Եվրոպայի առաջնությունում ներկայացրեց 22 մարզիկ: Ուրախալի

Կոնյակագործի սպանության համար ձերբակալված 29-ամյա աղջիկը նրա սիրուհին էր. նոր մանրամասներ

Սպանությունից հետո կասկածյալը տատի հետ վթարի էր ենթարկվել սպանվածի մեքենայով:

Զոհրաբ Մնացականյանը և Սերգեյ Լավրովը հանդիպել են. Աննա Նաղդալյան

Մոսկվայում կայացել է Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը: Աննա ՆԱՂԴԱԼՅԱՆ Արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ https://www.facebook.com/photo.php?fbid=10155835298837434&set=a.10151324180562434&type=3&theater

Իմաստուն ասույթների թիրախը

Տարիներ առաջ ուշադրությունս գրավեցին ԱՄՆ-ում լույս տեսնող թերթերից մեկում տպագրված հետեւյալ տողերը. «Ամերիկացիներն աշխատում են, եթե լավ են վճարում: Ռուսներն աշխատում են: Եթե վճարում են՝ լավ է…»: Ակամա մտածեցի՝ ի՞նչ կստացվեր, եթե այս անսովոր ու խորիմաստ բառախաղում ռուսների փոխարեն գրված լիներ՝ հայերը: Կարծում եմ, բովանդակությունը բնավ չէր տարբերվի: Սակայն ճիշտ է եւ այն, որ մեր

«Ժառանգությունը» վարչապետից խնդրում եւ պահանջում է, որ ներկայացնի նոր բացված այս 50 հազար աշխատատեղերին վերաբերող տեղեկանք

Բաց նամակ ՀՀ վարչապետ Փաշինյանին Հարգելի պարոն վարչապե՛տ, ապրիլի 11-ին ելույթ ունենալով ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի լիագումար նիստում՝ Դուք հայտարարեցիք,որ Ձեր իշխանության օրոք Հայաստանի Հանրապետությունում ստեղծվել է 50 հազար աշխատատեղ։ Սա չափազանց պատասխանատու եւ մեր պետության ու քաղաքացու համար մեծ կարեւորություն ունեցող պնդում է, որից էապես կախված է հայրենի կառավարության սոցիալական քաղաքականության հանդեպ վստահության աստիճանը: «Ժառանգություն» կուսակցությունը,

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031