Օրվա լրահոսը

«Գյումրիից Կալիֆոռնիա թռիչք լինելու է․ «Տարոն Ավիայի» սեփականատերն է խոստացել»․ Գյումրու քաղաքապետ

Aravot.am-ը Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի տարեվերջյան մամուլի ասուլիսի ժամանակ հետաքրքրվեց, թե կիրականանա՞ արդյոք «Շիրակ» օդանավակայանից Կալիֆոռնիա ուղիղ չվերթ կազմակերպելու մտադրությունը և առհասարակ կա՞ն նորություններ կան Գյումրու օդանավակայանից։ «Այո, հնարավոր է Գյումրիից Կալիֆոռնիա ուղիղ չվերթ լինի, «Շիրակ» օդավանակայանը տարբեր ծանրության ու տարբեր մեծության ինքնաթիռներ կարող են իջնել, լավ է սարքված թռիչքուղին։ Հիմա այնտեղ ներդրում են կատարում,

Կքննարկվի Մանվել Գրիգորյանին Արմավիրի պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու հարցը

Արմավիր քաղաքի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բազմաթիվ արմավիրցիների նախաձեռնությամբ վաղը Արմավիրի ավագանու արտահերթ նիստում կքննարկվի Մանվել Գրիգորյանին Արմավիրի պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու հարցը»:

Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը «Քաթարի գավաթում» զբաղեցրել է 3-րդ տեղը

Ծանրամարտի աշխարհի առաջնությունում Անդրանիկ Կարապետյանի ձախողումից հետո Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար եւ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը, ափսոսանք հայտնելով կատարվածի համար, նշել էր, որ գլխավոր նպատակը 2020 թվականի օլիմպիական խաղերն է եւ  ասել, որ Անդրանիկը տարեվերջին Քաթարում օլիմպիական վարկանիշային մրցաշարի կմասնակցի եւ հետագա մեկնարկներում էլ կաշխատի անհրաժեշտ միավորների պակասը լրացնել: Ծանրորդն օրերս հաջող

Ընթանում է նախկին համակարգի քանդման գործընթաց, սակայն քաոսային կերպով. Արթուր Ղազինյան

«Սա շատ վտանգավոր իրավիճակ է, երբ կոռուպցիայի դեմ պայքարի քողի տակ եւ սեփական բացարձակ իշխանությունը հաստատելու նպատակով հետեւողականորեն հեղինակազրկվում եւ թուլացվում են ազգային ինքնության հիմքերը»:

Մանվել Գրիգորյանի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց գրավը կիրառելու վերաբերյալ որոշման դեմ ՀՀ դատախազությունը վերաքննիչ բողոք է տարել

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նկատի ունենալով հանրային լայն հետաքրքրությունը՝ տեղեկացնում եմ, որ Մանվել Գրիգորյանի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց գրավը կիրառելու վերաբերյալ Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշման դեմ ՀՀ դատախազությունը վերաքննիչ բողոք է տարել, որն արդեն մուտքագրվել է»:

Գլխավոր դատախազությունը բողոքարկել է Արմեն Գևորգյանի կալանավորումը մերժելու որոշումը

Գլխավոր դատախազությունը բողոքարկել է նախկին փոխվարչապետ, Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գևորգյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու՝ դատարանի որոշումը: Այս մասին  տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը չի բավարարել նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի կալանքի միջնորդությունը: 2018-ի օգոստոսին Արմեն Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել արդարադատության իրականացմանը

Կառավարության և գործարար համայնքի հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու առումով ստեղծվել է բացառիկ հնարավորություն. Նիկոլ Փաշինյան

Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի անունից Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչների համար կազմակերպվել է ընդունելություն: Նիկոլ Փաշինյանը շնորհավորել ու բարեմաղթանքներ է հղել գործարարներին գալիք տոների առթիվ: Շնորհավորական խոսքում վարչապետի պաշտոնակատարն անդրադարձել է անցնող 2018 թվականի տնտեսական տարվա արդյունքներին և 2019 թվականից ակնկալիքներին: Դիմելով ներկաներին՝ Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Գործարար համայնքի

