Օրվա լրահոսը
Մալերի 9-րդ սիմֆոնիա. լարման ներդաշնակություն
Ապրիլի 6-ին Հայաստանի սիմֆոնիկ նվագախումբը ներկայացրեց Գուստավ Մալերի 9-րդ սիմֆոնիան: Ինչպես Բեթհովենի, Շուբերտի եւ Բրուքների 9-րդ սիմֆոնիաները, դա կոմպոզիտորի վերջին խոշոր ստեղծագործությունն է, եւ բնական է, որ Մալերի ստեղծագործության մեջ էլ երաժշտագետները փնտրում են «կյանքին հրաժեշտ տալու» մոտիվներ: Մանավանդ, որ ինքը՝ Մալերը, նման մեկնաբանություններ է արել: Սակայն ցանկացած մեծ կոմպոզիտորի ցանկացած նշանավոր գործ ավելին է,
Մեզ հետ պետք չէ խոսել սպառնալիքի լեզվով. Նիկոլ Փաշինյանը՝ ԵԿՄ համագումարին
«Ոչ ոք այնքան խաղաղություն չի ուզում, որքան մենք»,- ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԿՄ 12-րդ արտահերթ համագումարում մեջբերեց Սպարապետ Վազգեն Սարգսյանի խոսքերը: Նիկոլ Փաշինյանը անդրադարձ կատարեց նաև բանակցային գործընթացին: Նա հստակեցրեց. «Մենք բանակցային գործընթացի փոփոխման հարց չենք դրել, այլ բանակցային գործընթացի վերականգնման: Այն պետք է շարունակվի նույն տրամաբանությամբ, ինչ հիմնադրվել է 1990-ականներին: Եթե առանց ԼՂՀ ներկայության
Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարի հետ
Պաշտոնական այցելությամբ Ռուանդայում գտնվող Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն ապրիլի 6-ին հանդիպում ունեցավ Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի հետ: Զոհրաբ Մնացականյանը և Լուիզ Մուշիկիվաբոն հանգամանալից անդրադարձ կատարեցին Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովում Հայաստանի նախագահության առաջնահերթություններին և դրանց իրականացման ուղղությամբ ձեռնարկվող գործնական քայլերին: Այս համատեքստում Հայաստանի արտգործնախարարն ընդգծեց, որ Հայաստանը մեծապես կարևորում է բարձր տեխնոլոգիաների, ստեղծագործ կրթության և նորարարության ոլորտների զարգացմամբ տնտեսության
Նաիրա Զոհրաբյանի արձագանքը Լիլիթ Մարտիրոսյանի ելույթին գնահատում ենք որպես խտրական․ հայտարարություն
Ապրիլի 5-ին ԱԺ «Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի» մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի ունեցավ ՄԱԿ-ի մարդու իրավունքների համընդհանուր պարբերական դիտարկման վերաբերյալ քննարկում, որին մասնակցում էին Կառավարության, ԱԺ-ի, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, տեղական քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։ Հարկ է նշել, որ նմանատիպ քննարկումը իր տեսակի մեջ առաջինն էր, երբ ՄԱԿ-ի համընդհանուր պարբերական դիտարկման հանձնարարականները քննարկվում էին ԱԺ-ում՝
Օրվա իշխանություններին հաջողվել էր պառակտել մեզ. Սասուն Միքայելյան
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր՝ ապրիլի 7-ին, անցկացվում է ԵԿՄ 12-րդ համագումարը: ԵԿՄ փոխնախագահ Արա Կետիկյանը հայտարարեց՝ ներկա է 650 պատվիրակ, օրակարգում է ԵԿՄ վարչության և վարչության նախագահի ընտրությունը: Արա Կետիկյանը հայտարարեց՝ միաձայն որոշվել է ԵԿՄ վարչության նախագահ առաջադրել Արցախյան ազատամարտի հրամանատար Սասուն Միքայելյանին: Նա իր ելույթում անդրադարձավ հոկտեմբերի 27-ի ոճրագործությանը և նշեց, որ այն
Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր տաճարի օծման հանդիսավոր արարողությունը՝ Ստեփանակերտում
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը երկրի բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ ապրիլի 7-ին մասնակցել է մայրաքաղաք Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր տաճարի օծման հանդիսավոր արարողությանը: Միջոցառմանը ներկա էին Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ն, Արցախի տարբեր բնակավայրերից ժամանած բազմաթիվ մարդիկ, ներկայացուցիչներ Հայաստանի Հանրապետությունից եւ Սփյուռքից, հյուրեր արտերկրից: ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Էդուարդ Բաբայանը դատապարտվել եւ համաներմամբ ազատվել է պատիժ կրելուց․ «Փաստինֆո»
«Փաստինֆո» – Ապրիլի 5-ին, Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, ԱԺ պատգամավոր Էդուարդ Բաբայանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, դատապարտել 3 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկմամբ եւ համաներմամբ ազատ արձակել պատիժը կրելուց։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ Բաբայանի պաշտպան Արմեն Մելքոնյանից։ Մելքոնյանի խոսքով՝
Նարնջով եւ կիտրոնով կեքս՝ առանց ձվի եւ կաթնամթերքի
Այս խմորեղենը վեգանների եւ պահք պահողների, ինչպես նաեւ կաթնամթերք եւ ձու չուտողների համար է, սակայն դա չի նշանակում, որ մյուսները չեն կարող ուտել, քանի որ իսկապես շատ համեղ է, եւ եթե չիմանաք բաղադրությունը, մտքներովդ չի անցնի, որ ինչ-որ բան պակաս է այս թխվածքի մեջ: Անհրաժեշտ մթերքները Նարինջ- 1 հատ Կիտրոն- 1 հատ (կեսը՝ խմորը, կեսը՝
Արմեն Սարգսյանը կմասնակցի Horasis կենտրոնի կողմից կազմակերպվող ամենամյա հանդիպմանը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով ապրիլի 7-9-ը մեկնել է Պորտուգալիայի Հանրապետություն: Նախագահ Արմեն Սարգսյանը որպես բանախոս կմասնակցի Horasis վերլուծական կենտրոնի կողմից կազմակերպվող ամենամյա հանդիպմանը, որը կենտրոնի տարեկան խոշորագույն միջոցառումն է: «Horasis»-ն անկախ միջազգային թինք-թանք է, որը համագործակցության ու գիտելիքներ փոխանակելու համար հարթակ է տրամադրում մասնավորապես զարգացած երկրներին ու զարգացող շուկաներին: Վերլուծական կենտրոնն աշխատում է
Մեկնարկեց ԵԿՄ համագումարը. ներկա է Նիկոլ Փաշինյանը
Քիչ առաջ մեկնարկեց ԵԿՄ 12-րդ համագումարը: Համագումարին ներկա են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Գագիկ Ծառուկյանը, Ստեփան Դեմիրճյանը, Վահան Շիրխանյանը, ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը, Կոմանդոսը, Սասուն Միքայելյանը, որն առաջադրված է ԵԿՄ վարչության նախագահի պաշտոնում, ՀՀ Աժ պատգամավորներ: Համագումարի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում Սամվել Ալեքսանյանը, ի պատասխան իր հասցեին հնչած մեղադրանքների, ասաց, որ ոչ ոքի ճակատին
«Քառօրյա կյանք» խորագրով միջոցառումը՝ ԵՊԼՀ-ում
Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում ապրիլի 4-ին կազմակերպվել էր «Քառօրյա կյանք» խորագիրը կրող միջոցառումը, որը նվիրված էր Ապրիլյան պատերազմի մասնակիցներին: Միջոցառումը սկսվեց մեկ րոպե լռությամբ, ապա բացման խոսքը տրվեց ԵՊԼՀ ռեկտոր Կարինե Հարությունյանին, որը, ողջունելով ներկա գտնվողներին և հատուկ հրավիրվածներին, շնորհակալություն հայտնեց Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանին, կրթության և գիտության
Հասնել և անցնել Սինգապուրին
Մեր հեղափոխությունը Նիկոլն ու հայոց վերջին հեղափոխության առաջնորդներն անվանակոչեցին «թավշյա», բայց առավել կոշտ ու ոչ թավշյա հեղափոխություն՝ քան մերն էր, դժվար է պատկերացնել: Չնայած Նիկոլ Փաշինյանի «թավշյա հեղափոխություն» բնորոշումը հեղափոխության բոլոր կողմնակիցների սրտով էր, այդուհանդերձ, հեղափոխության ջատագովներն առավել ոգևորվեցին նոր իշխանությունների միանգամայն կոշտ ու կոպիտ, ոչ թավշյա վերաբերմունքից՝ Գեներալ Մանվելից սկսած և երկրորդ նախագահ Ռոբերտ
