Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկնարկեց ԵԿՄ համագումարը. ներկա է Նիկոլ Փաշինյանը

Ապրիլ 07,2019 12:18

Քիչ առաջ մեկնարկեց ԵԿՄ 12-րդ համագումարը: Համագումարին ներկա են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Գագիկ Ծառուկյանը, Ստեփան Դեմիրճյանը, Վահան Շիրխանյանը, ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը, Կոմանդոսը, Սասուն Միքայելյանը, որն առաջադրված է ԵԿՄ վարչության նախագահի պաշտոնում, ՀՀ Աժ պատգամավորներ:

Համագումարի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում Սամվել Ալեքսանյանը, ի պատասխան իր հասցեին հնչած մեղադրանքների, ասաց, որ ոչ ոքի ճակատին ատրճանակ չի պահել:

Հիշեցնենք՝ հեռուստամեկնաբան Համլետ Ղուշչյանը դիմել էր ոստիկանություն և հայտնել, որ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի մարդիկ իրեն ծեծի են ենթարկել՝ նրա գլխավորությամբ, այնուհետև առևանգել:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930