Սամվել Բալասանյանին պատկանող «Անուշարանն» ու «Գրանդ քենդին» կանգնել են լուրջ փաստի առաջ

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի տարեվերջյան մամուլի ասուլիսի ժամանակ Aravot.am-ը նրանից հետաքրքրվեց, թե ի՞նչ վիճակում են Բալասանյան ընտանիքին պատկանող բիզնեսները։ Գյումրիում պարբերաբար լուրեր են շրջանառվում, որ Բալասանյան ընտանիքին պատկանող «Անուշարան» հրուշակեղենի գործարանը փակման վտանգի տակ է։ «Գյումրի գարեջուր» ընկերությունն էլ հասարակության ուշադրությանն արժանացավ ՊԵԿ-ի պաշտոնական հայտարարությունից հետո, թե 360 միլիոն դրամ պետբյուջե պակաս է վճարել։ Իհարկե,

Հենրիխ Մխիթարյանը կոտրել է աջ ոտքը

Հայաստանի հավաքականի ավագը Անգլիայի պրեմյեր լիգայի գավաթի ¼ եզրափակչի «Տոտենհեմի» հետ խաղում վնասվածք ստանալով՝ փոխարինվել էր: «Արսենալի» պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Հենրիխ Մխիթարյանը աջ ոտնաթաթի նախագարշապարի ոսկրի կոտրվածք  ունի եւ լիարժեք մարզումների կկարողանա վերադառնալ մոտավորապես վեց շաբաթից: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին ձյուն է տեղում

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 24-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Ախուրյանի, Ապարանի, Լոռիի, Ճամբարակի, Վայքի, Գորիսի, Մեղրիի, Սևանի, Եղեգնաձորի, Վարդենիսի, Հրազդանի, Սպիտակի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Տիգրանաշենի ոլորաններում ձյուն է տեղում: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են

Ում համար են պահում կամ կրճատում նախարարությունները

Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Ինչպես խոստացել էի առավոտյան, անդրադառնում եմ նախարարությունների օպտիմալացման բովանդակային մասին (կից նկարներով` նախագիծը) Եվ այսպես` Կրթության եւ գիտության նախարարության են միացվում մշակույթի եւ սպորտի նախարարությունները։ Հսկայական կառույց է դառնում, որը նույնիսկ մեծ ցանկության դեպքում արդյունավետ չի կարող աշխատել: Սփյուռքի նախարարությունը վերացվում է, անունը ևս չի պահպանվում որևէ այլ

Մանրաքարերով հրապարակ Գյումրիում․ այն կլինի հանրապետությունում միակը

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն իր տարեվերջյան մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց, որ Համաշխարհային բանկի ծրագրով Գյումրու մի քանի պատմական փողոցների հետ մեկտեղ մտադրված են սալիկապատել նաև կենտրոնական հրապարակը։ «Ես մտածել եմ, շինարարների հետ հիմա աշխատում եմ, ուզում եմ, որ մանրաքարեր լինեն նաև հրապարակում, որը երևի թե Հայաստանի Հանրապետությունում կլինի միակ հրապարակը։ Իհարկե, այս մասին հիմա պետք

«ՀԱՊԿ-ում Հայաստանի առաջ այնպիսի պայմաններ են դրել, որ ստիպված է գնալ ինչ-որ զիջումների, դա արդեն վատ է». Արամ Սարգսյան

Այդ կազմակերպության անդամները իրենց շահերն են հետապնդում եւ գործում են՝ հիմնվելով դրանց վրա: Հիմա հարցը նրանում է՝ ինչպե՞ս հետաքրքրությունները միավորել, կա՞ դրա հնարավորությունը, թե՞ չէ:

ՀԲՖ-ն Հայաստանի 10 լավագույն մարզիկներ 2018 մրցույթի համար ոչ մի բռնցքամարտիկի անուն չէր ներկայացրել

