Լրահոս
Օրվա լրահոսը

Դեսպան Ներսեսյանը Բրեդ Շերմանին ներկայացրեց Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունները

Դեկտեմբեր 24,2018 16:54

Դեկտեմբերի 20-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը հանդիպեց ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերի հանձնախմբի անդամ Բրեդ Շերմանին (Brad Sherman): Դեսպանը շնորհավորեց Բրեդ Շերմանին վերընտրվելու կապակցությամբ և երախտագիտություն հայտնեց հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացմանն ուղղված կոնգրեսականի ջանքերի համար:

Դեսպան Ներսեսյանը կոնգրեսականին ներկայացրեց Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունները ու միջազգային դիտորդական կազմակերպությունների կողմից ընտրությունների ընթացքի վերաբերյալ հնչեցրած դրական գնահատականներն ու զեկույցները:

Զրուցակիցները քննարկեցին երկկողմ հարաբերությունների օրակարգի հարցեր և ընդգծեցին ԱՄՆ Կոնգրեսի դերակատարությունը միջպետական հարաբերությունների ամրապնդման ու զարգացման հարցում: Կոնգրեսական Շերմանը վերահաստատեց իր պատրաստակամությունը` որպես Հայկական հարցերի հանձնախմբի անդամ, Կոնգրեսում շարունակելու քայլերը` ի նպաստ հայ-ամերիկյան գործակցության շրջանակի հարցերի առաջմղման:

Արտաքին գործերի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31