Օրվա լրահոսը
Սամվել Բաբայանի առումով եւս չենք կարող վստահաբար ասել, որ գեներալը նա է. «Ազգ»
Օրեր առաջ անազատությունից դուրս եկած գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանի կարծիքով, օրեր առաջ անազատության մեջ հայտնված գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը ոչ թե գեներալ է, այլ կոլխոզի նախագահ: Սամվել Բաբայանն ու Մանվել Գրիգորյանը Արցախի հերոս են, երկուսն էլ: Երկուսից էլ, իրենց ասելով, թշնամին վախից փախել է մինչեւ Բաքու, երկուսն էլ, միշտ ասել են, որ պետք է հասնենք Բաքու` առնվազն թեյ
«Մշակույթը մեռնում է եւ վիրահատական միջոցներ են անհրաժեշտ»
Արտերկրում ապրող հայ գիտնականի առաջարկները՝ մշակույթի նախարարին «Ինձ միշտ հարց եմ տալիս՝ արդյո՞ք սա հեղափոխություն էր, թե՞ ուղղակի իշխանափոխություն էր: Եթե սա հեղափոխություն էր, ինչպե՞ս է այն անդրադառնում մշակույթի ոլորտի վրա: Եթե հեղափոխություն է լինում, մշակութային կյանքում էլ է պոռթկում լինում, իսկ հիմա պոռթկում չկա»,- «Առավոտի» հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց «Փարիզ էսթ» համալսարանի քաղաքաշինության
Ձերբակալվեցին միայն երկու հոգի. ինչով է հայտնի նրանցից մեկը՝ «օրենքով գող» Ալոն. «Ժողովուրդ»
Նախօրեին ոստիկանությունը մեծ շուքով խուզարկություններ էր կատարել 12 «օրենքով գողերին», 18 քրեական հեղինակություններին պատկանող առանձնատներում, սակայն այդ ցանկում ներկայացված անձանցից ձերբակալվեցին միայն երկու հոգի, ինչը շատ կասկածների ու վերլուծությունների առիթ է տալիս։ «Ժողովուրդ»-ին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից էլ տեղեկացրին, որ ձերբակալվել է երկու անձ՝ Մասիվցի Անդիկ մականվամբ Անդրանիկ Հարությունյանն ու Ալո
«Մանվել Գրիգորյանի հանդեպ պետության կողմից խոշտանգում է կատարվում». փաստաբան
«Եթե Մանվել Գրիգորյանը կատարել է իրեն վերագրված արարքը, ապա նա պետք է կրի իր արժանի պատիժը, բայց մինչ այդ պետք է բացառել ցանկացած միջամտություն»
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Ուշադրություն Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը հունիսի 22-ին կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից: Հանրապետության տարածքում` Հունիսի 22-23-ն առանձին շրջաններում, 24-25-ը հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին և գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: 26-27-ը
Ինչո՞ւ մինչեւ հունիսի 16-ը ոչ ոք չէր բռնել չարագործի ձեռքը, չէր զսպել նրա գազանային ախորժակը. «Ազգ»
Անցնող օրերին հայ հասարակությունը, հայրենիքում թե սփյուռքում, ցնցվեց այն քստմնելի տեսարաններից, որոնք ցուցադրվեցին հեռուստատեսային ու համացանցային եթերով: Զարմանքին հաջորդեց գարշանքը, գարշանքինՙ հուսախաբությունը. քանզի թեեւ մեր հասարակությունը Մանվել Գրիգորյանին չէր սիրում, շատերն էլ վախենում էին նրանից, սակայն դեռեւս ոմանք ակնածում էին նրաՙ «Արցախի հերոս» լինելու տիտղոսից, գեներալի կոչումից, շքանշաններից ու մեդալներից, հանրապետության հաջորդական երեք նախագահների նրան
Բացի վերոնշյալ պոպուլիստական առաջարկից, Հայաստանում նոր ներդրումներ անելու իրական մտադրություն ունեցողներ չկան. «Հայոց աշխարհ»
Ինչպես նաեւ ներդրումային առաջարկներ եւ փաթեթներ Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը շարունակում է ցնցող հայտարարություններ անել: Խոսքն ամենեւին էլ կենսաթոշակային համակարգին նրա անսկզբունքային դիրքորոշմանը՝ «դեմ» բայց եւ «կողմ» լինելուն չի վերաբերում: Դրա շուրջ նա, ի վերջո, կկողմնորոշվի: Եթե դա ինքնուրույն չկարողանա անել, ապա ստիպված կանի «ամենայն հայոց» վարչապետի «օգնությամբ»: Այս անգամ նախարարի խոսքը