Հայաստանի ազգային պատկերասրահից թանկարժեք կտավներ չեն անհետացել
Հայաստանի ազգային պատկերասրահը պաշտոնապես տեղեկացնում է. Վերջերս մամուլում և հեռուստաընկերություններում տեղ գտած և մեծ աղմուկ բարձրացրած հրապարակումներն այն մասին, որ իբրև թե Հայաստանի ազգային պատկերասրահից թանկարժեք կտավներ են անհետացել, չի համապատասխանում իրականությանը: Հրապարակումներում տեղ գտած տեղեկատվությունը վերաբերում է «Ցուցահանդեսային կենտրոն» ՊՈԱԿ-ին, որը 2016 թվականին լուծարվել և միացվել է Հայաստանի ազգային պատկերասրահին: Նախկին «Ցուցահանդեսային կենտրոն» ՊՈԱԿ-ի
Արմեն Սարգսյանն ու Համաշխարհային տնտեսական ֆորումի հիմնադիրը խոսել են տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության մասին
Համաշխարհային տնտեսական համաժողովի տարածաշրջանային ֆորումին մասնակցելու նպատակով Հորդանանի Հաշիմյան Թագավորությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Համաշխարհային տնտեսական ֆորումի հիմնադիր և գործադիր նախագահ, հայտնի տնտեսագետ Կլաուս Շվաբի հետ: Շնորհակալություն հայտնելով համաժողովին մասնակցելու հրավերի համար՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ Համաշխարհային տնտեսական համաժողովին իր երկարամյա մասնակցությունից դրական փորձառություն և տպավորություններ ունի։ Զրուցակիցները խոսել են
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 7-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին, Արարատի մարզում և Սյունիքի մարզի Գորիս քաղաքում (տեսանելիությունը՝ 30-40 մ) մառախուղ է: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Լարսի մասին Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր
«Ես վստահ եմ, որ 21-րդ դարը մեր՝ հայերի դարն է լինելու․ մեր ճանապարհը մտքի արժեքի ճանապարհն է»․ Արմեն Սարգսյան
Աշխատանքային այցով Հորդանանի Հաշիմյան Թագավորությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 6-ի երեկոյան հանդիպել է Հորդանանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Դիմելով տեղի հայերին՝ նախագահ Սարգսյանն ասել է. «Այն փաստը, որ մենք ապրում ենք աշխարհի տարբեր երկրներում, սփռված ենք աշխարհի տարբեր մասերում, գուցե ոչ թե թերություն է, այլ ընդհակառակը՝ առավելություն, որովհետև մենք աշխարհի այն քիչ ժողովուրդներից
Մայրերը Աստծո սիրո ու խնամքի պատգամախոսներն են մեր ընտանիքներում․ Ամենայն Հայոց Կաթողիկոսի շնորհավորական ուղերձը
Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի շնորհավորական ուղերձը Ավետման տոնի, Մայրության եւ գեղեցկության օրվա առիթով․ Ավետման տոնի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հարապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք բերում բոլոր կանանց` մեր մայրերին ու քույրերին և հավատավոր համայն մեր ժողովրդին: Սուրբ Աստվածածինը Աստուծո Որդու մայրը լինելու իր ողջ փառքի ու մեծության մեջ ամենապատվավոր իր տիտղոսը համարեց
Լեւոն Իգիթյանը 3 տարի կտրվել է ընդունելության քննությունից, 4-րդ տարին ընդունվել է «շպարգալկաների» շնորհիվ
«Ուսիս խփեց, վախեցա, ականջիս ասաց՝ արտագրի, հասկացել էր՝ չորրորդ տարին նույն մարդուն տեսնում է, հազիվ երեք ստացա, այդ տարին ընդունվեցի». Իգիթյան
Պուտինի նվերը Նեթանյահուին
