Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԵՐԵՆԸ՝ ՀԵՌԱԽՈՍՈՒՄ

Ապրիլ 29,2011 00:00

Բաց հասարակության հիմնադրամներ՝ «Հայաստան» կազմակերպությունը եւ hy-AM.org նախաձեռնությունը մայիսի 4-ին կազմակերպում են «Ամենատարածված բջջային հեռախոսներն այժմ «հասկանում» են հայերեն» խորագրով միջոցառում: Միջոցառման ժամանակ կներկայացվեն «Հայերենի սատարումը բջջային օպերացիոն համակարգերում» ծրագրի արդյունքները: Ծրագիրը նպատակ է հետապնդում խթանել ինֆորմացիայի հասանելիությունը հայերենով: Այն հնարավորություն է ընձեռում սմարթֆոններում եւ շարժական այլ սարքերում կարդալ հայերեն վեբ-կայքեր, էլեկտրոնային գրքեր եւ այլն: Հայերեն տառատեսակները տեղակայող ծրագրային փաթեթները հասանելի են անվճար ներբեռնման եւ տեղադրման համար https://b.hy-am.org կայքից։ Ստեղծած տառատեսակներն ու լուծումները տարածվում են անվճար, բաց ծրագրային կոդով, ինչի արդյունքում հնարավոր է դառնում ոչ միայն դրանց ազատ օգտագործումն ու տարածումը, այլ դրանց հետագա վերամշակումը եւ զարգացումը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել