Լրահոս
Օրվա լրահոսը

Հնարավո՞ր է, որ «Զինվորի բաժին» մակնշմամբ արտադրանքը վաճառքի հանված լինի արտերկրում. «Հրապարակ»

Հունիս 22,2018 10:53

Զինվորի համար արտադրված, վաճառքի ոչ ենթակա պահածոները, որոնք Մանվել Գրիգորյանի վայրի գազանների ճաշացանկում էին ներառված, տեղական արտադրության են, չնայած ապրանքանիշը ռուսերեն տառանշմամբ է՝ OMK։ Այս ապրանքանիշն արտադրում է «Հովսեփյանների պահածոների գործարանը», որի իրավաբանական հասցեն գտնվում է Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքում։ 2006-ին հիմնադրված գործարանը պատկանում է Համլետ Հովսեփյանի ընտանիքին, ում անունով էլ գրանցված է ԱՁ-ն։

Ապրիլյան պատերազմից հետո Լեհաստանի Բելսկո Բիալա քաղաքի խանութներից մեկում վաճառքի էին դրվել «Համազորային չոր օրապահիկները»՝ «Զինվորի բաժին», «Վաճառքի ենթակա չէ» մակնշմամբ («Էլիտ կապիտալ» ապրանքանիշի)։ Թե ինչպես էին դրանք հայտնվել Լեհաստանում, ՀՀ զինդատախազությունը փորձեց հետաքննություն անել, սակայն արդյունքների վերաբերյալ այդպես էլ հոդաբաշխ պատասխան չտրվեց։ Հովսեփյանին հարցրինք՝ հնարավո՞ր է, որ «Զինվորի բաժին» մակնշմամբ իրենց արտադրանքը եւս վաճառքի հանված լինի արտերկրում կամ հայտնված լինի կենդանիների կերակրման պահեստարաններում։ Նա բացառեց. «Դրանք արտադրվելուց հետո մեկ ճանապարհ ունեն՝ մեր մոտից գնում են ուղիղ ՊՆ-ի N 1 պարենային բազա, եւ հետո՝ այդ պահածոների վրա ՊՆ դաջվածք կա, լիտոգրաֆիա է արված, այնպես ենք արել, որ նման խնդիրներ չառաջանան։ Մենք էլ ենք խուսափում, որ հանկարծ դրանք ինչ-որ մեկի ձեռքում հայտնվեն»։

Նաեւ հավելեց, որ «Համլետ Հովսեփյան» ԱՁ-ն ՊՆ-ի ամենափոքր մատակարարն է, միայն իրենք տարեկան 300 միլիոն դրամից ավելի ապրանք են մատակարարում բանակին։

Իսկ ձեզ մյուս խոշոր մատակարարները չե՞ն փորձում ճզմել, դուրս մղել գնումների գործընթացից։ «Թույլ տվեք չպատասխանել»,- հոգոց հանեց Հովսեփյանը՝ հավելելով. «Հույս ունենք, որ նոր Հայաստանում նման խնդիրների այլեւս չենք առնչվելու»։

Հեղինե ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930