Լրահոս
Օրվա լրահոսը

Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը «Քաթարի գավաթում» զբաղեցրել է 3-րդ տեղը

Դեկտեմբեր 24,2018 22:15

Ծանրամարտի աշխարհի առաջնությունում Անդրանիկ Կարապետյանի ձախողումից հետո Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար եւ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը, ափսոսանք հայտնելով կատարվածի համար, նշել էր, որ գլխավոր նպատակը 2020 թվականի օլիմպիական խաղերն է եւ  ասել, որ Անդրանիկը տարեվերջին Քաթարում օլիմպիական վարկանիշային մրցաշարի կմասնակցի եւ հետագա մեկնարկներում էլ կաշխատի անհրաժեշտ միավորների պակասը լրացնել:

Ծանրորդն օրերս հաջող հանդես եկավ «Քաթարի գավաթում»: 81 կգ քաշային կարգում Անդրանիկը պոկեց 161 կգ, հրեց 180 կգ եւ երկամարտի 341 կիլոգրամով զբաղեցրեց երրորդ տեղը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31