Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժառանգությունն» եւ ԲՀԿ-ն դեռ մտածում են

Ապրիլ 04,2012 21:30

Ինչպես Aravot.am-ն արդեն տեղեկացրել է, այսօր Քաղաքագետների միությունում առաջիկա ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի, «Ժառանգության» եւ ՀՅԴ-ի ներկայացուցիչները քննարկել են միջկուսակցական շտաբ ձեւավորելու հնարավորությունը: Այս քննարկման ժամանակ ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը նաեւ կոչ էր արել իր գործընկերներին՝ ստորագրել  մեկ այլ փաստաթուղթ եւս, որն ուղղված կլինի ՀՀ ոստիկանապետ Վովա Գասպարյանին՝ խնդրելով տրամադրել երկրից մշտապես բացակա, բայց ընտրացուցակներում ընդգրկված քաղաքացիների ցանկը: Այս փաստաթղթին նույն պահին միացել է միայն ՀՅԴ-ն:

Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, ապա այս կուսակցությունում հարցը դեռ պիտի քննարկվի, թե ե՞րբ՝ հստակ չէ:

«Ժառանգության» նախընտրական շտաբից եւս Aravot.am-ին փոխանցեցին, թե այդ հարցն այսօր չեն քննարկել, բայց դրան անպայմանորեն կանդրադառնան:

Նաիրա ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30