Խաչիկ Ասրյանն այսօր էլ է պատրաստ լինելու դժոխքի դարպասների պահակը, «իհարկե, դրսի կողմից». «Ժողովուրդ»
Այսօր էլ եմ ես պատրաստ նույնն ասելու իմ պետության եւ ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար։
Երկու պատգամավոր երաշխավորել են Վահան Շիրխանյանի համար. նրանց անունները գաղտնի են պահվում
Վլադիմիր Առաքելյանը, Խաչիկ Ավետիսյանը եւ Հարություն Սարիբեկյանը հնարավոր է՝ այսօր ազատ արձակվեն
«Հացը պիտանի չէ, շիկահող է, մի այլանդակ բան։ Հարցնում եմ՝ արա էս ինչ հաց է։ Մոսոյի հացն է՝ Մովսես Հակոբյանի բիզնեսն է». «Հայկական ժամանակ»
Հացի ծայրամասերը հազիվ ուտում էին, մնացածը ուտելու չէր։ Մի փոս կար, լցնում էին էդ փոսի մեջ։ Էդ «տուշոնկեն», բանը, չի ուտվում, հնար չի լինում։ Տեսնում ես՝ արջն էլ չի կերել, դա ուտելու բան չի, մի անորակ բան, բացում էիր, հոտը գցում»,- պատմեց կամավորական զինծառայողը։
Մարզպետն ընդունել է Արմավիրի քաղաքապետին և Արմավիրի նախաձեռնող խմբի անդամներին
ՀՀ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանն ընդունել է Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանին, այնուհետև Արմավիրի նախաձեռնող խմբի անդամներին: Նրանց հետ ունեցած հանդիպման ընթացքում մարզպետը քննարկել է վերջին շրջանում Արմավիր քաղաքում ստեղծված իրավիճակը: Նա հորդորել է կողմերին ցուցաբերել փոխադարձ հարգանք և զսպվածություն, միևնույն ժամանակ չխախտել հասարակական կարգը: Գագիկ Միրիջանյանը քաղաքապետի հետ քննարկել է նաև ներքաղաքային մի շարք հարցեր:
Եթե աշխատում են երկու տարբեր աշխատանքային խմբեր, ապա մեծ է հավանականությունը, որ նրանք կարող են իրարից էականորեն տարբերվող առաջարկներ ներկայացնել. «Ժամանակ»
Արա Բաբլոյանը ներկաներին վստահեցրել է, որ ինքը աշխատանքային խումբը ստեղծել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համաձայնեցված, հասկացնելով, որ դա ինքնագործունեության դրսևորում չէ: Բայց ներկաների մոտ հարց է առաջացել, թե այդ դեպքում ինչ իմաստ ունի Փաշինյանի կողմից երկրորդ նման աշխատանքային խմբի ստեղծումը, որը ղեկավարելու է փոխվարչապետ Արարատ Միրզոյանը: Եթե աշխատում են երկու տարբեր աշխատանքային խմբեր, ապա
ՊՆ-ն երկու անգամ ավելի թանկ գին է վճարել «Զինվորի բաժին» մսի պահածոյի դիմաց, քան դրա իրական արժեքն է. «Հայկական ժամանակ»
Միայն «տուշոնկայի» դեպքում ՊՆ-ի, այսպես ասենք՝ «անարդյունավետ ծախսը» կազմել է մոտ 410 միլիոն դրամ կամ ավելի քան 850 հազար դոլար։ Իրականում սա «անարդյունավետ ծախս» չէ, այլ պարզ, ցինիկ գողություն։
Արմավիրի քաղաքապետը լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը հրաժարական է ներկայացրել: Այսօր ավագանին արտահերթ նիստ է հրավիրել` քննարկելու այդ հարցը: Մանրամասն՝ առաջիկայում
Գլխավոր շտաբի պետը իր պարտականությունները սկսել է փոխարինել հակակոռուպցիոն բացահայտումների մասին հայտարարություններով. «Հայոց աշխարհ»
Հունիսի 20-ին տեղի ունեցած Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի մամլո ասուլիսում հնչած «օկուպացված տարածքների ազատագրմանը» ադրբեջանական բանակի լիովին պատրաստ լինելու մասին վտանգավոր հայտարարությունն անցած օրերին այդպես էլ որեւէ լրջմիտ գնահատականի չարժանացավ մեր երկրի քաղաքական ու ռազմական ղեկավարության կողմից։ Նման իրողության համարժեք գիտակցման եւ համապատասխան արձագանքի բացակայությունը զրոյացնում է ներկայումս Հայաստանի արտաքին քաղաքականության համար պատասխանատու ողջ
«Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության այս մոտեցումը հակասում է ոչ միայն Սուրբ գրքին, այլ նաեւ հոգեւոր, եկեղեցական ընկալումներին. «Հրապարակ»
«Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության անդամներն իրենց ելույթներում եւ մեկնաբանություններում թույլ են տվել վիրավորական եւ անպարկեշտ խոսքեր հնչեցնել Ամենայն հայոց կաթողիկոսի եւ հոգեւորականների հասցեին։ Նրանք նեռ, սատանա են անվանում կաթողիկոսին, իրենց ծրագրին չսատարող հոգեւորականությանը կոչում են նեռի պաշտոնյաներ (այդ հայտարարությունը հնչում է նաեւ կարգալույծ եղած հոգեւորականի կողմից)։ Որքան մեզ հայտնի է՝ այս մոտեցումը հակասում է
Կառավարության կողմից հարկային արտոնություն տրամադրելու հարցում լուրջ մտահոգություններ կան. «Ժամանակ»
«ՎԱԲԱ» ՍՊԸ-ն հիմնադրել է Վահրամ Բաղդասարյանը՝ 2002 թվականին, երբ պատգամավոր էր։ Մինչև 2018-ի փետրվարը՝ Արդվի գյուղի հարակից տարածքում ոսկու հանքավայրի շահագործման աղմուկի բարձրացումը, Վահրամ Բաղդասարյանը ընկերության միակ 100 տոկոսանոց բաժնետերն էր, սակայն ավելի ուշ ընկերության բաժնեմասերը նա փոխանցել է Վանաձորի ավագանու հանրապետական անդամ Վահագն Ավագյանին։ Նշենք, որ արտոնություն ստացած «ՎԱԲԱ» ընկերությունը Վանաձորում նախատեսում է կազմակերպել
Կարելի էր, չէ՞, պատկերացնել արձագանքը, եթե նման բան ասեին այլք, այլ իշխանավորներ. «Իրատես»
Հեղափոխական ժամանակահատվածին հաջորդել է հետհեղափոխականը։ Պատմությունն ու քաղաքագիտությունն ասում են, որպես օրինաչափություն, հեղափոխություններից հետո հիմնականում հաստատվում է դիկտատուրա։ Օրենքի՞, անձի՞։ Հայաստանում ո՞ր տարբերակն է։ Այս պահին դժվար է այդ հարցերին պատասխանելը։ Բոլոր բաղադրիչներն էլ առկա են։ Թե հետագայում այդ խառնուրդից ինչ կգոյանա, պետք է սպասել։ Բոլոր դեպքերում, քայլ է արվում երկիրը կոռուպցիայից մաքրելու, հին կուռքերը
Հնարավո՞ր է, որ «Զինվորի բաժին» մակնշմամբ արտադրանքը վաճառքի հանված լինի արտերկրում. «Հրապարակ»
«Համլետ Հովսեփյան» ԱՁ-ն ՊՆ-ի ամենափոքր մատակարարն է, միայն իրենք տարեկան 300 միլիոն դրամից ավելի ապրանք են մատակարարում բանակին։
Իսկ ձեզ մյուս խոշոր մատակարարները չե՞ն փորձում ճզմել, դուրս մղել գնումների գործընթացից։ «Թույլ տվեք չպատասխանել»,- հոգոց հանեց Հովսեփյանը:
Գյումրին նոր ոստիկանապետ ունի․ մի քանի անգամ պաշտոնազրկված ոստիկանապետը դարձյալ նույն պաշտոնում
Aravot.am-ի տեղեկություններով երեկ Վալերիյ Օսիպյանի հրամանով Գյումրու «Մուշ» բաժնի ոստիկանապետ է նշանակվել Խորեն Բարխոյանը։ Մեր այս տեղեկությունը հաստատեցին ոստիկանության լրատվական ծառայությունից։ Խորեն Բարխոյանը մի կարճ ժամանակահատված պաշտոնավարել էր Գյումրու ոստիկանության այս նույն բաժնում, սակայն Վլադիմիր Գասպարյանի հրամանով տեղափոխվել էր Երևան։ Իսկ ԱԺ ընտրություններին ընդառաջ Վլադիմիր Գասպարյանը, պաշտոնազրկելով Արթիկի երկարամյա ոստիկանապետ Տիգրան Պետրոսյանին, այդ պաշտոնում նշանակել
Մանկահասակ Լիա Միսակյանի մահվան մեջ մեղադրվող բժիշկը պնդում է, թե պատշաճ բուժօգնություն է տրամադրել և մեղավոր չէ
