Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

«ՀԱՊԿ-ում Հայաստանի առաջ այնպիսի պայմաններ են դրել, որ ստիպված է գնալ ինչ-որ զիջումների, դա արդեն վատ է». Արամ Սարգսյան

Դեկտեմբեր 24,2018 19:44

Այսօր ՀԱՊԿ եւ ԵՎՐԱԶԵՍ ակադեմիայում «ՀԱՊԿ-ի մարտահրավերները, վտանգները եւ իրավական կողմի զարգացումը» թեմայով քննարկման ժամանակ ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանն ասաց. «Քանի որ այս օրերին աշխարհաքաղաքական խառնաշփոթ է, նոր աշխարհակարգ է ձեւավորվում, պետք է մտածել այն մասին, թե ինչպիսին պետք է լինի ՀԱՊԿ-ն:

Պետք է  լուրջ երաշխիքներ լինեն, անդամ երկրների միջեւ պետք է գործընկերային հարաբերություններ լինեն: Ցավոք, մենք հիմա հակառակն ենք տեսնում: Բանն այն է, որ ամենայն հավանականությամբ, կազմակերպության կանոնադրությամբ ամեն ինչ նախատեսված չէր եւ պայմանագրի պարտավորություններում ամեն ինչ նախատեսված չէր: Դրա համար ես կարծում եմ, որ հաշվի առնելով կատարվածը, անհրաժեշտ են փոփոխություններ: Մենք հիմա տեսնում ենք, թե ինչպես են Բելառուսը եւ Ղազախստանը համագործակցում կոնկրետ հարցերի շուրջ, ՀՀ-ն ու Ռուսաստանը՝ նույնպես: Սա այն դեպքում, երբ հետաքրքրությունները համընկնում են: Ակնհայտ է, որ հարաբերությունների վերանայում է պետք, վախենալու եւ վտանգավոր բան այստեղ չկա:

Պարզապես կյանքն առաջ է գնում, իրավիճակ է փոխվում…Հայաստանը չի տեսնում այն աջակցությունը, որն ակնկալում էր ՀԱՊԿ-ից, հասկանալի է, թե ինչու: Այդ կազմակերպության անդամները իրենց շահերն են հետապնդում եւ գործում են՝ հիմնվելով դրանց վրա: Հիմա հարցը նրանում է՝ ինչպե՞ս հետաքրքրությունները միավորել, կա՞ դրա հնարավորությունը, թե՞ չէ: Ինձ մոտ տպավորություն է, որ Հայաստանը կգնա ՌԴ-ի հետ ավելի սերտ հարաբերությունների, ռազմավարական գործընկերությունը ավելի կամրապնդի, բայց դա կլինի՞ ՀԱՊԿ անդամ մյուս երկրների հետ:

Վերջին օրերի օրինակը կա, Բելառուսի թեկնածուի հետ կարծես մենակ Հայաստանն ու Ռուսաստանը չեն խոսել»: Ռուսական կողմի ներկայացուցիչներն ասացին, որ ՌԴ-ն արդեն խոսել է, մնում է Հայաստանը: Արմեն Սարգսյանն արձագանքեց. «Դա նշանակում է, որ հիմա Հայաստանի առաջ այնպիսի պայմաններ են դրել, որ ստիպված է գնալ ինչ-որ զիջումների, որոնք չէր ուզում գնալ: Դա արդեն վատ է, որովհետեւ նախագահության հետ կապված պետք է ցանկացած ֆորս-մաժորային իրավիճակ կարգավորված լիներ»:

«Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն ասաց, որ տարածաշրջանային անվտանգության քաղաքականություն պետք է մշակվի համատեղ ուժերով. «Սա ե՛ւ քաղաքական, ե՛ւ տնտեսական անվտանգություն է: Հետեւաբար, ես կարծում եմ, անհրաժեշտ է ՀԱՊԿ անդամ երկրներից փորձագիտական համայնքին ներգրավել, որոնք ավելի տեղեկացված են: Այդպիսի պլատֆորմի ստեղծումը միայն օգուտ կբերի մեր երկրներին եւ ամբողջ կազմակերպությանը»:

Երեւանում ՀԱՊԿ ակադեմիայի հետազոտությունների գծով պրոռեկտոր Սերգեյ Խատունովը նշեց, որ ՀԱՊԿ-ում գիտական մոտեցումների ու նորարարությունների ակտիվ կիրառում չկա, ինչը կազմակերպության արդյունավետ գործունեության համար խնդիր է:

Մանրամասները՝ ավելի ուշ տեսանյութում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31