Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախից 600-ից ավելի, իսկ Հայաստանից 400-ից ավելի անհայտ կորած ազատամարտիկներ կան․ Ա1+

Ապրիլ 06,2019 21:53

Ա1+ – Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների խորհրդի նախագահ Ռիմա Առաքելյանն անդրադարձել է անհայտ կորած ազատամարտիկների հարազատների խնդիրներին։

Արցախյան ազատամարտից ի վեր անհայտ կորածներին թիվը՝ Արցախից 600-ից ավելի է, իսկ Հայաստանից՝ 400-ից ավելի է։

Արցախյանի ազատամարտի տարիներին՝ 1992 թվականի հունվարին  Առաքելյանի որդին եղել է «Արաբո» ջոկատի անհայտ կորած 79  ազատամարտիկների թվում, իսկ որոշ ժամանակ հետո համացանցում տարածված տեսանյութից պարզ էր դարձել, որ նրանք զոհվել են, իսկ գերության ժամանակահատվածում տանջանքների ենթարկվել։

Ներկայումս Խորհուրդը աշխատանքներ է  տանում Ադրբեջանում գերի ընկած Կարեն Ղազարյանին փոխանակման ճանապարհներ գտնելու ուղղությամբ։

Ապրիլի 7-ի առիթով հրավիրված սսուլիսին ներկա Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի ղեկավար Խաչանուշ Հակոբյանն էլ անդրադարձել  կանանց առողջության վերաբերող խնդիրներին։  «Քսան տարիների ընթացքում մենք պայքարում ենք և ուզում ենք ունենալ առողջ հասարակություն»,- ասաց Հակոբյանը։

Նրա խոսքով՝ կենտրոնում հետազոտված երկու հազար կանանցից երկու հարյուր քսաներեքի մոտ հայտնաբերվել է կրծքագեղձի քաղցկեղ, ուստի և կոչ արեց կանանց հնարավորինս ուշադրություն դարձնել իրենց առողջությանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930