Մոսկվայում կայացած Պուտին-Նեթանյահու հանդիպումը կարելի է վերլուծել իսրայելյան ընտրությունների անմիջականորեն նախօրեին կատարված գործողություն` վարկանիշի ապահովման եւ ընտրական գործընթացի վրա կարեւոր ազդեցություն ունենալու գործոնի հանգամանքներով: Արագորեն ուշագրավ է այն, որ թե՛ Թրամփը եւ թե՛ Պուտինը իրենց քայլերով եւ հայտարարություններով նպաստում են Նեթանյահուի վարկանիշի բարձրացմանը: Հրապարակված թեման Սիրիան է. լրատվությունների տողատակերը կարդալով եզրակացվում է, որ գրավոր մշակված ծրագիր բանակցային սեղանի վրա
Լեւոն Ջուլֆալակյան․ «Ծննդյանս ամենահիշարժան նվերը 2009-ին մատուցել է Արսեն Ջուլֆալակյանը՝ նվաճելով Եվրոպայի չեմպիոնի կոչումը»
Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, օլիմպիական չեմպիոն Լեւոն Ջուլֆալակյանը երեկ իր ծննդյան 55-ամյակին նվիրված պատանեկան մրցաշարի ժամանակ Aravot.am-ին ասաց, որ վաղ առավոտից բազմաթիվ շնորհավորանքներ է ստանում աշխարհի տարբեր ծայրերից. «Շնորհավորում են իմ գործընկերները, նախկինում իմ մրցակիցները, ըմբշամարտի եւ ընդհանրապես մարզական աշխարհի մարդիկ, ինչի համար շատ զգացված ու շնորհակալ եմ»,-ասաց նա: Մեր հարցին, թե
Արմեն Սարգսյանը հանդիպել է Ղազախստանի ԱԳ նախարարի հետ
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը Հորդանանում հանդիպել է Ղազախստանի արտաքին գործերի նախարար Բեյբութ Ատամկուլովի հետ։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ղազախական բարեկամական հարաբերությունների զարգացման հեռանկարների շուրջ, կարևորել տարբեր ոլորտներում առկա ներուժի լիարժեք օգտագործումը։ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Արցախից 600-ից ավելի, իսկ Հայաստանից 400-ից ավելի անհայտ կորած ազատամարտիկներ կան․ Ա1+
Ա1+ – Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների խորհրդի նախագահ Ռիմա Առաքելյանն անդրադարձել է անհայտ կորած ազատամարտիկների հարազատների խնդիրներին։ Արցախյան ազատամարտից ի վեր անհայտ կորածներին թիվը՝ Արցախից 600-ից ավելի է, իսկ Հայաստանից՝ 400-ից ավելի է։ Արցախյանի ազատամարտի տարիներին՝ 1992 թվականի հունվարին Առաքելյանի որդին եղել է «Արաբո» ջոկատի անհայտ կորած 79 ազատամարտիկների թվում, իսկ որոշ ժամանակ հետո համացանցում
Կանխավ հայտնի քո ճակատագիրը (աբորիգենի աբսուրդ հուշերից)
Պատերազմը մեզ երջանիկ դարձրեց: Հետևելով Պատվիրանին, մենք սիրում էինք թշնամուն և առանձնահատուկ հաճույքով էինք ջարդում նրա գլուխը: Աննախադեպ այս իրավիճակում մենք հասկացանք հանկարծ, որ չենք կարող երջանիկ ապուշներ լինել առանձին-առանձին՝ միմյանց հեղինակազրկելով ու ստորացնելով: Ուստի պետք է երջանիկ ապուշներ լինենք կուռ միասնության մեջ, որպեսզի մեր սիրելի պատերազմը հանկարծ չավարտվի: Այս նպատակին հասնելու համար աբորիգենների Պաշտպանության
Բակո Սահակյանն ու Արթուր Վանեցյանը քննարկել են անվտանգության ոլորտում հայկական երկու պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 6-ին ընդունել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանին: Հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ ԱԱԾ տնօրեն Սամվել Շահրամանյանը, քննարկվել են անվտանգության ոլորտում հայկական երկու պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր: ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
ՀՀ և Ռուանդայի ԱԳ նախարարների հանդիպմանը կարևորվել է ցեղասպանություն վերապրած ժողովուրդների համերաշխությունը
Ապրիլի 6-ին պաշտոնական այցով Կիգալիում գտնվող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում ունեցավ Ռուանդայի Հանրապետության արտաքին գործերի և համագործակցության նախարար Ռիչարդ Սեզիբերայի հետ: Ռուանդայի արտաքին գործերի և համագործակցության նախարարը հատկանշական համարեց, որ Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնական այցն իրականանում է Ռուանդայի ցեղասպանության ոգեկոչման 25-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին զուգահեռ: Զոհրաբ Մնացականյանը և Ռիչարդ Սեզիբերան համակարծիք էին, որ վերջին
