Լրահոս
Օրվա լրահոսը

«Կուզեմ իսկական տրակտոր քանդեմ-հավաքեմ ու հարուստ լինեմ…»

Ապրիլ 15,2019 16:00

Արարատի մարզի Երասխ գյուղում է բնակվում 10-ամյա Արամը՝ «Առավոտի» եւ «Սինոլաբի» համատեղ «Կյանքը սահմանի եզրին» նկարազարդ պատմությունների շարքի հերթական հերոսը:

Արամիկը դպրոցից հետո բռնցքամարտ է պարապում եւ ընկերների հետ հեծանիվ քշում: Նրա գյուղը գտնվում է Ադրբեջանի (Նախիջեւանի) հետ սահմանի եզրին: Եվ երեխաները մեծանում են՝ սահմանապահներով շրջապատված: Արամիկն ասում է, որ ինքն էլ պիտի զինվոր դառնա, երբ մեծանա: Բայց երազում է տրակտորիստ դառնալու մասին. «Մեր հարեւան Գեւորգ ձյաձյան էլ ա տրակտորիստ, իր նման եմ դառնալու: Տրակտոր կա, որ դռդռում ա, տրակտոր կա, չի դռդռում… Լեգոներով էլ եմ տրակտոր,կոմբայն ու մարդ հավաքում, էլի լիքը բաներ: Կուզեմ իսկական տրակտոր քանդեմ հավաքեմ, բայց հիմա մենակ իմ հեծանիվը կարող եմ քանդել, անիվները փչել; Իմ երկու ընկերներն էլ որոշել են ավտո քանդող դառնալ, որ գյուղի բոլոր ավտոները սարքեն: Մեկ էլ, որ մեծ տղա դառնամ, շատ անասուններ եմ պահելու՝ կովեր, ձիեր, ոչխարներ, ու հարուստ կլինեմ; Միսը կխորովեմ, կաթ ու մածունն էլ կծախեմ:Ես մեր գյուղը շատ եմ սիրում, միշտ կուզեմ մեր գյուղում ապրեմ, կուզեմ մարդիկ ժպտան ու իմ մաման միշտ ժպտա; Որ մարտի ութ  էր, ես իրեն բացիկ նվիրեցի իմ պատրաստած ու ցանկացա՝ երկար կյանք, չար աչքից հեռու; Բայց չգիտեմ, թե չար աչքն ինչ ա, մեծերն այդպես են ասում»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ Նարեկ Ավագյանի

 Կոմիքսը՝ Շամիրամ Խաչատրյանի

«Սինոլաբ» արվեստների լաբորատորիան «Առավոտ» օրաթերթի հետ համատեղ և «Բադաբադա՞»-ի հետ համագործակցությամբ, ներկայացնում է նոր նախագիծ՝ «Կյանքը սահմանի եզրին»: Նախագծի հիմքում սահմանամերձ գյուղերում ապրող երեխաների պատմություններ են: Ի՞նչ ազդեցություն են ունենում արտաքին (ֆիզիկական) և ներքին (հոգեբանական) սահմանները երեխայի զարգացման վրա, ի՞նչ հետքեր են թողնում առօրյա փորձառության ընթացքում: Արդյո՞ք սահմանները միայն փշալարերն են… 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930