Լրահոս
Օրվա լրահոսը

Լավրովը մեկնաբանել է ԵԱՀԿ Մինսկի խմբի նշանակությունը

Հունիս 22,2018 10:41

Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ աշխատում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերիշի հետ հանդիպումից հետո, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Դրանով (Արցախյան հակամարտության կարգավորմամբ- խմբ.) մինչ այժմ մենք բոլորս զբաղվում ենք. Ռուսաստանը ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ՝ որպես ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահներ, Երևանի և Բաքվի լիարժեք համաձայնությամբ աշխատում է այն առաջադրանքների իրականացման շուրջ, որոնք դրված են մեր բոլորի առաջ,- ասել է նա:- Որպեսզի դա տեղի ունենա, անհրաժեշտ է կոնսենսուս հակամարտության բոլոր կողմերի միջև: Եվ հենց որ մենք առաջ շարժվենք այդ ուղղությամբ, ես վստահ եմ, կարգավորումը սարերի ետևում չի լինի»:

Լավրովը հիշեցրել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը ստեղծվել է հակամարտության բոլոր կողմերի համաձայնությամբ և շարունակում է զբաղվել «տարածքների ազատագրման և քաղաքական կարգավորման հարցերով՝ մինչև Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշումը»:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930