Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԲՖ-ն Հայաստանի 10 լավագույն մարզիկներ 2018 մրցույթի համար ոչ մի բռնցքամարտիկի անուն չէր ներկայացրել

Դեկտեմբեր 24,2018 18:55

Օրերս լրագրողների հետ հանդիպման ժամանակ բռնցքամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանը տարակուսանք էր արտահայտել, թե ինչու ՀՀ սպորտի եւ երիտասարդության նախարարության կազմակերպած Հայաստանի 10 լավագույն մարզիկներ 2018 մրցույթի լավագույն 10-ակում ոչ մի բռնցքամարտիկ տեղ չի զբաղեցրել: Aravot.am-ը նախարարությունից պարզեց դրա պատճառը:

Մրցութային հանձնաժողովի քարտուղար Ռաշիդ Գալստյանը տեղեկացրեց, որ իրենք համապատասխան գրություններ ուղարկել են նախարարությունում գրանցված բոլոր օլիմպիական մարզաձեւերի, այդ թվում՝ բռնցքամարտի, ինչպես նաեւ ուշուի, շախմատի եւ սամբոյի ֆեդերացիաներին: Ընդ որում, բոլորին առաջարկվել է առաջադրել իրենց ընտրությամբ մինչեւ երեք լավագույն մարզիկների անունները եւ թե ով է ֆեդերացիայի անունից քվեարկություն կատարելու: Պարոն Գալստյանի փոխանցմամբ,  Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան որպես քվեարկող նախապես ներկայացրել էր գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանի անունը, իսկ թեկնածու մարզիկների ոչ մի անուն չէր առաջադրել: «Սակայն բռնցքամարտի ֆեդերացիան ավելի ուշ միջնորդել է, որպեսզի քվեարկության ժամանակ Դավիթ Թորոսյանին փոխարինի Կարեն Աղամալյանը: Այդ միջնորդությունը բավարարվել է եւ Կարեն աղամալյանը եկել ու քվեարկել է», – ասաց Ռաշիդ Գալստյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31