Օրվա լրահոսը
Փաշինյանի ու Ալիեւի պայմանավորվածությունից հետո սահմանին անհամեմատելի հանգիստ է. Դավիթ Բաբայան
Բայց Ադրբեջանն այն երկիրը չէ, որին կարող ենք վստահել, որովհետեւ ամենաանհարմար պահին. Դավիթ Բաբայան
Դիլիջանի հանքային ջրերի գործարանը պարտավորվել է վճարել 14.5 միլիոն դրամ
Երեւանում գործող, պլաստիկ շշերի, դրանց նախապատրաստվածքների արտադրությամբ զբաղվող «Հիտեքս պլաստիկ» ՓԲԸ-ի ներկայացուցիչը 2018թ. մայիսի 25-ին ընդդեմ «Դիլիջան հանքային ջրերի գործարան» ՍՊԸ-ի, գումարի բռնագանձման պահանջի մասին հայցադիմում է ներկայացրել Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան: Հայցադիմումի մեջ թերությունների պատճառով դատավոր Արման Օհանյանը հայցադիմումը վերադարձրել է: 2018թ. հունիսի 18-ին «Հիտեքս պլաստիկ» ՓԲԸ-ի ներկայացուցիչը հայցադիմումը կրկին ներկայացրել
Արմեն Մելիքբեկյան. «Հայաստանում կառուցելու ենք ֆուտբոլի 700 խաղադաշտ»
«Վերջին երեք ամիսներին ֆուտբոլի ֆեդերացիայի անցկացրած ուսումնասիրությունները ցույց են տվել մարզերում ֆուտբոլի առկայության, կամ այսպես ասենք, չառկայության խնդիրները: Հայաստանում ունենք ընդամենը 29 բնակավայր, որտեղ խաղում են կազմակերպված ֆուտբոլ: Եվ եթե հաշվի առնենք, որ բնակավայրերից շատերը խոշորացել են, դա բավականին ցածր տոկոս է կազմում: Ֆուտբոլը հիմնականում կենտրոնացած է Երեւանում: Սկսելու ենք մասսայական ֆուտբոլի համար պայմաններ, ենթակառուցվածքներ
Մեղադրվում է խարդախությամբ հափշտակելու մեջ
Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդ քաղաքի նստավայրում ընթանում է Դիլիջան քաղաքի բնակիչ, 1968թ. ծնված Ներսես Ասատրյանի դատավարությունը: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա աշխատելով ՀՀ կրթության եւ գիտության նախարարության «Հանրապետական մանկապատանեկան կենտրոն» ՊՈԱԿ-ի Դիլիջանի հանգրվանի վարիչ, հանդիսանալով պաշտոնատար անձ, պաշտոնական դիրքն օգտագործելով, շահադիտական նպատակով, որոշելով խարդախությամբ՝ խաբեությամբ հափշտակել ուրիշի զգալի չափերով
Բքի և տեսանելիության բացակայության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 27-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Նոյեմբերյանի, Ջերմուկի, Մեղրիի, Գորիսի, Աշոցքի, Տաշիրի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում: Բքի և տեսանելիության բացակայության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է: Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհներին բուք է: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական
Հովհաննես Մարգարյանը 45 օրում պետք է հավաքի 200 հազար քաղաքացու ստորագրություն
Դա օրենքի պահանջն է, որպեսզի ՀՀ սահմանադրության փոփոխությունների նախագիծը դրվի հանրաքվեի
Նիկոլ Փաշինյանը Պուտինին պաշտոնական այցով հրավիրեց Հայաստան
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ իհարկե, ՀՀ-ՌԴ քաղաքական ու տնտեսական հարաբերությունները զարգանում են. «Շատ հաճելի է տեսնել, որ ռուս զբոսաշրջիկների հետաքրքրությունը մեծացել է Հայաստանի նկատմամբ ու ռուսական ԶԼՄ-ներում հրապարակում կա, որ ամանորյա այս սեզոնին Հայաստանը ամենապահանջված ուղղություններից է ռուս զբոսաշրջիկների համար ու նախորդ տարվա համեմատ տուրիստների հոսքը կաճի 70 տոկոսով»:
«Մեր քաղաքական և տնտեսական հարաբերություններն զարգանում են». Նիկոլ Փաշինյան
Մոսկվայում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը
Փաշինյանի կատակը՝ Պուտինի հետ. «Ինձ օդանավակայանում հուշեցին, որ ես ՌԴ ամենաշատ այցելող օտարերկրյա առաջնորդներից եմ»
Պուտինը շնորհավորեց Փաշինյանին՝ ԱԺ ընտրություններում համոզիչ հաղթանակ տանելու կապակցությամբ:
Հայաստանում ֆուտբոլը առաջ կգնա Իսպանիայի մոդելով
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի 1-ին փոխնախագահ եւ գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանը այսօր ամփոփեց ՀՖՖ վերջին երեք ամիսների գործունեությունը եւ խոսեց ապագա անելիքների մասին: «Մենք միանգամից աշխատում ենք մի շարք ծրագրերի վրա: Սկսեմ ձեռքբերումից: Դա տեխնիկական տնօրինության կազմի հավաքագրումն էր եւ իսպանացի մասնագետների, առաջին հերթին Խիմես Մենենդեսի հետ պայմանագրերը: Մենենդեսը Հայաստան ժամանելու է արդեն հունվար ամսին եւ
Մեկուսարանում Մայրապետյանի վիճակը վատացել է լեղապարկում 2 սմ-անոց քարի պատճառով, նրան 30 մլն գրավով ազատ են արձակել
«Կալանքի տակ մնալու պայմաններում մարդու առողջական վիճակը վատացել է, ինքը այսօր արգելանքից ազատ է արձակվել, բայց ոչ թե տուն է գնում, այլ գնում է հիվանդանոց՝ հետազոտվելու ու բուժվելու»:
Արայիկ Հարությունյան. «Կոչ կանեմ «Լույս»-ին ավելի շատ խոսեն իրենց խնդիրներից, եւ քիչ խոսեն Արայիկ Հարությունյանից»
ԿԳ նախարարի պաշտոնակատարն անդրադառնում է քաղաքապետի հայտարարությանը
Սամվել Մայրապետյանը 30 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց. shantnews.am
shantnews.am. Երևանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր բավարարել է կաշառքի միջնորդության համար մեղադրվող գործարար Սամվել Մայրապետյանի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց գրավ կիրառելու միջնորդությունը։ Դատարանի որոշմամբ` Մայրապետյանն այսօր ազատ է արձակվել՝ 30 միլիոն դրամ գրավի դիմաց։ Հիշեցնենք, որ հատուկ քննչական ծառայությունը Մայրապետյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 38-311 հոդվածի հատկանիշներով՝ (կաշառք ստանալուն օժանդակելը): Խոշոր գործարարը
Ծաղկաձորում անտառային ֆոնդի հողերն օտարվել են բնակավայրերի հողերի կատեգորիա տեղափոխվելու արդյունքում. ՀՀ դատախազության ուսումնասիրության արդյունքներով նյութեր կնախապատրաստվեն
Ինչպես արդեն տեղեկացվել է, ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ուսումնասիրություն է կատարվել «Հետք» էլեկտրոնային թերթի «Պաշտոնյաները Ծաղկաձորում 60 հա անտառ են սեփականաշնորհել» վերտառությամբ հրապարակման կապակցությամբ: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ կառավարության 2007թ. համապատասխան որոշմամբ Կոտայքի մարզի Հրազդան համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող անտառային ֆոնդի հողերից շուրջ 60 հեկտար փոխադրվել է
Հանքարդյունաբերության ոլորտում գանձվել է շուրջ 360 մլն դրամի ապառքներ
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի Ընդերքի գործակալությունում առկա և տարբեր գերատեսչություններից ստացված տեղեկությունների համաձայն՝ 2018 թվականի մայիսի 5-ից մինչև նոյեմբերի 17-ն ընկած ժամանակահատվածում գրավոր զգուշացումներ են ստացել օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք ունեցող 128 ընկերություններ, որից 14-ը` մետաղական, 112-ը` ոչ մետաղական և 2-ը` հանքային ջուր: Ընկերությունները զգուշացվել են ընդերքօգտագործման վճարման ապառքների մասով և
2019թ. հունվարի 1-ից ԵԱՏՄ-ի պատճառով թանկացող ապրանքների ցանկը
Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին շարունակում է հանգեցնել բազմաթիվ ապրանքատեսակների թանկացումների։ Ինչպես գիտենք, 11 552 անուն ապրանքատեսակներից մոտ 7 000 անուն ապրանքատեսակներ ԵԱՏՄ-ում ունեն ավելի բարձր մաքսատուրքեր, քան Հայաստանում, և այդ կառույցին անդամակցությունից հետո բարձր մաքսատուրքերը տարածվեցին նաև մեր վրա։ Թեև 2014 թվականին Հայաստան-ԵԱՏՄ բանակցությունների արդյունքում որոշվեց այդ ապրանքների առավել նշանակալի հատվածի (775 ապրանքատեսակ) թանկացումներն անել աստիճանաբար՝
Ավարտվել է դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը
ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել Երևան քաղաքի՝ 1992 թվականին ծնված բնակչին: Իրականացված բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությամբ պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` Երևան քաղաքի պանդոկներից
Դավիթ Խաժակյանը դիմել է Հայկ Մարությանին՝ խնդրելով կատարել օրենքի պահանջը
Հարգելի ընկերներ, այսօր դիմել եմ քաղաքապետին՝ խնդրելով կատարել օրենքի պահանջը և քաղաքապետարանի պաշտոնական կայքէջում հրապարակել այս տարվա պարգևատրումների կարգադրությունը: Ավագանու 25.12.2018թ. նիստին այս խնդրի վերաբերյալ հարցադրում կատարելուցս հետո կարգադրության մի մասը հետին ամսաթվով հրապարակվեց, սակայն բաց թողնվեց ամենակարևորը՝ հավելվածը, որտեղ երևում է թե աշխատակազմի որ աշխատակիցը որքան պարգևատրում է ստացել: Ինչպես կարող եք տեսնել հրապարակված
300 երեխա, Փաշինյանի տիկինն ու Ձմեռ պապը՝ Բաղրամյան 26-ում (ֆոտոշարք, տեսանյութ)
Աննա Հակոբյանը, դիմելով փոքրիկներին, հույս հայտնեց, որ այս տարում նրանք եղել են խելոք եւ խելացի
Գրպանահատը բերման ենթարկվեց Մաշտոցի պողոտայից
Դեկտեմբերի 26-ին, ժամը 19.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Մաշտոցի պողոտայի թիվ 42 շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Կենտրոնական բաժին բերման են ենթարկել 1998 թ. ծնված Խաչիկ Ս.-ին և հրավիրել 1967 թ. ծնված Անահիտ Մ.-ին: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 19.00-ին, Մաշտոցի պողոտայի և Ամիրյան փողոցի խաչմերուկի մոտ Խաչիկ
Վրաերթ Կապան-Քաջարան ճանապարհին. 32-ամյա տղամարդ է մահացելտղամարդ է մահացել
Դեկտեմբերի 27-ին, 00.40-ի սահմաններում, «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան Կապան-Քաջարան ճանապարհի 11-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 32-ամյա Հենրի Զելյաին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է: Կատարվում է քննություն։ Ոստիկանություն
Մհեր Գրիգորյանը պարզաբանում է՝ ինչու Արմեն Աշոտյանը հրավիրված չի եղել միջգերատեսչական նիստին
Մինչեւ նոր խորհրդարանի առաջին նիստը, Արմեն Աշոտյանը ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ է եւ նաեւ՝ միջգերատեսչական հանձնաժողովի անդամ:
Թուրքիան Ռուսաստանին վստահեցրել է, որ S-400-ները չեն ուսումնասիրվի ԱՄՆ-ի կողմից. Ermenihaber
Թուրքիան վստահեցրել է Ռուսաստանին, որ իրենք ԱՄՆ-ին չեն թույլատրելու ուսումնասիրել այն S-400-ները, որոնք մատակարարվելու են Անկարային գալիք տարի: Ըստ Թուրքիայի արտգործնախարարությանը մոտ կանգնած աղբյուրին՝ այդ մասին հայտարարել է Մևլութ Չավուշօղլուն՝ Թուրքիայում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսեյ Երխովի հետ հանդիպման ժամանակ: Ավելի վաղ Bloomberg-ը պնդում էր առաջ քաշել, թե իբր Անկարան ԱՄՆ-ին առաջարկել էր ուսումնասիրել
Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը
Դեկտեմբերի 27-ին աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունների օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Արտաքին գործերի նախարարություն
Հակոբ Արշակյանը՝ Հյուսիս-հարավում աշխատողների բողոքի մասին. «Կորսանն» իր ենթակապալառուներին չի փոխանցել գումարը»
Երեւան-Թալին ճանապարհը փակած քաղաքացիներն իրենց աշխատավարձը չեն ստացել
Հայեր կան, և վտանգված է նրանց կյանքը. արաբագետ. «Ա1+»
Արաբագետ Սարգիս Գրիգորյանն անդրադառնում է Սիրիայում տեղի ունեցած վերջին իրադարձություններին: Ըստ իրավիճակի՝ ամերիկյան զորքերի աստիճանաբար դուրսբերումը որոշակի խնդիրներ է ստեղծել թե՛ քրդական ուժերի, և թե՛ սիրիական կառավարության համար Իսլամական պետության դեմ պայքարում: Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։
Դավիթ Անանյանը շոու-բիզնեսին. «Հայտարարագրեք այնքան, որքան ստացել եք, եթե ուզում եք խաբել, խաբեք»
ՊԵԿ ղեկավարը վստահեցնում է՝ երգիչներն անգամ եթե եկամուտները թաքցնեն՝ ՊԵԿ-ը տիրապետում է այդ մասին տեղեկատվությանը
ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչը հանդիպեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալին
Դեկտեմբերի 26-ին ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը հանդիպեց ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ռոզմարի Դիկարլոյին (Rosemary DiCarlo): Գլխավոր քարտուղարի տեղակալին ներկայացվեցին Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն ու կառավարության ձևավորման գործընթացը։ Նշվեց միջազգային դիտորդների և արտասահմանյան մամուլի գնահատականը Հայաստանի ընտրություններին՝ հիշատակելով նաև ընտրությունների նախապատրաստական փուլում ՄԱԿ-ի հետ Հայաստանի կառավարության արդյունավետ փոխգործակցությունը։ ՀՀ մշտական
Կրթության փորձագետ. «Բուհերի խորհուրդներում էլի մարզպետներ ու փոխնախարարներ կան»
«Մայիսին տեղի ունեցած փոփոխություններից հետո ժառանգություն մնաց բավականին մեծ խնդիրներով համակարգ»,- «Հոդված 3» ակումբում խոսելով այն մասին, թե ի՞նչ քայլեր է կատարել Հայաստանի նոր կառավարությունը կրթության ոլորտում անցնող տարում, ո՞ր խնդիրներն է կարողացել լուծել, և ինչպիսի՞ն է կրթության ոլորտի վերաբերյալ կառավարության տեսլականը, հայտնեց ԿԳ նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը: Ինչ վերաբերում է բացթողումներին, նրա ձեւակերպմամբ, խնդիրներն
Կանխվեց թմրամիջոցի ապօրինի տեղափոխումը Հայաստան
Օրերս, ոստիկանության ԿՀԴՊԳՎ ԹԱՇԴՊ վարչության աշխատակիցները մաքսանենգ ճանապարհով Հայաստան թմրամիջոց տեղափոխելու վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ ստացան։ Դեկտեմբերի 24-ին, համագործակցելով Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի, Մեղրիի ոստիկանության և ՌԴ սահմանապահ զորքերի ծառայողների հետ, ժամը 3-ի սահմաններում պետական սահմանի «Ագարակ» անցակետի մաքսային հսկողության գոտում մաքսային զննման ենթարկվեց Իրանից ժամանած ավտոբուսը։ Ուղևորներից մեկի՝ Մոջտաբա


















































