Լրահոս
Օրվա լրահոսը

Բքի և տեսանելիության բացակայության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է

Դեկտեմբեր 27,2018 20:40

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը
տեղեկացնում է, որ դեկտեմբերի 27-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ,
Նոյեմբերյանի,  Ջերմուկի, Մեղրիի, Գորիսի, Աշոցքի, Տաշիրի տարածաշրջանների
ավտոճանապարհներին և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում:

Բքի և տեսանելիության բացակայության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է:

Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհներին բուք է:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով,
ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց
են:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների վիճակի
վերաբերյալ ամբողջական և օպերատիվ տեղեկատվություն քաղաքացիները կարող են
ստանալ ինչպես նախարարության պաշտոնական կայքից (www.mtcit.am, ինչպես նաև
www.ard.am), այնպես էլ նախարարությունում շուրջօրյա գործող (010) 56-25-33
տեղեկատու հեռախոսահամարով:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության 
լրատվական ծառայություն 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31