Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Ջուլֆալակյան․ «Ծննդյանս ամենահիշարժան նվերը 2009-ին մատուցել է Արսեն Ջուլֆալակյանը՝ նվաճելով Եվրոպայի չեմպիոնի կոչումը»

Ապրիլ 06,2019 22:33

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, օլիմպիական չեմպիոն Լեւոն  Ջուլֆալակյանը երեկ իր ծննդյան 55-ամյակին նվիրված պատանեկան մրցաշարի ժամանակ Aravot.am-ին ասաց, որ վաղ առավոտից բազմաթիվ շնորհավորանքներ է ստանում աշխարհի տարբեր ծայրերից. «Շնորհավորում են իմ գործընկերները, նախկինում իմ մրցակիցները, ըմբշամարտի եւ ընդհանրապես մարզական աշխարհի մարդիկ, ինչի համար շատ զգացված ու շնորհակալ եմ»,-ասաց նա:

Մեր հարցին, թե ծննդյան ամենահիշարժան նվերը երբ է ստացել, Լեւոն Ջուլֆալակյանը պատասխանեց. «Թերեւս 10 տարի առաջ՝ Արսեն Ջուլֆալակյանից, երբ ծննդյանս օրը նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը»:

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930