Սեդա Բեքարյան. «Ես գրող չեմ, ուղղակի գրում եմ»
Ապրիլի 5-ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում հայ գրականության սիրահարներին մի հարկի տակ էր հավաքել նկարիչ, գրող Սեդա Բեքարյանը՝ ներկայացնելով իր «Կարամելը` ձնաբքի մեջ» գիրքը: Գիրքը պատմվածքների ամբողջություն է, ըստ հեղինակի՝ այն գրելու ցանկություն առաջացել է այն ժամանակ, երբ պահն էր հասել մի գրքույկի մեջ հավաքել իր բոլոր ցաքուցրիվ գրի առնված մտքերը: Գիրքը ներկայացնում է
Արմեն Սարգսյանը մասնակցել է Համաշխարհային տնտեսական համաժողովի ֆորումի ոչ պաշտոնական հանդիպմանը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մասնակցել է Համաշխարհային տնտեսական համաժողովի՝ Մերձավոր Արևելքին և Հյուսիսային Աֆրիկային նվիրված ֆորումի մասնակից հյուրերի ոչ պաշտոնական հանդիպմանը։ Հանդիպմանը մասնակցել են Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորդ Իբն Ալ-Հուսեյնը, Համաշխարհային տնտեսական ֆորումի նախագահ Բյորգե Բրենդեն, Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, Բահրեյնի, Լատվիայի, Ղազախստանի արտաքին գործերի նախարարները, ԱՄՆ նախագահի օգնական և
ՄԻԵԴ-ը գրանցել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների կողմից ներկայացված թվով երրորդ գանգատը
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը գրանցել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների կողմից ներկայացված թվով երրորդ գանգատը։ Նշենք, որ ՄԻԵԴ երրորդ գանգատը վերաբերել է Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետն առաջին անգամ երկարացնելուն, որի ընթացքում խախտվել են Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին, 3-րդ և 4-րդ կետերը: Հիշեցնենք, որ պաշտպանական խմբի կողմից ավելի վաղ ներկայացված երկու գանգատներից մեկը՝ Եվրոպական կոնվենցիայի 6-րդ
«Մենք փորձում ենք վերականգնվող էներգիայի միջոցով կանաչ գույն ավելացնել՝ բացարձակ կանաչ և հիասքանչ ապագայի համար»․ Արմեն Սարգսյան
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, որն աշխատանքային այցով գտնվում է Հորդանանի Հաշիմյան Թագավորությունում, այսօր մասնակցել է Համաշխարհային տնտեսական համաժողովի՝ Մերձավոր Արևելքին և Հյուսիսային Աֆրիկային նվիրված հանդիպման քննարկումներից մեկին, որը կրում էր «Նոր էներգիա Մերձավոր Արևելքի համար» խորագիրը: Քննարկման ընթացքում նախագահը խոսել է ժամանակակից աշխարհում առկա էներգիայի աղբյուրների մասին՝ այս համատեքստում կարևորելով բնական միջավայրը չվնասելու սկզբունքը: Որպես
ՊԵԿ-ի կողմից ուղղորդված ապատեղեկատվության տարածումը դիտարկում ենք որպես «Սպայկա» ընկերության գոյությանն ուղղված ուղղակի սպառնալիք
Ի պատասխան «Սպայկա» ընկերության վերաբերյալ ՊԵԿ-ի հրապարակած ապատեղեկատվությանը հայտնում ենք՝ հասարակության ուշադրությունը ուզում ենք սևեռել այն փաստի վրա, որ ՊԵԿ-ը չճշտված, ենթադրական բնույթ կրող, ենթադրյալ հարկային պարտավորության վերաբերյալ ընկերության տնօրենի առարկություններին և խորացված ուսումնասիրություն իրականացնելու միջնորդությանը խոսում է սպառնալիքներով: Միայն նրա համար, որ ընկերության տնօրենը հլու-հնազանդ չի կատարում ներկայացված պահանջը, ՊԵԿ-ը փորձում է օգտագործել կալանք


















