2018 թ. հունիսի 20-ին ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Արաբկիր ԲԿ-ում 2013 թ. հունվարին մահացած 2 տարեկան, 3 ամսական Լիա Միսակյանի գործի քննությունը: ՀՀ Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանք է առաջադրված բժիշկներ Լիլիթ Վարդանյանին ու Զարինե Այվազյանին: Հիշեցնենք՝ բժշկական կենտրոնի բժիշկներ Զարինե Այվազյանն ու Լիլիթ Վարդանյանը մասնագիտական պարտականությունները պատշաճ չկատարելու համար
Լավրովը մեկնաբանել է ԵԱՀԿ Մինսկի խմբի նշանակությունը
Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ աշխատում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերիշի հետ հանդիպումից հետո, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Դրանով (Արցախյան հակամարտության կարգավորմամբ- խմբ.) մինչ այժմ մենք բոլորս զբաղվում ենք. Ռուսաստանը ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ՝ որպես ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահներ, Երևանի
Առաքել Մովսիսյանն ազատ է արձակվել. Tert.am
ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը, ով երեկ տեղափոխվել էր Ազգային անվտանգության ծառայություն, երեկ երեկոյան ազատ է արձակվել: Ավելին՝ երեկ նա մասնակցել է համագյուղացիներից մեկի հոգեհանգստին: Այս մասին Tert.am–ին հայտնեց Այգեկի գյուղապետ Վարուժան Աբրահամյանը: «Երեկ գյուղում պանիխիդա կար, ինքը եկավ, բայց մենք ըտենց թեմայով չենք խոսում ըտենց տեղերը: Այսօր էլ իր եղբայրը վատացավ, Առաքել Մովսիսյանը գնացել
Արարատ Զուրաբյան. «Իշխանությունները Վանոյի և նման մարդկանց մեջ վտանգ էին տեսնում». «Իրատես»
Մանվել Գրիգորյանի գործն այն խմորն է, որ դեռ շատ ջուր կվերցնի, և այս պահին դժվար է ասել, թե ինչ նոր բացահայտումներ կարող են ի հայտ գալ։ Մեկ հարցի շուրջ, սակայն, կարծում ենք, կարելի է զրուցել. այն, ինչ բացահայտվեց, Մանվել Գրիգորյանի՞ խնդիրն է, թե՞ համակարգի։ «ՊԱՐԶ Է, ԹԵ ՎԱՆՈՆ ԻՆՉՈՒ Է ՀԵՏԱՊՆԴՎԵԼ» ԱՐԱՐԱՏ ԶՈՒՐԱԲՅԱՆ (ԱԺ ԲՀԿ
Վթարային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 22-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Երևանի Նոր Նորք վարչական շրջանի` Նանսենի, Ջուղայի, Լվովյան, Բորյան փողոցների ու նրբանցքների. Մոլդովական փող. 1/1, 2/1, 2/2, 2/3, 3, 4, 4/1, 4/2, 5, 6, 6/1, 7, 7/1, 21/22, Թոթովենցի փող. 1, 1/1, 5, 5/1, Գայի
ԱՍԵԿՈՍԵ
Ցանկացած հեղափոխություն ունենում է դրական լիցք եւ անխուսափելի բացասական հետեւանքներ: Խնդիրն այն է, որ դրականը հզորացվի եւ բացասականը նվազեցվի: ԱՐՄԵՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
Այս անգամ՝ 3+3+3+3
Եվ այսպես, Ազգային ժողովի 4 խմբակցությունները երեքական մասնակիցներով սկսել են Ընտրական նոր օրենսգրքի քննարկումը: Հիշո՞ւմ եք, անցած խորհրդարանական ընտրություններից առաջ նույն թեմայով քննարկում էր անցկացվում 4 (իշխանություն) + 4 (ընդդիմություն) + 4 (հ/կ հատված) ձեւաչափով: Հետո հ/կ հատվածն ինչ-որ բանից դժգոհ մնաց եւ դուրս եկավ բանակցություններից, իսկ ընդդիմությունը, կարծես թե, քննարկումների արդյունքներից դժգոհ չէր՝ տեխնիկական
«Սեքյուրիթի դրիմ» ՍՊԸ հիմնադիր. «Որեւէ լումա մենք չենք յուրացրել». «Ա1+»
«Սեքյուրիթի դրիմ» ՍՊԸ հիմնադիր Ալեքսան Զաքարյանը զարմացած է այսօր ոստիկանության տարածած հաղորդագրությունից, ըստ որի` «Սեքյուրիթի դրիմ» եւ «Էլլիպս Ջի Էյ» ընկերությունների տնօրինությունը հափշտակել է շուրջ 1 միլիարդ 15 միլիոն 869 հազար 600 հարյուր դրամ: Պարոն Զաքարյանը նկատում է, որ սա հենց այն գումարն է, 15 ամիսների համար «Սեքյուրիթի դրիմ»-ը վճարել է «Էլլիպս Ջի Էյ»֊ին տեխնիկական սպասարկման


















































