Լրահոս
Օրվա լրահոսը

Դանակահարություն՝ Գյումրիի «Հայկ» ինտերնետ ակումբում

Մարտ 31,2009 00:00

\"\"2009 թվականի մարտի 23-ին, ժամը 01-ի սահմաններում, Գյումրիի Պ. Սեւակի փողոցի թիվ 2 շենքի 1-ին հարկում գտնվող «Հայկ» ինտերնետ ակումբում Գյումրի քաղաքի բնակիչ Ա. Գրիգորյանը եւ իր ընկերներ Ա. Մկրտչյանն ու Ս. Գյոզալյանը, խախտելով հասարակական կարգը, հաճախորդների ներկայությամբ վիճել են ակումբի աշխատակիցներ Վ. Գրիգորյանի եւ Մ. Առուշանյանի հետ՝ ոտքերով հարվածելով վերջիններիս: Ավելին, չսահմանափակվելով ձեռնամարտով, Ա. Գրիգորյանը դանակով հարվածել է Վ. Գրիգորյանին եւ Մ. Առուշանյանին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Դեպքի առթիվ Շիրակի մարզի ոստիկանության Գյումրու բաժանմունքի կողմից հարուցվել է քրեական գործ՝ խուլիգանության համար: Հանցագործություն կատարած երեք անձինք արդեն կալանավորվել են եւ նրանց առաջադրվել են մեղադրանքներ: Նշենք, որ իրեն առավելապես սանձարձակ պահվածք թույլ տված Ա. Գրիգորյանը ոստիկանի որդի է: Վերջինիս հայրն աշխատում է ճանապարհային ոստիկանությունում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել