Լրահոս
Օրվա լրահոսը

Մհեր Գրիգորյանը պարզաբանում է՝ ինչու Արմեն Աշոտյանը հրավիրված չի եղել միջգերատեսչական նիստին

Դեկտեմբեր 27,2018 17:07

Արմեն Աշոտյանը հրավիրված չի եղել ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի եւ ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստին՝ չնայած, որ պարոն Աշոտյանը ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահն է եւ  նաեւ վերոնշյալ միջգերատեսչական հանձնաժողովի անդամ: Նիստը կայացել է դեկտեմբերի 19-ին, որը վարել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:  Բացի այն, որ Արմեն Աշոտյանը նիստից հրապարակված լուսանկարներում եւ տեսանյութում չկա, նիստին ներկա անդամներն էլ մեզ հետ զրույցում հաստատեցին Արմեն Աշոտյանի բացակա լինելու հանգամանքը:

Մինչեւ նոր խորհրդարանի առաջին նիստը, Արմեն Աշոտյանը ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի եւ  նաեւ վերոնշյալ միջգերատեսչական հանձնաժողովի անդամի լիազորություններ ունի:

Միջգերատեսչական հանձնաժողովի նախագահը փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանն է: Պարոն Գրիգորյանի մամուլի քարտուղարի միջոցով փոխվարչապետին Aravot.am-ը հարց ուղղեց՝ ինչո՞ւ Արմեն Աշոտյանը հրավիրված չի եղել ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի եւ ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստին:

Ի պատասխան մեր գրավոր հարցմանը՝ Մհեր Գրիգորյանի մամուլի խոսնակ Անի Բաբայանը նշել է. «Ի պատասխան Ձեր 24.12.2018թ. հարցման՝ հայտնում ենք, որ պարոն Արմեն Աշոտյանը չի հրավիրվել ս.թ. դեկտեմբերի 19-ին կայացած հանձնաժողովի նիստին, քանի որ ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքում նրա  լիազորությունները մոտակա ժամանակներում դադարելու են»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31