Օրերս լրագրողների հետ հանդիպման ժամանակ բռնցքամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանը տարակուսանք էր արտահայտել, թե ինչու ՀՀ սպորտի եւ երիտասարդության նախարարության կազմակերպած Հայաստանի 10 լավագույն մարզիկներ 2018 մրցույթի լավագույն 10-ակում ոչ մի բռնցքամարտիկ տեղ չի զբաղեցրել: Aravot.am-ը նախարարությունից պարզեց դրա պատճառը: Մրցութային հանձնաժողովի քարտուղար Ռաշիդ Գալստյանը տեղեկացրեց, որ իրենք համապատասխան գրություններ ուղարկել են

«Այն գործակալները, որոնք կփորձեն զբաղվել քաղաքականությամբ, նրանք պետք է լյուստրացիայի ենթարկվեն». Ավետիք Իշխանյան

«Այդ մարդը, որը Հրայր Մանուկյանին փորձել է վերբովկա անել, նախագահականում հետո շարունակում էր պաշտոնավարել: Որպեսզի վստահ լինենք,որ քաղաքական հավաքագրումներ չեն լինելու, ապա այդ դեպքում պատժեք այն մարդկանց, ովքեր զբաղվել են դրանով: Թե չէ հենց այնպես ասելով չի լինելու»:

Քայլեր են ձեռնարկվում թափառող կենդանիների խնդրի կանոնակարգման հետ կապված կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրերի մշակման համար

Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ տրվել են հանձնարարականներ՝ գալիք տոնական օրերին մի շարք ոլորտների և ծառայությունների աշխատանքները պատշաճ կազմակերպելու նպատակով: Կոմունալ ծառայություններին, վարչական շրջանների ղեկավարներին և «Սանիթեք» ընկերությանը քաղաքապետ Հայկ Մարությանը հանձնարարել է աղբահանության կազմակերպումն ապահովել լրացուցիչ հատուկ ժամանակացույցով: «Կապված տոների հետ, բնականաբար, աղբը մայրաքաղաքում ավելի շատ կլինի և այստեղ շատ լուրջ աշխատանք պետք է տանել:

Երկու անձի սպանություն՝ Բերդ քաղաքում. հարուցվել է քրեական գործ

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ պարզելու Բերդ քաղաքի երկու բնակիչների սպանության դեպքի հանգամանքները: Նախնական տվյալներով՝ 2018թ. դեկտեմբերի 23-ի լույս 24-ի գիշերը Բերդ քաղաքի Ուտիքի փողոցի տներից մեկում ենթադրյալ հանցագործություն կատարած անձը սուր, կտրող-ծակող գործիքով հարվածներ է հասցրել նույն տան երկու բնակիչների, ովքեր ստացած մարմնական վնասվածքներից

Էդմոն Մարուքյան. «Կառավարությունը պահպանում է նախորդ վարչակարգի սուպերվարչապետական համակարգը»

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սիրելի՛ քաղաքացիներ, Համացանցում մի քանի ժամ առաջ հրապարակվել է ՀՀ կառավարության կառուցվածքի և գործունեության մասին օրենքում կառավարության կողմից առաջարկվող փոփոխությունների նախնական տարբերակը։ Նախագծի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ գործադիրը ծրագրում է փոփոխության ենթարկել հիմնականում նախարարությունների, ինչպես նաև որոշ տեսչությունների կազմն ու կառուցվածքը։ Ուժային կառույցները

«Ես չեկիստ բառը որպես հայհոյանք էի օգտագործել, իրենք ուրախ էին այդ բառի համար». Վարդան Հարությունյան

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանն ասաց, որ նախկին ԿԳԲ-ն պայքարում էր, որ Հայաստան պետությունը չլինի, անկախացում չլինի ու զարմանալի է, որ այսօրվա «չեկիստները» իրենց այդ ԿԳԲ-ի հետնորդներն են համարում: Նա ասաց, որ սխալն այն էր, որ երբ 91-ին անկախացանք, սահման չգծվեց, անկախություն մտանք՝ սովետական դեմքով, բոլորովին էլ ոչ անկախ մտածողությամբ:

Դասագրքերում կին գրողները տղամարդ գրողների ստվերում են

Մենք չենք կարող հերքել, որ գրող տղամարդիկ իրենց քանակով գերազանցում են կանանց, բայց դա գենդերային կարծրատիպերի hետևանքն է: Սակայն մենք ունենք նաև կին գրողներ, ովքեր չեն զիջում իրենց արվեստով՝ Զապել Եսայան, Սրբուհի Տյուսաբ, և ներառված չեն դասագրքերում:

Ոստիկանությունը բացահայտել է յուրացման դեպքեր

Ոստիկանությունը շարունակում է ակտիվ պայքարը կոռուպցիայի դեմ: Ներկայացնենք վերջին մի քանի օրերի ոստիկանության բացահայտումները հանրապետության տարբեր մարզերում: Օրերս ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում օպերատիվ տեղեկություններ ստացվեցին, որ Արարատի մարզի Արևաբույր համայնքի նախկին ղեկավարն իր պաշտոնավարման ընթացքում թույլ է տվել մի շարք յուրացումներ ու չարաշահումներ:

Արթուր Դավթյանը կասկած ունի, որ Մանվել Գրիգորյանը, ազատ լինելով, պատշաճ վարքագիծ չի ունենա. Դատախազի զրույցը՝ ցուցարարների հետ

Արթուր Դավթյանն ասաց, որ Գրիգորյանին գրավով ազատ արձակելու որոշումը հիմնավորել է հիվանդությամբ. «Տեսել է կալանքի հիմքեր, բայց գտել է, որ գրավը կարող է տվյալ իրավիճակում փոխարինել կալանքին, որի հետ մենք համաձայն չենք: Գտնում ենք, որ նրա հիվանդություններն այնպիսին չէին, որ անհամատեղելի լինեն կալանքի հետ»:

Իրանի դեսպանը անդրադարձել է Երևան-Մեղրի ավտոճանապարհի անբարեկարգ վիճակին

Դեկտեմբերի 24-ին ՀՀ ԱԻ նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանն ընդունեց ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին: Ողջունելով դեսպանին՝ Ֆելիքս Ցոլակյանը կարևորեց դեսպանի հետ հանդիպման նման ձևաչափը և պատրաստակամություն հայտնեց նպաստել արտակարգ իրավիճակների ոլորտում երկու երկրների պատասխանատու գերատեսչությունների միջև առկա համագործակցության սերտացմանը: – Աղետներին դիմակայելու առումով մեր երկու երկրները շատ ընդհանրություններ ունեն,

«Փաստերն աղավաղում են․ Մանվել Գրիգորյանն ընդամենը իմ հոր զինակիցն ընկերն է եղել, ոչ ավելի»․ Էջմիածնի փոխքաղաքապետ

Էջմիածնում Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու պահանջով բողոքի ցույց կազմակերպածներից մեկն իր ելույթում անդրադարձել էր Էջմիածնի փոխքաղաքապետ, «Իմ քայլը» դաշինքի վարկանիշային ընտրակարգով պատգամավոր ընտրված Արգիշտի Մեխակյանին՝ հայտարարելով, որ նա իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի փոփոխության դեմ ոտքի կանգնած մարդիկ թավշյա հեղափոխության հետ կապ չունեն: Բանախոսը նորընտիր պատգամավորին հորդորել էր․ «Դուք

Նիկոլ Փաշինյան․ Առաջին անգամ խորհրդարանական ընտրությունների արդյունքները չեն վիճարկվելու Սահմանադրական դատարանում

Քանի որ մի տեսակ չարձանագրվեց՝ հարկ եմ համարում ընդգծել: Առաջին անգամ խորհրդարանական ընտրությունների արդյունքները չեն վիճարկվելու Սահմանադրական դատարանում: Հաշվարկային մեկնակետը 1996 թվականն է, երբ ստեղծվեց Սահմանադրական դատարանը:   Դրանից հետո ԱԺ բոլոր ընտրությունների արդյունքները վիճարկվել են ՍԴ-ում: 2018-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունները միակ բացառությունն են: https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2220089358311447?__xts__[0]=68.ARDTgOhtjTk3WAV1bZi0RfKI0yEIZ8cuHnxB4XPZSdreJFlLs0zl65NQ-nZAu8o1iR5GhVIlLIhzGtHRRTV_LJ09XtVoOWcx695t8kC24a1pPV8aWkGqMV9Ji1IoAwx0h2EiwSMu4Gky7nMbunw1ZLHi1R1WiwhKc51_57VNXNS_JgwZFb9D3cfMeO7nLjxPON6x-YTsjmS9DxfErb0mBV8Ba3qVxVByE4Gz-n-TtQgZJTxzaTK8OdtZp89_HVT12PxtWGIzwZD90p7pnYFJ9chDElAEcq2VkcSwwW-Jb5LrKNs2xKIzKZPKAt83atgRBfcO5mTZ_WuRYbSKVZuqIR6A&__tn__=-R Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյան

«Մայկա-տրուսիկ գողացողի համա՞ր են ուրախանում, զինվորի հացը գողացողի համա՞ր են ուրախանում, ամաչում եմ իրենց փոխարեն». Ցուցարարներ

Ցուցարարների խոսքով՝ «Սա սաբոտաժ է, դիվերսիա է ՀՀ նորանկախ պետականության դեմ: Հասկացանք, որ Մանվել Գրիգորյանը մեղք չունի, Ռոբերտ Քոչարյանը մեղք չունի, բա լավ, ո՞վ թալանեց էսքան մարդկանց, մե՞նք»:

Բացահայտելով IQOS-ի մասին ողջ ճշմարտությունը.  արդյո՞ք վնասակա՞ր է

Եթե լսենք արտադրողներին, ապա ստացվում Է, որ բոլոր արտադրանքները, որ տեսնում ենք սուպերմարկետներում, ընդհանրապես չեն պարունակում տրանս-ճարպեր, կոնսերվանտներ, շաքար, գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմներ (GMO), տոքսիններ, հորմոններ և ընդհանրապես, օգտակար են առողջության համար: Սակայն ցանկացած ամպագոռգոռ հայտարարություն արժե մանրամասնորեն ուսումնասիրել: Արտասահմանյան մամուլը փոքրիկ հետազոտություն է իրականացրել։ Այսօր կդիտարկենք ծխողների համար նախատեսված, վերջին շրջանում աղմուկ բարձրացրած նորույթը` IQOS

«Շառլ Ազնավուր. դարի երգիչ» գիրքը հետաքրքրություն է առաջացրել

Օրերս «Բուկինիստում» տեղի ունեցավ «Հայաստանը՝ ծանոթ և անծանոթ» պատկերազարդ հանրագիտարանի և «Շառլ Ազնավուր. դարի երգիչ» ժողովածուի շնորհանդեսը: Գրքերը հրատարակել է «Արեգ» հրատարակչությունը: Շնորհանդեսին բացման խոսքով հանդես եկավ Ազնավուրի մասին գրքի թարգմանիչներից Սամվել Գասպարյանը: Նա փաստեց, որ Ազնավուրի մասին գիրքը հրաշալի է ընդունվել: «Հայաստանը՝ ծանոթ և անծանոթ» գրքին դեռևս շատերը ծանոթ չեն, քանի որ ընդամենը 10-15

Դեսպան Ներսեսյանը Բրեդ Շերմանին ներկայացրեց Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունները

Դեկտեմբերի 20-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը հանդիպեց ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերի հանձնախմբի անդամ Բրեդ Շերմանին (Brad Sherman): Դեսպանը շնորհավորեց Բրեդ Շերմանին վերընտրվելու կապակցությամբ և երախտագիտություն հայտնեց հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացմանն ուղղված կոնգրեսականի ջանքերի համար: Դեսպան Ներսեսյանը կոնգրեսականին ներկայացրեց Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունները ու միջազգային դիտորդական կազմակերպությունների կողմից ընտրությունների ընթացքի վերաբերյալ հնչեցրած դրական գնահատականներն

Ալբերտ Աճեմյան. «Շուտով իմ մասին նորություն կլսեք»

Մեր հարցին, իր կարծիքով` Հայաստանի հավաքականը ո՞ր մարզչի օրոք է լավ հանդես եկել, մեր զրուցակիցը պատասխանեց. «Միանշանակ Յան Պորտերֆիլդի և Վարդան Մինասյանի գլխավորությամբ: Եթե մենք ցանկանում ենք հաջողության հասնել, պետք է չխնայել միջոցները գլխավոր մարզչի վրա»:

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031