Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրին նոր ոստիկանապետ ունի․ մի քանի անգամ պաշտոնազրկված ոստիկանապետը դարձյալ նույն պաշտոնում

Հունիս 22,2018 10:48

Aravot.am-ի տեղեկություններով երեկ Վալերիյ Օսիպյանի հրամանով Գյումրու «Մուշ» բաժնի ոստիկանապետ է նշանակվել Խորեն Բարխոյանը։ Մեր այս տեղեկությունը հաստատեցին ոստիկանության լրատվական ծառայությունից։

Խորեն Բարխոյանը մի կարճ ժամանակահատված պաշտոնավարել էր Գյումրու ոստիկանության այս նույն բաժնում, սակայն Վլադիմիր Գասպարյանի հրամանով տեղափոխվել էր Երևան։

Իսկ ԱԺ ընտրություններին ընդառաջ Վլադիմիր Գասպարյանը, պաշտոնազրկելով Արթիկի երկարամյա ոստիկանապետ Տիգրան Պետրոսյանին, այդ պաշտոնում նշանակել էր Խորեն Բարխոյանին։ Վերջինս, ի դեպ, ծնունդով Արթիկից է։ Սակայն Արթիկի ոստիկանապետի պաշտոնում էլ Վլադիմիր Գասպարյանը երկար չթողեց Խորեն Բարխոյանին, նրան փետրվարին անակնկալի բերեց՝ պաշտոնազրկելով ու կադրերի ռեզերվ ուղարկելով։ 

Ի դեպ, նրա պաշտոնազրկումն անակնկալի էր բերել նա Արթիկի ուժային կառույցների ղեկավարներին, որոնք հստակ չգիտեին, թե ի՞նչն էր եղել պատճառը։ Մեր տեղեկություններով, պատճառը գաղտնալսված հեռախոսազանգն էր։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930